Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՌԱՀ երկրորդ պատասխանը Լ.Բարսեղյանի` տեղեկության հարցմանը

Եւ համապատասխան եզրակացությունները

 

29 | 12 | 2007 | 12:00 | Հաղորդագրություն

 

Նոյեմբերի 15-ին այն բանից հետո, երբ հարկային օպերլիազորները ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ի ստուգումներից հետո, հիմք ընդունելով ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգայի հանձնաժողովից ստացված թղթերը, 25.665.100 դրամի տույժուտուգանք գրեցին ՍՊԸ-ի դեմ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը, կասկածելով ՀՌԱՀ-ից Հարկային օպերլիազորներին տրամադրված հիմքերի պատշաճությունը, որոշ հանգամանքներ պարզելու համար տեղեկատվության հարցմամբ դիմեց Հանրձնաժողովի նախագահին. http://www.asparez.am/mmedia/materials/inforequest-letter-to-nctvr-15.11.2007.pdf

 

Բանն այն է, որ Հայաստանի հեռուստաընկերությունները արդեն մի քանի տարի է, ինչ իրենց ծրագրերում տեղ գտած հաղորդումների մասին էլեկտրոնային ճանապարհով 15 օրը մեկ անգամ որոշ տեղեկություններ են հղում ՀՌԱՀ-ին: Տեղեկությունների այսօրինակ մատակարարումը ՀՀ օրենսդրությամբ չի կարգավորվում: ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին, Գովազդի մասին, ՀՌԱՀ կանոնակարգ օրենքներում որեւէ տեղ չգտնելով այն կոնկրետ դրույթները, որոնցով Հանձնաժողովը իրավունք ունի պահանջել ու հեռարձակողները պարտավոր են մատակարարել այդօրինակ տեղեկությունները հանձնաժողովին, Լ.Բարսեղյանը նպատակահարմար գտավ հարացումներով պարզել այն իրավական ակտերը (օրենք, ենթաօրենսդրական ակտ, հրաման...), որոնց հիման վրա հեռուստաընկերությունները տեղեկացել են, որ պարտավոր են տեղեկություններ մատակարարել ՀՌԱՀ-ին եւ անում են այդ:

 

ՀՌԱՀ-ն իր առաջին պատասխանով, որ Լ.Բարսեղյանին հասավ 12 օրում (ուղարկվել է 23.11.2007-ին Գյումրի հասել է 5.12.2007-ին), պարզաբանումներ էր ուզում ստանալ հարցման մեջ տեղ գտած մի քանի բառակապակցությունների մասին. http://www.asparez.am/mmedia/materials/nctvr-reply-5.12.2007.htm

 

ՀՌԱՀ-ին ուղղված երկրորդ հարցման մեջ Լ.Բարսեղյանը որոշակիորեն պարզեցրեց հարցերը` ուղղված Հանձնաժողովին. http://www.asparez.am/mmedia/materials/inforequest-letter-2-nctvr-8.12.2007.pdf

 

Վերջապես, դեկտեմբերի 14-ին ՀՌԱՀ-ը տվեց հարցման պատասխանները.

  

   ՀՌԱՀ երկրորդ պատասխան, 1-ին էջ JPG 

  

   ՀՌԱՀ երկրորդ պատասխան, 2-րդ էջ JPG

  

Այս պատասխանից եւ հեռուստաընկերությունների սեփականատերերից ստացված պարզաբանումներiց պարզ է դառնում, որ

  • հեռուստաընկերություններից ՀՌԱՀ-ին ամսական երկանգամյա պարբերականությամբ տեղեկությունների տրամադրման որեւէ կարգ չկա,

  • հեռուստա/ռադիոընկերությունները այդ տեղեկությունները տրամադրում են կամավոր եւ այդ անելու որէեւ պարտականություն չունեն,

  • Հանձնաժողովը, թեպետ տիրապետում է 3 օրենքներով սահմանված վերահսկողական իրավասությունների, սակայն այդ իրավասություններն իրականացնելու համար որեւէ ընթացակարգ չի սահմանել եւ, ուրեմն, հեռուստաընկերությունների հաղորդումների տեսակների եւ ժամաքանակների մասին տեղեկությունների ստացման հարաբերությունները ինքնիրավչություն են, որ տեղի են ունեցել ՀՌԱՀ նախաձեռնությամբ,

  • ՀՌԱՀ-ից հեռուստաընկերություններին տրամադրված հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիաների մեջ չկա հեռուստաընկերությունից ՀՌԱՀ-ին պարբերաբար տեղեկություններ տրամադրելու պարտավորություն,    

  • Հեռուստաընկերություններից իր գործունեության մասին կամավոր ՀՌԱՀ-ին տրամադրված տեղեկությունները իրավական հիմք չունենալու պատճառով չեն կարող փաստեր եւ փաստաթղթեր հանդիսանալ, ու, մանավանդ, ընկնել հարկային ծառայությունների ակտերի հիմքում, դրանք, պարզապես պատշաճ հիմքեր չեն:

29 դեկտեմբերի 2007 թ.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter