Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբի հայտարարությունը

 

29 | 06 | 2007 | 14:00 |

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, ուսումնասիրելով կառավարությունից ԱԺ բերված ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին եւ Պետական տուրքի մասին օրենքների փոփոխությունների նախագծերը, որոնցից առաջինով նախատեսվում է ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության հաճախականություններով արգելել այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը, իսկ մյուսով` բազային տուրքի 70-ապատիկի չափով տուրք սահմանել Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոընկերության կողմից օտարերկրյա զանգվածային լրատվական միջոցի ազգային խմբագրության կամ ծառայության հաղորդաշարի հաղորդումների յուրաքանչյուր թողարկման համար, գտնում է, որ

 

Այս նախաձեռնությունը ուղղված է Ազատություն ռադիոկայանի հեռարձակման դեմ եւ Հայաստանում խոսքի մամուլի եւ արտահայտման ազատությունը ճնշելու պետական հետեւողական քաղաքականության հերթական դրվագն է:

 

Այս օրենսդրական նախաձեռնությունն ու սրան սատարող ելույթները ներշնչված են ամենակարողության ցինիզմով եւ անպատժելիության լկտիությամբ:     

 

Այս օրենսդրական նախաձեռնությունը ոչ մի ընդհանություն չունի Ժողովրդավարությանը հավատարմություն հայտարարած Հայաստանի հետ, եւ խիստ հարազատ է Հայաստանում իշխող ավտորիտար-կլանային ռեժիմի բնույթին:

 

Մենք եւ մեր համախոհները խստորեն դատապարտում ենք ազատ խոսքի, ազատ մամուլի, մարդկանց` ազատորեն տեղեկություններ ստանալու եւ տարածելու, բնական, տարրական ու անօտարելի իրավունքների դեմ ՀՀ իշխանությունների այս հերթական այլանդակ ոտնձգությունը: Միաժամանակ նշում ենք, որ Հայաստանում իշխող բարգավաճ ֆեոդալիզմի ռեժիմի վրա այսօրինակ հայտարարությունները ազդեցիկ են այնքան, որքան ժողովրդավարական ուժերի կամքի վրա ազդեցիկ են այս ռեժիմի ոտնձգությունները. Հայաստանը թեւակոխել է ժողովրդավարական եւ հակաժողովրդավարական ուժերի դիմակայության նոր, եւ, թերեւս, վերջին փուլը:

 

Այսպես երկար չի կարող շարունակվել. մեզ միայն Ազատությունն է մնացել, այն էլ են ուզում խլել:

 

Մենք քաջալերում ենք բոլոր այն ուժերին, ովքեր դավանում են Ժողովրդավարական արժեքները` գոտեպնդվել եւ դիմագրավել հակաժողովրդավարական եւ հակաժողովրդական բռնաճնշումներին: Հորդորում ենք համախմբվել եւ աչալուրջ լինել, պատրաստ` ռեժիմի ամենաանհավանական ոտնձգություններին դիմագրավելու. Հայաստանի ժողովրդավարական ապագայի բացահայտ, քողարկված, երկերեսանի եւ ցինիկ թշնամիները տեղ չունեն իշխանություններում: Զանգվածային ընտրակեղծիքներով եւ օրինախախտումներով ձեւավորված ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների հետ ցանկացած երկխոսություն, քննարկում, բանավեճ դատապարտված է անհաջողության, ամլության եւ խոտանման, բոլոր այդ հնարավոր բանակցություններն ու քննարկումները տանում են ժողովրդավարական ուժերի թուլացման եւ իշխանությունների ինքնավստահ եսակենտրոնության խորացման փակուղի:

 

Բոլոր միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, ժողովրդավարական եւ մերձժողովրդավարական երկրներին հորդորում ենք վերանայել իրենց հարաբերությունները ՀՀ պետական իշխանությունների հետ, կոչ ենք անում չհամագործակցել սրանց հետ, չաջակցել որևեւէ կերպ, որովհետեւ բոլոր այդ նյութական եւ բարոյական օժանդակությունները սրանք օգտագործում են ոչ այնքան հանուն Հայաստանի զարգացման, որքան իրենց իշխանության պահպանման եւ վերարտադրման համար: Այս հորդորի անտեսումը համարում ենք ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների հետ իրենց բոլոր հակամարդկային ու հակաժողովրդավարական նախաձեռնություններում եւ գործողություններում համաձայնության ցուցադրական դրսեւորում:    

 

Մենք անվերապահորեն հավատում ենք Ժողովրդավարությանն ու, որ Հայաստանը զարգացման այլընտրանք չունի: Լինելու է այդ օրը:        

 

29 հունիսի, 2007

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter