Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




2006-ին Գյումրու ավագանին գյումրեցիների հաշվին հոգաց ռուսական զորամասի թերթերի եւ ամսագրերի կարիքները

 

09 | 01 | 2007 | 15:00 | Քննարկում Կլոր սեղանի շուրջ 

 

Ավարտին է մոտենում  ԺԱԱ-ի Պաշտպանենք տեղեկատվության ազատությունը ծրագիրը (իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեյշնլ/ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային օժանդակությամբ), որի շրջանակներում շուրջ 800 զանազան տեղեկություններ հայցող նամակներ են ուղարկվել Շիրակի մարզի բոլոր 119 համայնքներին, Գյումրու դպրոցներին, պետական իշխանության ներկայացուցիչներին: Այս առիթով 2007 թվականի հունվարի 9-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որն մասնակցում էին լրագրողներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, իսկ քննարկումը վարում էր ԺԱԱ-ի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը:

 

Համայնքներին ուղղված նամակ-հարցումներով ակումբը խնդրել էր իրեն տրամադրել 2006 թվականի համայնքային բյուջեի, ավագանու 2005 եւ 2006 (մինչեւ սեպտեմբերի 30-ը) թվականներին ընդունած բոլոր որոշումների պատճենները: Նամակներն ուղարկվել են հոկտեմբերի 21-ին, իսկ տեղեկատվություն չտրամադրած համայնքապետերին կրկնական նամակներ են հղվել դեկտեմբերի 6-8-ին:

 

Իսկ Գյումրու 43 դպրոցներից, վարժարաններից եւ գիշերօթիկ դպրոցներից ակումբը խնդրել էր իրեն տրամադրել հետեւյալ տեղեկությունները` 2005 թվի հոկտեմբերի 31-ի դրությամբ եւ 2006 թվի հոկտեմբերի 31-ի դրությամբ աշակերտների ընդհանուր թվերը, ինչպես նաեւ 2005 թվականին պետական բյուջեից ՊՈԱԿ-ների ստացած գումարները եւ այդ գումարների ծախսումները` ըստ համապատասխան հոդվածների: Ամենաարագը արձագանքել է թիվ 26-րդ դպրոցը` պատասխանն ուղարկելով էլեկտրոնային ճանապարհով, իսկ 10 ՊՈԱԿ-ներից դեռևս պատասխաններ չեն ստացվել:

 

Ընդհանուր առմամբ, տեղեկատվություն տնօրինողներից 63 %-ի պատասխանները ստացվել են 30-70 օրում, այնինչ` համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի, տեղեկատվությունը պետք է տրամադրվեր հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Մնացած 37%-ից կամ պատասխաններ չեն ստացվել, կամ ստացվել են տեղեկատվության տրամադրումը մերժող զանազան հիմնավորումներ:

 

Ծրագրի շրջանակներում Ցայգ ՀԸ ուղիղ եթերում դեկտեմբերի 28-ին անցկացված հեռուստաքննարկման ժամանակ անցկացված վիճակահանությամբ ՀՀ ՏԱ մասին օրենքի պահանջները խախտած եւ ակումբին տեղեկատվություն չտրամադրած 79 համայնքի ղեկավարներից ընտրվեց ինը, որոնցից ակումբը որոշել էր նամակներով հարցրած տեղեկություններն ստանալ դատական ճանապարհով: Սակայն մինչեւ հունվարի 9-ը նրանցից երեքը պահանջված տեղեկությունները հասցրեցին խնդրարկուին:

 

Համայնքների մի մասը մասամբ են ներկայացրել տվյալները, ինչպես օրինակ Գյումրիի քաղաքապետարանը. տրամադրել է միայն 2006 թվականին կայացած ավաանու 10 նիստերի արձանարությունները եւ չի տրամադրել 2005-ին կայացած նիստերի արձանարություններն ու 2006 թվականի բյուջեն:

 

Ըստ Լ.Բարսեղյանի, ուսումնասիրելով ստացված փաստաթղթերը, հաճախ ենք հանդիպում այնպիսի որոշումների, որոնք զարմանք են առաջացնում: Հետաքրքիր է, օրինակ, քաղաքում տեղակայված ռուսական զորամասերի նկատմամբ ավագանու առանձնակի ուշադրությունը, ինչպես ասենք նրանց տեսամագնիտոֆոն նվիրելը (2-րդ նիստ 07.03.2006 թ.) կամ թիվ 2012 զորամասի թերթերի և ամսագրերի բաժանորդագրության համար Հայմամուլ ՓԲԸ-ին 268420 (երկու հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր քսան) դրամ փոխանցելը (5-րդ նիստ 24.06.2006 թ.): Անհասկանալի է նաև, թե ինչու է Գյումրու համայնքի սեփականություն հանդիսացող Արագած Մարզամշակութային Կենտրոնի հսկայական շենքը անհատույց օգտագործման տրամադրվել Մարզամշակութային կենտրոն ՍՊԸ-ին` 99 տարի ժամկետով (4-րդ նիստ 23.05.2006 թ.):

 

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները, ըստ  ծրագրի ղեկավարի, պարտավոր են տալ որոշումները կայացնող ավաանու անդամները:

 

-Գյումրիում տեղական ինքնակառավարման գոյության 10 տարիների ընթացքում, ավագանու որեւէ անդամ որեւէ անգամ մամլո ասուլիս չի տվել իր գործունեությունը բացատրելու եւ հանրության առաջ այդպիսով հաշվետու լինելու համար:-ասաց Լ.Բարսեղյանը:

 

Սյուզաննա Մկրտչյան, Սիրանուշ Ֆիդանյան, Ստելլա Մկրտչյան

Գյումրու Պրոգրես համալսարանի լրագրության բաժնի ուսանողուհի


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ



ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ


ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ


ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ


Մեսրոպ Հարությունյան

Հետհեղափոխությունն`

իր եզրերով

վիպակ


ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔՆ

ԸՍՏ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

5 հուլիսի 1995

Ժողովրդավարություն

հասարակական կազմակերպության վերլուծությունը Սահմանադրության շուրջ

2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ

կոալիցիայից

երկրորդ ընթերցումից հետո

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների

նախագիծ-1

Կոալիցիայի ներկայացրած տարբերակ

լրացված 2-րդ ընթերցումից առաջ

Ըստ www.panarmenian.net կայքի

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ-1

կոալիցիայի ներկայացրած

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ - 2

Ա.Սադոյանի ներկայացրած

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ - 3

ՄԱԿ խմբակցության ներկայացրած

Վենետիկի հանձնաժողովի Եզրափակիչ կարծիքի նախագիծը

21 Հուլիսի, 2005

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Կոալիցիայի նախագծի թարմացված տարբերակի վերաբերյալ

Վենետիկի Հանձնաժողովի միջանկյալ կարծիքը

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների չորրորդ նախագիծ

Ժողովրդավարություն

հասարակական կազմակերպությունից

Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության  նկատառումները ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ

 

 

Φ Ȳ ش

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter