Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Միամիտ, կիսաքաղցր ու անթաքույց նամակ մշակույթի նախարարին

 

08 | 02 | 2007 | 10::00 | Բաց նամակ

 

ՉԱՐՆՈԿԸ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑԵՑ

Իսկ ինչպե՞ս վարվել Ձեզ հետ, պարոն նախարար,

Բա Պուշկինին ի՞նչ ենք անելու

 

Պարոն նախարար, Ձերդ Իմաստնություն,

Կարելի՞ է ես Ձեզ նամակ գրեմ:

Կարելի՞ է ես գրեմ Ձեզ մի չնչին մասը այն ամենի, ինչ մտածել տվիք Ձեր աննման հայտարարությամբ, առ այն, որ բրիտանացի պարողը կարող է կուլ տալ իրենց դրոշը, իսկ մերը` ոչ:

 

Օրինակ. կարելի՞ է, որ մարդու մտքով անցնի մրսած ժամանակ ծածկվել որեւէ երկրի եռագույն կամ քառագույն դրոշով:

Կամ. կարելի՞ է, որ մարդն ընդամենը մտածի դրոշի վրա պարելու մասին:

Կամ. կարելի՞ է, որ մարդը պիես գրի երկիրը կեղեքելու եւ թալանելու մասին, ու մի դրվագում, ասենք` 3-րդ արարի 8-րդ տեսարանում նկարագրի, թե ինչպես են այդ երկրի թիվ 1 պաշտոնյան ու մի խումբ նախարարներ ուտում այդ երկրի դրոշը, իբր հեղինակն այլաբանությամբ ցույց տա, որ սա է այդ կեղեքիչների կերպարանքը, ու մանավանդ, այդ թիվ մեկ պաշտոնյան ու բոլոր նախարարները 120-250 տոկոսանոց ռեյծինգներ ունեցած ունենան դեռ մանկապարտեզից ...

 

Կամ. նույն պիեսը գրվի փառահեղ հայտնագործություններով, ասենք` «Գյումրու մարզ», կամ, «պիստալետս առնեմ գամ` լույսը միացնեմ» կամ «կուլ տա իրենց դրոշը», էլի համանման մտքի ու վարքի գոհարներով ...

 

Կամ. ... ի վերջո, կարելի՞ է, որ հիշյալ պիեսը գրվի գարշելի-զզվելի-անտանելի-անբարո-սահմռկեցուցիչ նախկինների արյունռուշտ վարքը ցույց տալու համար, որ շեշտված ստեղծագործական մոտեցում լինի, կարելի՞ է, այո՞, ասենք, որ Նաիրի Հունանյանը, իր թատերախումբն ու ռեժիսորները բեմադրեն մի «Բրոնենոսեց Պոտյոմկին» կամ «Կենտավրոսներ», ուր Լեւոն Տեր-Պետրոսյանն ու հրոսակախումբը ընտրությունները կեղծելով զավթում են իշխանությունը, Ղարաբաղը պոկերի սեղանին 5 րոպեում տանուլ տալուց հետո տանուլ են տալիս դիվանագիտական պատերազմը Ադրբեջանի պայծառափայլին, ապա ծախում են իրենց տակի աթոռն անգամ էն ռազմավարական դաշնակցին, հետո ... պարապությունից ... սկսում են նախ պարել Հայոց եռագույնի վրա, ապա, ախորժակով ... ուտել այն: Ահա այդ նախկինների լպիրշությունը ցույց տալու համար կարելի՞ է եռագույնն օգտագործել ընդամենը որպես միջոց` խորհրդանշական առարկա: Օրինակ, չարժե՞ բյուջեում տող նախատեսել այս եւ նման պիեսների, փաստավավերագրական, գեղարվեստական, մելանխոլիկ ու ուլտրամանիշակագույն ֆիլմեր նկարահանել տալու ... 

 

Ուրեմն, Պարոն նախարար, կարիք կա՞ Ձեզ բացատրել, թե ինչ բան է մտքի ազատությունը: Կարիք կա՞:

Կարիք կա՞ Ձեզ բացատրել, թե արտահայտման ազատությունն ինչ է:

Կարիք կա՞ բացատրել, թե ո՞ր արժեքն է գերակա. մտքի եւ արտահայտման ազատությա՞ն, թե՞ նախարարական չճռռացող աթոռը: Հետո էլ բացատրել, որ, եթե ռեժիմի չար աչքը խաղա` ոչ մի հայտարարություն չի կարող Ձեզ կպած պահել աթոռին:  

Կարիք կա՞ բացատրել, թե ինչ բան է ազատությունը: Արդեն ուշ է, կարծում եմ, կարիք չկա, որովհետեւ Ազատությունը, արյան ու գեների միջոցով են ստանում, դա չեն սովորում, անտեղի է:

Կարիք կա՞ բացատրել, թե ինչու՞ չի կարելի պարապ մնալ, ու, որ  պարապությունը վատ բան է:

Կարիք կա՞ խոստովանել, որ Չարնոկից նման պար սպասելու հավանականությունը 8 անգամ ավելի փոքր էր, քան Ձեզնից նման արձագանքի ու վարքի ակնկալիքը. դուք արդարացրիք ազգի սպասելիքները, շատ ապրեք: 

Գնահատեք խնդրում եմ, որ ճաշակի մասին խոսակցություն չեմ բացում:    

 

Ձերդ Իմաստնություն,

Ես մի քանի հատ ունեմ մեր Եռագույն դրոշից, մեր Բոշի սադի կողքի կտորի խանութում տարին մի հատ կարել եմ տալիս` մեծ` 1,5-2 մետրանոց, 2-3 հազար դրամ է գալիս, լուրջ, հաստ կտորից, աչքս չի կշտանում, քամին ու ձյունն էլ մաշում են անընդհատ (Չարնոկին չհաշված), աջուձախ կախ եմ տվել, հավատում եմ մեր դրոշի զորությանն ու, որ մեծ ճամփի (հ)անցավորները վաղ թե ուշ սմքելու-չորանալու են բանտախցերում եւ այլեւս չեն շահարկելու այն ազգային փշուրները, որ մնացել է Մեծ էքսպորպրեացիայից հետո ... պայուսակումս միշտ ունեմ կոլոլած, մեկ էլ տեսար հեղափոխությունը անակնկալ վրա տվեց փողոցումJ, ինչ էի ասում, մի անգամ ցու’րտը անակնկալ վրա տվեց ... էլի էս տեսակ անտեղի նամակ էի գրում, դրոշը քաշեցի վրաս, համ տաքացա, համ էլ լավ զգացի: Էդ լավ զգալու մասը վախենամ չհասկանաք: Դզեե~եց, մի խոսքով, Տիգրան Մեծով, Աշոտ Երկաթով, Գագիկ Թագավորով, իմ անվանակից մեծերով եկան անցան միջովս ... կարիք կա՞ հարցնել, թե, Ձերդ Կաճառամիտ, ի՞նչ կարող է անել Եռագույնին բրիտանական կղզուց մեկն այստեղ կամ այնտեղ դրա վրա պարելով: Իհարկե ոչինչ բացի ... ինչի՞ց: Չե՞ք կռահում, պարոն նախարար: Դե չէ,  ... բացի մեզ մտածել տալուց, ոչինչ անել չի կարող: Ինքն, իհարկե, կմեկնաբանի, թե ինչ էր ուզում ասել, մեկնաբանեց կարծեմ, բայց դա այլեւս կարեւոր չէ, կարեւոր է հասկանալ, թե Դուք, Ձերդ Լուսաշողը, ինչու ծպտուն չեք հանում, երբ ամեն 15 վայրկյանը մեկ բռնաբարում են հայ մշակույթն ու ամեն 22 վայրկյանը մեկ (որոշ տվյալներով 21,5 վայրկյանը մեկ) լլկում են մեր պետականությունը: Հավատացեք, դրոշի վրա պարելն էր մնացել, էդ էլ Չարնոկը հուշեց: Էդ մի պարը մնաց կազմակերպեք, թեկուզ նախարարության շենքի շուրջը ...

 

Ես չեմ տեսել, թե ինչպես է պարել բրիտանացին մեր ու իրենց դրոշների վրա: Չեմ տեսել թե դահլիճն ինչպես է արձագանքել այդ շուրջպարին, չեմ տեսել, թե Բրիտանացին հենց պարի ժամանակ ինչպես է արձագանքել դահլիճի արձագանքին: Ես չգիտեմ անգամ արվեստի գործ է եղել այդ պարը, թե արհեստավորական արտադրանք: Չգիտեմ, թե ինչպես է ընդունում այդ պարը ուղղափառ անգլիացին, կամ էն 80-ամյա Տիկինը:

 

Մի բան վստահաբար գիտեմ. ցանկացած մարդ իրավունք ունի ազատ մտածել ինչ կամենա, ոչ թե իրավունք ունի մտածել, այլ ուղղակի ազատ է մտածել եւ ազատ է չմտածել, ազատ է մտածել, թե ինչ եւ ինչպես ստեղծագործել: Հո չզարմացա՞ք: Ցանկացած մարդ ստեղծագործելիս Ազատ է մոգոնել ցանկացած երեւակայելի ու աներեւակայելի, սպասելի ու անսպասելի իրադրություն, համադրություն, զարգացում եւ մահացում, հակառակ դեպքում կյանքը կավարտվեր առաջին իսկ սերնդում: Պատկերացնու՞մ եք, որ կարող են լինել ստեղծագործություններ, որոնցում` Մերիլին Մոնրոն Միհրդատ Եվպատորի ծոցում, Լենինը` Քոչարյանին խորհրդատու, Արմենչիկը ... Արմենչիկին ճանաչում եք չէ՞, Արմենչիկը` հանգուցլայ եւ հարություն առած Ֆրեդդի Մերքուրիի իմպրեսարիո, բնապահպանության նախարարը` Ջոնաթան Լիվինգստոն Ճայ, տո թեկուզ` ցախաքլոր կամ ձկնկուլ, ու Դուք` Վսեմաշուք, պարողին դասատու:

 

Օրինակ. ես պատրաստվում եմ մի անճոռնի ֆիլմ նկարահանել, երբ Երրորդ ռայխի մի փախած զորաբանակ մեր օրերում գրոհով վերցնում է մեր քաղաքը, ու մինչեւ լոպազ լեննականցիք ուշքի կգան, էդ հիտլերականները համակենտրոնացման ճամբար են սարքում, ողջ մնացած 1000 հոգուն լցնում են ներս ու սկսում են ... Ազատ արդար ընտրություններով ժողովրդավարություն կառուցել ... «Facken Democracy» է կոչվելու այդ ֆիլմը: Միջազգային կազմակերպություններն օգնելու են այդ ընտրություններին` կոնցլագերում, թափանցիկ արկղեր են տալու, կիսաքուն դիտորդներ են ղրկելու դեսը, կիսաթափանցիկ ակնարկներ են անելու թե` «...Ճիշտ է` չնայած որոշ անորոշ ընտրակեղծիքների, ընտրություններն ընդհանուր առմամբ համարում ենք կայացած ... Գյումրու Կոնցլագերում»: Այս ֆիլմի սցենարով նախատեսված են ճամբարականների բանսարկություններ, ստոկհոլմյան սեր, դավաճանություններ, դիմադրության շարժում, կախաղաններ, Զոյա Կոսմոդեմյանսկայային էլ են գտնելու, բերեն` կախեն, Ազնավուրին են հեծանիվով բռնելու ամեն գիշեր ու ausvice հարցնելու, ստուգելու են, ճանաչելու են, ասելու են մի հատ երգի` բաց թողնենք, խեղճը երգելու է, բաց չեն թողնելու, ասելու են մի հատ պարի` նոր կթողնենք, խեղճը պարելու է, հետո էդ հաբռգած ֆաշիստները Հայոց եռագույնն են գցելու գետնին, ասելու են «Շվա’յնըհունդ, հլը դավայ, պարի ասում ենք, շնել, շնել ... », մեր պատվավոր քաղաքացին մինչեւ վերջ չի պարելու, խղճները տանջելու է էս ֆաշիստների, ասելու են` լավ, մի հատ էլ երգի գնա, Ազնավուրը երգում է «Բոհեմը», սրանք «Ե’լի դա’շնակ Դը’րո» ծափ տալով սկսելու են պարել ... այո, մեր Եռագույնի վրա:  .... Էս վերջին շտրիխները ծնվել են ոչ թե Չարնոկի պարից, այլ Ձեր հայտարարությունից հետո: Հիմա ի՞նչ եք անելու, չեք թողնելու՞ էդ ֆիլմը նկարեմ: Է ես էլ Կարսում կնկարեմ, կամ` Թիֆլիսում, կամ էլ Հնդստանում, կամ էլ Մոսֆիլմում: Հետո մաքսավորներին հրահանգ եք իջեցնելու՞, թե բոլոր կրիչները սպեկտրային վերլուծության ենթարկեք, CD, DVD, VCD, VHS, SVHS, HDD ... հետո տեսնելու եք, որ էդ կինոն ինտերնետով է գալու Հայաստան, ավելի՞ եք փակելու ինտերնետը, կողպեք եք կախելու՞ վրան, հետո, հենց Գյումրի-Գլենդել կամ Երեւան-Վլադիվոստոկ հեռախոսակապի մեջ դիկտատոր, ներողություն` դետեկտոր եք դնելու` որ հենց էդ կինոյից խոսք գնա` ... ատոմակայանը փչանա ու լույսերը հանգեն АТС-ների ... Հիմա գոնե կռահեցիք, որ պարապ հայտարարություններ գրելով հարցը չի լուծվի: Հարկավոր է կարդալ, հետո էլի կարդալ ГУЛАГ-АРХИПЕЛАГ-ը, ապա նորից, ու դասեր քաղել. նախ գնդակահարել նրանց, ովքեր ձեզ պես չեն մտածում, հետո նորից գնդակահարել նրանց, ապա մի հատ էլ վերստուգիչ` երկու աչքերի մեջտեղում: Ու կտեսնեք, որ մենակ եք, այլեւս լրագրողներ չկան կառավարության նիստին, օխաաա~յ, հետո ելնում եք, որ ծառայողականով գնաք վարսահարդարման, ոչ վարորդ կա, ոչ էլ վարսավիր, ոչ էլ նույնիսկ կոֆե տվող քարտուղարուհի ...  նրանք էլ, դու մի ասա, մի քիչ տարբեր են մտածում, հանդգնաբար` տարբեր ... ու մնում եք մի 30 հոգի շատ-շատ: Հայաստանը դառնում է 1000 քառակուսի կիլոմետրին 1 հոգի բաժին ընկնող խտությամբ ամենանոսր բնակեցված «Կոնսենսուսային Ժողովրդավարության Կղզին» տարածաշրջանում, բա` բոլորն իրար համաձայն են: Էլ մարտունակ բանակ էլ պետք չի լինի. մի 50 տարուց Կոմիտասի կողքին մի 30 տեղ էլ կավելանա` վերջինն անթաղ, ու պրծ .... Կղզու դարպասները բաց են ալամ-աշխարհի առաջ: Այլեւս բաց երկիր կլինենք, ու բեյրութներից հոյլանդաներ թռնող` Բուրճհամուդը վերջին լքողները օդանավից ցած կնայեն, մատնացույց կանեն ու իրենց բալիկներին կբացատրեն, թե.- Հո~ն էր, լաո, մըր հայրենիք ու պողոտան հյուսիսային, որուն «քանալիզացիան» անվերադարձ ճաքեց ու սարքող չեղավ, որովհետեւ ... փականագործներն էլ էին այլախոհներ ...  

 

Թե չէ ... առել-անցել եք. 50 տարին մեկ Հայաստան եկող մի Չարնոկ պարել է եռագույնի վրա: Սպանվեցինք, ջարդվեցինք, աղետ, աղետի գոտի, քոռանայինք չտեսնեինք ...: Պե՞տք էր Ձեզ: Հայտարարությունը կարդալուց հետո, մեկ ասի` ելնեմ գամ հասնեմ Իմաստնությանդ ոտների տակ ընկնեմ, մանրահատակը համբուրեմ ու խնդրեմ այլեւս նման ստից բաներին ուշադրություն չդարձնել, տուրք չտալ Ձեր պառնասյան տեղին աչք ունեցողների բանսարկություններին ու «շիրա տալուն», այլեւս շան տեղ չդնել դրոշի վրա պարողներին, խորհուրդներ չտալ, թե ինչ կուլ տալ եւ ինչքան, մեկ ասի` գամ հասնեմ այդտեղ ու թախանձագին խնդրեմ ... պարապ չմնալ: Հետո, մեկ էլ ասի` տեսնես էդ Չարնոկը մեր դրոշին պարելուց ի՞նչ հասկացավ, ... իսկ իրենց դրոշին պարելի՞ս: Իրենց դրոշից չունեի, անցած 3 օրում կարել տվեցի, երկուսն էլ փռեցի գետնին, պարեցի, ու ի՞նչ .... խելագարություն, գիտե՞ք Վսեմաշուք, պարզվեց աշխարհը փուլ չեկավ, վկա այս նամակը, որ գրում եմ, եթե փուլ եկած լիներ, գրել չէի կարողանա, կարծում եմ: Անկեղծ ասած, էական տարբերություններ զգացի տարբեր դրոշների վրա պարելիս: Հենց Միացյալ Թագավորության դրոշի վրա էի պարում, ինձ թվում էր, թե ես Նապոլեոնն եմ, մանավանդ` Բոնապարտ, որոշ դրվագներում` Իսպանական ծովակալ էի ինձ զգում ու, էդ Նելսոնի մաման էլ ... , ավելի շատ` Ջորջ Վաշինգտոն, տեղ-տեղ Էնդրյու Ջեքսոն, բայց հենց շունչս սկսում էր կտրվել, զգում էի, որ Թոմաս Ջեֆերսոնն եմ, շատ եմ քաշ ավելացրել, ավելի շատ է հարկավոր քայլել ... , եւ հենց պարն ավարտեմ` պիտի նստեմ գրասեղանիս մոտ ու Անկախության հռչակագիրը սկսեմ գրել ... նորից:  Այդպես, Ձերդ Իմաստնություն, ով կերեւակայեր, իսկ հենց անցնում էի մեր եռագույնի վրա պարելու, մանրից զգում էի, որ հաստավիզ երկոտանի բուլդոգներով շրջապատված ինքնագոհ գող-գցող-թալանչի խուժան օլիգարխ եմ դառնում, եւ որպեսզի ընտրազանգվածն ու վետերանները գլխի չընկնեն, թե ով եմ իրականում, սկսում էի բարեգործություններ անել, հետո զգում էի, որ պարեր կազմակերպելը պարելուց լավ է, մանավանդ, «անհապաղ» բառի վեցհատորյա ստուգաբանություն էի ուզում գրել շարքային ուչաստկովիների համար, հետո զգում էի, որ ... կոռումպանում եմ, կոռումպանում եմ ու թիկնապահներս սկսում են զուգարաններում մարդ սպանել եւ դատավորներս սկսում են արդարացնել նրանց, լրագրողներին հալածելու մի թեթեւ հրահանգ եմ տալիս ու շներս կծոտում են բոլորին, գազի լեւի գծեր եմ բաժանում աջուձախ, հենց լավ չեն մուծվում` տուրուդմփոցով ետ եմ առնում, սկսում եմ մարդկանց դեպորտացնել (էդ հու՞նց էր...հա)` տեղահանել եմ հանձնարարում, դրանց տների տեղերում էլիտարներ եմ սարքել տալիս ու զոռով ծախել եմ տալիս, սկսում եմ գիր-գրականությունն ատել, լիժա քշել եմ օզըմ էս սեզոնին, «Ա1+»-ն եմ փակում հաճույքով եւ աստվածային բերկրանքով, մյուս օրն արթնանում եմ` նորից եմ փակում, ամեն օր փակում եմ, փակում եմ ու կոռումպանում, կոռումպանում եմ ու նվեր տալիս, .... «պիվա» եմ խմում ուրիշի քմահաճույքով, մինչեւ էդ Եռագույնի երկրի վերջին կտորներն են պոկում տանում, «ֆորպոստի պրապորչիկի զվանի» (նախամրոցի ենթասպայի կոչում) եմ ստանում .... բա, չեք հավատա, բայց հազիվ իջա հայկական դրոշի վրայից: Հասկացա, որ մի կյանք էլ որ պարեմ, մեկ է`անելու գործ կա ու կա ... հետո մի չարաճճի միտք ծնվեց. պարելով նախ ելա մեր հայկական եռագույնի վրա, ապա մանրից սկսեցի անցնել Միացյալ Թագավորության դրոշին, այսինքն միաժամանակ սկսեցի երկու դրոշների վրա պարել, հենց ձախ ոտս էր ընկնում բրիտանական դրոշին եւ աջս` հայկականին, զգում էի, որ ես շաաաատ քոմփլեմենթար եմ արթեն ու առաչընթաց կա հայ-աթրփեչանական փանակցությունների մեջ, հետո ինչ, որ մեր տնեցիք նախարարության աֆթոներով ինչ ուզում անում են ... իսկ հենց ձախով էի ելնում հայկականին ու աջով բրիտանականին, զգում էի, որ ի՞նձ ինչ թե խաղաղ պայմաններում տարեկան մի քանի տասնյակ զինվոր է սպանվում մեր բանակում, հասկանում էի, որ  ՆԱՏՕ-ին կտելով որոշ փողեր կարելի է կթել, համ էլ էս վերջերս եքյա դաշտային զինվորական հոսպիտալ նվեր են տվել, չեն ֆահմել ռուլետկայի մի սեղան դնել կոմպլեկտի մեջ, տեսնես էն կամպյուտրները կազինոներում գրավ կվերցնե՞ն ...

 

Ահա, Ձերդ Իմաստնություն, իս-կա-կան մըղ-ձա-վանջ: Խորհուրդ չեմ տա կրկնել, կարող է հայկական դրոշի վրա լռվեք-մնաք ...  Հետո փոշմանեցի Ձեր դուռը գալ ու թախանձել` այլեւս նման հայտարարություններով ելույթ չունենալ: Կարծում եմ, արդարացի կլինի, որ Դուք շատ ելույթներ ունենաք, ցանկացած թեմայով, խոսեք, կիսվեք հանրության հետ, բողոքի նոտաներ տարածեք առատորեն, համերգներ կասեցնեք եւ կինոներ, գրախանութներն ու թատրոնները փակել չմոռանաք, անպետք գրականությունից խարույկներ սարքեք ամենուր, Պուշկինին գերեզմանից հանել տաք, գնդակահարեք ու նորից գերեզման դնեք, երգիչների տեքստերը ստուգեք համերգներից առաջ, եւ այդ անեք անձամբ, պարողների պարերը հսկեք կուլիսներում մինչեւ բեմ ելնելը, նշանառու հրաձիգներ տեղադրեք բոլոր զանգվածային, մշակութային միջոցառումների սրահների ետին ու վերին խորշերում, այնպես անեք, որ այդ մասին պարողներն իմանան, ու հանկարծ կուլիսներում ուրիշ բան չպարեն` բեմին այլ, սերտեք Ֆիդելի, Տրոցկու, Լունաչարսկու, Հո Շի Մինի, Մաոի, մանավանդ Բրեժնեւի ու տեղ-տեղ Ձերժինսկու ելույթները, դրանցով առավել կկատարելագործեք Ձեր լեզվամտածողությունը, փառապանծ ինկվիզիցիայի դատավճիռներն ուսումնասիրեք, անդադրում կիսվեք հանրության եւ հեզճկուն մտավորականության հետ (այդ բառը գրելիս միշտ տառասխալի մտավախություն եմ ունենում, կարդացեք ինչպես ճիշտ կհամարեք), թող իմանան, թե ինչ Լուսավոր եւ Իմաստուն մարդ է կառավարում իրենց հինգհազարամյա, չէ տասհազարամյա, չէ` քսանհազարամյա մշակույթը:

 

Դուք, պարոն նախարար, հնարավորինս երկար պիտի կառավարեք, Դուք պիտի պայծառ, կենդանի ու լուսավոր օրինակ լինեք բոլոր նրանց համար, ովքեր հանդգնորեն ու միամտաբար չեն հավատում, թե 21-րդ դարում կարելի է մշակույթի նախարար լինել ու համառորեն մտքի եւ արտահայտման ազատության հասարակ իմաստը մեկնաբանել ինկվիզիցիոն խարույկներով:

 

Իսկ ի՞նչ անել Չարնոկին, հենց այդպես համերգ փակել-արտաքսելով չի լինի: Առնվազն գնդակահարեք երեւի այն բանի համար, որ Չարնոկը պարեց եռագույնի վրա եւ Դուք, Ձերդ պայծառափայլաճաճանչալուսավորյալ, չնկատելով ու կանացի բնազդով անգամ չկռահելով, բոցավառ հայտարարությամբ հանդես եկաք եւ ալամ-աշխարհին ապացուցեցիք, որ չնայած 4500 տարվա երկիր ենք ու 1706 տարվա քրիստոնյա եւ 89 տարվա հանրապետություն, դու մի ասա ... մնացել ենք НКВД-ի «պադվալներում»:

 

Ի դեպ, Ձերդ Անմնացորդ Նվիրում, եթե կմխիթարի Ձեզ ու համախոհներիդ, բրիտանացի պարողը իսկապես կարող է կուլ տալ իրենց դրոշը: Կռահում եք անշուշտ, որ պատճառն այն չէ, թե Դուք դա հրապարակավ արտոնեցիք իրեն, կարծում եմ, բանն այն է, որ նա մեծ արտիստ է, եւ նրանք` Ձեզ այդպես անհասկանալի արտիստները, անկախ ազգությունից եւ քաղաքացիությունից,  դրոշ կուլ տալու իրավունքը ստանում են աստծուց` անձամբ: Դուք Ձեր վախենալու հայտարարությամբ եւ վարքով ցույց տվեցիք միայն, որ այդ զրույցը Ձեզ չի վերաբերվում:

 

Եվ վերջապես, Պարոն նախարար,

Այսուհետ Ձեր հայտարարություններով երեխաներին մի վախեցրեք, այլապես կմեծանան վախեցած, բարդույթներով, կսկսեն 2000-ական կամ շատ-շատ 2500-ական դրամ բաժանել ընտրությունների նախօրեին, ապա հանկարծակի կընտրվեն ԱԺ «դեբուդադ», հետո «բեզպիծիմինուտ» նախարար կդառնան ... ու Դուք գործազուրկ կդառնաք: Խղճացեք մեզ եւ խնայեք Ձեզ, Դուք անսահաման թանկ եք մարդկության համար:

 

 

Հետգրություն, ֆակուլտատիվ ընթերցանության համար.

 

Ձերդ Արագ Արձագանքում,

Իհարկե, այս ամենը դեռ ոտի վրա կարդալուց հետո դեպի քրեական օրենսգիրք կձգվեք, մարդկանց կխառնեք իրար, շատ չանցած Ձեզ կասեն, որ այս անամոթ նամակն այնքան էլ միամիտ չի գրվել, գրողն էլ լավ խորհրդատու իրավաբաններ է ունեցել ըստ երեւույթին, «Հանցակազմ չկա» կասեն, զրպարտություն չկա, բանակից էլ թարսի պես չի փախել, չի ծխում, նույնիսկ` սիգար, ... «բա վիրավորա՞նքը».- գուցե ճչաք զայրույթից, -կասեն,- բայց Պարոնով է դիմել Ձեզ, Մադամ, նույնիսկ մի քանի տեղ անվանական դերանունները մեծատառով է գրել, ու օտար բառերը անգամ` չակերտներով, արի ու սրա վրա գործ սարքի, թե վիրավորանքի հանցակազմ կա: -Երեւի,-կասեն,-ալեգորիա է օգտագործել, պամֆլետ, կամ խուժան ռեպլիկ է, սրա ի՞նչը դատենք ... հետո Ձեր լավը ոչ այնքան սրտանց ուզողներից մեկը դիտավորյալ ուշացած կշշնջա Ձեր ականջին.-Գոնե մինչեւ հայտարարություն տալդ տեղակալիդ հարցնեիր, 100 տարի է այդտեղ է աշխատում, ջոկող աղջիկ է, լավ խորհուրդ կտար:

 

 

Լեւոն Բարսեղյան

Հիշյալ ֆիլմի նկարահանման օժանդակության համար հեռախոս.

091 821 363


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

«Վարպետ» կրծքանշանակիրներ,

ՀՀ «ՏԻ մասին» օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ «Ասպարեզ» ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

Գյումրու փառապանծ «Շիրակ»

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter