Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մինաս Ավետիսյանի որմնանկարների փրկությունը թանկարժեք հաճույք է

 

09 | 02 | 2007 | 12::00 | Քննարկում

 

Փետրվարի 9-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում տեղի ունեցավ  քննարկում, որի ժամանակ ներկայացվեցին Մինաս Ավետիսյանի որմնանկարները փրկելու առաջարկներ:

 

Քննարկումը հրավիրել եւ վարում էր Կայունություն եւ առաջընթաց ՀԿ հախագահ Սերգեյ Նազարեթյանը, ներկա էին Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Հասմիկ Կիրակոսյանը, նկարիչների միության նախագահ Գարիկ Մանուկյանը, գեղանկարիչներ, մշակույթի գործիչներ, ՀԿ, ԶԼՄ եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ ներկայացուցիչներ:

 

Մինաս Ավետիսյանի որմնանկարնեի գերկշռող մասը գտնվում է Գյումրիում, Վահրամաբերդի և Ազատանի մշակույթի պալատներում: Դրանց մեծ մասը կործանման եզրին են: Ամենավատ վիճակում գտնվում է Վահրամաբերդի մշակույթի պալատը, որը երկրաշարժի ժամանակ փլուզվել է:

 

Որմնանկարներ կան Գյումրու Գալվանամետրերի, Էլեկտրատեխնիկական և Ստրոմմաշինա գործարաններում, որոնց մեծ մասը քայքայվել են շենքերի փլուզման և անձրևաջրերի պատճառով

 

Ինչպես տեղեկացանք Ս.Նազարեթյանից որմնանկարները փրկելու նպատակով դրանք լուսնկարվել են և համակարգչի միջոցով վերականգնվել:

 

-Ցավն այն է, որ այդ շենքերը սեփականաշնորհվել են առանց հաշվի առնելու որմնանկարների արժեքը, որոնք ավելի թանկ են, քան շենքերը,- ասում է Ս.Նազարեթյանը:

 

Այս հարցը նաև Շիրակի մարզպետարանի ուշադրության կենտրոնում է, իսկ Գյումրու քաղաքապետարանը խոստացել է ֆինանսապես աջակցել:

 

-Երկրաշարժից հետո ավելի հախուռն էր ուշադրությունը Մինասի որմնանկարների հանդեպ: Սակայն հետո այդ ուշադրությունը մարեց: Ներկայումս մենք նախարարության հետ համատեղ ամեն ինչ կանենք մեր նպատակին հասնելու համար,- իր խոսքում նշեց Հ. Կիրակոսյանը:

 

-Ես և իմ ընկերները գտել ենք, որ լավ պահպանված  որմնանկարները ավելի հարմար կլինի ամբողջ պատով կտրել և տեղափոխել մի հարմար վայր: Օրինակ` տեղադրել  զբոսայգում` համապատասխան պաշտպանական միջոցառումներ ձեռնարկելով, այդպես ավելի գեղեցիկ և հետաքրքիր կլինի: Ես կողմ եմ այս քայլին, Աստված տա, որ կատարվի բոլորիս ցանկությունը,-այսպես խոսեց նկարիչների միության նախագահ` Գ. Մանուկյանը:

 

 

Քննարկման ընթացքում ի մի բերվեցին հետեւյալ անհրաժեշտ աշխատանքների ցանկը.  

- Կատարել բոլոր որմնանկարների գույքագրում (շենքերի հետ միասին) և արժեքավորում:

- Որմնանկարները մտցնել ՀՀ ազգային արժեք ունեցող մշակութային գործերի շարքը:

- Ուսուցանել գյումրեցի մասնագետ-նկարիչներին, տիրապետելու որմնանկարները ծեփով պատից պոկելու և այլ տեղում հավաքելու տեխնոլոգիաներին:

- Գտնել ֆինանսներ (ՀՀ մշակույթի նախարարության միջոցով` պետական բյուջեից, ՀԿ-ների միջոցով` տարբեր հիմնադրամներից, Գյումրու քաղաքապետարանից) որմնանկարները քանդման ենթակա կամ վթարային շենքերից տեղափոխելու եւ  համայնքապատկան կամ պետական սեփականություն հանդիսացող մշակույթի ոլորտի օջախներում տեղադրելու համար:

 

Անի Մկրտչյան, Ստելլա Մկրտչյան, Սյուզաննա Մկրտչյան


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter