Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Գործընկերություն հանուն բաց հասարակության

նախաձեռնության հայտարարությունը

 

30 | 06 | 2007 | 21:00 |

 

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառնված Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը վկայում են, որ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն շարունակում են խոսքի եւ մամուլի ազատությունը սահմանափակելու եւ ճնշելու` վերջին տարիների արատավոր քաղաքականությունը:

 

Այս էլ որերորդ անգամ, կառավարությունը գաղտնի, առանց քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների, փորձագետների հետ քննարկումների եւ անգամ առանց Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի եզրակացության հապճեպ Ազգային ժողով է ներկայացնում օրինագծեր, որոնք անմիջականորեն առնչվում են լրատվության ոլորտին: Երկրի ու հասարակության համար այդ ի՞նչ կենսական խնդիրներ պիտի լուծեին երկու օրինագծերը, որ անհրաժեշտ էր անպայման արտահերթ նիստում քննարկել, այլ ոչ թե մտցնել հերթական նիստերի օրակարգ` պահպանելով օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը: Նախագծի հեղինակներն էլ որեւէ համոզիչ հիմնավորում չներկայացրեցին հենց այս պահին այդ օրինագծերն ընդունելու անհրաժեշտության մասին:

 

Նման գործելակերպը, երբ մասնավորապես հեռարձակմանը վերաբերող օրենքներում հապճեպ փոփոխություններ են առաջարկվում` առանց ոլորտի առանձնահատկությունները, օրենսդրության տրամաբանությունը հաշվի առնելու, արդեն ավանդույթ է դառնում. հիշենք թեկուզ, որ 2006 թվականի սեպտեմբերին էլ կառավարությունը նույն հապճեպությամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որը հարուցեց լրագրողական հանրության դժոհությունը եւ ի վերջո մերժվեց ԱԺ կողմից: Սակայն 2007 թվականի փետրվարին, կառավարությունը, բոլոր առաջարկություններն անտեսելով ի վերջո անցկացրեց անընդունելի մի այլ օրինագիծ:

 

Այսօր ԱԺ ներկայացված օրինագծերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք առաջին հերթին ուղղված են ՀՀ իշխանությունների կողմից չվերահսկվող միակ հեռարձակվող լրատվամիջոցի` Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության դեմ, որովհետեւ դրանց ընդունումով ըստ էության կդադարեցվի այդ ծառայության հաղորդումների հեռարձակումը հայկական ռադիոալիքներով: Այս նախագծի ընդունումը նաեւ հարված կհասցնի նորընտիր Ազային ժողովի հեղինակությանը, որն առաջին իսկ ընդունված օրենքներով իրեն կդրսեւորի իբրեւ ժողովրդավարության, խոսքի ազատության հակառակորդ:

 

Մենք միշտ պնդել ենք, որ այս ոլորտում օրենսդրական փոփոխությունները պետք է կատարել համակարգված` միասնական հայեցակարգով ուստի կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` ընդհանրապես չքվեարկել կառավարության ներկայացրած նախագիծը, եւ կազմակերպել ոլորտի բարեփոխմանը միտված օրենսդրական փաթեթի հասարակական լսումներ:

 

Հայտարարությունը կազմվել է Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության անդամ մի խումբ կազմակերպությունների անունից և բաց է այլ կազմակերպությունների և անհատների միանալու համար` հետյալ հասցեով. [email protected]  

 

29 հունիսի, 2007


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter