Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԿՈՍ ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

20 | 01 | 2007 | 14::00 | Հայտարարություն 

 

Մենք` Երեւանի մամուլի ակումբի անդամներիս, խորապես ցնցված ենք հայտնի լրագրող, Ակոս թերթի գլխավոր խմբագիր Հրանտի Դինքի սպանությամբ: Այս քստմնելի գործողությունն ուղղված է խոսքի ազատության, ժողովրդավարության, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեմ: Այն եւս մեկ անգամ վկայում է. դեռ շատ մութ, հետադիմական, կոպիտ ուժեր կան, որոնք չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանն ընթանա առաջադիմության ուղիով:

 

Հրանտի ժուռնալիստական եւ հասարակական գործունեությունն ուղղված էր պաշտպանելու մտքերն ազատորեն արտահայտելու անձի իրավունքն ու հաղթահարելու ավանդական կարծրատիպերը, որոնք մարդկանց խանգարում են շփվել, հասկանալ եւ սիրել իրար: Նրա համար անընդունելի էր ինչպես 1915 թվականին հայ բնակչության նկատմամբ թուրքական կառավարության իրականացրած ոճրաործությունը լռության մատնելը, այնպես էլ` հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական հետապնդումը, որ նախատեսվում է ֆրանսիական խորհրդարանի հավանությանն արժանացած օրինագծում: Լինելով քչերից մեկը Թուրքիայում, ով համարձակվում էր խոսել եղեռնի մասին, Հրանտ Դինքն այլ հայացքներ ունենալու համար որեւէ անձի դատապարտումը դիտում էր իբրեւ մարդու իրավունքների խախտում: Նա մեկն էր այն մարդկանցից, ում համարում էին սիմվոլ` Թուրքիայի նորացման. մի գործընթաց, որ հակասական է եւ բախվում է հզոր դիմադրության ու բազմաթիվ ներքին եւ արտաքին խոչընդոտների:

 

Հրանտի նման մարդիկ, ովքեր ձգտում են հաղթահարել իրենց եւ մերձավորների վախը, բարդույթները, նրանք, ովքեր բաց են ամեն մի նորի եւ լուսավորի համար, ամենից անպաշտպանն են: Նրա սպանությունը, իսկ ավելի վաղ` թուրքական իշխանությունների կողմից քաղաքական եւ դատական հետապնդումները հաստատում են այս տխուր իրողությունը: Հետեւելով մեր գործընկերոջ զոհվելու կապակցությամբ աշխարհում եւ հենց Թուրքիայում աննախադեպ արձագանքին, ակամա խորհում ես հետեւյալ պարադոքսի մասին. հասարակությունն առավել սուր եւ մեղքի յուրահատուկ զգացողությամբ է ընդունում իր հենց այն ներկայացուցիչների կորուստը, ովքեր, ծառայելով ճշմարտությանն ու արդարությանը, ընդսմին ավելի խոցելի էին եւ կենդանության օրոք չէին արժանանում համարժեք համակրանքի ու աջակցության: Թող սա եւս մեկ դաս լինի այն բոլոր երկրների համար, որտեղ սպանում, բռնությունների եւ հետապնդումների են ենթարկում լրագրողներին:

 

Խորը վիշտ ապրելով հանդերձ, մենք չենք կարող ափսոսանք չարտահայտել մի շարք հայտարարությունների առթիվ, որոնց հեղինակաները փորձում են շահարկել Ստամբուլում տեղի ունեցած ողբերգությունը` տարածելով Հրանտ Դինքին խորթ գաղափարներ, դրանով իսկ` անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նրա հիշատակի հանդեպ: Լրագրողի եւ հասարակական գործչի սպանությունը, անկասկած, հետեւանք էր թուրքական հասարակությունում առկա քաղաքական կոլիզիաների, եւ մենք կոչ ենք անում դիմակայել ոճրագործությունը անըմբռնողության եւ ատելության անդունդը խորացնելու համար օգտագործելուն:

 

Մենք ցանկանում ենք հավատալ, որ այն արժեքները, որոնք դավանում էր Հրանտ Դինքը, նպատակները, որոնց նա ձգտում էր, ավել ու ավելի շատ կողմնակիցներ կգտնեն Թուրքիայում, Հայաստանում, ողջ մեր տարածաշրջանում: Երեւանի մամուլի ակումբը եղել եւ մնում է դրանցից մեկը:

 

20. 01. 2007 թ.

Երեւանի մամուլի ակումբ


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ, Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔՆ

ԸՍՏ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter