Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Գյումրու Արագ արձագանքման շտաբի (Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ եւ Գյումրու ուսանողական խորհուրդ ՀԿ-ներ) դիտարկումները

 

Տեղեկությունները հավաքված են Կազմակերպությունների կամավորներից, դիտորդներից, քաղաքացիների զանգերից, անանուն աղբյուրներից, տարբեր կուսակցությունների վստահված անձանցից:   

 

12 | 05 | 2007 | 20:01 |

 

Գյումրու գազելները գնացին վաստակած հանգստի:

Ընտրակաշառք այլեւս չեն բաժանում:

 

12 | 05 | 2007 | 19:53 |

 

Գյումրու ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում ժամը 18-ից 20-ի հատվածում դիտարկվել են մարդկային կուտակումներ, մեծ իրարանցում, իսկ հարակից տարածքներում` կարծրացող թաղային եւ հյուր դիտորդներ, որոնք հարմար տեղավորվել էին իրենց թանկարժեք, կիսաթանկարժեք մեքենաներում, նույնիսկ` բեռնատարներում, ու խորհրդավոր սպասման մեջ էին: Իսկ թաղերի բնակիչներից 4-5-ական հոգի, հատկապես կանայք, անդադար դեգերում էին տնից-տուն, ամեն անգամ նոր ընտրողների դեպի ընտրատեղամաս ուղեկցելու: Այս տիկնանց դեմքերին հստակ կարելի էր տեսնել մի կարեւոր գործ կամ հանձնարարություն իրականացնողի հազվագյուտ պատասխանատվություն ու բութ նպատակասլացություն: 

 

12 | 05 | 2007 | 19:53 |

 

34-21, Գյումրու 7-րդ դպրոցի տեղամասում, անակնկալ վատ է զգացել մի ծերունի, որիը,  շտապ օգնության մեքենայով տեղափոխելիս մահացել է:

 

12 | 05 | 2007 | 19:20 |

 

Ըստ Գյումրու Տիգրան Մեծ պողոտայի մի խումբ բնակիչների, այդ թաղի բնակիչներին գազելներով տարել են ընտրելու Բուլվարային թաղամասում, որը մոտ 3 կմ հեռու է Տիգրան Մեծ պողոտայից:  

 

12 | 05 | 2007 | 18:54 |

 

34-17, Վեճ է եղել Ընտրական հանձնաժողովի անդամների միջեւ, այն պատճառով, որ քվեաթերթիկների եւ ծրարների թվերն իրարից տարբերվել են 5-ով: Հերթական հարյուրյակի քվեաթերթիկները սպառվել են, իսկ 5 ծրար դեռ մնացել էր:  

 

12 | 05 | 2007 | 18:54 |

 

34-37, Ժամը 18:50-ին ընտրողների մեծ կուտակումներ:

 

12 | 05 | 2007 | 18:53 |

 

Ընտրողների պատմելով, Գյումրու Ղանդիլյան փողոցում ՀՀԿ օգտին 5000-ական դրամ ընտրակաշառք է բաշխվել:

 

12 | 05 | 2007 | 18:47 |

 

34-33, Ըստ անստորագիր զանգի, Գյումրու Անկախության հրապարակում Պրոգրես համալսարանի մոտ գազելը կանգնած է եւ 2000-ական դրամ ընտրակաշառք է բաժանում մեծամասնական թեկնածու Մարտին Գրիգորյանի օգտին:

 

12 | 05 | 2007 | 18:29 |

 

Գյումրու Բալատոն դպրոցի մոտակայքում տարբեր թեկնածուների վստահված անձինք դիտարկել են ընտրողներին տներից հավաքագրելու եւ գազելների մեջ ընտրակաշառք տալով, տեղամաս տանելու դեպքեր:

 

12 | 05 | 2007 | 18:25 |

 

34-20, Գյումրու 24-րդ դպրոցի տեղամասում Ժամը 15-ի մոտակայքում 2 հոգու բռնացրել են ընտրակաշառքով, ականատես եղել են դիտորդներ:

 

12 | 05 | 2007 | 18:20 |

 

Գյումրու թիվ 1 դպրոցի հարակից տարածքի (Սլաբոդկա, (34-25)) մի քանի ընտրողներ  իրենց անունները չեն գտել ընտրացուցակներում, չնայած, իրենց պնդմամբ իրենք միշտ քվեարկել են այդտեղ: Ի վերջո, նրանց անունները գտել են 28-րդ դպրոցի ընտրացուցակներում (35-21) եւ քվեարկել են այնտեղ: Այս ընտրատեղամասերը միմյանցից հեռու են մոտ 3 կմ:  

 

12 | 05 | 2007 | 18:00 |

 

Անանուն ահազանգ ստացվեց, թե Գյումրու կայարանի ընտրատեղամասերում ընտրակաշառք են բաժանում: ԵԽԽՎ դիտորդներն ուղեւորվեցին այնտեղ:

 

12 | 05 | 2007 | 17:58 |

 

Գյումրու թիվ 1 մանկապարտեզի մոտ կանգնած 08LL990 Սեւ ԳԱԶ-31-ի ուղեւորներն ինտենսիվ բանակցում են քաղաքացիների հետ, մարդիկ մոտենում են, խոսում ինչ-որ բան, հեռանում, նույն տեղում, 01 869 պետհամարանիշով Մերսեդես մեքենայի հետ նույն պատմությունն է: 

 

12 | 05 | 2007 | 17:52 |

 

Գյումրու 13-րդ դպրոցի մոտ 05 908 պետհամարանիշով ավտոբուսի մեջ ընտրակաշառք են բաժանել:

 

12 | 05 | 2007 | 16:52 |

 

34-06, Կարմիր, 45 225 պետհամարանիշով գազելով մարդկանց են բերում տեղամաս: Ընտրողները խոսում են, որ ընտրակաշառք են տալու:  

 

12 | 05 | 2007 | 16:52 |

 

35-13, Ընտրողները երջանիկ են. խոսում են, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն ընտրակաշառք են բաժանում:  

 

12 | 05 | 2007 | 17:10 |

 

35-22, Տեղամասում վեճ է եղել երկու հոգու միջեւ: Բանն այն էր, որ վիճաբանողներից մեկի պնդմամբ, նույն մարդն արդեն 3-րդ անգամ էր քվեարկում: 17:11-ին կռիվը շարունակվում է դրսում:  

 

12 | 05 | 2007 | 17:05 |

 

35-29, Սպիտակ բեռնատար  001SU04 պետհամարանիշով գազել է կանգնած, մարդիկ են կուտակված շուրջը, մարդիկ մոտենում են մեքենային եւ ասում, թե քանի հոգով են:

 

12 | 05 | 2007 | 16:54 |

 

34-06, Մարդկային կուտակումներ տեղամասի ներսում եւ հարակից տարածքում:

 

12 | 05 | 2007 | 16:43 |

 

35-30, Այստեղ ընտրակաշառքը 5000 դրամից իջավ 3000-ի:  

 

12 | 05 | 2007 | 16:52 |

 

34-06, Կարմիր, 45 225 պետհամարանիշով գազելով մարդկանց են բերում տեղամաս: Ընտրողները խոսում են, որ ընտրակաշառք են տալու:  

 

12 | 05 | 2007 | 16:17 |

 

34-08, Ժամը 13-15-ի սահմաններում ընդհանուր առմամբ հանգիստ էր, հիմա 2 գազել եկան` ընտրողներով: Յազիչյանը ընտրատեղամասի մոտ քարոզում է մեծամասնական թեկնածուներից Սուքիաս Ավետիսյանի օգտին:

 

12 | 05 | 2007 | 15:52 |

 

34-23, Գյումրու Տիկնիկային թատրոնի տեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն ստորագրություն, ընտրողն այցելել է քվեարկելու, բայց պարզվել է, որ իր անվան դիմաց ստորագրված է: Մեր հարցին նախագահը պատասխանեց, թե պատահականորեն մեկ տող ներքեւ-վերեւ է ստորագրվել: 

 

12 | 05 | 2007 | 15:50 |

 

34-21, մոտ 13-15 հոգու սպիտակ գազելով բերեցին քվեարկելու:

 

12 | 05 | 2007 | 15:50 |

 

35-28, Ընտրողներ տեղափոխող գազելներ. 45OS373, 45OS802, 02OU820: Խոսում են, որ 1 քվեարկողի համար գազելների վարորդները ստանում են 1-ական դոլար: 

 

12 | 05 | 2007 | 15:45 |

 

35-28, Քիչ առաջ ընտրակաշառք էին բաժանում, մարդիկ սպասում էին, որ բաժանողները կվերադառնան: 

 

12 | 05 | 2007 | 15:42 |

 

35-21, 45OU754 պետհամարանիշով գազելով մի խումբ մարդկանց տեղափոխել են  35-20 ընտրատեղամաս: 

 

12 | 05 | 2007 | 15:40 |

 

35-02, 909LU07 համարի գազելով մի խումբ մարդկանց տարել են տեղամաս:  

 

12 | 05 | 2007 | 15:38 |

 

35-29, Ավտոբուսով ընտրողներ են բերել տեղամաս: Ավտոբուսի վրա գրված է. Շիրակի բռնցքամարտի ֆեդերացիա, Պետհամարանիշ. 523Sl45: 

 

12 | 05 | 2007 | 15:36 |

 

35-15, տեղամասի դիմաց մարդկային կուտակումները շարունակվում են: Մուտքն ու ելքը չեն վերահսկվում:

 

12 | 05 | 2007 | 15:35 |

 

35-20, Տեղամասում թեկնածու Հ.Մաթեւոսյանի կողմնակիցներից մեկը մեզ (դիտորդներից մեկին) համոզում էր ընտրել հենց նրան: Բացի այդ, ընտրողները խոսում են, թե գումարներ են բաժանվել Ս.Բալասանյանի կողմից:

 

12 | 05 | 2007 | 15:31 |

 

35-29, Գյումրու Կայարանի մոտ հանգրվանած գազելից մեծ` հավանաբար հեռուստացույցերի արկղեր են դնում մի քանի մարդատար ավտոմեքենաներ: Արագ արձագանքման Շտաբը ունի տեսագրությունը:  

 

12 | 05 | 2007 | 15:20 |

 

Մարդկային կուտակումներ կան Գյումրու 78 տեղամասերից մոտ 50-ի ներսում եւ հարակից տարածքներում: Յուրաքանչյուրի մոտ 10-25 ավտոմեքենա, ինտենսիվ շփումներ եւն ընթանում հավաքված մարդկանց եւ թանկարժեք մեքենաների վարորդների կամ ուղեւորների միջեւ:

 

12 | 05 | 2007 | 14:35 |

 

35-15, տեղամասի առաջ մարդկային կուտակումն կան:

 

12 | 05 | 2007 | 14:28 |

 

35-01, 2 հոգի ընտրելուց 30 րոպե հետու սպասեցին ընտրատեղամասում, որից հետո նրանց 3 հոգի մոտեցան, իմանալով թե ում են ընտրել, եւ ստանացան` ում որ ասել եք պատասխանը: Նրանց մի կողմ տանելով, խոստացված գումար տվեցին: 

 

12 | 05 | 2007 | 14:23 |

 

34-37, Մարդակային կուտակումներ կան 50 մետր հեռավորության վրա:

 

12 | 05 | 2007 | 14:20 |

 

34-27, Տեղամասի առջեւ 25 հոգանոց կուտակում կա, դպրոցականներն ազատ ելումուտ են անում, 1498L պետհամարանիշով գազելով մարդկանց բերեցին, մարդիկ զրուցում են, թե գումար են բաժանում:

 

12 | 05 | 2007 | 14:02 |

 

34-09, Գյումրու Ֆոտոն Վարժարանի տեղամասում կան մարդկային կուտակումներ:

 

12 | 05 | 2007 | 14:01 |

 

35-01, Ախուրյանի 1-ին դպրոցի դիմաց մի խումբ երիտասարդներ, հեռաոսներով, ասում են, թե ում պիտի ընտրել:

 

12 | 05 | 2007 | 13:52 |

 

35-29, Գյումրու Երկաթուղային կայարանի տեղամասերից մեկը ժամանեց բազմամարդ կապույտ 45UL183 պետհամարանիշով ՌԱՖ ավտոմեքենա:

 

12 | 05 | 2007 | 13:48 |

 

35-17, Գյումրու 25 դպրոցում քվեարկույթունից ելած երեք կանայք խոսում են.-Ինչ լավ է` ՀՀԿ-ից էլ,ԲՀԿ-ից էլ, ՕԵԿ-ից էլ վերցրինք...:

 

12 | 05 | 2007 | 13:45 |

 

33-74, Գյումրու ԱՌԴԱ մանկապարտեզի մոտ Սպիտակ Նիվայի միջից փող են բաժանում:

33-68, Գյումրու Արագած ՄՄԿ-ի մոտ սեւ ՎԱԶ դեսյատկա մեքենայի միջից փող են բաժանում: 

 

12 | 05 | 2007 | 13:41 |

 

35-13, Ախուրյանի շրջանի Մուսայելյան գյուղ: Մարդկային կուտակումներ տեղամսում եւ դրա շուրջը:

 

12 | 05 | 2007 | 13:40 |

 

34-28, Գյումրու թիվ 3 մանկապարտեզ, Սպիտակ գազել, պետհամարանիշ` 4559S, եկել է ծանրոցներով, ասում են Ամերիկայից է:

 

12 | 05 | 2007 | 13:36 |

 

34-08, Գյումրու 37-րդ դպրոց` Անի թաղամաս, Ընտրական տեղամասում կուտակումներ կան:

 

12 | 05 | 2007 | 13:36 |

 

34-38, Գյումրու Հոգեբանական կենտրոն, ժամը 13:10-ի դրությամբ հավաքվել է մոտ 35 հոգանոց ընտրողների հերթ: 

 

12 | 05 | 2007 | 13:35 |

 

34-21, Գյումրու թիվ 7 դպրոց, Ալեք Մանուկյան  փ., մոտ 13-15 մարդ սպիտակ գազելով եկան ընտրատեղամաս: 

 

12 | 05 | 2007 | 13:30 |

 

34-24, Գյումրու Սլաբոդկա թաղամասում` 6-րդ դպրոցի մոտ մարդկանց ու մեքենաների մեծ կուտակումներ են:

 

12 | 05 | 2007 | 13:20 |

 

Ըստ ՀԺԿ շտաբի տվյալների, Ախուրյանի շրջանի Կառնուտ, Հովիտ Ախուրյան գյուղերում ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, 15000-ական դրամ` կուսակցության օգտին, ՀԺԿ շտաբի ներկայացուցիչները մեկնում են գյուղեր` ստուգելում:

 

Այլ` անստորագիր զանգով, մեկը պատմում է, թե ՀԺԿ-ն Ախուրյայի բոլոր գյուղերում ընտրակաշառք է բաժանում: 

 

12 | 05 | 2007 | 12:18 |

 

Գյումրու կայարանամերձ հրապարակում, գազելներով մարդիկ: Պետհամարանիշերը.

 

Էքսպրես գազել, 45OS373,

Էքսպրես գազել, 45OS802,

Սպիտակ գազել, 02OU820:

 

12 | 05 | 2007 | 12:07 |

35-15, Ախուրյանի շրջանի Մուսայելյան գյուղ, Այստեղ ընտրողները խոսում են, թե ԲՀԿ-ն փող է բաժանում, իսկ ԲՀԿ վստահված անձը միջամտում է ընտրողների ընտրությանը:

 

12 | 05 | 2007 | 11:40 |

35-28, Գյումրու կայարանամերձ հրապարակ, տեղամասից ելան երջանիկ դեմքերով դիտորդներ, ձեռքերին 5000-անոցներ, խոսում էին. - համ էլ գազի վարձը կտանք.- մեր դիտորդի հարցերին հրաժարվեցին պատասխանել:

 

12 | 05 | 2007 | 10:35 |

 

34-36, Ընտրատեղամասում կուտակումներ կան: Գյումրու 32-րդ դպրոց: Քվեարկուևթյան սրահում մոտ 30 հոգի կա, վստահված անձինք այնքան են վերահսկում, որ ընդհուպ մոտեցել են քվեախցերին, Միջանցքում մոտ 30 հոգի հերթում են, հանձնաժողովականները իրենց մարմիններով են հսկում անցակետը: Մի զառամյալ ծերունու քվեարկությունը տեւեց 14 րոպե, անընդհատ ներկաներին ցույց էր տալիս քվեատերթին ու ասում, թե դեռ չի կողմնորոշվել: Ժխոր քվեարկության սրահում:

 

12 | 05 | 2007 | 10:25 |

 

34-26, Ընտրատեղամասում կուտակումներ կան: Դռնից մոտ 50-80 մետրի վրա մոտ 20 մեքենա կա կայանած: Գյումրու Զանգակ մանկապարտեզ: Քվեարկուևթյան սրահում մոտ 25 հոգի կա: Միջանցքում մոտ 25 հոգի հերթում են: Ուժեղ ժխոր:   

 

12 | 05 | 2007 | 10:18 |

Գյումրու Կայարանամերձ հրապարակ, այստեղ երկու ընտրատեղամասեր կան, Էդեռա Պիցցա-ի մոտ կայանել են երեք սպիտակ դատարկ գազելներ, (09:55) մեկը` 45 003 համարով:

 

12 | 05 | 2007 | 10:10 |

 

Գյումրու Երկաթ գծի տեխնիկումի հանդիպակած մայթին կայանել են երեք դատարկ գազելներ, մեկից ընտրողներ իջան քվեարկելու:

 

Սպիտակ գազել, դեղին համարներով. 2142,

Կապույտ գազել, 45OL359

Սպիտակ գազել,         183


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter