Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Պոստիմպրեսիոնիստների թանգարաններում սրանց նմանների համար տեղ չկա

 

24 | 04 | 2008 | 22:00 | Հետաքննություն

 

Բացահայտվում են լրացուցիչ ապացույցներ այն բանի, որ Հարկային պետական ծառայության համակարգում նկարիչներ են աշխատում, վատ, ապաշնորհ նկարիչներ ....

 

Պարզվում է ներկայումս Գյումրու հարկային տեսչության պետ Մ.Զիլֆիմյանը գործարարներին առանձնակի մեթոդներով վնասելու իր ունակությունները կիրառել է ոչ միայն ԳԱԼԱ ՀԸ դեմ, այլ նաեւ, երբ պաշտոնավարել է Սպիտակ քաղաքում: Իր գործունեությամբ այս պարոնն ամեն կերպ ջանացել է, որ ֆինանսական անելանելի ծանր կացության մեջ հայտնվեն նաեւ սպիտակցի ձեռնարկատերերը: Ընդ որում, այնպիսի գործունեությամբ, որը, դատելով մասնագետների գնահատականներից, քրեորեն պատժելի արարք է համարվում:

 

2006 թվին Սպիտակի բնակիչ Համլետ Սողոմոնյանը գնում է Ախթամար արտադրական կոպերատիվի փայաբաժնի 2/3-ը, իսկ գնելուց առաջ որոշել է ճշտել կոոպերատիվի ֆինանսական վիճակը, ինչպես նաեւ հարկային ու հարակից պարտավորությունները բյուջեի նկատմամբ:

 

2006 թվի ապրիլի 7-ին կոոպերատիվի նախկին նախագահ Արամայիս Ավետիսյանը իրեն է հանձնում ՀՊԾ Սպիտակի ՏՀՏ պետ Մ.Զիլֆիմյանի եւ սոց.վճարների եւ նույն տեսչության ու իրեն ենթակա` սպասարկման, հաշվառման բաժինների ղեկավարների ստորագրություններով մի փաստաթուղթ, առ այն, որ 2006 թվի ապրիլի 7-ի դրությամբ Ախթամար ԱԿ-ն բյուջեի նկատմամբ ոչ մի պարտավորություն չունի: Այդ փաստաթուղն ուղղակի շողում է զրոներով: 

 

2006 թվի ապրիլի 17-ին Հ.Սողոմոնյանի` նախագահ ընտրվելը գրանցվում է պետական ռեգիստրում: 2-3 օր անց, վերջինս պարզում է, որ այդ ընկերությունը ունի մոտ 10 մլն դրամ կազմող հարկային եւ հարակից պարտավորություն: Շատ չանցած, տեղի է ունենում ամենազավեշտալին.-Սեպտեմբերի 5-ով ինձ նամակ ուղարկեցին նույն Զիլֆիմյանի ստորագրությամբ, այն մասին, որ կազմակերպությունը ունի ավելի քան 9,5-10 մլն պարտք, որ ...առաջարկվում է ներկայանալ, ժամանակացույց կազմել ... , եթե չէ` դատական կարգով պիտի բռնագանձվի... -պատմում է պարոն Սողոմոնյանը:

 

Ստացվում է, հանրահայտ Զիլֆիմյան Մարտին պաշտոնյան 3,5-ամսա տարբերությամբ տնտեսավարողին է ուղարկել իրար հիմնովին հակասող Սպիտակի հարկային տեսչության կնիքով կնքված եւ իր ստորագրությամբ 2 փաստաթուղթ, որոնցից մեկի համաձայն, կոպերատիվի պարտքը պետական բյուջեին` 0 դրամ է կազմում, իսկ մյուսի համաձայն` 9.570.900 դրամ: Ընդ որում Զիլֆիմյանը անընդհատ խուսափել է այդ գումարը կոպերատիվից դատական ճանապարհով բռնագանձել, գիտակցելով, որ հնարավոր դատաքննության ժամանակ առանց որեւէ բարդության ջրի երես կելնի զրոյական տեղեկանքը, ու դա բումերանգի հարված կլինի ուղիղ իր վրա, ընդ որում խիստ ծանր հարված` բոլոր առումներով.-Զիլֆիմյանը իր տեղեկանքի պատճառով փորձ չէր անում դատի տալ: Ես այդպես էի հասկանում, բոլորին էլ պարզ էր, որ դրա խաթեր ինքը էդ բանին չէր գնում: ՀՊԾ-ին տարբեր բացատրություն էր տալիս: Ձգձգեց մինչեւ 2007-ի կեսերը,-նշում է պրն Սողոմոնյանը:

 

Զիլֆիմյանին իսկապես հաջողվում էր թաքցնել իր զեղծարարությունը` կեղծված փաստաթղթի գոյությունը: Դա նրան հաջողվեց այնքան ժամանակ, քանի դեռ Սպիտակի տարածքային հարկային տեսչության պետն էր: Ավելի ուշ ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ սանձազերծված լկտի հարկային պատերազմի շրջանակներում Զիլֆիմյան Մարտին առաջամարտիկը հարկայինի ակտն ունենալուն պես դիմեց դատարան` այդ գումարը ՍՊԸ-ից բռնագանձելու, եւ դատական քառամսյա քաշքշուկի ավարտին` 1 օր անգամ չսպասեց ԳԱԼԱ ՀԸ-ի դեմ նկարված մոտ 26 մլն դրամի տույժուտուգանքը բռնագանձելու մասին դատարանի վճռի հրապարակումից հետո ու հաջորդ օրն իսկ վազ տվեց ԴԱՀԿ: Իսկ Սպիտակի Ախթամար արտադրական կոպերատիվի պարագայում, 2006 թվի սեպտեմբերին պաշտոնական տեղեկանքով Հ.Սողոմոնյանին տեղեկացնելով մոտ 10 մլ դրամանոց պարտքի մասին, 1 տարի շարունակ հետեւողականորեն չի դիմել դատարան, ու կարողացել է հարկերի բռնագանձման փոխարեն երեւանյան վերադասին զանազան պատրվակներով ու պատճառաբանություներով կերակրել, ինչով ակնհայտորեն էականորեն վնասել է հարկահանության գործընթացին: Սրա համար, հասկանալի է, Զիլֆիմյանին որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկել: Խոսքը` օրինական պատասխանատվության մասին է, իսկ թե Հարկային պետական ծառայության երեւանյան վերադասներին իր մոտ 1 տարի տեւած անգործության համար իրականում ինչով է կերակրել, դժվար չէ կռահել:

 

2007 թվի սեպտեմբերին Զիլֆիմյան Մարտինը Սպիտակի հարկային տեսչությանը հրաժեշտ տալով, դարձավ ի շրջանս յուր եւ վերադարձավ Գյումրի, զբաղեցնելով Գյումրու հարկային տեսչության պետի պաշտոնը, որն զբաղեցրել էր 1994-2000 թվերին: Ընդհանրապես Զիլֆիմյան Մարտինի պաշտոնավարական կենսագրությունը առանձնահատուկ ուսումնասիրման եւ լուսաբանման առարկա է:   

 

ՀՀ ՀՊԾ ԿԱ Սպիտակի Տարածքային հարկային տեսչության Զիլֆիմյանին փոխարինած նոր պետը, ոչնչով կաշկանդված չլինելով եւ վախենալու որեւէ հիմք չունենալով, պաշտոնը ստանձնելուց հետո դատի տվեց Ախթամար կոպերատիվին` բյուջեին պարտք գումարը դատական ճանապարհով բռնագանձելու համար: Մեզ հետ զրույցում Զիլֆիմյան Մարտինի զեղծարարության պատճառով ծանր կացության մեջ հայտնված Հ.Սողոմոնյանը պարզ հարց է հղում նրան.-Եթե դուք այդքան սկզբունքային, պահանջկոտ մարդ եք, բա կոպերատիվի էն նախկին տերերին ինչու՞ դատի չէիք տալիս, 10 մլն-ը գերազանցած պարտք կար: Մի հատ նամակ ցույց տվեք, որ նրանց էլ եք գրել, թե դատական կարգով կբռնագանձեք: Տուն-տուն եք խաղացել փաստորեն, որովհետեւ էն կողմի տղաները օրգանի աշխատողներ են, էն կողմը էսինչ մարդն ա: ՈՒ երբ հանկարծ, Սողոմոնյան Համլետը գալիս առնում ա էդ կազմակերպությունը, դուք հանկարծ ռիսկ եք անում, առանց ինձ ճանաչելու, վախեցնել, թե` դատի կտամ: Ես էլ ասում եմ, դե եթե էդքան դուխով էիք, էն նախկիններին դատի տայիք մինչեւ իմ առնելը:

 

Ախթամար ԱԿ-ի նախկին փայատերերը բավականին ազդեցիկ մարդիկ են, ինչը եւ, ըստ պրն Սողոմոնյանի, ստիպել է Զիլֆիմյանին կեղծ փաստաթուղթ սարքել ու տալ այս մարդկանց, որ նրանք կոպերատիվը բարեջող վաճառեին: Դատելով հետագա զարգացումներից, Զիլֆիմյանը, որքան լավ նկարիչ է, կարճատես պաշտոնյա է, ի՞նչ էր կարծում չէ՞ր բացահայտվի իր գործակիցների կեղծած փաստաթուղթը, կարծում էր գուցե, որ կոպերատիվի գնորդը կոպերատիվը գնել է այն հրատապ սնանկացնելու համա՞ր ...  

 

Մարտին Զիլֆիմյանի պաշտոնանկման (իմպիչմենտի) հասարակական պահանջմունքը անցած 12 տարիներին ծագել է պարբերաբար, երբ հանրությունը տեղեկացել է այս պաշտոնյայի հասարակայնորեն վնասակար գործունեությանը: 1996 եւ 1998 թվականներին Գյումրիում այս մարդու ղեկավարած հարկային տեսչությունը հարձակվել էր տեղական մեկ այլ հետուստաընկերության վրա եւ բացահայտել առաջին դեպքում մոտ 7 մլն, երկրորդ դեպքում մոտ 23 մլն դրամի հարկային պարտավորություն, ԳԱԼԱ ՀԸ դեմ հարկանկարչության պատմությունը հանրահայտ է նույնիսկ օվկիանոսից այն կողմ, եւ ահա քիչ-քիչ ջրի երես են ելնում նրա միջանկյալ քաջագործությունները. պարզվում է տուժողներ կան նաեւ Սպիտակում: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է իրավիճակը Մեղրիում, որտեղ նա եւս աշխատել է:      

 

Համլետ Սողոմոնյանի հավաստմամբ, բազմիցս է Զիլֆիմյանը արդարացել, թե իբր լավության կարգով, մրցույթի մասնակցելու համար է նախկին փայատերերին տվել այդ փաստաթուղթը.-Մի առիթով ինձ ասաց նույնիսկ, թե` թուղթ ա գրել տվել ենք: Ո՞նց թե,-զամանում է Սողոմոնյանը,-դե թուղթ ա` մի հատ էլ գրի տուր: Հիմի էլ գրի, որ Ախթամարին բյուջեն 100 մլն դրամ է պարտք: Գրի տուր, ընկեր Զիլֆիմյան:-Հեռակա հարցնում է տուժողը:

 

Արդյունքում, ընկերության գործերը հայտնվել են Լոռու մարզի վարչական դատարանում, սակայն կոոպերատիվի նախագահին դատարանում փոխանցել են, որ իրավասու չեն Զիլֆիմյանի եւ նրա զեղծարար խմբի կատարած կեղծիքը առանց իրավապահ մարմինների հիմնավորման հիմք ընդունել:

 

Դատախազություն դիմելն արդեն անխուսափելի էր: Տուժողը 2008 թվի ապրիլի 22-ին դիմել է Լոռու մարզի դատախազություն, պահանջելով օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչել փաստաթղթի կեղծում թույլ տված անձանց եւ իրավական գնահատական տալ կատարված փաստին:

 

-Զիլֆիմյան չէ, ով ուզում է լինի: Էդ բանը չեմ ներելու: Ես մարդկայնորեն իրան մոտեցել ասել եմ` Զիլֆիմյան, քո մասին մտածի: Ինքը ինձ բառացիորեն ասել է` դու իմ վրա ցեխ ես շպրտում: Ես ասել եմ` ես չէ: ՈՒմ, որ տեղեկանքը տվել ես, ցեխ շպրտողները նրանք են: Ի պաշտոնե ինքը իրավունք չուներ նման կեղծիք անելու: Էսօր իմ կազմակերպությանը դրել է հարվածի տակ: Էս պայմաններում, ինչքան էլ ուզենամ Զիլֆիմյանին փրկել, իմ ընտանիքի մասին էլ եմ մտածում, իմ շրջապատի մասին էլ,-նշում է Հ.Սողոմոնյանը:

 

Ես զանգեցի Գյումրու հարկային տեսչություն, ներկայանալով որպես ԳԱԼԱ ՀԸ լրագրող, հակասող փաստաթղթերի մասին մի քանի հարց փորձեցի հղել Զիլֆիմյան Մարտինին: Նա կարճ նշեց, որ այդ ամենը հերյուրանք է ու իրենից դժգոհող մարդկանց խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին, ու դրեց խոսափողը:

 

Ապրիլի 22-ին Լոռու մարզի դատախազությանը դիմում ներկայացնելուց հետո Համլետ Սողոմոնյանը եկել էր Գյումրի եւ այցելել Զիլֆիմյանին: Կարճ զրույցի ընթացքում, ըստ էության չկռահելով իր գլխին կուտակված ամպերի պայթունակությունը, Սողոմոնյանի` դատախազություն դիմելու քայլը Զիլֆիմյանը որակել է շանտաժ, ու, պրն Սողոմոնյանի հավաստմամբ, անգամ սպառնացել է, թե չի պատրաստվում թողնել, որպեսզի, իր բարի համբավը հանկարծ ցեխոտվի:

 

Ի պատասխան դրա, մեր օրերում իր իրավունքների համար ամեն գնով պայքարելու պատրաստակամ խիստ հազվադեպ այս գործարարը կարծում է, որ իրեն չեն ներում զուտ այն պատճառով, որ համարձակվել է կռիվ տալ իր խոսքերով ասած կռիշով մարդկանց հետ: Ի պատասխան Զիլֆիմյանի սպառնալիքին, կոոպերատիվի նախագահը ԳԱԼԱ ՀԸ եթերում տված հարցազրույցի մեջ հայտարարեց.-Չշշկռվե~ս Զիլֆիմյան, ես էլ կիսատ չեմ թողնելու, ես պիտի պատժեմ էդպիսի մարդկանց օրենքով:

 

Իսկ Ախթամար արտադրական կոպերատիվի պարտքը պետական բյուջեին անցած 2 տարիների ընթացքում տույժերի արդյունքում այսօրվա դրությամբ աճել ու հասել է 12,5 մլն դրամի:  

 

ՀՀ գործող օրենսդրությամբ փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է: Գյումրեցի փաստաբան Իլյիչ Հակոբյանը մեջբերում է ՔՕ 324 հոդվածը, համաձայն որի` ...Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կամ վկայական, կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը, կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ իրացնելը, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 1 տարի ժամկետով կամ ազատազրկում, առավելագույնը 2 տարի ժամկետով:, իսկ ...սույն հոդվածի առաջին մասով նախատեսվող արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, պատժվում է ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ, առավելագույնը 4 տարի ժամկետով: 

 

Դժվար է ասել, թե պաշտոնական դիրքի չարաշահմամբ, հանցավոր անգործություն ցուցաբերելով պետական բյուջեին վնաս հասցնելու հանգամանքները որքանով կծանրացնեն Զիլֆիմյան Մարտինի, Ա.Սարիբեկյանի եւ Ա.Զարգարյանի վիճակը ու մինչեւ ինչ ժամկետով կմեկուսացնեն այս մարդկանց հասարակությունից կամ գոնե պաշտոնական գրասեղաններից, ծառայողական ավտոմեքենաներից ու այլ գործարարների վնաս տալու փառահեղ հնարավորությունից, եթե, իհարկե, արդար հետաքննություն ու արդարադատության լինի Հայաստանում:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգողներից մեկին` Լեւոն Բարսեղյանին խնդրեցի մեկնաբանել Ախթամար արտադրական կոպերատիվի եւ Զիլֆիմյան Մարտինի հետ կապված նկարագրված կոնֆլիկտը.

 

- Արդեն քանիերերդ անգամ ապացուցվեց. Հարկային պետական ծառայության համակարգում արդեն երկար տարիներ է, ի թիվս այլոց, աշխատում է մի շատ անհաջող նկարիչ, եւ անունը նրա Զիլֆիմյան Մարտին է: Այս պաշտոնյան, փոխանակ ամեն բան աներ, որ իր նկարած զրոյական թուղթը 15-20 մլն դրամով շուտափույթ առներ տուժած գործարար մարդուց, կամ գոնե փակեր այդ կոպերատիվի ունեցած պարտքը պետական բյուջեին ու մնացած 3 մլն դրամը, որ կուտակվել է որպես տույժ անցած 2 տարիներին եւ հրաժարվեր այլեւս պետական ու համայնքային պաշտոն զբաղեցնել, փորձում է անհաջող բլեֆել, թե հերյուրանք է այդ ամենը, թե` ինքն է, որ մշտական է, մնացածը` կոպերատիվներն ու հեռուստատեսությունները փակվող բաներ են ... Մարտին Զիլֆիմյանը վնասատու է, գործարարության եւ օրինական հարկահանության գավառական բազմաթիվ վնասատուներից մեկն է, բայց հաշվի առնելով Հայաստանում իշխող բարքերը, չնայած թվացող անելանելի իրավիճակին, այս անգամ էլ նա կարող է պլստալ ու մնալ իր պաշտոնում կամ տեղափոխվել ուրիշ յուղալի պաշտոնի: Ասել եմ ու կրկնում եմ. ամոթ է, որ Զիլֆիմյան Մարտինի պես պետական պաշտոնյա ունենք, էլ ավելի մեծ ամոթ է, որ այդ պաշտոնյան մեր իրականության մեջ շարքային երեւույթ է,- պատասխանեց Լ.Բարսեղյանը:

 

Մեր ունեցած տեղեկություններով, Մարտին Զիլֆիմյանը, ապրիլի 22-ին իր աշխատասենյակում Համլետ Սողոմոնյանին ընդունելուց հետո գլխին գալիքի հեռանկարներից այնքան չի մտահոգվել, որքան` նույն երեկոյան ԳԱԼԱ ՀԸ եթերում այս ամենի մասին ռեպորտաժը դիտելուց: Հաջորդ օրն իսկ աճապարել է Սպիտակ` Համլետ Սողոմոնյանին եւ գուցե այլոց հանդիպելու:

 

Ակնհայտորեն այս գործով կենացները թանկանալու անզուսպ ցանկություն ունեն. երկու հիմնովին իրարամերժ փաստաթուղթ, դրանցից մեկից խմբակային հանցագործության անդուր հոտ է փչում, դիմում դատախազություն` հիշյալ փաստաթղթերի վերաբերյալ, մի քանի քրեական հոդվածների լուսապսակ, իր իրավունքները պաշտպանելու պատրաստ գործարար մարդ եւ այս աննախադեպ կինոն լուսաբանելու կազմ ու պատրաստ լրատվամիջոցներ եւ լրագրողներ. ախր այնքան շատ է մարդկանց լավություն արել Զիլֆիմյան Մարտին պաշտոնյան:

 

Հ.Գ.

Բոլորն նրանք, ովքեր տեղեկություններ ունեն Մարտին Զիլֆիմյանի պաշտոնավարումների ընթացքում թույլ տված ինչ-ինչ գործողությունների եւ արարքների մասին, որոնց օրինականության վերաբերյալ չնչին կամ հիմնավոր կասկածներ ունեն, կարող են դիմել ԳԱԼԱ ՀԸ, Գյումրի, Վ.Սարգսյան 4/1 հասցեով, կամ + 374 312 31819, 31889 հեռախոսահամարներով:  

 

Արմինե Վարդանյան,

ԳԱԼԱ ՀԸ լրագրող


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


 

 

 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter