Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբի

ներկայացուցիչներն այցելեցին Կարս

 

08 | 06 | 2007 | 10:00 |

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ներկայացուցիչները, խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի գլխավորությամբ այցելեց Կարս: Մայիսի 31-ից հունիսի 4-ը տեւած այցելության ընթացքում ակումբի ներկայացուցիչները եղան Կարսի 9 թերթերից 3-ի խմբագրություններում, տեղական Սերհատ հեռուստառադիոընկերությունում, որը քաղաքապետի սեփականությունն է, հանդիպեցին Դոգան Հաբեր Աժանսը (Dogan Haber Ajansi), Իլհաս Հաբեր Աժանսը (Ilhas Haber Ajansi), լրատվական գործակալությունների տեղական թղթակիցների, Դիարբեքիրում գործող Ka-Mer կանանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպության Կարսի ներկայացուցիչների, Կարսի քաղաքապետի տեղակալի, Լրագրողների տեղական միության նախագահի եւ բազմաթիվ այլ Կարսեցիների հետ:

 

Այցելությունը, որ հնարավոր դարձավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի բաժնի եւ ԱՄՆ Ժողովրդավարական հանձնաժողովի Փոքր դրամաշնորհային ծրագրի դրամաշնորհային օժանդակությամբ, մշակվել է ավելի քան 2 տարի: Գյումրի-Կարս քաղաքացիական հասարակության հահարաբերությւունների կառուցում ծրագրի շրջանակներում 2007-ի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նախատեսվում է Կարսից որպես գործընկերներ ընտրված ԶԼՄ 4 մասնագետների այցելությոն Գյումրի: Այստեղ նախատեսվում են նրանց այցելությունները տեղական 4 հեռուևտաալիքներ, 3 ռադիոկայաններ, 3 շաբաթաթերթեր, մի շարք ազդեցիկ հասարակական կազմակերպություններ, քաղաքապետարան եւ մարզպետարան: Ըստ ծրագրի ղեկավար Լ.Բարսեղյանի, հյուրերի ցանկությամբ, այցելությունների ծրագիրը կարող է լրամշակվել:

 

Կարսի առաջին այցելության ընթացքում Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ի լրագրողական խումբը թողարկելու է Կարսի (հատկապես ԶԼՄ-ների, ՀԿ-ների) մասին 1 փաստավավերագրական ֆիլմ, որը հեռարձակման համար անհատույց տրամադրվելու  է Գյումրու հեռուստաընկերություններին, թարգմանվելու է թուրքերեն եւ տըրամադրվելու է Կարսի հեռուստաընկերությանը: Լույս է ընծայվելու հոդվածաշար Կարսի ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակությունում տիրող իրավիճակի, Գյումրի-Կարս սահմանի բացման 2-ամյա վաղեմության ստորագրահավաքի մասին, որոնք Գյումրու թերթերում լույս ընծայվելուց հետո թարգմանվելու եւ տրամադրվելու են Կարսի ԶԼՄ-ներին:

 

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նախատեսվում է երկու ընկերական ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել, մեկական` Կարսում, ապա` Գյումրիում: Խաղին մասնակցելու են Երկու քաղաքների ԶԼՄ եւ ՀԿ-ներկայացուցիչները` լրագրողներ, խմբագիրներ, լուսանկարիչներ եւ այլք:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ներկայացուցիչների Կարս կատարած ուղեւորության մանրամասները կզետեղվեն այստեղ հաջորդիվ:     

 

   Ասպարեզ ակումբի լրատվական ծառայություն  


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter