Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ  ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ

 

13 | 03 | 2007 | 23:00 | Մամլո հաղորդագրություն

 

2007 թվի հունվարի 25-ին ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ն որպես հացվոր դիմել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, խնդրելով վերականգնել տեղեկատվության ազատության իր խախտված իրավունքը: Հարուցվել է քաղաքացիական 9 հայց ընդդեմ Շիրակի մարզի Ազատան, Շիրակ, Լուսաղբյուր, Ամասիա, Ողջի, Արդենիս, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Հոռոմ համայնքների համայնքապետարանների:  

 

Հայցապահանջներն էին.

1. Այդ համայնքների 2006 թվի բյուջեի փաստաթղթի պատճենը,   

2. Այդ համայնքների ավագանիների 2005 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 30-ը ընդունած որոշումների պատճենները:

3. Դատական ծախսերի փոխհատուցումները` այդ թվում պետական տուրքի գումարի (4000 դրամ) եւ հանձնարարագրով հանձնակատարներին վճարվելիք գումարը (2 իրավաբան ներկայացուցիչներին վճարվելիք 97000 դրամը): 

 

2007 թվի փետրվարի 22-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի Ախուրյանի նստավայրում դատավոր Ս.Մնացյանը վճիռ կայացրեց 7 պատասխանողների մասով: Տես մամլո հաղորդագրությունը. http://www.asparez.am/news/2007news/23.2.2007jcawinprocess.htm

 

ԺԱԱ հայցը ընդդեմ Ազատանի գյուղապետարանի. pdf.

(Հայցերն ընդդեմ Ամասիա, Արդենիս, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ողջի, Շիրակ համայնքների` համանման են)

 

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը (ԺԱԱ-7 համայնքներ),

1-ին էջ, JPG

 

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը. (ԺԱԱ-7 համայնքներ),

2-րդ էջ, JPG


Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ն ընդդեմ

Շիրակի մարզի Հոռոմ համայնքի գյուղապետարանի

 

2007 թվի փետրվարի 28-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի Արթիկի նստավայրում դատավոր Ա.Աանուկյանի նախագահությամբ ընթացավ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ն ընդդեմ Հոռոմի գյուղապետարանի քաղ.հայցի դատաքննությունը: Առաջին նիստին պատասխանողը` Հոռոմի գյուղապետ Սարգիս Դավթյանը չէր ներկայացել: Իր բացակայությունը նա մեկնաբանեց նիստի ժամի մասին շփոթությամբ: Դատարանը լսեց կողմերին, նրանց փոխադարձ հարցերը, իր հարցերի պատասխաններն ստացավ հայցվողից եւ պատասխանողից, ուսումնասիրեց գործով առկա ապացույցները, այդ թվում Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ից Հոռոմի գյուղապետին հղված առաջին (23.10.2006) եւ երկրորդ (18.12.2006) հարցումները, դրանց` փոստով պատվիրված նամակով առաքման ապացույցները:

 

Պատասխանողը, այն հարցին, թե ինչո՞ւ չի պատասխանել տեղեկատվության հարցման նամակներին, ասաց, թե ...հեռախոսով զրուցել է Լ.Բարսեղյանի հետ, որը խոստացել է այցելել գյուղ եւ անձամբ ստանալ հարցված տեղեկությունները: Հայցվորի ներկայացուցիչ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ ինքը նման  հեռախոսային զրույց պատասխանողի հետ չի հիշում, ավելացրեց, որ ակումբի գործավարը հարցումներին հաջորդած հեռախոսազանգերից մեկի ժամանակ զրուցել է պատասխանողի հետ, որը ասել է. Շատ եմ զբաղված, ձեզ պետք է` եկեք տարեք, գիտեք ես պարա՞պ եմ, արեք` տարեք, եթե ինձ պետք լինի որեւէ տեղեկություն, ես աշխարհի ծայրն էլ կհասնեմ: Չնայած այդօրինակ պատասխանին, հայցվորի ներկայացուցիչ Լ.Բարսեղյանը այցելել է Հոռոմ գյուղ, բայց գյուղապետը գյուղապետարանում չի եղել: Հայցվորի ներկայացուցիչը բացատրեց, որ ինքը գյուղ չի այցելել պատասխանողի կարգադրությունը կատարելու, այն է` հարցված տեղեկությունները ստանալու, այլ` հատուկ գյուղապետին նրա պարտականությունները եւ տեղեկություն հարցնողների իրավունքները մեկնաբանելու համար:

 

Փետրվարի 28-ի նիստի ժամանակ պատասխանողը հայցվորին տրամադրեց հիշյալ հարցումներով հարցված տեղեկությունները եւ հայցն ընդունեց մասնակիորեն, մերժեց դատական ծախսերի փոխհատուցման պահանջը: Հայցվորի ներկայացուցիչ Արտուշ Գրիորյանը միջնորդեց նվազեցնել հայցապահանջի դատական ծախսերի հատուցման գումարը եւ այն պակասեցնել իր մասով, այն է` փոխհատուցել 4000 դրամ` որպես պետական տուրքի ակումբի կատարած ծախսի փոխհատուցում, եւ ակումբի օգտին պատասխանողից բռնագանձվելիք եւ ապա` ակումբից հանձնակատարներին վճարվելիք 97000 դրամի պահանջը կրճատել կիսով չափ:

 

Դատարանը դատավոր Ա.Մանուկյանի նախագահությամբ, 2007 թվի փետրվարի 28-ի նիստում վճռեց հայցը բավարարել մասնակիորեն. պատասխանողից հոգուտ հայցվորի բռնագանձել 34000 դրամ, որից 4000 դրամը` որպես պետական տուրքի ծախսի փոխհատուցում, իսկ 30 հազար դրամը, որպես հայցվորից հանձնակատարին վճարվելիք գումարի փոխհատուցում:

 

ԺԱԱ ՀԿ-ն այս հայտարարությումբ նույնպես շեշտում է իր գոհունակությունը այս դատավարության արդար եւ օրինական ընթացքից: ԺԱԱ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում է Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների  պաշտպանության հայկական կենտրոնի իրավախորհրդատու Արտուշ Գրիգորյանին եւ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սուսաննա Մխիթարյանին իրենց ծառայությունները բարեխղճորեն մատուցելու համար:

 

ԺԱԱ հայցը ընդդեմ Հոռոմի գյուղապետարանի. pdf.

 

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը (ԺԱԱ-Հոռոմ), 1-ին էջ, JPG

 

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը (ԺԱԱ-Հոռոմ), 2-րդ էջ, JPG

 


Ժուռնալիստների Ասպարեզ ակումբն ընդդեմ

Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի համայնքապետարանի

 

2007 թվի փետրվարի 28-ին եւ մարտի 12-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Մ.Սարոյանի նախաահությամբ ընթացավ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ն ընդդեմ Լուսաղբյուրի  գյուղապետարանի քաղ.հայցի դատաքննությունը: Առաջին նիստի ժամանակ պատասխանողը` Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը մի քանի հակասական բացատրություններ տվեց ակումբի հարցումներին չպատասխանելու իր վարքին: Ես այդ փաստաթղթերը (բյուջեն եւ ավագանու որոշումները) գյուղապետարանից դուրս հանելու իրավունք չունեմ, Միջոցներ չկային դրանք պատճենելու համար, Եկել եմ քաղաք, որոնել եմ ակումբի տեղը, չեմ կարողացել գտնել:

 

Հայցվորի ներկայացուցիչ Լեւոն Բարսեղյանի այն հարցեին թե, Ձեր համագյուղացիներն իրավունք ունե՞ն կամ կարո՞ղ են ծանոթանալ այդ փաստաթղթերին, Լուսաղբյուրի գյուղապետը պատասխանեց թե. Ոչ, միայն ես եւ ավագանու անդամները կարող ենք դրանց ծանոթանալ, բայց ... պատրաստ եմ առավելագույնը 3 օրում պահանջված փաստաթղթերը ներկայացնել հայցվորին: Հայցվորի Ի՞նչն էր Ձեզ խանգարում նամակի հասցեով մի նամակ գրել, կամ զանգել ակումբ ու ասել, թե ինչ ծախս է կազմում այդ փաստաթղթերի պատճենման ծախսը, եւ նշել համայնքապետարանի բանկային հաշվի համարը` ակումբից այդ ծախսը փոխհատուցելու համար, գյուղապետը որեւէ պատասխան չուներ: Առաջին նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Արտուշ Գրիգորյանը միջնորդեց նվազեցնել հայցապահանջի դատական ծախսերի հատուցման գումարը եւ այն պակասեցնել իր մասով, այն է` փոխհատուցել 4000 դրամ` որպես պետական տուրքի ակումբի կատարած ծախսի փոխհատուցում, եւ ակումբի օգտին պատասխանողից բռնագանձվելիք եւ ապա` ակումբից հանձնակատարներին վճարվելիք 97000 դրամի պահանջը կրճատել կիսով չափ: (Այս միջնորդությունը համանման է բոլոր նախորդ 8 գործերով նրա արած միջնորդություններին): Կողմերին լսելուց եւ փոխադարձ հարցուպատասխանից հետո դատավորն ընդմիջում հայտարարեց:

 

Հաջորդ օրը` մարտի 1-ին, պատասխանողի ներկայացուցիչը ակումբ բերեց հարցված եւ դատական վեճի առարկա հանդիսացած փաստաթղթերի բնօրինակները, որոնք ակումբում պատճենվեցին եւ դրանք ստանալու մասին ստացականով վերադրձվեցին պատասխանողի պատվիրակին:

Այս գործով դատական երկրորդ նիստում մարտի 12-ին, դատավոր Սարոյանը ներկայացրեց գործին կցված նյութերի ստանալու մասին ակումբի ստացականը: Հայցվորի ներկայացուցիչ Լ.Բարսեղյանը միջնորդեց արտոնել պատասխանողի հետ հաշտության համաձայնագիր կնքելու բանակցությունները:

 

Անմիջապես արտոնելու փոխարեն դատավորը դիմեց հայցվորի մյուս ներկայացուցիչ Արտուշ Գրիորյանին, թե արդյո՞ք ավելացնելու բան ունի: Վերջինս նշեց, թե հայցվորի երրորդ ներկայացուցիչը` փաստաբան Սուսաննա Մխիթարյանը, գրություն է ներկայացրել դատարանին, թե ինքն էլ է հրաժարվում հանձնակատարի իր պարտականությունների կատարման համար հայցվորի հետ պայմանագրով նախատեսված գումարից: Պարզվեց այդ միջնորդությունը` գրավոր դատավորի մոտ է, ինչից անտեղյակ էր Ակումբի խորհրդի նախագահ եւ դատարանում ներկայացուցիչ Լ.Բարսեղյանը, որն այդտեղ ծանոթացավ գրությանը: Դատավոր Սարոյանը ընդմիջում հայտարարեց, արտոնելով հաշտության համաձայնագրի կազմման բանակցությունները:

 

Կողմերը համաձայնության եկան հետեւյալ բովանդակությամբ հաշտության շուրջ.

Սույնով Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպությունը, ի դեմս ներկայացուցիչ Լեւոն Բարսեղյանի եւ Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքի համայնքապետարանը, ի դեմս համայնքապետ Սամսոն Բարսեղյանի, կնքեցին հաշտության համաձայնագիր հետեւյալի մասին:

1. Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպությունը, ի դեմս Լեւոն Բարսեղյանի, հրաժարվում է հայցից` տեղեկատվության տրամադրման մասին, քանի որ հայցով պահանջված տեղեկատվությունը տրամադրվել է հայցվորին դատաքննության առաջին նիստի հաջորդ օրը` 2007 թվի մարտի 1-ին:

2. Լուսաղբյուր համայնքի համայնքապետ Սամսոն Բարսեղյանը փոխհատուցում է դատական ծախսերը մասնակիորեն 4000 (չորս հազար) դրամի չափով, հաշտության համաձայնագիրը կնքելուց հետո 15-օրյա ժամկետում:

3. Սույն համաձայնագրի պահանջները չկատարելու դեպքում դրանք կկատարվեն դատական կարգով:

4. Սույն համաձայնագիրը ենթակա է հաստատման դատարանի կողմից:

 

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Մ.Սարոյանի նախագահությամբ այս գործով մարտի 12-ի նիստում հաստատեց կողմերի միջեւ կնքած համաձայնագիրը:

 

ԺԱԱ հայցը ընդդեմ Լուսաղբյուրի գյուղապետարանի. pdf.

 

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը (ԺԱԱ-Լուսաղբյուր), JPG


 

ԱՄՓՈՓԵԼՈՎ

 

Ընդհանրապես, այս 9 գործերի մեր փորձառությունը ցույց տվեց, որ արդարադատության համակարգը չնչին վերապահումներով աշխատում է տեղեկատվության բացահայտման եւ հանրությանը հասցնելու գործում: Համակարգն ավելի շատ է հարկավոր աշխատեցնել` բոլոր հնարավոր ուղղություններով: Այսպիսով լուրջ անհանգստություններ կարելի է պատճառել բոլոր նրանց, ովքեր, չեն կատարում ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջները եւ հանրությանը սիրահոժար չեն տրամադրում հանրային նշանակության տեղեկությունները:

 

Այսպիսով անցած 6 ամիսների հարցումների եւ դատական ործերի արդյունքում Ակումբն Շիրակի մարզի 119 համայնքներից ստացել է 71-ի տեղեկությունները լրիվությամբ (7-ը դատաքննության ընթացքում), 10 համայնքից` մասնակիորեն (հիմնականում կա բյուջեն, չկան ավագանու որոշումները), 36 համայնքից բոլորովին արձագանք չի ստացել, իսկ 2 համայնք (Ամասիա եւ Ողջի), չնայած օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռին (22.02.2007+15 օր= 09.03.2007) պահանջված փաստաթղթերը դեռ չեն տրամադրել:

 

Օրենքով սահմանված ժամկետում (հաչրցումն ստանալուց հետո 5 օրում) ակումբի հարցումներին պատասխանել են Շիրակի մարզի 119 համայնքներից միայն Հառիճ (գյուղապետ Ռոլանդ Նազարեթյան), Գետափ (գյուղապետ Մայիս Մկրտչյան), Փանիկ (գյուղապետ Վարդան Մակեյան) եւ Նոր Կյանք (գյուղապետ Արա Սուքիասյան) համայնքների գյուղապետերը: 

 

Տեղեկությունները մասնակիորեն տրամադրած համայնքներն են.

 

Գյումրի, չեն տրամադրել 2005 թ ավագանու որոշումները. 25.12.2006

Հարթաշեն, տրամադրել է միայն բյուջեն, ավագանու որոշումները դեռ չկան: 10.3.2007

Թորոսգյուղ,  տրամադրել է միայն բյուջեն 10.3.2007, ավագանու որոշումները դեռ չկան

Լեռնագյուղ, տրամադրել է միայն բյուջեն 10.3.2007, ավագանու որոշումները դեռ չկան

Կրասար, տրամադրել է միայն բյուջեն, ավագանու որոշումները դեռ չկան: 10.3.2007

Հայրենյաց, տրամադրել է միայն բյուջեն, ավագանու որոշումները դեռ չկան: 19.2.2007

Մեղրաշեն, տրամադրել է միայն բյուջեն, ավագանու որոշումները դեռ չկան: 19.2.2007

Նահապետավան, տրամադրել է միայն բյուջեն, ավագանու որոշումները դեռ չկան: 19.2.2007

Մարմաշեն, տրամադրել է միայն բյուջեն, ավագանու որոշումները դեռ չկան: 19.2.2007

Մուսայելյան (Ախուրյան), տրամադրել է միայն բյուջեն, ավագանու որոշումները դեռ չկան: 19.2.2007

 

Ակումբին դեռ (13.3.2007) տեղեկություններ չտրամադրած համայնքներն են.

 

Այգաբաց, Լեռնուտ, Կառնուտ, Կրաշեն, Հովիտ, Հովունի, Մեծ Սարիար, Փոքրաշեն, Հայկավան, Քարաբերդ, Ձիթանքով, Հայկաձոր, Հովտուն, Հողմիկ, Ջրաձոր, Բանդիվան, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ, Ալվար, Աղվորիկ, Թավշուտ, Աշոցք, Զույգաղբյուր, Կարմրավան, Մուսայելյան, Սալուտ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Արփենի, Փ.Սարիար, Գեղանիստ, Հովտաշեն, Սարատակ, Սպանդարյան, Լուսակերտ:

 

Հաշվի առնելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի հսկայական նշանակությունը իշխանությունների աշխատանքի թափանցիկության եւ հաշվետվողականության գործում, խոսքի եւ տեղեկատվության ազատության արժեքի գերակայությունը կառավարման եւ/կամ իշխանավարման արժեքի նկատմամբ, հավատարիմ մնալով ակումբի հիմնադրման գաղափարաբանությանը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը հայտարարում է, որ հետեւողականորեն, համբերատարությամբ եւ ընդմիշտ հետամուտ է լինելու հանրային նշանակության տեղեկությունների ստացմանն ու հրապարակմանը: Այսով հորդորում ենք պետական եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների ղեկավարներին` տեղեկություններ տնօրինողներին, ուսումնասիրել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը եւ կատարել դրանով սահմանված իրենց օրինական պարտականությունները: Այս հորդորը խիստ հրատապ է հատկապես այն համայնքների ղեկավարների համար, ովքեր մինչ օրս չեն բարեհաճել մեզ տրամադրել 2006 թվի հոկտեմբվերի 23-ին եւ դեկտեմբերի 18-ին հարցրած տեղեկությունները:

 

Ակումբը մոտակա 10 օրում թվով 10 նոր քաղաքացիական հայցեր կներկայացնի Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան` ընդդեմ վերոհիշյալ համայնքներից 10-ի: Այդ ընթացքում այս ուղղությամբ կընդունենք ցանկացած օրինական եւ բարոյական օժանդակություն:   

 

ԺԱԱ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում դատաքննության նկամամբ ուշադրություն ցուցաբերած ԶԼՄ-ներին, եւ այն  բարեխղճությամբ եւ հետեւողականությամբ լուսաբանած լրագրողներին:

 

ԺԱԱ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում գործին մասնակցած իրավաբաններին եւ խորհրդատու մասնագետներին:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի

[email protected]; [email protected]  

www.asparez.am

Հեռ. 091 821 363

Պուշկինի փ., 96, Գյումրի, Հայաստան 3102


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter