Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Զինվորի պաշտպանության կոմիտե  սպանված զինվորների մայրերի նախաձեռնող  խմբի նախագահ` Գոհար Արմենակյանի

Հայտարարությունը

 

22 | 01 | 2007 | 12::00 | Հայտարարություն 

 

Ի դեմ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին

 

Մենք` 2001-2006 թվականների հայոց բանակում սպանված զինծառայողների ծնողներս, մեր խիստ բողոքն ու անհամաձայնությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի 2007 թվականի հունվարի 19-ի մամլո ասուլիսի կապակցությամբ:

 

Այն ամենը, ինչ նախարարը ասաց ասուլիսում չի համապատասխանում իրականությանը, հակառակը միտված է կոծկել այն խայտառակ, անընդունելի իրավիճակը, որը տիրում է մինչև ուղն ու ծուծը քաղաքականացված,  քրեածին տարրերից բաղկացած հայոց բանակում:

 

Այսպես.

 

 Դեռևս 2004  թվականներին հնչեցված մեր ասուլիսներում մենք պահանջեցինք, որպեսզի Սերժ Սարգսյանը հրապարակի բանակում մահացած զինծառայողների թիվն ու անուն, ազգանունները, սակայն մինչ օրս մեր պահանջը նախարարը չի հարգել և պարբերաբար հասարակությանն է հրամցնում իրականությանը չհամապատասխանող թվեր: Իր ասուլիսում նա հայտարարեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ բանակում ամեն տարի սպանվում էին շուրջ երեք հարյուր զինծառայողներ, իսկ այժմ այդ թիվը կտրուկ կրճատվել է և հասել 2005-ին 47-ի, 2006-ին  33-ի: 1999 թվականին` համաձայն պաշտոնական տվյալների բանակում  գրանցվել է մահվան 93 դեպք, իսկ 2005 թվականին ըստ Հայստանի Հելսինկյան Կոմիտեի ներկայացրած փաստերի գրանցվել է մահվան 97 դեպք,  որոշ այլ չստուգված տվյալների համաձայն այդ թիվը անցնում է 100-ից: Այս թվերը մինչ օրս պաշտպանության նախարարի կողմից չեն  հերքվել:

 

 Մենք անբարոյական ենք համարում այն փաստը, որ պաշտպանության  նախարար Սերժ Սարգսյանը բանակում կարգ ու կանոն հաստատելու փոխարեն ձգտելով  պաշտպանել նախընտրական քարոզարշավի շրջանում  իրեն ու հանցագործ սպաներին, խաղաղ պայմաններում բանակում սպանված զինծառայողների թիվը համեմատում է ավտովթարներից և տարբեր պատահարներից  զոհված անձանց թվի հետ:

 

Նաախարարը կամ չի հասկանում, որ բանակում սպայի ձերքով մեկ զինվորի սպանությունը, անհամեմատ ավելի բացասական, ծանր ազդեցություն է թողնում բանակի և ինչու չէ, նաև երկրի բարոյահոգեբանական իրավիճակի վրա քան, քաղաքացիական կյանքում տեղի ունեցած  տարբեր պատաահարները, որոնք իրենց բնույթով` դիտավորության, անփույթության, մեքենաների անսարքության հետևանք են, կամ նախարաը իր վրայից գցելով պատասխանատվությունը, չի ցանկանում գիտակցել, որ  ծնողը իր որդուն ուղարկելով բանակ նրան ի պահ է տալիս պետությանը:

 

 Մենք` սպանված զինվորների ծնողներս, վերջին մի քանի տարիներին հարյուրավոր դիմումներ ենք հղել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին տեղեկացնելով, որ մեր երեխաների սպանության գործերը զինդաատախազության կողմից հանցավոր ճանապարհով նենգափոխվել ու կոծկվել են և խնդրել ենք, որպեսզի Սերժ Սարգսյանը միջամտի, սակայն պարզվում է, որ Սերժ Սարգսյանը պահանջատեր է միայն Մատաղիսի դեպքով, որտեղ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին սպանվել է զինծառայող Ռոման Եղիազարյանը, իսկ 2005 թվականի հունվարի 8-ին Հովսեփ Մկրտումյանը: Այդ գործով  զինդատախազությունը ձերբակալել և գրեթե 3 տարի կալանքի տակ է պահել նույն Սերժ Սարգսյանի երեք անմեղ զինվորներին, որոնց ճակատագիրը ընդհանրապես չհետաքրքրեց պաշտպանության նախարարին, երբ նրանց խոշտանգում և բռնությունների էին ենթարկում:

 

 Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսը  վեջնականապես բերեց այն համոզման, որ գործով առկա մարդասպանները և նրանց կոծկողները  հովանավորվում են պաշտապանության նախարարի կողմից, քանզի ինչով բացատրենք այն հանգամանքը, որ նա իր ասուլիսում ընթհանրապես չխոսեց շուրջ երեք տարի հանրությանը հայտնի իրական մարդասպանների մասին: Ասուլիսից մենք եկանք նաև այն եզրակացության, որ պաշտապանության նախարարը ազդել է նաև դատաբժշկական կենտրոնի տնօրեն վայ պրոֆեսոր Շոթա Վարդանյանի վրա, որի կողմից ղեկավարվող կենտրոնը կատարել է բացահայտ հանցագործություն` 2005 թվականի հունվարի 8-ին սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի դիակի փորձաքննության եզրակացությունը փոխել է և տվել կեղծը: Համոզված ենք, որ մեր երեխաների գործով Սերժ Սարգսյանը թույլ է տվել պաշտոնական անգործություն, իսկ Մատաղիսի գործով առ այսօր իրեն իրավունք է վերապահում չարաշահել իր պաշտոնական դիրքը /այն է` ազդել  ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշման վրա/:

 

 19.01.07թ. ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է ևս մեկ դատական ատյան, որը  միանձնյա ղեկավարվում է իր կողմից և ունի իրավունք պատժելու կամ խրախուսելու Հայաստանի անկախ դատարանների դատավորներին:

 

 Հանրությունը թող տեղյակ լինի, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ զինվորական գործերով   միակ  արդար դատավճիռը, որը կայացրեց ՀՀ վճռաբեկ դատարանը ի հեճուկս այսօրվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դրվում է կշերքի նժարի վրա: 

 

Ուր էր մինչ այսօր պահանջատեր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, երբ կայացվում  էին առաջին և երկրոդ ատյանների դատավճիռները, երբ տասնհինգ տարի ազատազրկումը փոխարինվեց ցմահով: Որն էր այս երկու ատյաններում նրա պահանջատիրության չափը:

 

Զինվորի պաշտպանության կոմիտե  սպանված զինվորների մայրերի նախաձեռնող  խմբի նախագահ` Գոհար Արմենակյան

 

20.12.2007թ. Երևան, հեռախոս 010 26-02-23, 093 54-26-37


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ, Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔՆ

ԸՍՏ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter