Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Շիրակի մարզպետարանը պատրաստ է համատեղ աշխատելու եւ համագործակցելու մարզի ՀԿ-ների հետ

Քննարկում Շիրակի մարզպետարանում

 

23 | 01 | 2007 | 13::00 | Քննարկում 

 

Ըստ Շիրակի մարզպետի, այսօր Շիրակի մարզից գրանցված 350 հասարակական կազմակերպություններ կան, ինչը մարզպետի գնահատմամբ դրական շարժում է: Դրանցից ակտիվ են 40-50-ը, որոնց հետ պետական մարմինները հաճախ են շփվում:

 

Առաջիկայում համագործակցությունն առավել գործնական դարձնելու նպատակով, Սախարովի անվան մարդու իրավունքների հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի նախաձեռնությամբ, հունվարի 23-ին Շիրակի մարզպետարանում մարզային իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ քննարկում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտների առնչվող հարցեր: ՀԿ ներկայացուցիչները մարզային իշխանություններին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները եւ հանդես եկան համապատասխան առաջարկներով: Հրատապ, բայց երկար տարիներ լուծում չտրվող Մուշ-2 թաղամասի տրանսպորտին, բուժկետին եւ կիսակառույցներին առնչվող խնդիրները եւս մեկ անգամ բարձրացվեցին:

 

Շիրակի մարզպետը այդ եւ այլ հարցերի լուծումները հանձնարարելով համապատասխան մարմիններին` անդրադարձավ Մուշ-2 կիսակառույցների խնդրին. Արդեն կա լիարժեք տեր եւ թաղամասը իր բոլոր կիսակառույցներով գտնվում է համայնքի տիրապետության տակ: Ռ.Մանուկյանին ուրիշ ոչինչ չի մնում անել, քան հուսալը, որ քաղաքապետարանը հետագայում անվտանգության միջոցներ կձեռնարկի: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան մի քանի առաջարկներով: Օրինակ`Շիրակի մարզպետարանում ստեղծել երիտասարդության հարցերով հանձնաժողով, կամ`մարզպետարանի նոր մասնաշենքում ստեղծել մի կենտրոն, որը կտրամադրվի ՀԿ-ներին` նման պարբերական հանդիպումների կազմակերպման համար: Այս հարցին Շիրակի մարզպետը պատասխանեց, որ նոր շենք ունենալու համար մեծ գումար է անհրաժեշտ, եւ ՀՀ նախագահը առաջարկել է մտածել նոր տարբերակներ, նույնիսկ վերանորոգել այս շենքը` մի մասնաշենք ավելացնելով: Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Ս.Մարտիրոսյանը հանդիպման ավարտին ասաց, թե անհրաժեշտ է նման հանդիպումները ծառայեցնել ի շահ ժողովրդի, եւ, որ դրանք ձեւական բնույթ չկրեն:

 

Շիրակի մարզպետ Ռ. Մանուկյանը ներկաներին վստահեցրեց, որ առաջարկված բոլոր խնդիրների շուրջ կլինեն գործնական քննարկումներ եւ հանձնարարականներ կտրվեն համապատասխան վարչությունների պետերին: Հանդիպման ավարտին, Ռ.Մանուկյանը հայտարարեց, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համատեղ աշխատելու մարզի բոլոր հասարակական կազմակերպությունների հետ եւ աջակցել նրանց:

 

Քննարկման ավարտին մասնակիցներն ընդունեցին Թուրքիայում Ակոս թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի սպանությունը դատապարտող հայտարարություն: 

 

Ա. Ավետիսյան


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ, Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔՆ

ԸՍՏ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter