Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը շահեց Շիրակի մարզի 7 համայնքապետարանների դեմ դատը հանուն տեղեկատվության ազատության 

 

23 | 02 | 2007 | 17:00 | Մամլո հաղորդագրություն-Հայտարարություն

 

2007 թվի հունվարի 25-ին ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ն որպես հացվոր դիմել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, խնդրելով վերականգնել տեղեկատվության ազատության իր խախտված իրավունքը: Հարուցվել է քաղաքացիական 9 հայց ընդդեմ Շիրակի մարզի Ազատան, Շիրակ, Լուսաղբյուր, Ամասիա, Ողջի, Արդենիս, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Հոռոմ համայնքների համայնքապետարանների:  

 

Հայցապահանջներն էին.

հարցումներով հարցած տեղեկությունների տրամադրումը հասարակական կազմակերպությանը եւ դատական ծախսերի բռնագանձումը հօգուտ հայցվորի:

(Հայցադիմումի նմուշը տես. http://www.asparez.am/aboutus/projects/foi-1aug-31jan-jca-ci-ngocvb/jca-against-shirak-community-25.1.2007.pdf )

 

Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ հասարակական կազմակերպությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով, Տեղեկատվության ազատության մասին 23.09.2003 թ. ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ 9-րդ հոդվածի պահանջներով, 2006 թվի հոկտեմբերի 21-23-ին տեղեկություն ստանալու նպատակով հարցումներով դիմել էր Շիրակի մարզի բոլոր 119 համայնքապետերին, խնդրելով իրեն տրամադրել.

1. Համայնքի 2006 թվի բյուջեի փաստաթղթի պատճենը,   

2. Համայնքի ավագանու 2005 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 30-ը ընդունած որոշումների պատճենները:

 

Քաղվածք 2007 թվի հունվարի 25-ի ակումբի տարածած հայտարարությունից.

 

Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ հասարակական կազմակերպությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով, Տեղեկատվության ազատության մասին 23.09.2003 թ. ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ 9-րդ հոդվածի պահանջներով, 2006 թվի հոկտեմբերի 21-23-ին տեղեկություն ստանալու նպատակով հարցումներով դիմել էր Շիրակի մարզի բոլոր 119 համայնքապետերին, խնդրելով իրեն տրամադրել.

1. Համայնքի 2006 թվի բյուջեի փաստաթղթի պատճենը,   

2. Համայնքի ավագանու 2005 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 30-ը ընդունած որոշումների պատճենները:

 

Հարցումներ հղելուն նախորդած եւ հաջորդած 5 ամիսների ընթացքում ակումբը, ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի իրազեկման նպատակով, կազմակերպել է 6 հեռուստատեսային քննարկում եւ 20 ռադիոհաղորդում տեղական հեռարձակող լրատվամիջոցների ուղիղ եթերում, կազմակերպել եւ անցկացրել է 6 ուսուցողական սեմինար, 5 քննարկում կլոր սեղանի շուրջ, որոնց մասնակցելու են հրավիրվել տեղեկություններ տնօրինող 200-ից ավելի պաշտոնյա, այդ թվում վերոհիշյալ հարցումների հասցեատերերը:

 

2006 թվի դեկտեմբերի 18-ին հասարակական կազմակերպությունը երկրորդ հարցում-նամակներն է հղել նախորդ հարցմանը չպատասխանած համայնքապետերին: Այդ նամակում, նույն տեղեկությունները հարցնելուց բացի, մեկնաբանվել են նրանց պարտականություններն ու նամակին կցվել է ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը:

             

               քաղվածքի ավարտը

 

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը, առաջնորդվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով խմբավորել էր հայցերը ըստ էության եւ ըստ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նստավայրերի:

 

2007 թվի փետրվարի 15-ին եւ 22-ին ՇՄ Առաջին ատյանի դատարանի Ախուրյանի նստավայրում լսվեց Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ հայցն ընդդեմ Ամասիա, Ողջի, Շիրակ, Ազատան, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Արդենիս համայնքների համայնքապետերի: Այդ ընթացքում եւ դատարանի դահլիճում  Շիրակ, Ազատան համայնքների ղեկավարները հայցվորին տրամադրեցին հայցով պահանջված տեղեկությունները, իսկ Փոքր Սեպասար համայնքի ղեկավարը հայցվորին տրամադրեց հարցված տեղեկությունների մի մասը: Պատասխանող կողմի ներկայացուցիչները դատական նիստերի ժամանակ մասնակիորեն էին ընդունում իրենց ներկայացված հայցապահանջները. մասնավորաբար` հարցումներով պահանջված տեղեկությունների մասերով հայցապահանջներն ընդունում էին, եւ շեշտում, թե իրենք թերացել էին կատարել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջները, բացառությամբ Ազատանի համայնքապետի ներկայացուցչի, որի պնդմամբ, իրենք տեղեկություններ հայցող նամակ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբից չեն ստացել: Ի պատասխան այդ պնդմանը, հայցվոր կողմը հատկանշեց որպես ապացույցներ հայցադիմումների հետ դատարան ներկայացված Գյումրու 3401 փոստատնից տեղեկատվություն տնօրինող պատասխանողներին հղված պատվիրված նամակների վճարային կտրոնները:

 

Պատասխանողները դատական նիստերի ժամանակ պնդեցին, թե որպես փոխհատուցում պահանջված դատական ծախսերի գումարը մեծ է` 97.000-ական դրամ: Հայցվորի ներկայացուցիչներից Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավախորհրդատու Արտուշ Գրիգորյանը հրաժարվեց ծառայությունների մատուցման համար իր փոխհատուցման մասնաբաժնից, իսկ մյուս ներկայացուցիչը` Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սուսաննա Մխիթարյանը իր ծառայության փոխհատուցման հայցապահանջը նվազեցրեց մինչեւ 30.000-ական դրամ:

 

Դատարանը` դատավոր Ս.Մնացյանի նախագահությամբ 2007 թվի փետրվարի 22-ին վճռեց.

 

... ԺԱԱ ՀԿ ... հայցը բավարարել մասնակիորեն: Ամասիայի, Արդենիսի, Ողջիի, Մեծ Սեպասարի համայնքների ղեկավարներին պարտավորեցնել կարճ ժամկետում Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ին տրամադրելու այդ համայնքների 2006 թվականի բյուջեների փաստաթղթերի, եւ 2005 թվի հունվարի 1-ից մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ընդունված ավագանու որոշումների պատճենները եւ Ամասիայի, Ազատանի, Արդենիսի, Ողջիի, Ազատանի, Շիրակի, Մեծ Սեպասարի, Փոքր Սեպասարի գյուղապետարաններից առանձին-առանձին հոգուտ հայցվոր կազմակերպության բռնագանձել 24.000 դրամ, որից 4000-ական դրամը որպես դատական գործերի պետական տուրքերի փոխհատուցում եւ 20.000-ական դրամը որպես դատական ծախսի` այսինքն հանձնարարության պայմանագրով հանձնակատարին վճարելիք գումարի համար: ընդամենը 168.000 դրամ: ...

 

ԺԱԱ ՀԿ-ն այս հայտարարությումբ շեշտում է իր գոհունակությունը տեղի ունեցած դատավարության արդար եւ օրինական ընթացքից:

 

ԺԱԱ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում է Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավախորհրդատու Արտուշ Գրիգորյանին եւ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սուսաննա Մխիթարյանին իրենց ծառայությունների բարեխիղճ մատուցման եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

 

ԺԱԱ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում է դատաքննության նկամամբ ուշադրություն ցուցաբերած ԶԼՄ-ներին, եւ այն  բարեխղճությամբ ու հետեւողականությամբ լուսաբանած լրագրողներին:

 

Հաշվի առնելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի հսկայական նշանակությունը իշխանությունների աշխատանքի թափանցիկության եւ հաշվետվողականության գործում, խոսքի եւ տեղեկատվության ազատության արժեքի գերակայությունը կառավարման եւ/կամ իշխանավարման արժեքի նկատմամբ, հավատարիմ մնալով ակումբի հիմնադրման գաղափարաբանությանը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը հայտարարում է, որ հետեւողականորեն, համբերատարությամբ եւ ընդմիշտ հետամուտ է լինելու հանրային նշանակության տեղեկությունների ստացմանն ու հրապարակմանը: Այսով հորդորում ենք պետական եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների ղեկավարներին` տեղեկություններ տնօրինողներին, ուսումնասիրել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը եւ կատարել դրանով սահմանված իրենց օրինական պարտականությունները:

 

Այս հորդորը խիստ հրատապ է հատկապես այն համայնքների ղեկավարների համար, ովքեր մինչ օրս չեն բարեհաճել մեզ տրամադրել 2006 թվի հոկտեմբերի 23-ին եւ դեկտեմբերի 18-ին հարցրած տեղեկությունները:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ն իր բոլոր միջոցները հետեւողականորեն եւ համբերատարությամբ ներդնելու է հարցված տեղեկությունների ստացման համար

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի անունից

Խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան      

 

Փաստաթղթեր.

 

ԺԱԱ հայցը ընդդեմ Ազատանի գյուղապետարանի. pdf.

(Հայցերն ընդդեմ Ամասիա, Արդենիս, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ողջի, Շիրակ համայնքների` համանման են)

 

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը (ԺԱԱ-7 համայնքներ),

1-ին էջ, JPG

 

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը. (ԺԱԱ-7 համայնքներ),

2-րդ էջ, JPG


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter