Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում, հայտնի դատավոր Էդ.Նահապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ոստիկանությունն ընդդեմ Լ.Բարսեղյանի եւ Լ.Բարսեղյանը ընդդեմ Ոստիկանության հայցերով նախնական լսումը 

 

11 | 04 | 2008 | 20:00 | Հաղորդագրություն-2  

 

Նախնական լսում դատական ինստիտուտը կիրառության մեջ է մտել Հայաստանում սկսած 2008 թվի հունվարի 1-ից: Ապրիլի 11-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում տեղի ունեցավ Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացի Լեւոն Բարսեղյանի եւ Լեւոն Բարսեղյանն ընդդեմ Ոստիկանության պայմանական անվանումներով հիմնական եւ հակընդդեմ հայցերով գործերի նախնական լսումը:

 

Հիմնական հայցվորը` Ոստիկանության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային բաժինը ներկայացնում էր  ՀՀ Ոստիկանության ՇՄ վարչության Գյումրու բաժնի հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գ.Բադոյանը, չնայած հակընդդեմ հայցին տված իր պատասխանի վերջում նշել էր, թե ...Օգտվելով մեր դատավարական իրավունքից, խնդրում եմ գործը քննել մեր բացակայությամբ, ներկայացել էր նախնական լսմանն, ու միակ հաջողությունը որ ունեցավ, այն էր, որ առարկեց Լեւոն Բարսեղյանի միջնորդությանը` թույլ տալ տեսանկարահանումներ իրականացնել դատաքննության ընթացքում: Դատավոր Էդ.Նահապետյանը, լսելով կողմերին, որոշեց արգելել նկարահանումները:

 

Հիմնական հայցվոր Լեւոն Բարսեղյանը նախնական լսմանը ներկայացել էր իր ներկայացուցիչ ՀՀ Փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանի հետ: Դահլիճը լեփ լեցուն էր լրագրողներով, երիտասարդներով, ազատամարտիկներով եւ այլ քաղաքացիներով:

 

Նախնական լսման ժամանակ Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ հիմնական քննության ժամանակ իրենք նպատակահարմար են գտնում որպես վկաներ հրավիրել Լ.Բարսեղյանին բերման ենթարկած երկու ոստիկաններին, եւ ապա, մի կեսբերան հիշատակեց ինչ-որ մեկին, ով նույնպես պատրաստ է վկայություն տալ պատասխանողի գործողությունների մասին: Իր խոսքում ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ Լ.Բարսեղյանը բերման ենթարկվելուց առաջ Սայաթ-Նովա փողոցում ձեռքի մի շարժում է արել, որով հանրահավաքի է կոչել մարդկանց:

 

Փաստաբան Կ.Թումանյանը խնդրեց ներկայացնել այն իրավական ակտը` օրենքը կամ ենթաօրենսդրական ակտը, որի հիմնա վրա ոստիկանությունը պնդում է, թե Լ.Բարսեղյանին ուղղված ոստիկանության պահանջը` հեռանալ թատերական հրապարակից, օրինական է: Չնայած հարցը կրկնվեց բազմակի անգամ եւ վերաձեւակերպումներով, ոստիկանության ներկայացուցիչը որեւէ էական պատասխան չտվեց:

 

Լ.Բարսեղյանը միջնորդեց դատաքննության հիմնական լսումներին որպես վկա հրավիրել ինչպես մայոր Բադոյանի նշած եւ իրեն բերման ենթարկած երկու ոստիկաններին, այլեւ իրեն Սայաթ-Նովա փողոցի մայթից բերման ենթարկելու հրաման տված Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Նիկոլայի Հարությունյանին:

 

Դատավորը 5 օր ժամանակ տվեց կողմերին իրենց հրավիրելիք վկաների ցուցակն ու նրանց հասցեները դատարան ներկայացնելու համար:

 

Մինչեւ նախնական լսման ավարտը հիմնական հայցով պատասխանող եւ հակընդդեմ հայցվոր Լ.Բարսեղյանը հաշտության առաջարկով հանդես եկավ: Նշելով, որ հաշտության առաջարկի պայմանները ինքը պատրաստ է քննարկել առաջիկայում, թվարկեց իր պայմանները. Ոստիկանությունը հրաժարվում է հայցից, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալը հրապարակավ հայցում է Լ.Բարսեղյանի ներողամտությունը` իրեն քաշքշելու, իր տեղաշարժման եւ խոսքի ազատությունները սահմանափակելու համար, իսկ Լեւոն Բարսեղյանը հրաժարվում է հակընդդեմ հայցից եւ իրեն քաշքշելու համար հետագա հնարավոր հայցերից:

 

Ապա դատավորը հայտարարեց, որ ինքնաբացարկ չի ուզում տալ: Ոստիկանության ներկայացուցիչը եւ Լ.Բարսեղյանի ներկայացուցիչը նշեցին, որ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն չունեն, իսկ Լ.Բարսեղյանի ասաց.-Այս գործով ես էլ չունեմ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն: -Դատավորը զարմացավ.-ուրիշ գործ էլ է լինելու՞:- Ինչի Բարսեղյանը պատասխանեց. Ձեզ լավ հայտնի է, թե ինչի մասին է խոսքը:

 

Այս գործերով նախնական լսումն ավարտվեց: Դատարանը, ստանալով հրավիրվելիք վկաների ցանկը, կորոշի հիմնական դատաքննության առաջին նիստի օրը, ինչի մասին կողմերը ծանուցվելու են օրենքով սահմանված կարգով:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter