Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Շիրակի մարզի մի խումբ շահագրգիռ

հասարակական կազմակերպությունների, լրագրողների եւ անհատների

ուղերձ-հայտարարությունը տեղեկատվություն տնօրինողներին

 

30 | 01 | 2007 | 15::00 | Ուղերձ-հայտարարություն

 

Հայաստանում արդեն 3 տարի է իրավական ուժ ունի ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը (23.09.2003): Անցած տարիներին մեր եւ ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների դիտարկումները ցույց են տալիս, որ

 

  • չնայած անձանց տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության տեսանկյունից բավականաչափ բարեհաջող օրենքի գոյությանը,

  • չնայած օրենքի մասին հանրային իրազեկման ու մանավանդ տեղեկատվություն տնօրինողների պարտականությունների եւ տեղեկություններ հարցնող անձանց համար կազմակերպված ու տարված միջոցառումների քանակին ու ծավալներին,

  • չնայած նախկինում տեղեկատվություն տնօրինողներին հղված օրենքով սահմանված իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու բազմաթիվ հորդորներին եւ կոչերին,

 

ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը Հայաստանում եւ մասնավորաբար Շիրակի մարզում գործում է էական վերապահումներով, տեղեկատվություն տնօրինողների մի ստվար զանգված ուղղակի տեղյակ չէ օրենքով իրենց վրա դրված պարտականություններից, իսկ տեղյակների մեծ մասը զլանում է կատարել այս օրենքով նախատեսված պարտականությունները:

 

Չնայած այն հանգամանքին, որ ըստ ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենք 10-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է. ՀՀ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենը) տրամադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, կառավարությունը մինչ օրս նման կարգ չի սահմանել:

  

Այդուհանդերձ, հաշվի առնելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին՚ օրենքի հսկայական նշանակությունը

 

  • իշխանությունների աշխատանքի թափանցիկության եւ հաշվետվողականության գործում,

  • խոսքի եւ տեղեկատվության ազատության արժեքի գերակայությունը կառավարման եւ/կամ իշխանավարման արժեքի նկատմամբ,

  • առանց նախապայմանների եւ անվերապահ հրապարակայնության դերակատարությունը բաց հասարակության, կոռուպցիայի գրեթե բոլոր դրսեւորումների կանխարգելման եւ ժողովրդավարության կառուցման գործընթացում,

  • հավատարիմ մնալով հայտարարված ժողովրդավարությանն ու քաղաքացիական ազատությունների մեր դավանած սկզբունքներին,

 

Մենք` ներքոստորագյալ քաղաքացիներս, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներս

 

Հայտարարում ենք, որ իշխանությունների եւ հանրային նշանակության կազմակերպությունների գործունեությունը կարիք ունի հետզհետե ավելի ու ավելի հրապարակայնացման,

 

Կոչ ենք անում պետական եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների ղեկավարներին`տեղեկություններ տնօրինողներին, ուսումնասիրել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը եւ հետեւողականորեն կատարել դրանով սահմանված իրենց պարտականությունները:

 

Կոչ ենք անում հասարակական զանազան կազմակերպություններին, իրենց հնարավորությունների սահմաններում հետեւողականորեն եւ առավել ջանքերի ներդրմամբ պաշտպանել իրենց շահառուների տեղեկատվության ազատության իրավունքը, մյուս կողմից` օրինակ ծառայելով օրենքով սահմանված տեղեկատվություն տնօրինողներին, գործել առավել բաց եւ հրապարակային, այնպես, որ հանրությունը լավատեղյակ դառնա իրենց առաքելությանը, նախաձեռնություններին, տնտեսավարմանը, նվաճումներին ու նահանջներին:  

 

Պարտավոր ենք տեղեկացնել, որ Շիրակի մարզում ինչպես տեղեկատվություն տնօրինողները, այնպես էլ տեղեկություններ ստանալու համար նրանց դիմող անձինք, ցանկության դեպքում, բավարար անհատույց ուղղորդիչ խորհրդատվական օժանդակություն կարող են ստանալ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպությունում, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղում եւ Երիտասարդ իրավաբանների ընկերակցության Շիրակի մասնաճյուղում: 

 

30 հունվարի, 2007, Գյումրի

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղ

Երիտասարդ իրավաբանների ընկերակցության Շիրակի մասնաճյուղ

Մենք պլյուս ՀԿ

Աջակից ՀԿ

Ժամանակի հայացքից ՀԿ

Արաքս կենտոն ՀԿ

Առաջնորդություն ՀԿ

Դարբինյան Մնացական,

Կարինե Ղազարյան,

Սամվել Գրիգորյան, Հայաստանի հանրային ռադիոյի Շիրակի մարզային թղթակից

Սաթենիկ Վանցյան, Ազատություն ռադիոկայանի թղթակից

Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման Շիրակ կենտրոն ՀԿ

Կրթության ասպարեզ ՀԿ

Համլետ Մոսինյան, Հայաստանի հանրապետություն թերթի թղթակից

Երիտասարդությունը Հանուն Խաղաղության եւ Զարգացման ՀԿ

ԱԻՄ մարզային կառույց

ԱԺՄ մարզային կառույց

Ծնողազուրկ երեխաների հանձնախումբ բարեգործական կազմակերպություն

Լուսակերտ համայնքային կենտրոն ՀԿ

Նոր բնօրրան ՀԿ

Գյումրու ուսանողական խորհուրդ ՀԿ

Բիոսոֆիա ՀԿ

Յուրի Հարությունյան, Գոլոս Արմենիի թերթի սեփական թղթակից


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter