Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2008 թվի սեպտեմբեր ամսվա

լրատվական հոսքը


Ընտրական գործընթացներում տիրում է կրիմինալը

 

30 | 09 | 2008 | 19:00 | Մասնակի դիտարկումներ

 

Երևան

  

Երևանի համայնքներում տեղի ունեցած վերջին ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանի ընտրական գործընթացներում արմատավորվում են կրիմինալ մեխանիզմները, սաստկանում է վախն ու հուսալքությունը: Այս պայմաններում ի չիք են դառնում ընտրական համակարգի բարելավմանն ուղղված բոլոր քայլերը և հարցականի տակ է դրվում ընտրված պաշտոնյաների լեգիտիմությունը:   


Գյումրու հանրային խորհուրդը հաստատեց Գյումրու ՏԻՄ ընտրությունների Վարքականոնը

 

29 | 09 | 2008 | 10:30 | Վարքականոն

 

Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների Վարքականոնը մշակվել է Գյումրու հանրային խորհրդում: Այն հաստատվել է 2008 թվի սեպտեմբերի 26-ին` ԳՀԽ 8-րդ նիստում:

 

Վարքականոնը մինչեւ Գյումրու ՏԻՄ ընտրությունների ընտրապայքարի մեկնարկը` 2008 հոկտեմբերի 6-ը առձեռն կամ պատվիրված նամակով հանձնվելու է Գյումրու ՏԻՄ բոլոր թեկնածուներին: Կից նամակով թեկնածուներից խնդրվելու է մինչեւ քարոզարշավի մեկնարկը ծանոթանալ Վարքականոնին, հրապարակայնորեն հայտնել իրենց դիրքորոշումները թեկնածուական կարգավիճակում Վարքականոնի սկզբունքներն ընդունելու կամ մերժելու մասին:


Հայաստանի փրկության (պահպանության) գործողությունների խմբի հայտարարությունը

 

25 | 09 | 2008 | 10:00 | Հայտարարություն,                                     հայերեն, անգլերեն

 

Մեծարգո պարոն Թորոսյան, 

 

Քանի որ բոլոր արժանավայել որոշումները պետք է գնահատվեն ըստ արժանվույն, մեր ազգային պարտքն ենք համարում Ձեզ շնորհավորել Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից դուրս գալու Ձեր որոշման կապակցությամբ: Թեև քաջ գիտակցում ենք, որ Ձեր գործընկերների կողմից Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից չհեռացվելու դեպքում նման նախաձեռնություն երբեք չէիք ցուցաբերի, սակայն Ձեր զավակների ու թոռների աչքում թերևս պահպանած արժանապատվության փշրանքները գեթ փրկելու համար Հանրապետական Կուսակցությունից դուրս գալու Ձեր խիզախ քայլն արժանի է ծափահարության: Այո, պարոն Թորոսյան, արժանապատվությունն իհարկե այն բառն է, որ, գործածվելով Ձեր անվան հետ միևնույն նախադասության մեջ, փռթկոց է հարուցում, սակայն Ձեր մտերիմներն ու սիրելիներն արժանի են այլ կերպ մտածել կարողանալու համար առնվազն մի պատրվակ ունենալու: 


Շուտով դրամական մրցանակ կսահմանվի Ռ.Քոչարյանի նամակի պատճենը ճարելու համար  

 

22 | 09 | 2008 | 10:30 | Բողոք-2                           Տես Առաջին բողոքը

 

ՀՀ Նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին


Պատրաստվել է Գյումրու ՏԻՄ թեկնածուի Վարքականոնի նախագիծ

 

20 | 09 | 2008 | 10:00 | Լուր

 

Գյումրու հանրային խորհրդի 7-րդ նիստի որոշմամբ (http://www.menqplus.am/projects/weplus-osi-lg/gpc-meetings-minutes/11-september-2008minuttes-gpc-meeting-7.pdf) ԳՀԽ հատուկ աշխատանքային խումբը մշակել եւ հանրությանն է ներկայացնում Գյումրու Տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուների Վարքականոնի նախագիծ:


Եւս 7 ՀԿ միացավ ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին 40 հասարակական կազմակերպությունների հայտարարությանը

 

17 | 09 | 2008 | 10:00 | Լուր                                           ENG-Անգլերեն

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի երրորդ գումարման Շահառուների խորհրդի  կայանալիք ընտրություններին չմասնակցելու մասին Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող թվով 40 կազմակերպությունների սեպտեմբերի 12-ի (15-ին հրապարակված) հայտարարությանը միանալու մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել են եւս 7 կազմակերպություն:


Փոխվել է Գյումրու 3-ով ավտոմատ հեռախոսակայանի մուտքի համարը

 

17 | 09 | 2008 | 9:00 | Լուր

 

Ուշադրություն, Գյումրու 3-ով աշխատող ավտոմատ հեռախոսակայանի մուտքի համարը դարձել է 5: Այսուհետ, օրինակ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ զանգելու համար հարկավոր է հավաքել ոչ թե 3-06-22, այլ 5-06-22, Հայաստանից` ոչ թե 0312 3 06 22, այլ 0312 5 06 22, արտերկրից` ոչ թե 0374 312 3 06 22, այլ 0374 312 5 06 22: Խնդրվում է փոփոխություններ կատարել Գյումրու 3-ով հեռախոսահամարների ցանկերում եւ ցուցակներում:


96 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը ի պաշտպանություն Սեւանի

 

16 | 09 | 2008 | 10:00 | Հայտարարություն

 

13 սեպտեմբերի, 2008թ

 

Մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս հայտնում ենք մեր խորը մտահոգությունը և վրդովմունքը Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ վերջին ժամանակաշրջանում ընդունվող որոշումների ապազգային բնույթի և անօրինական գործընթացների կապակցությամբ, մասնավորապես նկատի ունենալով 2008թ. օգոստոսի 14-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունված` Սևանա լճից ջրի բացթողումները մինչև 360 մլն խորանարդ մետր (նախորդ տարիների համեմատ 2 անգամ ավելի) ավելացնելու մասին որոշումը:


40 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը  ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խարհրդի առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին

 

15 | 09 | 2008 | 18:00 | Հայտարարություն                             ENG-Անգլերեն

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի երրորդ գումարման ընտրություններում թեկնածություն չառաջադրելու եւ որեւէ թեկնածություն չպաշտպանելու մասին

 

Մենք` ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախապատրաստական եւ իրականացման անցած փուլերում մեծ շահագրգռությամբ մասնակցել ենք ծրագրի հնարավոր թիրախների մշակմանը, Շահառուների խորհրդի (ՇԽ) կազմավորման կարգի մշակմանը, ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, մոնիտորինգ եւ հանրային իրազեկում ենք իրականացրել` հնարավորինս ապահովելու ծրագրային գործընթացների թափանցիկությունը: Այդ ամենի հետ մեկտեղ, անցած 2 տարում ուշադրությամբ հետեւելով Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրում քաղաքացիական հասարակության դերակատարությանը, որոշել ենք սեպտեմբերի վերջին կայանալիք ՇԽ-ի երրորդ գումարման ընտրությունների համար թեկնածուներ չհայտավորել եւ թեկնածություն չպաշտպանել` հետեւյալ պատճառներով.


Սեմինար հետաքննող լրագրողների համար

 

12 | 09 | 2008 | 19:00 | Ծանուցում

 

Հայտարարություն

Ազգային սեմինար հետաքննող լրագրողների համար

 

Դանիացիների կողմից ֆինանսավորվող Scoop ցանցը, որն աջակցում է հետաքննող լրագրությանը Արևելյան և Հարավ-արևելյան Եվրոպայում, հրավիրում է Հայաստանի գործընկերներին ազգային սեմինարի, որը տեղի կունենա 2008թ. հոկտեմբերի 4-ին Երևանում Մարիոթ հյուրանոցի Փառանձեմ թագուհի սրահում:  Scoop-ը հնարավորություն ունի հետաքննող լրագրողներին աջակցություն ցուցաբերելու գալիք 3 տարիների ընթացքում: 


Շանթ Հարությունյանը դադարեցրեց հացադուլը

 

11 | 09 | 2008 | 13:00 | Լուր, ըստ www.lragir.am կայքի

 

Այսօր Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը եւ հանդես եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. Ես` Շանթ Հարությունյանս, քաղբանտարկյալի կարգավիճակս հստակեցնելու նպատակով սեպտեմբերի 2-ին հայտարարել էի հացադուլ եւ դիմել խորհրդային ժամանակաշրջանի քաղբանտարկյալներին:

 

Պարույր Հայրիկյանի, ինչպես նաեւ Վարդան Հարությունյանի եւ Մերուժանի (Հովհաննիսյան) կողմից ինձ քաղբանտարկյալ ճանաչելու հայտարարությունները լիովին բավարար են:


Ստեփանավանի Լոռե էկոակումբի հայտարարությունը

 

11 | 09 | 2008 | 13:00 | Հայտարարություն

 

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արմանիս թաղամասից 500 մետր հեռավորության վրա գործում է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, որը շահագործում է Սագամար ՍՊԸ-ն: Հանքի գործունեության ընթացքում հաճախակի դարձած պայթուները, ինչպես ցերեկային` այնպես էլ գիշերային ժամերին, հանքում օգտագործվող քիմիական միացությունների պատճառով հարակից տնային տնտեսությունների բնակիչների մոտ առաջացող գլխացավերը ու սրտխառնոցը խիստ անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը, հարուցում նրանց դժգոհությունը: Համաձայն ՀՀ Շրջակա միջավայրի ազդեցության մասին օրենքի, մինչեւ հանքավայրի շահագործումը անհրաժեշտ էր անցկացնել բնապահպանական փորձաքննություն եւ կազմակերպել հասարակական լսումներ` շահագռգիռ կողմերին իրազեկելու, նրանց կարծիքներին տեղեկանալու համար, ինչը չի արվել:


Մամուլի աջակցության ԻՆՏԵՐՆՅՈՒՍ հասարակական կազմակերպության Տեղեկատվական իրավունքի և քաղաքականության Կենտրոնի կարծիքը

 

10 | 09 | 2008 | 19:00 | Կարծիք

 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նոր նախագծի հիմնավորման ուսումնասիրությունից հետևում է, որ Նախագծի ընդունումը վաղաժամկետ է, և հիմք ընդունելով կարգավորման առարկայի ծավալն ու կարևորությունը, կարիք ունի Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքով նախատեսված (Հոդված 27) հայեցակարգի մշակման և ընդունման։ Այս առումով հատկանշական է, որ նման փորձ կատարվել է դեռ 2006 թ-ին Տրանսպորտի և կապի նախարարության նախաձեռնությամբ, որը հավանության չարժանացավ թե ՀՀ կառավարության թե հասարակական կազմակերպությունների կողմից։


Կառավարության հերթական դավադրությունը մամուլի ազատության դեմ

 

10 | 09 | 2008 | 09:00 | Հայտարարություն

 

Երեւանի մամուլի ակումբի,

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի,

Մամուլի աջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպության, ժուռնալիստների Ասպարեզ ակումբի,

Ֆեմիդա հասարակական կազմակերպության

 

Հայտարարությունը

  

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական անգամ ապացուցեց, որ ԶԼՄ ոլորտում իր նախաձեռնությունները միտված են ոչ թե ազատորեն տեղեկություններ ստանալու եւ տարածելու մարդկանց սահմանադրական իրավունքը ապահովելուն, ոչ թե դաշտը կատարելագործելուն, ոչ թե Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններն ու ԵԽԽՎ բանաձեւերի առաջարկությունները կատարելուն, այլ հեռարձակողների վրա ունեցած տոտալ վերահսկողությունը պահպանելուն եւ ուժեղացնելուն:


Հաղորդում քրեական հանցագործության մասին

 

09 | 09 | 2008 | 12:00 | Հայտարարություն

 

2008թ. սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության տնօրեն Գ.Հակոբյանը Արմենպրեսին տված պարզաբանումներում հայտնում է, որ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կազմակերպվող հանրահավաքների և երթերի ընթացքում հնչեցնում էին քաղաքացիական անհնազանդության պատրաստ կոչեր` անկախ ընտրությունների վերջնարդյունքից:

 

Տվյալ պարզաբանմամբ` ԱԱԾ տնօրենը հիմնավորում է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու որոշումը:


Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հայտարարությունը ոստիկանների համար պարգեւի խոստումը ուժը կորցրած համարելու մասին

 

05 | 09 | 2008 | 13:00 | Հայտարարություն

 

2008 թվի մարտի 20-21-ի գիշերը, երբ բուռն զարգացման մեջ էր ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության հեռուստամարաթոն-հանգանակությունը, ժամը 1:05-ին անհայտ անձինք հրկիզել էին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահին պատկանող Օpel-Vectra-2.0 ավտոմեքենան[1], որը այդ օրերին վարում էր ակումբի խորհրդի նախագահը:

 

Դրանից 2 ամիս առաջ` 2008 թվի հունվարի 18-19-ի գիշերը (ԳԱԼԱ ՀԸ դեմ սանձազերծված հարձակման կամակատարների քննադատությամբ ակումբի խորհրդի նախագահի ասուլիսից 16 ժամ անց) ժամը 4:30-ի հատվածում անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ակումբի գրասենյակի պատուհանը: Երկու հրկիզումներն էլ եղել են բենզինի օգտագործմամբ[2]:


Թաթուլ Հակոբյանի Կանաչ ու սեւ գիրքը` ընթերցողի սեղանին

 

04 | 09 | 2008 | 17:30 | Լուր

 

Այսուհետեւ ղարաբաղյան հարցով զբաղվող յուրաքանչյուր վերլուծաբան ու քաղաքագետ ստիպված է այս գրքին դիմելու

 

Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտի Արմենիա  հյուրանոցում տեղի ունեցավ Արմենիան ռիփորթեր շաբաթաթերթի լրագրող եւ կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանի Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր ստվարածավալ գրքի շնորհանդես-վաճառքը: Այն կազմակերպել էին Լեռնային Ղարաբաղի Ժուռնալիստների միությունը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը: Գիրքը բաղկացած է 584 էջից եւ ավելի քան երկու տասնյակ լուսանկարներից: Այն արդեն վաճառքի է հանվել Երեւանի գրախանութներում, Ստեփանակերտում եւ Թեհրանում, որտեղ եւ տպագրվել է:


Սեւանի ոչնչացման մեղավորները պատասխան են տալու

 

03 | 09 | 2008 | 13:30 | Հայտարարություն

 

Մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս հայտնում ենք մեր խորը մտահոգությունը և վրդովմունքը Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ վերջին ժամանակաշրջանում ընդունվող որոշումների ապազգային բնույթի և անօրինական գործընթացների կապակցությամբ, մասնավորապես նկատի ունենալով 2008թ. օգոստոսի 14-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունված` Սևանա լճից ջրի բացթողումները մինչև 360 մլն. խոր. մետր (նախորդ տարիների համեմատ 2 անգամ ավելի) ավելացնելու մասին որոշումը:


Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել

 

03 | 09 | 2008 | 10:00 | Լուր, ըստ www.lragir.am կայքի

 

Մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյանի արձանի հրապարակում բազմության առաջ ելույթ ունենալու համար ձերբակալված եւ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 2-ից սկսել է հացադուլ: Շանթ Հարությունյանը հանդես է եկել նաեւ հայտարարությամբ.

 

Ես` Շանթ Շահենի Հարությունյանս, հայտարարում եմ, որ ինձ կալանավորել են ռուսական հատուկ ծառայությունների պատվերով` իմ քաղաքական հայացքների համար: Հայաստանի կամակատար իշխանությունները Մոսկվայի պատվերը կատարելու պատրաստակամությամբ, չունենալով իմ նկատմամբ մեղադրանքի որեւէ հիմք, փորձել են մարտի 1-ի հանրահավաքում իմ քաղաքական համոզմունքներից բխած ելույթները որակել որպես հանցագործություն: Նույնիսկ էքստրեմալ պայմաններում անցկացված ինքնաբուխ հանրահավաքում, իմ կողմից ասված մտքերը հանցակազմ չէին պարունակում


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter