Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Երեւանում սեյսմիկ ռիսկը գնահատվում է մոտ 300 հազար մարդկային կյանք

Այսպիսին է մասնագետների գնահատականը

 

10 | 01 | 2007 | 12:00 | Մամլո ասուլիս 

 

2007թ. հունվարի 10-ին ժուռնալիստների Ասպարեզ ակումբում տեղի ունեցավ Մամլո ասուլիս Սեյսմիկ պաշտպանության ազային ծառայության հյուսիսային բաժանմունքի  (ՍՊՀԾ) տնօրեն Սերգեյ Նազարեթյանի  հետ:

 

Ասուլիսի նպատակն էր ներկայացնել ՀՀ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն ՊՈԱԿ-ի 2006 թվականին ստացած արդյունքները:

 

Բաժանմունքը ներկայումս  սպասարկում է 3 մարզ` Շիրակ, Լոռի և Տավուշ:

 

Ս.Նազարեթյանի հավաստմամբ, ՍՊՀԾ-ի ցանցի տվյալների հիման վրա կազմվել է 2006թ. Կովկասի երկրաշարժերի կատալոգը: Կատալոգի մեջ մտել է տարածաշրջանում գրանցված 789 երկրաշարժ: Անցած տարի կանոնավոր աշխատել են Հյուսիսային Ծառայության 43 կայաններից 40-ը: Նման կենտրոններ գործում են նաև ԼՂՀ-ում: 2006-ին կատարվել են թվով 42 շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի հետազոտություններ: Առաջին անգամ կազմվել է Գյումրի և Վանաձոր քաղաքների տարածքների սեյսմիկ ռիսկի սխեմատիկ քարտեզները` ելնելով շենքերի ավերման, մարդկային կորուստների, հրդեհների առաջացման հավանականությունից:

 

Ծավալուն աշխատանքներ են կատարվել հասարակության տարբեր շերտերի հետ` սեյսմիկ պաշտպնության ուսուցման ուղղությամբ, մարդկանց իրազեկությունը բարձրացնելու համար: Վերանորոգվել են ՀՀ ՍՊՀԾ ՊՈԱԿ-ի հիմնական մասնաշենքի սանհանգույցները, գազաֆիկացվել է Ստեփանավան համալիրի կայանը:

 

Ս.Նազարեթյանը իր խոսքում նշեց, որ անցած դարի 60-ական թվականներից հետո մեր տարածաշրջանում սեյսմիկ ռիսկը կտրուկ աճել է` շարունակվելով մինչև 1988 թվականը, իսկ դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո կրկին նվազել: Նա իր խոսքում ավելացրեց, որ ներկայումս Հայաստանում ամենառիսկային գոտին համարվում է Զանգեզուրը:

 

-Ինչ վերաբերվում է Գյումրիին, ապա կասեմ, որ, եթե կրկնվի 1988-ի ուժգնության երկրաշարժ ամենավտանգավոր եղանակին և ամենավտանգավոր ժամին ապա հաշվարկված է, որ կունենանք մոտավորապես 2000 զոհ և 2500 վիրավոր`88-ի 17500 զոհի փոխարեն: Իսկ եթե նման երկրաշարժ գրանցվի Երևանում, ապա զոհերի թիվը կանցնի 300 հազարից: Իսկ Գյումրիում հատկապես վտագավոր է համարվում Բուլվարային թաղամասը, իսկ ամենասեյսմակայունը` Անի և Մուշ թաղամասերն են,-իր խոսքում նշեց Ս. Նազարեթյանը:

 

Ինչպես տեղեկացանք Ս.Նազարեթյանից, այժմ Մուրադ Մուրադյանի նախաձեռնությամբ նախատեսվում է Գյումրու նախկին Բարեկամության այգու տարածքում կառուցել հուշահամալիր` նվիրված 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:

 

Ասուլիսի ժամանակ ցուցադրվեցին ծառայության կազմած քարտեզները և ներկաներին հանձնվեցին սեյսմիկ պաշտպանության գիտելիքներ ուսուցանող օրացույցներ:

 

Անի Մկրտչյան

Գյումրու Պրոգրես համալսարանի լրագրության բաժնի ուսանողուհի


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ



ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ


ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ


ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ


Մեսրոպ Հարությունյան

Հետհեղափոխությունն`

իր եզրերով

վիպակ


ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔՆ

ԸՍՏ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

5 հուլիսի 1995

Ժողովրդավարություն

հասարակական կազմակերպության վերլուծությունը Սահմանադրության շուրջ

2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ

կոալիցիայից

երկրորդ ընթերցումից հետո

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների

նախագիծ-1

Կոալիցիայի ներկայացրած տարբերակ

լրացված 2-րդ ընթերցումից առաջ

Ըստ www.panarmenian.net կայքի

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ-1

կոալիցիայի ներկայացրած

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ - 2

Ա.Սադոյանի ներկայացրած

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ - 3

ՄԱԿ խմբակցության ներկայացրած

Վենետիկի հանձնաժողովի Եզրափակիչ կարծիքի նախագիծը

21 Հուլիսի, 2005

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Կոալիցիայի նախագծի թարմացված տարբերակի վերաբերյալ

Վենետիկի Հանձնաժողովի միջանկյալ կարծիքը

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների չորրորդ նախագիծ

Ժողովրդավարություն

հասարակական կազմակերպությունից

Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության  նկատառումները ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ

 

 

Φ Ȳ ش

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter