Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ ՀԿ հայտարարությունը տեղեկատվության ազատության դատական պաշտպանության մասին

 

26 | 01 | 2007 | 12::00 | Հայտարարություն

 

Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ հասարակական կազմակերպությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով, Տեղեկատվության ազատության մասին 23.09.2003 թ. ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ 9-րդ հոդվածի պահանջներով, 2006 թվի հոկտեմբերի 21-23-ին տեղեկություն ստանալու նպատակով հարցումներով դիմել է Շիրակի մարզի բոլոր 119 համայնքապետերին, խնդրելով իրեն տրամադրել.

1. Համայնքի 2006 թվի բյուջեի փաստաթղթի պատճենը,   

2. Համայնքի ավագանու 2005 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 30-ը ընդունած որոշումների պատճենները:

 

Հարցումներ հղելուն նախորդած եւ հաջորդած 5 ամիսների ընթացքում ակումբը, ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի իրազեկման նպատակով, կազմակերպել է 6 հեռուստատեսային քննարկում եւ 20 ռադիոհաղորդում տեղական հեռարձակող լրատվամիջոցների ուղիղ եթերում, կազմակերպել եւ անցկացրել է 6 ուսուցողական սեմինար, 5 քննարկում կլոր սեղանի շուրջ, որոնց մասնակցելու են հրավիրվել տեղեկություններ տնօրինող 200-ից ավելի պաշտոնյա, այդ թվում վերոհիշյալ հարցումների հասցեատերերը:

 

2006 թվի դեկտեմբերի 18-ին հասարակական կազմակերպությունը երկրորդ հարցում-նամակներն է հղել նախորդ հարցմանը չպատասխանած համայնքապետերին: Այդ նամակում, նույն տեղեկությունները հարցնելուց բացի, մեկնաբանվել են նրանց պարտականություններն ու նամակին կցվել է ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը:

 

2007 թվի հունվարի 25-ի դրությամբ Շիրակի մարզի 119 համայնքապետերից 52-ը պաշտոնական պատասխաններ չեն տվել ակումբի հարցումներին, 7-ը, այդ թվում Գյումրու քաղաքապետարանը, հարցմանն ի պատասխան մասնակիորեն են տրամադրել հարցված տեղեկությունները, (մի դեպքում բյուջեն կա, մյուս նյութերը չկան, մյուս դեպքում ավագանու որոշումների մի մասն ու բյուջեն կան եւ չկան ավագանու մյուս որոշումները), իսկ 60 համայնքներից ստացվել են հարցված բոլոր տեղեկությունները, այդ թվում Արթիկ եւ Մարալիկ համայնքներից` էլեկտրոնային տարբերակներով: Այդ տեղեկությունների մեծ մասը, չնայած մի շարք հեռախոսազանգերին եւ հիշեցումներին, ստացվել են օրենքով սահմանված ժամկետի (5 օր) էական խախտումներով` 6-80 օրում: Համայնքներից ամենաարագը ակումբի հարցումներին պատասխանել են Հառիճ, Գետափ, Փանիկ եւ Նոր Կյանք համայնքները:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպությունը, սպառած լինելով տեղեկություններ ստանալու բոլոր բարոյական եղանակները եւ օրինական եղանակները` բացառությամբ մեկի, դիմում է վերջին եղանակին:

 

2007 թվի հունվարի 25-ին հասարակական կազմակերպությունը որպես հացվոր դիմեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, խնդրելով վերականգնել տեղեկատվության ազատության իր խախտված իրավունքը: Հարուցվել է քաղաքացիական 9 հայց ընդդեմ Շիրակի մարզի Ազատան, Շիրակ, Լուսաղբյուր, Ամասիա, Ողջի, Արդենիս, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Հոռոմ համայնքների համայնքապետարանների:  

 

Հայցապահանջներն են.

հարցումներով հարցած տեղեկությունների տրամադրումը հասարակական կազմակերպությանը եւ դատական ծախսերի բռնագանձումը հօգուտ հայցվորի:

(Հայցադիմումի նմուշը տես. http://www.asparez.am/aboutus/projects/foi-1aug-31jan-jca-ci-ngocvb/jca-against-shirak-community-25.1.2007.pdf )

 

Առաջիկա զարգացումների մասին Ակումբը հանրության կտեղեկացնի իրադարձություններին զուգընթաց:

 

Հաշվի առնելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի հսկայական նշանակությունը իշխանությունների աշխատանքի թափանցիկության եւ հաշվետվողականության գործում, խոսքի եւ տեղեկատվության ազատության արժեքի գերակայությունը կառավարման եւ/կամ իշխանավարման արժեքի նկատմամբ, հավատարիմ մնալով ակումբի հիմնադրման գաղափարաբանությանը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը հայտարարում է, որ հետեւողականորեն, համբերատարությամբ եւ ընդմիշտ հետամուտ է լինելու հանրային նշանակության տեղեկությունների ստացմանն ու հրապարակմանը: Այսով հորդորում ենք պետական եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների ղեկավարներին` տեղեկություններ տնօրինողներին, ուսումնասիրել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը եւ կատարել դրանով սահմանված իրենց օրինական պարտականությունները:   

 

Ծանոթություն 1.

Բացի համայնքապետերին ուղղված հարցումները, Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբը հարցումներով դիմել է նաեւ Գյումրու միջնակարգ եւ հատուկ դպրոցներին (ՊՈԱԿ-ներ), որոնցից ստացված արձագանքների որակների մասին կլինի լրացուցիչ հայտարարություն:

 

Ծանոթություն 2.  

Այս հայտարարության երկրորդ պարբերությունում հիշատակված եւ այլ համանման միջոցառումներն իրականացվել են Քաունթերփարթ Ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Հասարակական Կազմակերպությունների կենտրոն Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության հյուսիսային մասնաճյուղի աջակցությամբ իրականացվող Պաշտպանենք տեղեկատվության ազատությունը ծրագրի շրջանակներում: Դրամաշնորհային օժանդակությունը կազմում է 3,95 մլն դրամ: Ակումբի դրամական եւ ոչդրամական ներդրումը կազմում է մոտ 2,5 մլն դրամ:

 

Ծանոթություն 3.

Դատական հայցեր Պաշտպանենք տեղեկատվության ազատությունը ծրագրով չեն նախատեսված եւ դատական գործերի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպությունը: Այս ուղղությամբ կընդունենք ցանկացած օրինական եւ բարոյական աջակցություն:


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter