Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մտահոգություն խոսքի, մամուլի եւ արտահայտման ազատության դեմ կիրառվող ճնշումների առթիվ  

 

19 | 10 | 2007 | 16:00 | Հայտարարություն

 

Երեւանի մամուլի ակումբի,  

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի,

Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի,

Վանաձորի մամուլի ակումբի,

Հայաստանի հելսինկյան կոմիտեի,

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

  

Հայտարարույթունը

 

Մենք, հասարակական կազմակերպություններս, մեր մտահոգությունն ենք հայտնում վերջին շաբաթվա ընթացքում խոսքի ազատության ոլորտում նկատվող բացասական եւ անընդունելի երեւույթների վերաբերյալ: Տպագիր լրատվամիջոցները գրել են, որ տարբեր մամուլի ակումբներում կազմակերպվող ասուլիսներին արդեն մի քանի օր է` չեն ներկայանում հեռարձակվող ԶԼՄ-ների թղթակիցները: Ենթադրություն է արվել, թե նման վերաբերմունքը հրահանգավորված է իշխանության տարբեր օղակների կողմից: Մենք հասկանում ենք, որ լրատվամիջոցները պարտավոր չեն լուսաբանել բոլոր ասուլիսները, սակայն հանրային նշանակություն ունեցող իրադարձությունների նկատմամբ միաժամանակյա եւ միահամուռ անտարբերությունը միայն հաստատում է անետեսանելի ձեռքի միջամտության մասին վարկածը:

 

Մեզ են հասնում մտահոգիչ տեղեկություններ այն մասին, որ վերջին շաբաթում մասնավոր հեռուստաընկերությունների ղեկավարները հրավիրվում են զանազան գերատեսչական մարմիններ, որտեղ նրանց հորդորում են անտեսել ընդդիմության որոշ ներկայացուցիչների հանրային միջոցառումները, հրապարակային ելույթները, չհյուրընկալել նրանց, հարցազրույցներ չունենալ եւ չհեռարձակել: Մասնավորապես` հեռուստաընկերութուններին խորհուրդ է տրված չլուսաբանել (ոչ դրական, ոչ բացասական համատեքստով) մի քանի քաղաքական ուժերի հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքը:

 

Մենք հիշեցնում ենք, որ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Ավելին` ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի երկրորդ մասը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նույն արարքը կատարելուն:

 

Չունենալով ընդհանուր քաղաքական համակրանքներ ու հակակրանքներ, մենք բոլորս հրատապ անհրաժեշտություն ենք համարում կարծիքների եւ տեղեկությունների ազատ տարածումը, հատկապես նախագահական ընտրությունների նախօրյակին եւ կոչ ենք անում իշխանություններին` ձեռնպահ մնալ լրատվամիջոցների, առաջին հերթին` հեռարձակվող ԶԼՄ-ների խմբագրական անկախությանը միջամտելուց, քանի որ դա անուղղելի վնաս է հասցնում խոսքի ազատությանն ու բազմակարծությանը` ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին:

 

Երեւանի մամուլի ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբ

Վանաձորի մամուլի ակումբ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

19 հոկտեմբերի 2007


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter