Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբի

Գնահատականը ՀՀ ԱԺ Ընտրություններին

 

17 | 05 | 2007 | 23:50 |

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, անցած օրերին ուսումնասիրելով ՀՀ ԱԺ ընտրությունների եւ 2007 թվի մայիսի 12-ի քվեարկության մասին հասանելի բոլոր տեղեկությունները, դիտարկումների արդյունքները, ահազանգերը, դիտորդական առաքելությունների հայտարարությունները, մամուլի հրապարակումները,

 

ստորեւ ներկայացնում է ՀՀ ԱԺ ընտրությունների իր գնահատականը

 

Ա.

Ընտրությունների նախընթաց 4 տարիների ընթացքում հայաստանյան հեռուստաընկերությունները էական կանխակալությամբ են մոտեցել Հայաստանում գործող քաղաքական ուժերի, մասնավորաբար կուսակցությունների եւ քաղաքական գործիչների գործունեությանը, հանրությունը կամ չի իրազեկվել վերջին ընտրություններում որպես թեկնածու առաջադրված քաղաքական ուժերից 2/3-ի գործունեությանը կամ իրազեկվել է խիստ անբավարար: Լիուլի լուսաբանված իշխանական (ՀՀԿ, ՀՅԴ) եւ  մերձիշխանական (ԲՀԿ, ՄԱԿ, ՕԵԿ) քաղաքական ուժերը ներկայացվել են հիմնականում դրական լույսի ներքո եւ դրվատական որակներով: Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեության չնչին լուսաբանումները ունեցել են հիմնականում նրանց վարկաբեկող որակներ:

 

Բ.

ՀՀ ԱԺ ընտրությունների պաշտոնական քարոզչության 34-օրյա ժամանակա-հատվածը, չնայած հեռարձակող ԶԼՄ-ների չափավոր ազատականացմանն ու արտոնված նվազագույն բազմակարծությանը, չէր կարող հավասարակշռել տեղեկատվական այն դատարկությունը կամ բացը, որ գոյացել էր անցած 4 տարիների ընթացքում: Տպագիր մամուլը, փոքր տպաքանակների եւ տարածման սահմանափակ աշխարհագրության պատճառով, նույնպես չկարողացավ բավարարել հայաստանյան ընտրողների տեղեկատվական-վերլուծական կարիքները: ՀՀ ԶԼՄ-ներն իրենց հավաքականությամբ չկարողացան հոգալ ընտրողների լիարժեք, բազմակողմանի եւ հավասարակշիռ տեղեկացման հոգսը: Հանրությունը ԶԼՄ մասով մնաց ապակողմնորոշված` հօգուտ իշխանական եւ մերձիշխանական թեկնածուների եւ ի վնաս` ընդդիմադիրների:

 

Գ.

Ակնհայտ է, որ մայրաքաղաքում հանրությունն առավել իրազեկ եղավ թեկնածուներին եւ նրանց գաղափարներին, քան մարզերում եւ հեռավոր համայնքներում, որտեղ մարդիկ կարողանում էին դիտել միայն խիստ կողմնակալ լրատվական քաղաքականություն վարող Հանրային հեռուստաընկերության եւ հ2 հեռուստաալիքները, իսկ թերթեր բոլորովին չեն ստանում:

 

Դ.

Երեւանյան հեռուստաընկերությունների հայտարարած քարոզչական եթերաժամանակի ոչ շուկայական եւ արհեստական բարձր գները անհնարին դարձրին փոքր դրամական պաշարներ ունեցող կուսակցությունների գնումները, ինչով եւ սրանք զրկվեցին կամ սահմանափակվեցին հանրությանը իրենց գաղափարները լայնորեն մատուցելու հնարավորությունից:  

 

Ե.

Սրանով հանրությունը չկարողացավ իմանալ եւ/կամ վերլուծել բոլոր հնարավոր սոցիալական, քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական հետեւանքները` այս կամ այն քաղաքական ուժի իշխանության գալու պարագայում: Այս պակասը որոշակիորեն փորձեցին լրացնել մի շարք հասարակական կազմակերպություններն իրենց բանավիճային հեռուստածրագրերով եւ հանրային քննարկումներով: Սակայն հիշյալ հեռուստատեսային հաղորդումների մեծ մասը կազմակերպվել եւ հեռարձակվել են քվեարկությանը նախորդած մեկուկես ամիսների ընթացքում, ինչը, զանգվածային քարոզչության ֆոնին, հանրային գիտակցության մեջ էական ազդեցություն ունենալ չէր կարող:

 

Զ.

Ընտրողները, խոշոր հաշվով, չիմացան եւ ըստ էության չհասկացան, թե ինչպես է զարգանալու Հայաստանի Հանրապետությունը այս կամ այն քաղաքական ուժի օրենսդիր դառնալու դեպքում. ինչպես կփոխվի Հայաստանում կյանքը, ինչպես կփոխվի իրենց կյանքը քաղաքական 23 ուժերից յուրաքանչյուրի իշխանության գալու պարագայում: Պատճառը նորից լայն, բազմակողմանի եւ հավասարակշիռ իրազեկման պակասն էր: Հայաստանի զարգացման տեսլականների գաղափարական մրցակցություն այդպես էլ չի ծավալվել Հայաստանում:

 

Է.

Պետական եւ համայնքային վարչական միջոցներին տիրապետող ուժերը` հիմնականում իշխանական (ՀՀԿ եւ ՀՀԴ) եւ մերձիշխանական (ԲՀԿ, ՄԱԿ) քաղաքական ուժերը լայնորեն եւ անպատիժ օգտագործեցին իրենց տիրապետության տակ առկա վարչական միջոցներն ու/կամ ընտրակաշառքը: Իշխանական քաղաքական ուժերը կիրառեցին ճնշումներ պետական, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ենթակայության համակարգերի վրա, իրենց ազդեցությամբ խրախուսելով իրենց օգտին քարոզչությունը, սպառնալով եւ/կամ պարտադրելով որոշակի ֆինանսական եւ մարդկային մասնակցություն քարոզչական միջոցառումներին: Օրինակ. ՀՀ վարչապետը եւ մի շարք այլ պաշտոնյա թեկնածուներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, օգտագործեցին հանրային միջոցները իրենց քարոզչության համար. մասնավորաբար հանրահայտ է, որ մարզեր կատարվող վարչապետի այցերն իրականում ոչ այլ ինչ էին, եթե ոչ ուղղակի քարոզչական այցեր:

 

Ը.

Այս ուժերը եւ որոշ ընդդիմադիր (ՕԵԿ) քաղաքական ուժեր ընտրությունների նախընթաց 8 ամիսների ընթացքում օգտագործեցին ընտրողների տրամադրությունը հօգուտ իրենց դիրքորոշելու ընտրակաշառքի կիրառման եղանակը. զանազան նպաստամատույցներ գյուղացիական տնտեսություններին, ծերերին, օժանդակություն դպրոցներին եւ այլ հիմնարկների, անվճար բուժօգնություն, ուղղակի դրամական կաշառք, խաղահրապարակների կառուցում, վիճակահանությամբ խաղեր եւ այլն:

 

Թ.

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռ.Քոչարյանը, նախընտրական իր մի քանի հարցազրույցներով անհարկի ուղղորդեց հայաստանյան ընտրողներին, իսկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ընդդիմադիր գործիչներից մեկի հասցեին թույլ տվեց դավաճան արտահայտությունը, որն իր մտահանգում-գնահատականը հանդիսանալով, ըստ էության ուղղված էր թեկնածուի եւ կուսակցության վարկաբեկմանը: Վարչական ռեսուրսների գլխավոր տիրապետողը չկամեցավ նկատել, որ ապօրինի ձայնագրմամբ խախտվել է ՀՀ Սահմանադրությունը` մարդկանց խոսքի, կարծիքի եւ արտահայտման ազատության, անձնական ազատության, արժանապատվության եւ այլ իրավունքները: 

 

Ժ.

Մեծ ֆինանսական եւ տնտեսական միջոցների տիրապետող քաղաքական ուժերն ու մեծամասնական թեկնածուները քվեարկության օրը լայնորեն ու անպատիժ կիրառեցին ընտրողների զանգվածային կաշառման տեխնոլոգիան: Քվեարկության օրը 1 ընտրակաշառքի չափը տարբեր տեղամասերի մերձակայքում` ձեռքի վրա կամ մեքենաների մեջ, կազմել է 3.000-ից 50.000 դրամ, հիմնականում 5000-ական դրամ` մեծամասնական թեկնածուի եւ համամասնական թեկնածուի օգտին, ընտրակաշառքի միջին գինը կազմել է 5-8 հազար դրամ: Կաշառված մեկ ընտրողը միջին հաշվով ստացել է 10-12 հազար դրամ (30-35 դոլար): Տարբեր հետազոտողների գնահատականներով,  ընտրակաշառք կիրառվել է Հայաստանի բոլոր ընտրատեղամասերի 80-85 տոկոսի մերձակայքում, իսկ կաշառքով ստացված քվեների ծավալը կազմում է հաշվարկված քվեների 30-55 տոկոսը: Զուտ դրամական համախառն ընտրակաշառքը գնահատվում է 2-5,7 մլրդ դրամ (5,6-16 մլն դոլար): Որպես այլ` ոչդրամական ընտրակաշառք ընտրողներին մատուցված զանազան օժանդակությունները, նվերներն ու բարեգործությունները համախառն դրամական արտահայտությամբ գնահատվում է 8-15 մլրդ դրամ (22,5-40 մլն դոլար):

 

Ի.

Սոցիալական ծանր կացության մեջ ապրող ընտրողների նկատմամբ նպաս-տամատույցների եւ կաշառման դեպքերը, բացի քրեական հանցագործություն լինելը, ուղղակի խոչընդոտել են նրանց կամքի ազատ ձեւավորմանը եւ/կամ` ճնշումներ են նրանց ազատ կամաարտահայտման վրա: Ընտրակաշառքի փաստերի մասին 1-2 դեպքերի առթիվ քրեական գործերի հարուցումը, իրականում, այդ դեպքերը որպես բացառություն ներկայացնելու նպատակ ունեն եւ չեն կարող շտկել այն աղավաղումները, որ տեղի են ունեցել այս ընտրություններում:

 

Լ.

Քվեարկության օրը ընտրատեղամասերի դռների մոտ, մերձակայքում եւ ներսում մարդկային կուտակումներ դիտվել են տեղամասերի կեսից ավելիի դեպքում, ինչն ընտրական օրենսգրքի խախտում է:

 

Խ.

Քվեների հաշվարկի ժամանակ, հոգեբանական եւ այլ ճնշումներ են բանեցվել մի խումբ ընդդիմադիր ուժերի եւ գործիչների վստահված անձանց վրա: Արդեն բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ թեկնածուների քվեաթերթիկները հաշվվել են մրցակիցների օգտին:

 

Ծ.

Ընտրատեղամասերում դիտարկված եւ դժբախտաբար մանրուքներ որակվող մի շարք օրինախախտումները (ուրիշի փոխարեն ստորագրություն, օժանդակություններ` իբր վատ տեսնող կամ դժվարությամբ տեղաշարժվող ընտրողներին, բացահայտ բանավոր քարոզչություն այս կամ այն թեկնածուի օգտին), համեմատած վերը բերված մեխանիզմների եւ տեխնոլոգիաների հետ, փոքր կշիռ ունեցան քվարկության արդյունքներում:

 

Կ.

Իսկապես, 2007 թվի ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկության օրը տեղամասային տիրույթներում ընտրախախտումների թիվը համեմատաբար նվազ էր, քան նախորդ համանման ընտրությունների դեպքերում (1995, 1999, 2003` ԱԺ, 1996, 1998, 2003` նախագահական): Իսկ դրա փոխարեն ընտրողների անօրինական կողմնորոշման հնարքներն ու միջոցները, որ կիրառվեցին մինչեւ ընտրողների տեղամաս հասնելը մի քանի անգամ կատարելագործված էին ի վնաս որակյալ ընտրությունների:    

 

Հ.

Ըստ էության փոշիացվել եւ կորսվել է ՀՀ ընտրական համակարգի կատարելագործման համար միջազգային դրամաշնորհային գրեթե 1 տասնյակ միլիոն դոլարի հասնող օժանդակության գրեթե 80 տոկոսը. ուսուցողական դասընթացներ են իրականացվել ընտրական հանձնաժողովների անդամների համար, այն դեպքում, երբ չկար գոնե 1 ապացույց այն բանի, թե նախկինում տեղի ունեցած ընտրակեղծիքներն ու ընտրախախտումները եղել են հանձնաժողովականների գիտելիքների պակասի պատճառով: Գոհացուցիչ նորամուծություն էր էլեկտրոնային կապի եւ վեբ ռեսուրսի ներմուծումը ընտրական վարչարարության մեջ:

 

Ձ.

Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստանի ժողովրդավարացման պատմության մեջ առաջին անգամ չկարողացան արտահայտել իրենց կամքն այս ընտրություններում, նրանք ուղղակի զրկվել էին քվեարկելու իրավունքից: Տարբեր գնահատականներով, նրանց թիվը 400-700 հազար մարդ է կազմում: 

 

Ղ.

Ընտրապայքարը մեկնարկեց եւ զուգորդվեց քրեական ծանրագույն հանցագործություններով. Գյումրու քաղաքապետի եւ Երեւանի թաղային հեղինակություններից մեկի վրա իրականացված մահափորձերով, Գյումրու քաղաքապետարանի 4 աշխատակիցների, Երեւանյան այլ 2 թաղային հեղինակությունների սպանությամբ եւ այլն: Քվեարկությանը նախորդած օրերին խուզարկվեց ՀՀ նախկին արտգործնախարարի բնակարանը, ինչից հետո նա կալանավորվեց, փորձագետների կարծիքով` խիստ անլուրջ մեղադրանքով: Մայիսի 9-ին ընդդիմադիր ուժերի երթը ՀՀ ԱԱԾ մատույցներ ավարտվեց խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառմամբ. ծեծ, արցունքաբեր գազեր, մահակներ եւ այլն: Վախի եւ բռնությունների մթնոլորտը հետզհետե ահագնացել եւ տիրապետող է եղել ամբողջ քարոզարշավի ընթացքում եւ քվեարկության օրը:

 

Ճ.

Այսպիսով. ՀՀ ԱԺ ընտրական գործընթացներում խաթարվել է 4 կարեւոր հանգամանք, որոնք ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ պիտի ապահովեին:  

 

1. Ընտրողները հնարավորություն չեն ունեցել բավարար չափով տեղեկանալ, թե ովքեր են ընտրապայքար մղող քաղաքական ուժերը:

 

2. Ընտրողները հնարավորություն չեն ունեցել բավարար չափով տեղեկանալ, թե ինչ զարգացումներ է ունենալու Հայաստանը այս կամ այն քաղաքական ուժի իշխանության գալու դեպքում:

 

3. Ընտրապայքար մղող քաղաքական ուժերը չեն ունեցել հավասար մրցակցային պայմաններ. իշխանականներն ու մերձիշխանականները լայնորեն կիրառել են հակաօրինական միջոցներ եւ հնարքներ. ընտրակաշառք` զանազան դրսեւորումներով, վարչական եւ հանրային միջոցների օգտագործում իրենց օգտին, պաշտոնական դիրքի չարաշահումներ, իսկ ընդդիմադիրները չեն օգտվել նման միջոցներից կամ չեն կիրառել նման միջոցներ:

 

4. Ընտրողների դիրքորոշումը ձեւավորելու կամ առկա դիրքորոշումը փոփոխելու համար կիրառվել են զանազան հակաօրինական հնարքներ. ընտրակաշառք, վարչական ճնշումներ, հավաքագրումներ եւ տեղափոխումներ դեպի ընտրատեղամասեր, վախի սերմանում:

  

Ամփոփելով.

 

Մ.

Մենք սկզբունքային տարբերություններ չենք տեսնում քվեատուփի անմիջական լցոնման եւ մարդկանց վրա զանազան հոգեբանական ու վարչական ճնշումներով, ընտրակաշառքով հավաքագրմամբ, տեղամասեր բերելով եւ կոնկրետ քաղաքական ուժի օգտին քեարկել տալու միջեւ. տարբերությունը համարում ենք տեխնիկական եւ տեխնոլոգիական, բովանդակությամբ նույն բանն է տեղի ունեցել. լցոնում:        

 

Յ.

Մենք ազդված չենք զանազան միջազգային եւ դիվանագիտական դիտորդական միջանկյալ եզրակացություններից ու կաշկանդված չենք դրանցով: Չզարմանալով զանազան դիվանագիտական եւ միջազգային դիտորդական առաքելությունների նախնական գնահատականների դրվատականության եւ մեղմության վրա, մենք այսով տեղեկացնում ենք, որ մեզ հասկանալի են նրանց քաղաքական շահագրգռությունները ճիշտ այնքան, որքան դրանք անընդունելի են մեզ համար, եւ, որ իրենք ձախորդություն ունեցան այդպես էլ ժողովրդավարություն չտեսած հայաստանյան հանրության աչքում հերթական անգամ վարկաբեկել Ժողովրդավարությունն ու մաշել հույսը, թե Հայաստանում Ժողովրդավարությունը հնարավոր է:

 

Ն.

Մենք համոզված ենք, որ ՀՀ ԱԺ ընտրությունների 2007 թվի մայիսի 12-ի քվեարկությունը չէր կարող արտացոլել հայաստանյան ընտրողների հավաքական կամքը: Այդ կամքը այլասերվել է բոլոր այն օրինախախտումներով, որոնց հիշատակումներից պայթում է հայկական մամուլը, եւ, որ ընդհանրացվեցին վերեւում: 

 

Շ.

Առայժմ չեն բացահայտված ու պատժված 2005 թվի նոյեմբերի 27-ի Սահմանադրական հանրաքվեի կեղծարարները, որոնք, ընտրողների 7-10 տոկոսանոց մասնակցությունը կեղծեցին եւ դարձրին շուրջ 65 տոկոս` 6 տոկոսով ավելի, քան ՀՀ ԱԺ մայիսի 12-ի քվեարկության իրենց իսկ հայտարարած մասնակցությունն էր: Սա մի անուղղակի հանգամանք է, որ մեզ հիմքեր է տալիս եզրակացնելու, թե Սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծարարները բարոյապես իրավազոր չէին ՀՀ ԱԺ ընտրություններ կազմակերպել եւ անցկացնել: Հավասարապես մեղավոր ենք համարում նրանց հովանավորներին եւ քաջալերողներին:

 

Ո.

Նույն խմբում ենք դիտարկում ինչպես վարչական եւ թաղային ճնշումներ բանեցնողներին, այնպես էլ` այդ ճնշումներին ենթարկվողներին, ինչպես ընտրակաշառք բաժանողներին, այնպես էլ` կաշառակերներին: Դատապարտելի են բոլոր նրանք, ովքեր որեւէ կերպ խաթարեցին ընտրողների ազատ կամաարտահայտումը:

 

Եզրակացնելով.

 

Չ.

Տեղի ունեցած բոլոր զանգվածային ընտրախախտումների, հեռարձակող ԶԼՄ-ների կողմնակալ աշխատանքի, ընտրողների նկատմամբ կիրառված բոլոր ճնշումների, նրանց զանգվածային կաշառման, ահաբեկման, հավաքագրման, հեզաքնքուշ ենթակայացման եւ թելադրանքով քվեարկության գլխավոր պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:

 

Պ.

Մենք արձանագրում ենք, որ տեղի ունեցածը ՀՀ ԱԺ ընտրությունների իմիտացիա էր, որով ավարտվեց պետության զավթումը ժողովրդավարությունն իրականում չհասկացող եւ չընդունող իշխանությունների կողմից:

 

Ջ.

Տեղի ունեցածը ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը թերզարգացած է եւ հասարակական-քաղաքական կյանքի զարգացումներում համարյա անունակ:  

 

Ռ.

Մենք քաջալերում ենք բոլոր այն ուժերին, ովքեր դավանում են Ժողովրդավարական արժեքները` գոտեպնդվել եւ դիմագրավել հակաժողովրդավարական եւ հակաժողովրդական բռնաճնշումներին:

 

Ս.

Մենք անվերապահորեն հավատում ենք Ժողովրդավարությանն ու, որ Հայաստանը զարգացման այլընտրանք չունի: Վստահ ենք, որ օրինախախտումների եւ ընտրակեղծիքների պարագլուխները դատվելու եւ պատժվելու են Ժողովրդավարական Հայաստանում: Լինելու է այդ օրը:        

 

17 մայիսի, 2007

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի անունից Լեւոն Բարսեղյան


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter