Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Գյումրու Ուսանողական խորհուրդը զրկվեց դիտորդական առաքելության իրավունքից

 

11 | 05 | 2007 | 18:20 | Լուր

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 15-ի իր նիստում Դիտորդական առաքելության իրականացման իրավունքից զրկեց Գյումրու ուսանողական խորհուրդ հասարակական կազմակերպությանը: Կազմակերպության նախագահ Կարեն Պետրոսյանին նիստի մասին տեղեկացրել են հեռախոսով միայն ժամը 12:30-ին: ԳՈՒԽ նախագահը ԿԸՀ է հասել 15:07-ին, երբ նիստն արդեն փակված էր: ԿԸՀ որոշման համար հիմք է հանդիսացել կազմակերպության անդամներից մեկի կարճ ելույթի տեսագրությունը, որում նա իր աջակցությունն է հայտնում պատգամավորական մեծամասնական թեկնածուներից մեկին: ԿԸՀ-ում Արդարություն դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը առաջարկել է դիտորդական իրավունքից զրկել միայն այն դիտորդին, ով թեկնածուին աջակցության կոչ է արել: Այս առաջարկը մերժվել է:

 

ԿԸՀ-ն այս որոշումը հիմնավորում է Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածով, եւ պնդում թե, պարտավոր էր դիտորդական առաքելությունից զրկել ամբողջ կազմակերպությանը: ԿԸՀ-ն այդպես էլ բացատրություն չի կարող տալ, թե ինչպես էին որպես դիտորդներ գրանցված զանազան մարզական միավորումների անդամները սատարում այս կամ այն կուսակցությանն ու մնում դիտորդ: ԿՀԸ-ն որոշումը տրամադրել է ԳՈՒԽ-ներկայացուցիչներին մեկուկես ժամ այց: Առաջնորդվելով Իրավական նախաձեռնության թեժ գծի իրավաբանական խորհրդատվությամբ, ԳՈՒԽ-ը փորձեց դիմել Վերաքննիչ դատարան, բայց այստեղ պարզվեց, որ հարկավոր է դիմել Առաջին ատյանի դատարան: Բանն այն է, որ ընտրական օրենսգիրքը նման պարագաներում որպես վեճերի լուծման ատյան հիշատակում է Վերաքննիչ դատարանը, իսկ Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է Առաջին ատյանի դատարան: Հաշվի առնելով, այն հանգամանը, որ Առաջին ատյանի դատարանը իր աշխատանքն ավարտել էր ժամը 18-ին, եւ վաղն արդեն այստեղ դիմելը գրեթե ոչինչ չի կարողանա փոխել, ԳՈՒԽ նախագահը որոշեց չբողոքարկել ԿԸՀ որոշումը:  

 

Հիշեցնենք, որ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ եւ Գյումրու ուսանողական խորհուրդ ՀԿ-ները համատեղ 10 օր առաջ հիմնադրել են ընտրությունների եւ քվեարկության ընթացքի գործընթացների Արագ արձագանքման շտաբ: ԿԸՀ-ն իր այս որոշմամբ զգալի հարված հասցրեց Արագ  արձագանքման շտաբի աշխատանքին: Գրանցված 77 դիտորդներից մեկի ելույթի պատճառով, ԿԸՀ-ն ըստ էության ամբողջ թիմին զրկեց ընտրությունները դիտարկելու հնարավորությունից: Արագ արձագանքման շտաբը, ելնելով ստեղծված իրավիճակից, ձեռնամուխ կլինի մի քանի կուսակցությունների հետ սերտ համագործակցությանը` տեղեկատվության փոխանակման ակնկալիքով, քվեարկության ընթացքի դիտարկման հնարավոր արդյունավետ մեթոդների մշակմանն ու կիրառմանը, իսկ զանգվածային կեղծիքների փաստերի արձանագրման պարագայում` նաեւ բողոքի զանգվածային եւ անզեն միջոցառումների: Արագ արձագանքման շտաբն իր տարակուսանքն է հայտնում ԿԸՀ օրենքի հատվածային եւ կամայական կիրառման կապակցությամբ. չնայած ընտրակաշառքների մասին հարյուրավոր օրինակներին եւ ապացույցներին, ԿԸՀ-ն այդպես էլ անվավեր չհայտարարեց օրինախախտ կուսակցությունների գրանցումը: Օրենքի պահանջները չկատարելը պակաս հանցանք չէ, ինչ համար, վստահ ենք, ԿԸՀ-ն պատասխան է տալու: 

 

Արագ արձագանքման շտաբ


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter