Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ  ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

28 | 02 | 2007 | 17:00 | ԵՄԱ Հայտարարությունը

 

ՀՀ Ազգային ժողովի կողմից փետրվարի 26-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրինագծերի ընդունումը վկայում է, որ ոչ Հայաստանի կառավարությունը, որը նախապատրաստել է այդ նախագծերը, ոչ խորհրդարանը պատրաստ չեն կամ չեն ցանկանում կատարելագործել հեռարձակման օրենսդրությունը, այն համապատասխանեցնել խոսքի ազատության ժամանակակից սկզբունքներին եւ միջազգային չափանիշներին: Հերթական անգամ մենք բախվեցինք խոսքի ազատության ոլորտին վերաբերող օրինագծերի ծածուկ, ընդհատակյա նախապատրաստմանն ու դրանց հապշտապ, ռազմական զորակոչի ոճով քննարկմանն ու քվեարկությանը Ազգային ժողովում:

 

Փաստարկը, թե իբր օրենքը փոփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջն էր թելադրում արագացված ընթացակարգ, որեւէ քննադատության չի դիմանում: Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց անցել է մեկ տարուց ավելի, եւ ինչպես կառավարական, այնպես էլ խորհրդարանական կառույցները բավականին ժամանակ ունեին քննարկումներ, լսումներ անցկացնելու, եղած առաջարկություններն ուսումնասիրելու, փորձագետների գնահատականներ ստանալու համար: Օրինաստեղծ գործընթացը այսրոպեական քաղաքական կոնյունկտուրային ծառայող իրավական ակտերի պարզունակ դրոշմմանը հանգեցնելը բոլորովին էլ հայկական իշխանությունների կողմից հռչակված ժողովրդավարության սկզբունքներին եւ եվրոպական ինտեգրացման գործընթացներին նրանց հավատարմության վկայության մասին չի խոսում:

 

Երեւանի մամուլի ակումբը եւ գործընկեր կազմակերպությունները 2005 թվականին բազմիցս հայտարարություններ են տարածել, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի` տեղեկատվության ոլորտին, մասնավորապես` հեռարձակվող ԶԼՄ-ներին վերաբերող դրույթները բարենպաստ պայմաններ չեն ստեղծում լրատվամիջոցների ոլորտի օրենսդրության բարեփոխման համար, առաջարկել են փոփոխությունների այլընտրանքային տարբերակներ: Սակայն խորհրդարանական մեծամասնությունն այլ առիթներով կիրառելու արժանի համառությամբ առաջ էր մղում սեփական ձեւակերպումները: Իրադարձությունների հետագա զարգացումն ապացուցեց մեր գնահատականների հիմնավորվածությունը. փոփոխված Սահմանադրությունը էականորեն սահմանափակեց հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը կարգավորող մարմնի անկախությունն ապահովող օրենինաստեղծ գործընթացի հեռանկարները:

 

Միաժամանակ, փետրվարի 26-ին ընդունված, հեռարձակման ոլորտի օրենսդրության փոփոխությունները չեն օգտագործում նույնիսկ այն դրականը, որ կա փոփոխված Սահմանադրության` համապատասխան դրույթներում: Նախ` կարգավորող մարմնի (Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի)` նախագահի կողմից նշանակվող եւ խորհրդարանի կողմից ընտրվող անդամների` Հիմնական Օրենքով սահմանված հարաբերակցությանը, այս փոփոխություններով, հնարավոր է հասնել  միայն 2011 թվականին` այն բանից հետո, երբ ՀՌԱՀ-ն արդեն հաճախականությունների տրամադրման մի ամբողջ շարք մրցույթներ անցկացրած կլինի: Երկրորդ` փոփոխությունները չեն ապահովում ՀՌԱՀ-ի կազմի հասարակական-քաղաքական բազմազանությունը. ըստ առաջարկվող ընթացակարգերի Ազգային ժողովի կողմից ՀՌԱՀ անդամներ ընտրելու որոշումը կկայացնի խորհրդարանական մեծամասնությունը, որը, ինչպես ցույց է տալիս Հայաստանի քաղաքական պրակտիկան, միշտ նախագահի հետ նույն ճամբարում է: Այլ խոսքով` կարգավորող մարմինը, ինչպես որ նախկինում, կձեւավորվի բացառապես իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժերի կողմից, եւ այս առումով օրենսդրության փոփոխությունն էական նորություն չի մտցնում: Երրորդ` ինչպես եւ նախկինում, չեն ապահովվում հասարակության մասնակցությունը ՀՌԱՀ-ի ձեւավորմանը եւ նրա կողմից որոշումների ընդունման թափանցիկությունը: Չորրորդ` պահպանվում է ՀՌԱՀ-ի անդամների բաժանումը վճարվողների (մշտապես աշխատող ՀՌԱՀ նախագահ եւ փոխնախագահ) եւ չվճարվողների, ինչը պայմանավորում է նրանց լիազորությունների միջեւ մեծ ճեղքվածքը եւ խախտում է որոշումներ ընդունելու կոլեգիալության սկզբունքը: Հինգերորդ` ՀՌԱՀ-ի իրավասությունների ոլորտի լայնացմանն ու դրա մեջ հանրային հեռարձակումը ներառելուն, ինչը նախատեսված է փոփոխված Սահմանադրությամբ, չի հետեւում Ազգային հանձնաժողովի կողմից Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության կարգավորման մեխանիզմների սահմանումը:

 

Հերթական անգամ բաց թողնվեց հնարավորությունը` կատարելագործելու Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքն ամբողջությամբ, վերացնելու բազմաթիվ այն թերությունները, որ առկա էին նրանում` 2000 թվականի հոկտեմբերին ընդունվելու պահից եւ ոչ թե սահմանափակվելու միայն այն դրույթներով, որոնք հակասում էին փոփոխված Սահմանադրությանը:

 

Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրնագծերի մշակման եւ ընդունման ողջ գործընթացը ցույց տվեց լրագրողական հանրության կարծիքի բացահայտ եւ ցինիկ անտեսումը կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության կողմից: Հասարակական կազմակերպությունների ոչ մի առաջարկություն` ներկայացված փորձագիտական եզրակացության, հեռարձակման օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի, վերջապես` պատրաստի օրինագծի տեսքով, այդպես էլ ուշադրության չարժանացավ: Հաշվի առնվեցին միայն առանձին դիտողություններ, որոնք մատնանշում էին պաշտոնական փաստաթղթի ակնհայտ տեխնիկական սխալները: Ցավոք, շահագրգիռ կողմերի հետ ինչ-որ բան քննարկելուց իշխանությունների ցուցադրաբար հրաժարվելը ավանդույթ է դառնում հայկական օրենսդրական պրակտիկայում:

 

Ազգային ժողովում փետրվարի 26-ի քվեարկությամբ անտեսվեցին նաեւ մինչ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելը ԵԽ փորձագետների հետ խորհրդակցություներ անցկացնելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կոչը ՀՀ իշխանություններին, ինչպես նաեւ` ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի հանձնարարականները եւ փոփոխությունների օրինագծերի փորձաքննություն անցկացնելու առաջարկությունը: Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանող հեռարձակման օրենսդրության ձեւավորումը ԵԽ անդամ դառնալիս Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն էր, իսկ հետագայում դրա կատարելագործման անհրաժեշտությունը նշվել էր այդ միջազգային կազմակերպության բազմաթիվ փաստաթղթերում: Սակայն այդ գործընթացը մնում է երկրում ժողովրդավարական բարեփոխումներին դիմակայելու վկայություն:

 

Իշխող կոալիցիան ներկայացնող խորհրդարանական խմբակցությունների դիրքորոշումն այս հարցում դեռ կարելի է բացատրել փոխադարձ քաղաքական պարտավորություններով` ինչքան չլինի փոփոխությունների նախագծերը ներկայացված էին հենց կոալիցիոն կառավարության կողմից: Իսկ իրենց ընդդիմադիր կամ անկախ համարող, սակայն օրինագծերին կողմ քվեարկած եւ դրանով իսկ դրանց ընդունմանը նպաստած առանձին պատգամավորների պահվածքը նույնիսկ մեկնաբանելն էլ անհարմար է: Չէ՞ որ հենց նրանք են անընդհատ բողոքում հեռարձակվող ԶԼՄ-ների վրա իշխանությունների վերահսկողությունից, մինչդեռ իրենց քվեարկությամբ ամրապնդում են գոյություն ունեցող իրավիճակը:

 

Վերն ասվածը մտահոգություն է առաջացնում ոչ միայն երկու օրինագծերի ընդունման պատճառով, այլեւ` հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրի հասարակական-քաղաքական իրավիճակն ընդհանրապես: Չափազանց շատ են այն բանի նախանշանները, որ սպասվող ընտրարշավը քաղաքական ուժերի կողմից որոշակի արժեքներին հավատարմություն հռչակելու փոխարեն սպառնում է վերածվելու ցինիզմի, հետադիմական տրամադրությունների եւ հարմարվողականության պաշտամունքի ցուցադրության:


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter