Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ԵՎ ԹԻՄ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

26 | 12 | 2007 | 21:00 | Հայտարարություն

 

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ոչ օբյեկտիվ է գնահատել 2008 թվականի նախագահական ընտրությունների նախօրյակին հայկական ԶԼՄ-ների իրավիճակի մասին տեղեկատվությունը, որի վրա հիմնվում են որոշ եվրոպացի պաշտոնյաներ, ինչպես նաեւ առաջարկել է` վարձել մասնագիտացված մի կազմակերպություն, որը կիրականացնի ամբողջական մոնիտորինգ` դիտարկելով եւ էլեկտրոնային, եւ տպագիր ԶԼՄ-ները:

 

Քանի որ հիշյալ հանդիպումից մեկ օր առաջ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում, հղում կատարելով Երեւանի մամուլի ակումբին, հայկական ԶԼՄ-ների հասցեին քննադատական դիտողություններ է արել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, մենք իրավունք ունենք ենթադրելու, թե ՀՀ վարչապետը ոչ օբյեկտիվ նյութեր ասելով նկատի ուներ 2007 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին ԹԻՄ հետազոտությունների կենտրոնի եւ Երեւանի մամուլի ակումբի` 8 հեռարձակվող ալիքների դիտարկման հաշվետվությունները: Համենայն դեպս, կառավարության ղեկավարի խոսքերի հենց այդպիսի մեկնաբանություններ են արել մի շարք ԶԼՄ-ներ:

 

Վարչապետի արտահայտություններին նման գնահատականներ հնչել են նաեւ իշխանության մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից, ընդ որում` անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնվում նրանց հայտարարությունները: Եթե համապատասխան հետազոտություններ են իրականացվել, ապա հանրությանն օգտակար կլիներ իմանալ` ինչպիսին են դրանց արդյունքները եւ ինչ մեթոդոլոգիա է կիրառվել: Իսկ եթե մեզ ոչ օբյեկտիվության մեջ մեղադրելը որեւէ կոնկրետ փաստով հիմնավորված չէ, ապա մենք կոչ կանեինք ձեռնպահ մնալ նման կտրուկ հայտարարություններից:

 

Մենք ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մեզ ոչ օբյեկտիվության մեջ մեղադրելը որեւէ հիմնավորում չունի: ԹԻՄ-ը լրատվամիջոցների հետազոտություններով զբաղվում է 1996 թվականից, իսկ Երեւանի մամուլի ակումբն այդ նույն ժամանակից իրականացրել է բոլոր համապետական ընտրությունների լուսաբանման դիտարկումներ կամ իբրեւ գործընկեր մասնակցել է այլ տեղական ու միջազգային կազմակերպությունների նման հետազոտություններին: Մոնիտորինգի տեխնոլոգիան անընդհատ ճշգրտվել է եւ ներկայումս առավելագույնս կատարելագործված է: Այն հիմնված է ինչպես առաջատար միջազգային կազմակերպությունների մշակած մեթոդների, սեփական բազմամյա փորձի վրա, այնպես էլ` առարկայի խորը իմացության, որն իր հերթին արդյունք է մեր կողմից հայկական ԶԼՄ-ների մշտական ուսումնասիրությունների: Էլ ի՞նչ է հարկավոր մասնագիտացված կազմակերպություն համարվելու համար:

 

ԵՄԱ-ն եւ ԹԻՄ-ը երբեք քաղաքականապես կողմնակալ լինելու կասկածների առիթներ չեն տվել: Լինելով խոսքի ազատությանն աջակցելու կոչված անկախ ոչ կառավարական կազմակերպություններ` մենք բազմիցս քննադատել ենք ՀՀ պաշտոնական կառույցներին, սակայն բոլոր դեպքերում այդ քննադատությունը եղել է սկզբունքային դիրքորոշման, ժողովրդավարական արժեքներին հավատարմության, այլ ոչ թե կողմնակալության դրսեւորում: Ոչ գործողություններով, ոչ հրապարակային հայտարարություններով մեր կազմակերպությունները ոչ մի անգամ աջակցություն չեն հայտնել այս կամ այն թեկնածուին կամ քաղաքական ուժին: Ցավոք, ժամանակակից Հայաստանում պատասխանատու, պրոֆեսիոնալ դիրքորոշումը իբրեւ արժանիք չի ընկալվում:

 

Այս առումով, մենք մեր հերթին առաջարկում ենք եվրոպական կառույցներին ՀՀ նախագահի ընտրությունների դիտարկման շրջանակներում կատարել ԹԻՄ-ի եւ Երեւանի մամուլի ակումբի մոնիտորինգի տեխնոլոգիայի եւ արդյունքների փորձաքննություն: Մեր աշխատանքը միշտ եղել է թափանցիկ, եւ նրա սկզբունքները մշտապես հիմնովին բացատրվել են հանրությանը. յուրաքանչյուր հաշվետվություն ներկայացվում է մամուլի ասուլիսում եւ ուղեկցվում է իրականացվող հետազոտության մեթոդոլոգիայի մանրամասն նկարագրությամբ: Մեր կողմից իրականացվող մոնիտորինգում կարող է ներգրավվել ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների առաջարկած ցանկացած անկախ փորձագետ եւ համոզվել մեր տվյալների եւ վերլուծությունների անաչառության մեջ:

 

Մենք կողմնակից ենք նաեւ ընտրությունները դիտարկող կառույցների լիազորած  միջազգային կազմակերպության կողմից ԶԼՄ-ների զուգահեռ մոնիտորինգ իրականացնելու գաղափարին: Նման հետազոտություններ իրականացվել են ՀՀ բոլոր ընտրությունների ժամանակ` սկսած 1995 թվականից, եւ դրանց տվյալները երբեք չեն հակասել մերին: Եթե այս անգամ ինչ-որ բան ԶԼՄ-ների մոնիտորինգի որոշակի տեխնիկական դժվարություններ է ստեղծել, ապա դա միայն միջազգային դիտորդական առաքելություններին ՀՀ Ազգային ժողովի կողմից բավականին ուշացումով (պաշտոնական նախընտրական քարոզարշավից ընդամենը մեկ ամիս առաջ) ուղարկված հրավերն է: Եթե մեր իշխանություններն իրապես շահագրգռված են մոնիտորինգով, ապա իմաստ ուներ այդ մասին հոգալ նախապես, չսպասելով միջազգային բարձրաստիճան պաշտոնյաների քննադատություններին: Այս կարեւոր գործում միջազգային բանիմաց գործընկերների ներգրավումը հնարավորություն կտա ցրելու այս կամ այն հետազոտության կողմնակալության մասին բոլոր կասկածները:

 

Ինչքան ավելի լայն լինի զանգվածային լրատվամիջոցների ընդգրկվածությունը մոնիտորինգում, այնքան ավելի ամբողջական պատկեր կստացվի: Այս իմաստով, մոնիտորինգը տպագիր ԶԼՄ-ների վրա տարածելու ՀՀ վարչապետի առաջարկությունը միանգամայն հիմնավորված է: ԹԻՄ-ը եւ ԵՄԱ-ն այս փուլում սահմանափակել են հետազոտվող ԶԼՄ-ների թիվը ութ հեռարձակվողներով` մի քանի պատճառներով. նախ` ռեսուրսների սահմանափակությամբ եւ  ելնելով այն ԶԼՄ-ների ընտրության նպատակահարմարությունից, որոնք առավել մեծ ուշադրություն են դարձնում երկրի քաղաքական գործընթացներին եւ, ընդսմին, ունեն առավել լայն լսարան, երկրորդ` հետազոտության բարձր որակը երաշխավորելու (ինչը ենթադրում է բավարար քանակի պատրաստված դիտարկողների առկայություն) անհրաժեշտությամբ, երրորդ, եւ սա ամենագլխավորն է, նկատի ունենալով այն ակնհայտ հանգամանքը, որ հեռարձակվող ԶԼՄ-ները, օգտագործելով հանրային ռեսուրս` հաճախականություն, հանրության առջեւ լուսաբանման անաչառության որոշակի պարտավորություններ ունեն: Այս մոտեցումն է դրված միջազգային փաստաթղթերի եւ ՀՀ ազգային օրենսդրության հիմքում:

 

Եվրոպայի խորհրդի համապատասխան սկզբունքները արտացոլված են Նախարարների կոմիտեի` անդամ պետություններին ուղղված`մամուլում ընտրարշավների լուսաբանմանը վերաբերող R (99) 15 Հանձնարարականում. (...) գիտակցելով տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների միջեւ առկա էական տարբերությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը, Նախարարների կոմիտեն հանձնարարում է (...) Մամուլում ընտրությունների լուսաբանումը կարգավորող մարմինները չպետք է միջամտեն թերթի կամ ամսագրի ազատությանը կամ նրա` քաղաքական նախապատվությունն արտահայտելու իրավունքին (...): Միաժամանակ` (...) Հարգելով հեռարձակող լրատվամիջոցների ազատության սկզբունքը` կարգավորող մարմինները պետք է հետեւեն, որ հեռարձակվող ծրագրերում պահպանվի անաչառությունը, հավասարակշռությունը եւ անկողմնակալությունը: Դա պետք է հավասարապես վերաբերի թե հանրային ծառայությանը եւ թե մասնավոր հեռարձակողներին:

 

ՀՀ օրենսդրությունը թեպետ եւ ոչ ամբողջապես է արտացոլում ԵԽ Նախարարների կոմիտեի վերոհիշյալ եւ մի շարք այլ հանձնարարականների դրույթները, սակայն նույնպես հեռարձակվող ԶԼՄ-ների համար ավելի շատ պատասխանատվություն է նախատեսում, քան տպագիրների: Սա ամենից առաջ վերաբերում է հանրային հեռարձակողին, որի հաղորդումներում, ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի քաղաքական դիրքորոշման գերակշռությունը արգելվում է: Ընդ որում, այս արգելքը տարածվում է Հանրային հեռուստառադիոընկերության ողջ գործունեության վրա, եւ ոչ թե միայն ընտրությունների նախորդող ժամանակաշրջանի: Հեռարձակվող ԶԼՄ-ների առանձնահատկությունները եւ նրանց կողմից օրենքների ու արտոնագրի պայմանների պահպանման վրա վերահսկողության կարեւորությունը ընդգծված են հատուկ կարգավորող մարմնի` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծմամբ: Այն դեպքում, երբ տպագիր լրատվամիջոցների արտոնագրում եւ հատուկ կարգավորում մեր օրենսդրությամբ նախատեսված չէ:

 

Այսպիսով, եթե տպագիր (ցանկալի է նաեւ ինտերնետային) հրատարակությունների մոնիտորինգը իրականացվի, անհրաժեշտ կլինի հստակորեն սահմանազատել դրա արդյունքները հեռարձակվող ԶԼՄ-ների ցուցանիշներից: Ընտրությունների ընթացքում հեռուստառադիոընկերությունների աշխատանքը, նրանց օբյեկտիվության մակարդակը անմիջականորեն բնութագրում են, թե որքանով է պետությունը կատարում միջազգային գործընկերների առջեւ իր ստանձնած քաղաքական պարտավորությունները: Հենց այս հանգամանքն էր, պետք է ենթադրել, ընկած ԶԼՄ-ների նախընտրական տոնայնության համար իշխանության պատասխանատվության վերաբերյալ Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի` պաշտոնական Երեւանի հերթական դժգոհ մեկնաբանությանն արժանացած կարծիքի հիմքում:

 

Վերոշարադրյալը նկատի առնելով` մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` միջազգային կազմակերպությունների կողմից քննադատության պատճառը չփնտրել մեր իրականացրած մոնիտորինգում, որն ընդամենը ԶԼՄ-ների չափազանց անբարենպաստ իրավիճակն արտացոլող հայելի է, այլ այն ուղղելու քայլեր ձեռնարկել: Մեզ էլ, իշխանություններից ոչ պակաս, մտահոգում են երկրի միջազգային վարկի վրա բացասաբար անդրադարձող հայտարարությունները: Սակայն մենք համոզված ենք. աղբը տնից չհանելուց խուսափելու լավագույն միջոցը այդ տունը մաքուր պահելն է:

 

26 դեկտեմբերի 2007 թ.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter