Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Աղետի գոտին մնում է աղետի գոտի.

Աղետից 19 տարի անց 3972 անօթեւան ընտանիք միայն Գյումրի քաղաքում  

 

27 | 11 | 2007 | 20:00 | Ռեպորտաժ 

 

Վերջակետ Գյումրի քաղաքում անօթեւան ընտանիքների թվի շուրջ վեճերին եւ շահարկումներին

 

Գյումրու մի քանի հասարակական կազմակերպություններ նոյեմբերի 27-ին հանրային քննարկում էին հրավիրել Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Խոսքի ազատության սրահում, որի նպատակն էր վերջակետ դնել Գյումրի քաղաքում անօթեւան ընտանիքների թվի շուրջ անորոշություններին ու վեճերին:

 

Կլոր սեղանի շուրջ էին հրավիրվել Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժինների ներկայացուևցիչները, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, գիտնականներ, գործարար մարդիկ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ:   

 

-Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների բերանից արդեն մի քանի տարի է լսում ենք, որ աղետի գոտու պրոբլեմները լուծված են եւ աղետի գոտին այլեւս զարգացման գոտի է, այնինչ Գյումրիում անօթեւան ընտանիքների թվի մասին չկա հստակությունը, ինչը բազմաթիվ շահարկումների տեղիք է տալիս, -կլոր սեղանի բացման խոսում ասաց Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը:

 

Հավաքվածներին վիճակագրական հաղորդում ներկայացրեց Գյումրու քաղաքապետարանի բնակարանների հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Անուշավան Պապիկյանը: Ըստ քաղաքապետարանի պաշտոնական վիճակագրության եւ առկա համապատասխան փաստաթղթերի, Գյումրիում 2007 թվի նոյեմբերի 27-ի դրությամբ հաշվառված է 3972 (երեք հազար ինը հարյուր յոթանասուներկու) անօթեւան ընտանիք: Մասնավորաբար, մինչեւ 2004 թվի մարտի 1-ը քաղաքապետարանում հաշվառման են անցել 2802 ընտանիք, ապա մինչեւ 2004 թվի տարեվերջ հաշվառված անօթեւանների թիվը հասել է 4639-ի, 2005 թվի ընթացքում հաշվառվել է 190, 2006-ի ընթացքում` 149 եւ 2007 թվի ընթացքում (մինչեւ նոյեմբերի 26-ը)` 41 ընտանիք: Ըստ Ա.Պապիկյանի, Գյումրու անօթեւան ընտանիքների հերթացուցակը ստուգել է ՀՀ կառավարության Աջակցող հանձնաժողովը (Այս հանձնաժողովը ստեղծվեց այն ժամանակ, երբ Լինսի հիմնադրամի եւ պետական բյուջեի միջոցներով կառուցված բնակարանների բաշխումը կառավարության որոշմամբ հանձնվեց մարզպետարանին եւ լրջագույն վեճեր ծավալվեցին Քաղաքապետանի բնակբաշխումների ու մարզպետարանի բնակբաշխումների արդյունքում անօթեւանների ու բաշխիչ հանձնաժողովների միջեւ.-ծանոթություն Ասպարեզի):  

 

Ապա Բնակարանների գնման վկայագրերով (ԲԳՎ) բնակարանների գնման վիճակագրությունը ներկայացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Ըստ մարզպետարանի տեղեկությունների 4-5 տարի առաջ Ուրբան ինստիտուտի (ԱՄՆ ՄԶԳ) միջոցներով իրականացված ԲԳՎ ծրագրի ընթացքում 4091 անօթեւան ընտանիք բնակարան է գնել Գյումրի քաղաքում, իսկ ամբողջ մարզում այդ ծրագրի շրջանակներում բնակարան է ձեռք բերել 4838 ընտանիք (ներառյալ Գյումրին): 2006 թվականին ՀՀ Պետական բյուջեի միջոցներով իրականացվող ԲԳՎ ծրագրի շրջանակներում Գյումրու անօթեւան ընտանիքներից բնակարան են գնել 240-ը, ինչը 73 տոկոսն է այն ընտանիքների, որոնք արձագանքել էին ԲԳՎ-ից օգտվելու մասին մարզպետարանի իրազեկմանը: 2007 թվի 11 ամիսների ընթացքում ԲԳՎ-ից օգտվելու համար մարզպետարան է դիմել 389 ընտանիք, որոնցից 193-ը արդեն բնակարաններ են գնել: ԲԳՎ ծրագիրն իրականացնելիս Շիրակի մարզպետարանն առաջնորդվում է Գյումրու քաղաքապետըարանի 2004 թվի մարտի 1-ի` անօթեւան ընտանիքների ցուցակով (2802 ընտանիք): Ա.Մարգարյանը հաղորդեց, որ ԲԳՎ նոմինալ գները վերանայվում են եռամսյակը մեկ անգամ` ըստ Պետական կադաստրի տրամադրած գների:

 

Ըստ քննարկման մասնակիցների, չնայած դրան, ԲԳՎ գները մշտապես պակաս են բնակարանների շուկայական գներից եւ ստացվում է, որ գնորդ-անօթեւանները ստիպված են դրամ ավելացնել` բնակարան գնելու համար, իսկ ավելի հաճախ, հենց բնակարան գնած նախկին անօթեւանները, ապրուստի միջոց չունենալով, իրենք են վաճառում իրենց բնակարանները ու կամ արտագաղթում, կամ վերադառնում տնակային կացարաններ: Ըստ Ա.Մարգարյանի, 2008 թվի պետբյուջեի միջոցներից 815 մլն դրամ է նախատեսված ԲԳՎ ծրագրի համար, որից 100 մլն-ը` Սպիտակի անօթեւան ընտանիքների համար: Մարզպետարանի ներկայացուցիչը նույնպես հաստատեց, որ Գյումրի քաղաքրում այս պահին անօթեւան ընտանիքների թիվը 3972 է:

 

Ներկաների ճնշող մեծամասնությունը իրենց ելույթներում շեշտեցին, որ ԲԳՎ միջոցներով ուղղակի իրատեսական չէ լուծել Գյումրու անօթեւաններին բնակարաններով ապահովելու խնդիրը, այս տեմպերով 3972 ընտանիքներին բնակարանն ապահովելու համար 10-15 տարի պետք կլինի: Հնչեցին մի շարք առաջարկություններ. ավարտել դեռ ԽՍՀՄ կիսակառույցների շինարարությունը, դրամաշնորհային միջոցներ ներգրավել, դիմել Հայաստան համահայկական հիմնադրամին եւ օժանդակություն խնդրել, դիմել կառավարությանը եւ պահանջել պետական բյուջեով կապիտալ շինարարություն իրականացնել:

 

Քննարկման մասնակիցները որոշեցին մինչեւ Աղետի 19-րդ տարելիցը` դեկտեմբերի 7-ը, մի ուղերձով հանդես գալ եւ դիմել երկրի իշխանություններին պետական բյուջեից 2-3 տարի հատկացումներուվ Աղետի գոտում կապիտալ շինարարության իրականացման եւ բոլոր անօթեւաններին բնակարաններով ապահովելու, հարկային, մաքսային եւ բանկային արտոնություններով գործարարությունը Աղետի գոտում եւ Գյումրիում խթանելու, ինչպես նաեւ Շիրակի զարգացման հեռանկարային պետական ծրագրի մշակման առաջարկներով:

 

27 նոյեմբերի, 2007


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter