Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2008 թվի օգոստոս ամսվա

լրատվական հոսքը

Գյումրու հանրային խորհուրդը ՏԻՄ ընտրությունների քարոզչական փուլում հանրային լսումներ է նախաձեռնում

 

29 | 08 | 2008 | 21:00 | Լուր

 

Օգոստոսի 29-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Խոսքի ազատության սրահում տեղի ունեցավ Գյումրու հանրային խորհրդի հերթական 6-րդ նիստը: Նիստում քննարկվեցին երեք հարցեր. ռուս-վրացական պատերազմը, դրա ազդեցությունը Գյումրի քաղաքի վրա, ԳՀԽ բնապահպանական հանձնախմբի` Բնապահպանական կոալիցիայի առաջարկները Գյումրու քաղաքապետարանին եւ առաջիկա ՏԻՄ ընտրություններին Գյումրու հանրային խորհրդի մասնակցության ձեւաչափերը:

 

Գյումրու հանրային խորհրդի վեցերորդ նիստի սղագրությունն այստեղ է PDF:

 

Գյումրու հանրային խորհուրդը իրավաբանական անձ չէ: Այն բաղկացած է անհատ քաղաքացիներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրարողներից, պետական եւ տեղական իշխանությունների ու կազմակերպությունների աշխատակիցներից, մշակույթի գործիչներից եւ այլն: Գյումրու հանրային խորհրդի աշխատանքային սկզբունքը բաց ֆորումն է: Գյումրու հանրային խորհուրդը նախաձեռնվել է 2005-2007 թվականների ընթացքում, այն իր առաջին պաշտոնական նիստը գումարել է 2007 թվականի օգոստոսի 11-ին: Գյումրու հանրային խորհրդի առաքելությունը Գյումրու զարգացման խթանումն է: Աշխատանքների համակարգողներն են Խորան Արդ ՀԿ նախագահ Սեյրան Մարտիրոսյանը (հեռ. 0312 36918, [email protected]) եւ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը (հեռ 0312 30622, [email protected]):


Քոչարյանի նամակը գաղտնիության աստիճանով հավասարվել է Թուրքիո արխիվներին

 

27 | 08 | 2008 | 17:00 | Հայտարարություն

 

ՀՄՀ-Հայաստան Ծրագրի մասին հանրությունից ապօրինաբար

գաղտնի պահվող փաստաթղթի մասին ՀՄՀ-Հայաստան ծրագրի

Շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանի

Հայտարարությունը

 

Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհուրդը ստեղծվել է եւ կոչված է հանրային հսկողություն ունենալ ծրագրի նկատմամբ, պաշտպանել ծրագրի` շուրջ 750.000 շահառուների շահերը: Շահառուների Խորհուրդը բաղկացած է տասնհինգ հոգուց, ես նրանցից մեկն եմ արդեն մոտ երկու տարի: Ամերիկյան Հազարամյակի մարտահրավեր Կորպորացիան այս ծրագիրը ֆինանսավորում է երկրում արդար կառավարումը, մարդկային զարգացումն ու տնտեսական


Ձեռք մեկնենք մեր հարեւաններին

 

25 | 08 | 2008 | 12:00 | Հայտարարություն

 

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչը Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կառավարություններին

Վրաստանի պատերազմի արդյունքում Հարավային Կովկասի երկրները հայտնվել են նոր վտանգների ու մարտահրավերների հորձանուտում, որոնց պետք է հրատապորեն դիմակայել: Այս ճգնաժամի հետևանքով, որը չլուծված հակամարտությունների պատճառով տանում է դեպի փակուղի, տարածաշրջանը զրկված է ապրանքափոխադրման կենսական երակներից մեկից: Սա հանգամանք է, որ խիստ մտահոգում է մեզ:


Հապաղումը բերում է նորանոր բռնություններ և զոհեր

 

25 | 08 | 2008 | 11:00 | Հայտարարություն

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Հայտարարությունը

 

Չնայած ռուսական իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին և հավաստիացումներին, թե զորքը դուրս է բերվում Վրաստանի տարածքից, շարունակում ենք ստանալ ահազանգեր ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, քաղաքացիների ունեցվածքի թալանի, Վրաստանի ռազմական և քաղաքացիական կառույցների ոչնչացման մասին:


Գյումրեցիների 35,5 տոկոսը հնարավորության դեպքում կարտագաղթեր 

 

23 | 08 | 2008 | 12:00 | Հանրային կարծիքի հարցում

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը սեփական նախաձեռնությամբ, 2008 թվի հունիսի 2-ից հուլիսի 12-ը ժամը 15:00-21:00 միջակայքում հանրային կարծիքի հարցում է իրականացրել 1000 գյումրեցիների բնակարաններում, եւ ժամանակավոր կացարաններում:

 

Բնակչության տեղաբաշխման խտության համամասնությամբ, պայմանականորեն Գյումրին բաժանվել է 77 հատվածների, որոնցում հարցվողների թիվը կազմել է 2-17, այդպիսով հարցումն արտացոլում է ամբողջ Գյումրու հավաքական տրամադրությունը:

 

Հարցում անցկացնողները չեն ներկայացել Ժուռնալիստների Ասպարեզ  ակումբից, նրանք կուսակցականներ չեն եւ չեն եղել նախկինում, չեն աշխատել երբեք որեւէ ԶԼՄ-ում, պետական կամ տեղական իշխանությունների մարմիններում, թեկնածուական հավակնություններ չունեն առաջիկա ՏԻՄ ընտրություններում:  

 

Ընտանիքում հարցվել է այն չափահասը, ու տարեդարձն է եղել վերջինը: Հարցվել է անստորագիր 1000 (հազար) կարծիք: Հարցաթերթը պարունակել է հետեւյալ բլոկները. հեռուստատեսության եւ ռադիոյի նկատմամբ հանրության հետաքրքրություններն ու գնահատականները, Գյումրու ՏԻՄ աշխատանքի գնահատականները, Գյումրու քաղաքապետի հնարավոր թեկածուների վարկանիշերը, Գյումրու ավագանու հնարավոր թեկնածուների վարկանիշերը, անցած նախագահական ընտրությունների գնահատականները, հարցվողների սոցիալական նկարագիրը:

 

Պատվիրատու` Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյան: Հարցման եւ ամփոփման աշխատանքներն արվել են կամավորական ծառայություններով, հարցաթերթերի պատճենման եւ տրանսպորտային ծախսերի իրականացման համար իր անձնական միջոցներն է ներդրել հարցման պատասխանատուն:

 

Ստորեւ` կից PDF պարունակում, ներկայացվում է Գյումրու քաղաքապետի աշխատանքի, քաղաքապետի հնարավոր թեկնածուների, անցած նախագահական ընտրությունների եւ թեկնածուներին վերաբերվող պատասխանների ամփոփագիրը: Այստեղ կարող եք ծանոթանալ գյումրեցիների տրամադրություններին բազմաթիվ հարցերի եւ խնդիրների շուրջ: Մասնավորաբար. հարցված գյումրեցիների 37,6 %-ի համար անցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները անընդունելի են, 37,4%-ի համար` լիովին ընդունելի են, իսկ մնացածը կամ չեն կողմնորոշվել կամ խուսափել են իրենց կարծիքը հայտնել: Հարցված գյումրեցիների 10,9 %-ը Գյումրու քաղաքապետի աշխատանքը գնահատում է գերազանց (2007 օգոստոս-12,7%), 30,3%-ը` լավ (2007 օգոստոս-20%), բավարար` 34,9% (2007 օգոստոս-35,8%), վատ 17,4% (2007 օգոստոս-19,7%) եւ Աշխատանք չկա պատասխանն է տվել հարցվածների 6,5 %-ը (2007 օգոստոս-11,8%): Այն հարցին, թե կուզեի՞ն, որ քաղաքապետը վերընտրվեր եւ պաշտոնավարեր էլի մեկ ժամկետ, հարցվածների 29%-ը պատասխանել է այո, 48,7 %-ը` ոչ, իսկ 22,3%-ը կամ չի կողմնորոշվել, կամ խուսափել է պատասխանել (2007 օգոստոս-այո` 41,67%, ոչ` 39,5%, չգիտեմ` 18,9%):  

 

Հեռուստատեսությանը եւ ռադիոյին վերաբերվող հարցերի պատասխանների ամփոփագիրը կներկայացվի հաջորդիվ:

 

Ուշադրություն. այս հարցումն ու դրա ստացած պատասխանները գիտական կշիռ չունեն:

 

Ամփոփագիրն այստեղ է


Նա, ով ստորագրել է Սեւանի ոչնչացման որոշման տակ, պետք է պատասխանատվություն կրի

 

22 | 08 | 2008 | 13:00 | Հայտարարություն

 

Հաշվի չառնելով գիտնականների, փորձագետների եւ լայն հասարակայնության կարծիքը` օգոստոսի 21-ին ՀՀ ԱԺ-ն 83 կողմ եւ 4 դեմ (Ժառանգություն կուսակցություն) ձայներով հաստատեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրինագիծը: Ըստ այդ օրինագծի` Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելանում է մինչև 360 միլիոն խմ (2007թ. թույլատրելի սահմանը կազմում էր 170 միլիոն խմ):


7 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

 

21 | 08 | 2008 | 18:00 | Հայտարարություն

 

2008 թվականի օգոստոս ամիսը աննախադեպ էր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություններով:


Ժառանգություն կուսակցությունը որոնում է պատասխանատուին` ապարդյուն

 

21 | 08 | 2008 | 17:00 | Հայտարարություն

 

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Դեռեւս 2008թ. հունիսի 10-ին վերոհիշյալ օրենքում կատարված լրացումներով ու փոփոխություններով 2008թ. համար Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ էր սահմանվել 240 միլիոն խորանարդ մետրը (նախկին 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն), իսկ օգոստոսի 21-ին ընդունված փոփոխություններով այն դարձվեց 360 միլիոն խորանարդ մետր: Ազգային ժողովի` օգոստոսի 19-21-ի արտահերթ նստաշրջանում ծավալված բուռն քննարկումները, որոնց ընթացքում օրինագծին միակ դեմ արտահայտվողները եւ քվեարկողները Ժառանգություն խմբակցության պատգամավորներն էին, ի ցույց դրեցին, որ հիմնավոր չեն Կառավարության կողմից բերված ներքոնշյալ պատճառաբանությունները:


Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահի բողոքը

 

21 | 08 | 2008 | 15:00 | Բողոք

 

ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ.Հակոբյանին

ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Գ.Խաչատրյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանից

 

Պատճեները`

ՀՀ Նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հ.Հովսեփյանին

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին

ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Խ.Մեքինյանին

 

Բողոք ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակցի վարքի եւ գործողությունների մասին

 

Պարոնայք,

 

Գյումրիում արդեն 8,5 տարի է գործող Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպությունը Թուրքիայի Կարս քաղաքի լրագրողների եւ ԶԼՄ-ների հետ կապեր հաստատելու եւ մասնագիտական համագործակցություն ձեռնարկելու նպատակով վերջին 2 տարում մի քանի այցեր է կազմակերպել դեպի Կարս:


Լրատվական այլընտրանքային աղբյուրներ ռուս-վրացական պատերազմի մասին

 

21 | 08 | 2008 | 13:00 | Լուրեր եւ վերլուծություններ, լրացված

 

Հաշվի առնելով վրաց-օսական-ռուսական պատերազմի շուրջ Հայաստանի լրատվական շրջափակումը, (հեռուստալիքները հիմնականում ցուցադրում են ռուսաստանյան դիրքորոշումը եւ մոտեցումները, ռուսական հեռուստաալիքներից թարգմանություններ եւ հայաստան վեբ կայքերում ու հեռարձակող ԶԼՄ-ների հաղորդագրություններում չնչին բացառություններով բացակայում է վրացական եւ արեւմտյան աղբյուրների տարածած լուրերն ու վերլուծությունները), ստորեւ ներկայացնում ենք մի քանի աղբյուրներ, որոնցում կարող եք գտնել բազմակողմանի տեղեկատվություն Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ընթերցողներին խնդրում ենք մեզ հուշել այլ օգտակար աղբյուրների մասին [email protected] հասցեով:

 

http://www.apsny.ge/

www.ghn.ge


Գյումրու ԶԼՄ եւ ՀԿ ներկայացուցիչների պատվիրակությունը եղավ Կարսում

 

12 | 08 | 2008 | 19:00 | Հաղորդագրություն

 

Օգոստոսի 8-11-ը Կարս այցելեց Գյումրու ԶԼՄ եւ ՀԿ ներկայացուցիչներից բաղկացած 20 հոգանոց պատվիրակությունը, մասնակացելու այն միջոցառումներին, որոնք նախատեսված էին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Գյումրի-Կարս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանրային հարաբերությունների զարգացում  ծրագրի շրջանակներում [12.05.2007-31.08.2008]: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի գրասենյակի եւ Ժողովրդավարության հանձնաժողովի, Հայաստանում Գերմանիայի  Դաշնության եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դրամաշնորհային օժանդակությամբ (համապատասխանաբար` 20460 ԱՄՆ դոլար, 500 եվրո եւ 600 ֆունտ սթերլինգ):  


Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հայտարարությունը

 

12 | 08 | 2008 | 12:00 | Հայտարարություն

 

Հայկական Ժամանակ թերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի դեմ հարձակման գործում ՀՀ իշխանության պատասխանատվության մասին


Քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի հայտարարությունը

 

06 | 08 | 2008 | 13:00 | Հայտարարություն

 

Հայրենակիցներ,

 

2008 թվի փետրվարի 20-ից սկիզբ առավ Համաժողովրադական շարժման պայքարը, երկրի իշխանությունը ապօրինի կերպով բռնազավթած ավազակապետական ռեժիմի դեմ:


Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի առաքելությունը իրականացված է

 

01 | 08 | 2008 | 21:00 | Հաղորդագրություն-43

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի Եզրափակիչ Հայտարարությունը

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբը հասարակական գործիչների միավորում է, որ ստեղծվել էր 2007 թվականի դեկտեմբերի սկզբին


Ո՞վ է պատասխան տալու վերջապես 

 

01 | 08 | 2008 | 13:00 | Բաց նամակ ՀՀ վարչապետին

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ,

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտանության շտաբի համակարգող

Լեւոն Բարսեղյանից 

Բաց նամակ

 

Պարոն վարչապետ, մեկ կարեւոր հարցով դիմում եմ Ձեզ եւ ակնկալում եմ Ձեր միջամտությունը:


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս    
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter