Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




3 | 05 | 2007 | 17:00 | Մամլո հաղորդագրություն

 

Գյումրիում նախընտրական վերջին շաբաթվա, քվեարկության եւ քվեների հաշվարկի գործընթացների

 

Արագ Արձագանքման Շտաբի

 

Գործարկման մասին

 

 

Գյումրիում գործող Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ եւ Գյումրու Ուսանողական Խորհուրդ հասարակական կազմակերպությունները,

 

առաջնորդվելով ՀՀ ԱԺ ընտրությունների առաջիկա` մայիսի 12-ի քվեարկության նվազագույն  ընտրախախտումներով եւ առանց ընտրակեղծիքների անցկացման գերակա շահագրգռությամբ,

 

համարելով, որ անցյալում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքները անդառնալի վնաս են հասցրել Հայաստանի քաղաքացիներին եւ Հայաստանի հեղինակությանը,

 

համոզված լինելով, որ Հայաստանի զարգացման միակ արդյունավետ ճանապարհը Ժողովրդավարությունն է, իսկ իրական ժողովրդավարացման թերեւս վերջին հնարավորությունը այս ընտրությունների օրինականությունն է լինելու,

 

2007 թվի մայիսի 2-ին գումարած համատեղ ժողովում քննարկեցին

 

Գյումրու 78 տեղամասերում քվերակության եւ քվեների հաշվարկի դիտարկման նպատակահարմարությունը,

 

Հնարավոր զանգվածային ընտրակեղծիքների եւ օրինախախտումների դեմ անզեն ու զանգվածային բողոքի միջոցառումների անցկացման նպատակահար-մարությունը,

 

որոշեցին.

 

1. Ստեղծել Գյումրիում նախընտրական վերջին շաբաթվա, քվեարկության եւ քվեների հաշվարկի գործընթացների Արագ Արձագանքման Շտաբ:  

 

2. Գյումրիում նախընտրական վերջին շաբաթվա, քվեարկության եւ քվեների հաշվարկի գործընթացների Արագ Արձագանքման Շտաբի համաղեկավարներ համարել Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը (հեռ. +374 91821363, Email: [email protected] եւ [email protected]) եւ Գյումրու Ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Պետրոսյանը (հեռ. +374 93 195 434, Email [email protected] եւ [email protected]):  

 

3. Գյումրիում նախընտրական վերջին շաբաթվա, քվեարկության եւ քվեների հաշվարկի գործընթացների Արագ Արձագանքման Շտաբի կենտրոնակայան համարել Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ի գրասենյակը` Գյումրի, Պուշկինի փ., 96 (20-րդ փողոց, 25-րդ դպրոցի դիմաց), հեռախոս +374 312 30622: Վեբ ռեսուրս. www.asparez.am: (Արագ Արձագանքման Շտաբի պահեստային կայանների մասին կլինի լրացուցիչ հաղորդագրություն): Հնարավոր համարել դաշտային կայան(ներ)ի ստեղծումը:

 

4. Գյումրիում նախընտրական վերջին շաբաթվա, քվեարկության եւ քվեների հաշվարկի գործընթացների Արագ Արձագանքման Շտաբի աշխատանքներում եւ գործողություններում նախաձեռնող ՀԿ-ների անդամների մասնակցությունը համարել կամավորական եւ խրախուսել այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց անդամակցումը այդ աշխատանքներում:

 

5. Մայիսի 12-ին դիտորդական առաքելությամբ մոնիտորինգ իրականացնել Գյումրու ընտրատեղամասերում, պարբերաբար տեղեկություններ հավաքել եւ տարածել քվեարկության եւ քվեների հաշվարկի մասին, հնարավոր օրինախախտումների եւ հնարավոր կեղծիքների մասին:

 

6. Հնարավոր զանգվածային կեղծիքների, ընտրողների ազատ կամաարտա-հայտման նկատմամբ զանգվածային ոտնձգությունների փաստերի  արձանագր-ման դեպքում դադարեցնել դիտարկումները եւ ձեռնամուխ լինել օրինախախ-տումների եւ ընտրակեղծիքների դեմ անզեն եւ զանգվածային բողոքի բոլոր հնարավոր եւ նպատակահարման միջոցառումների իրականացմանը. հանրահավաքներ, ցույցեր, նստացույցեր, պիկետներ, երթեր եւ այլն:     

 

7. Արագ Արձագանքման Շտաբի աշխատանքների, այդ թվում դիտարկումների եւ այլ գործողությունների մասին պարբերական, հրատապ եւ ըստ պահանջի տեղեկություններ հաղորդել ՀՀ ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպու-թյուններին, կուսակցություններին, տեղական եւ միջազգային դիտորդական առաքելություններին, իշխանություններին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին եւ դիվանագիտական առաքելություններին, բոլոր շահագրգիռ հասցեատերերին:   

 

8. Արագ Արձագանքման Շտաբի աշխատանքները ներկայացնելու եւ հնարավոր համաործակցությունը քննարկելու համար Մայիսի 7-ին ժամը 14-ին Կենտրոնակայան` կլոր սեղանի շուրջ հրավիրել համամասնական թեկնածուների տեղական ներկայացուցիչներին: Այս հրապարակումը համարել հրավեր:  

 

9. Արագ Արձագանքման Շտաբի աշխատանքների, այդ թվում դիտարկումների եւ այլ գործողությունների իրականացման համար չմերժել որեւէ բարոյական եւ օրինական օժանդակություն (կամավորական օժանդակություն, տեղեկությունների մատակարարում, դրամական օժանդակություն, սնունդ, հաղորդակցման միջոցներ, այդ թվում հեռախոսային լիցքավորման քարտեր, փոխադրամիջոցներ, բենզին, եւ այլն), բայցեւ չապավինել հնարավոր օժանդակություններին:

 

Արագ Արձագանքման Շտաբի անունից Լեւոն Բարսեղյան եւ Կարեն Պետրոսյան


ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՄՀ Հայաստան Ծրագրի Շահառուների խորհրդի անդամ Լևոն Բարսեղյանի նամակում (pdf) բարձրացված հարցերի վերաբերյալ

 

15 | 03 | 2007 | 20:00 | Տեղեկանք

 

Հարց 1. ՀՀ բյուջեով վերականգնվող ԿՆՃՑ ի ցանկի վերաբերյալ:

 

Ամբողջական ցանկ չկա:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հանդիսանում է պետական լիազոր մարմինը ճանապարհաշինարարության ոլորտի համար և տեղական կառավարման պետական մարմինների ու համայնքապետերի առաջարկությունների, ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի համապատասխան որոշումների հիման վրա կազմում է ՀՀ պետական բյուջեով ֆինանսավորվելիք ճանապարհների ցանկը և որպես բյուջեի հայտ ներկայացնում է ՀՀ կառավարություն 2006 և 2007 թթ. համար համապատասխան ցանկերը ընդգրկված են Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքներում և ՀՀ կառավարության բյուջեի կատարման եռամսյական համամասնություններն հաստատող որոշումներում:


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter