Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats




Կրակոցով ճշմարտությանը չեն սպանում

 

30 | 01 | 2007 | 14::00 | Հրապարակախոսական 

 

Ստամբուլում սպանվեց պոլսահայ խմբագրապետը, լրագրողն ու մտավորականը,ում սիրտը  կանգնելուց  վայրկյաններ  առաջ, նույնիսկ Հայաստանում քչերն էին ճանաչում: Սպանությունից ժամեր անց ամբողջ աշխարհը ճանաչեց ու խստորեն դատապարտեց կատարված ոճրագործությունը: Այն, ինչ կատարվեց Թուրքիայում կապված Հրանտ Դինքի թէ սպանության բացահայտման առնչությամբ եւ թէ հոգեհանգստի ու թաղման արարողակարգերի կապակցությամբ ցնցող էր ու ազդեցիկ: Հազիվ թե կեղծ, քողարկված ու շինծու լինեին այն ամենը, ինչին մենք՝ հայերս, եւ աշխարհի մարդկությունը, ականատես եղանք: Թուրք հանրության կողմից ոճիրը դատապարտող ցույցերը, կոչերն ու պաստառները, որոնք ի լուր աշխարհի բարձրաձայնում էին, որ այսօր իրենք բոլորը հայ են, որ բոլորը Հրանտ Դինք են սա  նշանակում է, որ մերժողականությունը փակուղի է մտնում: Ի վերջո սա ասում է թուրքը, ում համար հայ անունը դարեր շարունակ ընկալվել է, որպես զոհի ու ոխերիմ թշնամու խորհրդանիշ: Հրանտի եղերական մահը, որքան էլ որ ցավ էր ու կսկիծ, ավելին արեց, ինչին չէին կարողացել հասնել հայ թուրքական հարաբերություները քիչ թէ շատ բարելավելու երբեւէ փորձեր անել ցանկացողները, ամենատարբեր քաղաքական գործիչներ, դիվանագետներ ու կազմակերպություններ:

 

Ցեղասպանության դատապարտումն ու նրա ճանաչմանն էր ձգտում  Թուրքիայում, թուրք ժողովրդին ամեն օր ապացուցել Հրանտը: Եւ որքան էլ անիրական էր թվում նրա արածի արդյունավետությունը, նույնքան էլ շոշափլի էին պտուղները, գոնե վերջին 90 տարիների ընթացքում առաջին հաղթանակը արձանագրվեց՝ թուրքը ասաց, որ ինքը հայ է, միթե՞ սա քիչ է: Իսկ ինչո՞ւ ենք ամեն կերպ փորձում ամենատարբեր լրատվամիջոցներով, տարբեր տրամաչափի գործիչներով (քաղաքական, մշակութային եւ այլն, կասկածի տակ դնել այնքան երկար սպասված նվաճումը եւ ո՞ւմ է սա խանգարում: Խոհեմությունը ինչո՞ւ է մեզ հայերիս լքում այն պահերին, երբ դրա կենսական պահանջը ուղղակի պահի հրամայականն է դառնում: Թողնենք, որ կատարվածի գնահատականը աշխարհը տա, (ու տալիս է), եկեք մի անգամ գոնե մեր հավերժական  հարեւանների նման դիվանագետ լինենք:

 

Ամեն շաբաթ Ռուսաստանում մեր հայրենակիցներն են սպանվում եւ սպանվում են հիմնականում ազգայնամոլների ձեռքով: Ինչո՞ւ հակառուսական ցույցեր չենք կազմակերպում, ինչո՞ւ ենք խուսափում կտրուկ գնահատականներից, միգուցե մեծ եղբոր իրավունքները դա թույլատրում է, թե՞ մեր խոհեմությունը մեզ հուշում է, որ ըմբռնումով վերաբերվենք կատարվածին: Ինչո՞ւ, երբ ութ տարի առաջ հայի ձեռքով գնդակահարվեց մեր պետականությունը, հայ հասարակությունը ցույցերի ու միտինգների չելավ, ազգային հեռուստատեսությունը սգո, բողոքի երթերի չհրավիրեց, կամ Տիգրան Նաղդալյանի սպանությունը ինչո՞վ էր տարբերվում, որպես խիզախ լրագրողի, Հրանտ Դինքի սպանությունից եւ այլն եւ այլն, եւ այլն:

 

Զարմանալի, տարօրինակ ժողովուրդ ենք մենք՝ հայերս. գնա մեռի, արի սիրեմ արտահայտությունը ամեն տխուր առիթներին իրականության է վերածվում: Այդպես եղավ, երբ ՀՀ առաջին նախագահի հանդեպ որոշ ուժերի կողմից ժողովրդի մեջ  ատելություն ներարկեցին, թշնամանք սերմանեցին՝ հայտարարելով, թե իբր երկիրը թալանեց, եղած չեղածը օտարներին վաճառեց, անկախության հիմքերը խաթարեց, ժողովրդին էլ աղքատության գիրկը գցեց: Այստեղ էր, որ ժողովուրդը ծանր ու թեթեւ պիտի աներ, որպես հին ու տաղանդավոր ազգ, խոհեմություն հանդես բերեր, ինչը չարեց: Զարմանալիորեն այսօր էլ, երբ ազգաբնակչության մեծամասնությունը սոցիալական հոգսերի ծանրությունից կորացել է, երբ երկրի համար կարեւոր նշանակության օբեկտները, առանց որեւէ հիմնավորումների օտարվում են, երբ մեկ միլիոնից ավել մեր հայրենակիցները հեռացել են երկրից, (ի դեպ, հենց Հրանտ Դինքը ելութ ունենալով Երեվանում մեղադրում էր թուրքական իշխանություններին  ասելով որ. եթե նույնիսկ ոսկյա օդանավերով էլ տարած լինեին հայերին այլ երկրներ, միեւնույնն է դա ցեղասպանություն է, քանզի ժողովրդին արմատեն պոկած էին), էլի ծանր ու թեթեւ չի անում: Չգնահատվեց առաջին նախագահի ազգանպաստ հրաժարականը, ճիշտ չընկալվեց նույնիսկ նրա ութ տարիների ծանրակշիռ լռությունը, երկրում կատարվող քաղաքական անցանկալի գործընթացներին չմիջամտելու քաղաքական կուլտուրան եւ այլն: Եւ այսքանից հետո մենք ուրիշներին ենք մեղադրում մեր ունեցած երկարատեւ անհաջողությունների, երկրում օրինականության դեֆիցիտի, պետության կողմից իր քաղաքացու իրավունքները չհարգելու համար:

 

Պարզապես հետաքրքիր է իմանալ՝ նախորդներին թալանի մեջ մեղադրողները, ինչը բնավ էլ չի արդարացվում, փորձե՞լ են համեմատել երկրի այսօրվա տերերի տարածն ու արածը նրանց արածի ու տարածի հետ: Աներկբա, նրանցը անմեղություն պիտի որակել: Այսօր Հայաստանում նույնիսկ քաղաքապետեր կան, որոնց  յոթ-ութ տարիների անարգել աշխատանքի  արդյունքում կուտակած հարստությանը կնախանձեին ոչ միայն նախորդ վարչախումբը, այլեւ, Հայոց քրիստոնյա բոլոր, 62 թագավորներից յուրաքանչյուրը, հնարավոր է եւ բոլորը միասին: Բայց չէ՞ որ մեր ազգաբնակչության այսօրվա իրական վիճակը բարոյական իրավունք չի տալիս երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին՝ օգտվելով ժողովրդի ընդարմացած վիճակից, ագրեսիվ հնազանդությունից, անգթորեն այնքան տանել, որ նույնիսկ պետության սոցիյալական ուղղվածությամբ բյուջեն իր համեստությամբ տարածներիցդ ամաչի: Զարմանում ես այսքանից հետո միթե՞ ներքին պահանջ չի զգացվում մեզանից յուրաքանչյուրի մոտ, որ ժամանակ առ ժամանակ մեր ներսը նայենք գոնե մասսամբ այնտեղ բնավորված նախանձը, անտարբերությունը, վախկոտությունը, դավաճանությունը դուրս շպրտենք:

 

Այդպես նաեւ կմաքրվենք,  խաղաղ ու մարդավայել պրելու, միմյանց հարգելու, երկիրը կրկին սիրելու ու նրանով հպարտանալու մեծագույն արժեքի բերկրանքը կզգանք: Դժվար չէ հասկանալ, որ երկրի նախագահի համար այնքան էլ դժվար չի կոռուպցիան կիսով չափ մեղմելու, պարզապես դա ձեռնտու չէ Մի ներքին ձայն ինձ հուշում է, որ հասարակական պահանջի անհրաժեշտությունը հասունացել է, որովհետեւ իրական ու կտրուկ բարեփոխումներ կատարելու համար, նախ բարեփոխումներ պիտի կատարել պետության ղեկը պտտեցնողների առաջին շարքերում: Հայեր, եկեք չհամոզվենք, որ հանրապետության պարտադիր հանրապետականացումը եւ խելակորույս  բարգավաճեցումը մեր երկիրը եւ մեզ կտանի նոր ու լուսավոր ապագա: Թե չէ մի օր ազգովի կարթնանանք ու կտեսնենք, որ մեր պետության մենաշնորհը  մնացել է ընդամենը  բոլորիս  լավ բարեկամ ընտանեկան լոտոն:

                                                                                        

Աշոտ Մկրտչյան, Գյումրի 

25.01.2007


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը


 

 

 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter