Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նոր նախագահ Հայաստանու՞մ

 

24 | 07 | 2008 | 10:00 | Վերլուծական

 

Գրիգորի Խարկիև, Մոսկվա

Վերջերս ամեն անգամ գրելիս կարծել եմ՝ վերջին անգամն է: Կարծել եմ՝ կախարդանքն անհետանալու է, և մենք, չնայած Հայաստանում տիրող արտառոց երևույթներին, ականատես ենք լինելու ավելի քաղաքակիրթ քննարկման: Դե, բացի այդ, մարդ մի քիչ էլ պետք է վայելի Մոսկվայի ամառային օրերը, քանի որ դրանք այնքան էլ շատ չեն:

Վերջին հարցազրույցի ընթացքում Քոչարյանի դուրս տվածները դժվարամարս ակտ էին: Կախարդանքը կարծես դեռ մնում է, առնվազն՝ Քոչարյանի սահմանափակ մտքի մեջ:

Հիմա եկեք տեսնենք, թե այսօրվա դրությամբ ինչ ունենք:

Ռոբերտ Քոչարյան անվամբ մի նախկին նախագահ, ով բողոքում է, թե բավարար
իշխանություն չունի՝ առաջին նախագահ և իր հաջորդի հիմնական ընդդիմախոս
Տեր-Պետրոսյանին բանտարկելու համար:

Տեր-Պետրոսյան քաղաքացի, որ հանդգնել է վերջին՝ փետրվարյան ընտրություններին մարտահրավեր նետելու Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը պաշտոնավարում է իբրև նոր նախագահ, և գրողի ծոցը կորչի քվեների հաշվումը, գրողի ծոցը օրենքը. սվիններով հառա~ջ:

Ըստ որոշ լուրերի, Քոչարյանը մերժում է դուրս գալ Երևանի նախագահական համալիրի նախագահական կացարանից: Նա չի կարծում, թե ուրիշ որևէ մեկը կարող է ղեկավարել Հայաստանը, ոչ նույնիսկ իր կողմից նշանակված մարդը: Եվ ուրեմն՝ ինքը պետք է մոտ մնա նրանց, ովքեր դեռ իշխանության են, և բնակվի նախագահական կացարանում՝ հավերժ նախագահ լինելու իր փայփայած անդիմադրելի զգացմանը մեկ այլ ծավալ հաղորդելու համար:

Իր հաջորդին պատճառած նրա վնասը բավարար չէ: Հիմա նա ուզում է վստահանալ, որ իր հաջորդը չի շեղվելու կամ, տրամաբանական կառավարում իրականացնելու նպատակով, մեղմացում չի ցուցաբերելու: Նախկինում Սերժ Սարգսյանը տրամաբանական լինելու ախտանիշ է դրսևորել, ինչը, Քոչարյանի տարփողած միակ տղամարդու իր կարծեցյալ կերպարի համեմատ ըստ իրեն նշանակում է թույլ լինել:

Թերևս Սերժ Սարգսյանը չափազանց երկար է եղել երկրի 4-րդ, 3-րդ, 2-րդ դեմք՝ իբրև 1-ին դեմք իսկապես արդյունավետ լինելու և իր ուղին հարթելու համար: Հուսամ՝ սխալ եմ: Որպեսզի դա պատահի, Սերժ Սարգսյանը պետք է ինքն իրեն ձերբազատի Քոչարյանի ուրվականից ու հովանավորչությունից: Եվ պետք է մագիլազրկի Քոչարյանին՝ վնասազերծելով նրա վարձկաններին կառավարության կազմում և կառավարությունից դուրս:

Գուցե և սա երազային մտածողություն է:

Հարցաքննությունների և վախի մթնոլորտի տարածման շարունակություն: Ընդդիմադիր գործիչներին բանտերում պահել՝ առանց դատավարության, չնայած Քոչարյանն այնքա'ն վստահ էր, որ նրանք ընդգրված էին իշխանությունը բռնի յուրացնելու դավադրության մեջ: Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իրենք այդ դավադրության, ինչպես և զենքի առկայության հավաստի ապացույցներ ունեն: Արդեն չորս ամսից ավելի է անցել:

Ռեպրեսիվ մեխանիզմների ընդլայնում. խորհրդային համակա՞րգն է արդյոք վերադառնում:

Մարտի 1-ի դեպքերի՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների սպանությունների իրավաչափ քննության մերժում: Եվ դրա համար Տեր-Պետրոսյանին են մեղադրում: Սա այն չէ՞, ինչ երիտթուրքերն էին ասում, և այսօր էլ նրանց ժառանգներն են ասում՝ իրենց իրականացրած ցեղասպանությունն արդարացնելու համար: Զոհերն են մեղավոր կողմը. ցուցարարներն ու նրանց ղեկավարներն են պատասխանատու իշխանությունների կատարած գազանաբարո վայրագությունների համար:


Ընտրությունների ընթացքում տված խոստումների և ժողովրդի լիակատար անտեսում:

Արտաքին քաղաքականություն, որ լավագույն դեպքում կարող է բնութագրվել իբրև
"Սովետ Լայթ"՝ թույլ խորհրդային, իսկ վատագույն դեպքում՝ իբրև պատեհապաշտական՝ սակայն լիովին զուրկ խորհրդային հզորությունից կամ հեռահար ռազմավարությունից: Երկար ժամանակ առաջ ծանր գնով ձեռք բերված հնարավորությունների վատնում՝ հանուն Վաշինգտոնից, Մոսկվայից, Բրյուսելից միավորներ վաստակելու` մանկապարտեզի երեխաների նման:

Կատարվածը թերևս գործող նախագահի իմացած միակ ձեւն է ազգաբնակչությանը հանդարտեցնելու: Շատ նման Վիետնամում և այլուր ամերիկյան "հանդարտեցման"
քաղաքականությանը, կարծես Հայաստանի ժողովուրդն արտաքին թշնամի է, որին
անհրաժեշտ է պարտության մատնել:

Սարգսյանը կարիք չուներ Քոչարյանին կապկելու:

Ո՞վ է Հայաստանի նախագահը: Քոչարյա՞նը: Թե՞ Քոչարյանի բնութագրած Սարգսյանը:

Լավ, ես գնացի Արբատի սրճարանները:

Ընդմիջման կարիք ունեմ:


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը


 

 

 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter