Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Ազգային ժողովի 2007 թվականի ընտրությունների պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանին նախորդող ամիսներին Հայաստանի հեռուստաալիքների դիտարկման  արդյունքների վերաբերյալ (Փետրվար,  2007թ.)

 

07 | 03 | 2007 | 17:00 | ԵՄԱ Հաշվետվությունը 

 

Սույն հաշվետվությունը վերաբերում է 2007 թվականի փետրվարի 1-ից 28-ը ժամանակաշրջանի դիտարկման արդյուքներին: Դիտարկվել է 7 հեռուստաալիք. Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիք (Հ1), ԱԼՄ, Արմենիա, Երկիր մեդիա, Կենտրոն, Հայկական երկրորդ հեռուստաալիք, Շանթ (Երեւան): Դիտարկումն ընդգրկել է նրանց ամենօրյա եթերը` ժամը 18:00-ից մինչեւ 24:00: Ընդ որում, մինչեւ ժամը 18:00-ը սկսված, բայց այդ ժամին չավարտված հաղորդումները չեն դիտարկվել, իսկ մինչ 24:00-ն սկսված, սակայն այդ ժամին չավարտված հաղորդումները դիտարկվել են ամբողջությամբ` մինչեւ դրանց ավարտը:

 

Դիտարկողները արձանագրել են Հայաստանի` վերջին տարիներին առավել ակտիվ 34 կուսակցությունների հիշատակումները եւ նրանց հատկացված եթերաժամանակը: Կուսակցությունների հաշվին են գրանցվել նաեւ նրանց ներկայացուցիչների հիշատակումները եւ վերջիններիս հատկացված եթերաժամանակը (նրանց հայտարարությունները, մեջբերումները, ինչպես նաեւ` նրանց գործունեության նկարագրությունը, կարծիքները, նրանց մասին այլ անձանց կողմից արված արտահայտությունները, մեկնաբանությունները): Այն դեպքերում, երբ կուսակցությունների ներկայացուցիչները հանդես էին գալիս իբրեւ իրենց ոչ կուսակցական պաշտոնական, մասնագիտական եւ այլ պարտականությունները կատարող անձինք եւ նրանց կուսակցական պատկանելությունը չէր շեշտվում, հիշատակում եւ եթերաժամանակ չէր արձանագրվում:

 

Առանձին հաշվառվել է գովազդային հոլովակների/ հայտարարություների/ նյութերի համար կուսակցություններին հատկացվող եթերաժամանակը:

 

Առանձին կազմվել է նաեւ փետրվար ամսվա ընթացքում ստուդիա հարցազրույցի հրավիրված կամ իբրեւ հաղորդման հյուր եղած անձանց ցուցակը:

 

Քանակական մոնիտորինգին զուգահեռ իրականցվել է նաեւ օրենսդրության, զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր իրավիճակի, նախընտրական ժամանակաշրջանում իրենց աշխատանքի մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների կարծիքների վերլուծություն:

 

Քանի որ ՀՀ օրենսդրությունը հստակորեն չի կարգավորում պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանից (2007 թվականի ԱԺ ընտրությունների համար` ապրիլի 8-ից մայիսի 10-ը) դուրս քաղաքական քարոզչությունը եւ խմբագրական լուսաբանումը, մոնիտորինգի ներկայացվող արդյունքները նպատակ չունեն արձանագրելու օրենսդրության խախտումները:

 

Հետազոտության խնդիրն է որոշել. 1) որքանով է ընտրություններից առաջ հեռուստալսարանը տեղեկանում քաղաքական սպեկտրի եւ առանձին կուսակցությունների գործունեության մասին, 2) արդյոք բոլոր կուսակցությունների համար հավասար հնարավորություններ են ստեղծվում իրենց քաղաքական հայացքներն ու ծրագրերը ներկայացնելու համար:

 

Նախընտրական քաղաքական իրավիճակն առավել ակտիվորեն լուսաբանել է Կենտրոն հեռուստաընկերությունը, որը տարբեր կուսակցություներին ամենից շատ եթերաժամանակ է հատկացրել: Նրան հաջորդում են Երկիր մեդիան, Հայկական երկրորդ հեռուստաալիքը, Հ1-ը եւ Շանթը: Կենտրոնը եւ Երկիր մեդիան աչքի են ընկել նաեւ հասարակական-քաղաքական հաղորդումների քանակի առավել շատությամբ եւ հարցազրույցի հրավիրվող քաղաքական գործիչների, հասարակայնության այլ ներկայացուցիչների բազմազանությամբ: Փետրվարին քաղաքականությանը ամենից քիչ ուշադրություն դարձրել է Արմենիա հեռուստատեսությունը. 2007 թվականի սկզբից այն հրաժարվել է մի շարք հասարակական-քաղաքական, այդ թվում` հյուր ստուդիայում ժանրի, ծրագրերից: Այս հեռուստաալիքը ամսվա ընթացքում բացառություն է արել միայն պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի համար:

 

Առանձնահատուկ վիճակում է ԱԼՄ հեռուստաընկերությունը, որը մի կողմից քաղաքականությանն ամենից շատ եթերաժամանակ է հատկացրել, մյուս կողմից` դա տեղի է ունեցել ի հաշիվ հեռուստաընկերության սեփականատեր եւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի գործունեության եւ դիրքորոշումների նկատմամբ բացառիկ ուշադրության: Ժողովրդական կուսակցությանը բաժին է ընկել ԱԼՄ-ի քաղաքական եթերի 85,5 տոկոսը:

 

Այս հեռուստաընկերության կողմից ուշադրության արժանանալու շնորհիվ այլ կուսակցությունների համեմատ Ժողովրդական կուսակցությունը հսկայական առավելություն ունի` նրան եւ նրա առաջնորդին 7 հեռուստաալիքներում հատկացված եթերաժամանակի առումով (78263 վրկ.): Ընդ որում, այս համախառն եթերաժամանակի 98 տոկոսը բաժին է ընկնում հենց ԱԼՄ-ին: Բացի այս, Ժողովրդական կուսակցությունն այդ հեռուստաալիքի եթերն օգտագործել է տարբեր տեսակի հայտարարությունների համար (3924 վրկ): ԱԼՄ-ն փետրվարին միակ հեռուստաալիքն էր, որի վճարովի քաղաքական եթերից օգտվել է կուսակցություններից մեկը. Միավորված աշխատանքային կուսակցությունը, ինպես եւ նախորդ ամիսներին, այստեղ տեղադրել է իր հաղորդումները:

 

Հեռուստաալիքների կողմից ուշադրության արժանանալու առումով առաջատարների թվում են Հայ յեղափոխական դաշնակցությունը (29938 վրկ.), Բարգավաճ Հայաստանը (24559 վրկ.), Հայաստանի հանրապետական կուսակցությունը (22630 վրկ.): Այսինքն` կառավարող կոալիցիայի հիմքը հանդիսացող երկու կուսակցությունները, ինչպես նաեւ` Բարգավաճ Հայաստանը, որը բոլորից շուտ ակտիվ ընտրարշավ է սկսել, եւ դատելով նրա ղեկավար կազմից, նույնպես մոտ է իշխանություններին: Սրանց համեմատ, խորհրդարանական խմբակցություն ունեցող եւ կառավարող կոալիցիայի մաս կազմող կուսակցության համար բավականին հետին դիրքում է հայտնվել Միավորված աշխատանքային կուսակցությունը (3929 վրկ.): Սակայն վերջինիս այս համեստ ցուցանիշները փոխհատուցվել են, ինչպես նշվեց վերեւում, վճարովի եթերի ակտիվ օտաործմամբ (այն 3,5 անգամ գերազանցում է 7 հեռուստաալիքներում այդ կուսակցության խմբագրական լուսաբանումը):

 

Հեռուստաընկերությունների կողմից կուսակցություններին ուշադրության արժանացնելու անհամաչափությունը, եթե դատելու լինենք լրագրողների արձաանքից, շատ դեպքերում պայմանավորված է հետեւյալ գործոններով. կուսակցության քաղաքական կշռով, նրա ներկայացուցիչների կոմպետենտությամբ եւ ԶԼՄ-ների աշխատակիցների հետ բազմազան հարցեր քննարկելու նրանց պատրաստակամությամբ, որոշակի հեռուստաալիքների եւ նրանց սեփականատերերի վրա կուսակցությունների ազդեցությամբ, ֆինանսական հնարավորություններով եւ նախընտրական միջոցառումներ անցկացնելու ակտիվությամբ:

 

Հ1-ը, որն իր կարգավիճակից բխող հատուկ առաքելություն ունի, կուսակցությունների նկատմամբ ուշադրությունը բաշխել է քաղաքական թատերաբեմում նրանցից յուրաքանչյուրի այսօրվա տեղին (մասնավորապես` խորհրդարանում ներկայացվածությանը) մոտ համամասնությամբ. Հայաստանի հանրապետական կուսակցություն (6038 վրկ.), ՕԵԿ (3214 վրկ.), ՀՅԴ (3127 վրկ.), ՀԺԿ (1810 վրկ.), Ազգային միաբանություն (1780 վրկ.): Այս կանոնը, սակայն ունի էական բացառություն, որի մասին կնշենք ստորեւ:

 

Եթե դատենք 2007 թվականի փետրվարի տվյալներով, իրենց համար հեռուստաեթերի անմատչելիության մասին ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի հայտարարությունները բավարար հիմքեր չունեն: Առաջատար քառյակին (7 հեռուստաալիքներում տրամադրված համախառն եթերի ծավալով) անմիջապես հետեւում են ընդդիմադիր Օրինաց երկիրը (16230 վրկ.), Սահմանադրական իրավունք միությունը (10739 վրկ. թեպետ պետք է նշել, որ ՍԻՄ-ի արդյունքները ոչ այնքան այդ կուսակցության նկատմամբ ուշադրության վկայություն են, որքան փետրվարին իր բարձրակետին հասած ներկուսակցական սկանդալի հետեւանք), Հայաստանի ժողովրդական կուսակցությունը       (9593 վրկ.), Ազգային ժողովրդավարական դաշինքը (8152 վրկ.), Հայոց համազգային շարժումը (8 061 վրկ.), Ազգային միաբանությունը (6680 վրկ.):

 

Միաժամանակ, փետրվարի տվյալները հիմք են տալիս խոսելու բոլոր հետազոտված հեռուստաալիքների կողմից երեք ընդդիմադիր` Հանրապետություն, Ժառանգություն եւ Նոր ժամանակներ կուսակցությունների նկատմամբ որոշակի խտրականության մասին: Այս պնդումը ավելի քիչ չափով վերաբերում է Հանրապետություն կուսակցությանը եւ Երկիր մեդիա ու Կենտրոն հեռուստաալիքներին:

 

Վերը հիշատակված կուսակցություններից առաջինը ամենախոշոր ընդդիմադիր դաշինքի` Արդարության եւ նրա խորհրդարանական խմբակցության երկու հիմնական ստեղծողներից է, նրա կազմում կան ոչ հեռու անցյալի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Երկրորդը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարարը, որը, Գելափի ինստիտուտի 2006 թվականի հարցումներով, բավականին բարձր քաղաքական ռեյտինգ ունի: Երրորդի առաջնորդը 2003 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու էր եւ այդ ժամանակ ընտրողների ձայների թվով գրավեց չորրորդ տեղը: Ընդսմին, այս երեք կուսակցությունները վերջին տարիներին մնում էին գործող քաղաքական կառույցներ: Այլ կերպ ասած, ընտրությունների նախօրյակին նրանց ուշադրության արժանացնելու բավարար հիմքեր կան:

 

Սակայն հետազոտված 7 ալիքները (սա ամբողջությամբ վերաբերում է նաեւ Հ1-ին) այդ երեք կուսակցություններին կամ զրոյական կամ շատ թույլ ուշադրության են արժանացրել: Նրանց գործունեությանը կամ չեն անդրադարձել, կամ անդրադարձել են խիստ հազվադեպ եւ նվազագույն ծավալներով, գործնականում չեն լուսաբանվել նրանց միջոցառումները, մամուլի ասուլիսները, այդ կուսակցությունների ներկայացուցիչներից ոչ մի անամ հարցազրույցներ չեն վերցվել:

 

Նման վերաբերմունքն, ի դեպ, առկա է նաեւ ընտրական գործընթացներում, ընդհանրապես ժողովրդավարական բարեփոխումների հարցերում ակտիվ եւ իշխանությունների հասցեին իրենց քննադատական գնահատականները հայտնելուց չխուսափող մի շարք հասարակական կազմակերպությունների նկատմամբ: Նման իրավիճակը, ինչպես նաեւ հեռուստաալիքների կողմից քաղաքական գովազդի սակագները սահմանելու գործընթացը համաձայնեցված քաղաքականության տպավորություն են ստեղծում:


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter