Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2008 թվի հոկտեմբեր ամսվա

լրատվական հոսքը


Ակումբի նամակային հարցումների արդյունքները 

 

29 | 10 | 2008 | 10:30 | Ակումբի նամակային հարցումների արդյունքները

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը սեփական նախաձեռնությամբ Գյումրիում hոկտեմբերի 19-22-ը նամակային հարցումներ է իրականացրել: 1000 հարցվողների բաժանվել են ծրարներ, որոնց վրա ակումբի հասցեներն են եղել եւ նամակը ակումբ հասնելու համար անհրաժեշտ նամականիշ: Հարցաթերթիկը պարունակել է ընդամենը երկու հարց` ովքե՞ր են ավագանու եւ քաղաքապետի նախընտրելի թեկնածուները: Հարցվողներին խնդրվել է լրացնել հարցաթերթիկը, դնել այն ծրարի մեջ, փակել ծրարը եւ նամակը հանձնել մոտակա կամ որեւէ այլ փոստատուն: Մինչեւ հոկտեմբերի 25-ը կեսօրը ակումբը ետ է ստացել 388 նամակ:

 

Այս հարցման ամփոփաթերթիկը կից ներկայացված է pdf ձեւաչափով:


Օրվա քֆուրը` ...քաղքցոնց վրա միլիծա են բերել .... , աղոթքի պես

 

26 | 10 | 2008 | 18:30 | Հուշապատում

  

Մոտ 40 ոստիկանական մեքենա է Երեւանից եւ այլ մարզերից ժամանել Գյումրի, այստեղ ընթացող ՏԻՄ ընտրությունների ընթացքում կարգուկանոն պահպանելու պաշտոնական պատճառաբանությամբ: Գյումրու ոստիկանական ուժերը ենթադրվել են որպես սակավ այդ պատասխանատու գործն անելու համար:

 

Առավոտնից Գյումրիում մանր անձրեւ էր տեղում, փոփոխական ամպամածությամբ, մեկ-մեկ արեւն էր երեւում ամպերի տակից: Գյումրին երբեք այսպիսի հանդարտ ընտրություն չէր տեսել (ժամը 18-ի դրությամբ): Փողոցներում սրընթաց երթեւեկություն չկա, առանց պետհամարանիշերի ավտոմեքենաներ նույնպես չերեւացին ամբողջ օրը, բոլոր այն 200 կետերում, ուր նախագահական ընտրությունների ժամանակ հանուն Ս.Սարգսյանի անձնուրաց ինքնամոռացության, գազելների եւ կրպակների մեջ ընտրակաշառք էին բաժանում, պարապություն էր այժմ տիրում, եւ այս ամենի ֆոնին ամենաաղմկոտները ոստիկանական սպառազեն մեքենաներն էին, որ սիրեններն ու վառվռուն լույսերը միացրած ասես ... փրկելու էին շտապում: Ապարդյուն: Այս զրահաբաճկոնավոր-թասակավորները, որ դեռ մի քանի կյանք են ապրելու, կռահելու համար, որ իրենց սպառազեն կերպարանքն ու լոճած քայլվածքը Գյումրի քաղաքի համար արդեն վիրավորանք են, իրենց պահում էին այնպես, ինչպես մարտի երկուսի վաղ առավոտյան` Մյասնիկյանի արձանի մատույցներում այն բանից հետո, երբ ցուցարարները արժանապատվությամբ նահանջել էին: Գյումրու 25-րդ դպրոցի դրսի աստիճանահարթակից մի տարեց մարդու, որ դանդաղ իջնում էր սանդուղքներով, զրահաբաճկոնված միլիցին հրմշտելով եւ հայհոյանք քրթմնջալով այնպես վտարեց, որ մարդը հազիվ չտապալվեց գետնին: Գյումրեցի ոստիկանները զրահապատ չէին, համեստ, եւ հարգալից բարեւում էին մարդկանց:


Քվեարկությունն ու քվեների հաշվարկը լուսաբանվելու է այստեղ

  

25 | 10 | 2008 | 21:30 | Լուր

  

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի www.asparez.am կայքը վաղը` հոկտեմբերի 26-ին առավոտնից լուսաբանելու է Գյումրու ՏԻՄ 5-րդ ընտրությունները: Քաղաքը 5-րդ անգամ ընտրելու է ավագանի եւ քաղաքապետ: Ավագանու 15 տեղերի համար մրցում են 52 թեկնածու, իսկ քաղաքապետի պաշտոնի համար` 3-ը: Կայքի այս` առաջին էջի աջ վերին դեղին վանդակում բերված է քվեների հաշվարկը ներկայացնող excel ձեւաչափով էջի մուտքը: Էջը սկսելու ենք լրացնել եւ կայքի այցելուների համար թարմացնել տեղամասերից եկող առաջին


Ընտրակաշառքի սովոր թաթիկների տերերին էլ ...

 

25 | 10 | 2008 | 11:30 | Վերլուծական

  

Գյումրու մի խումբ հասարակական կազմակերպությունների ուղերձը

Գյումրու ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ

 

Հոկտեմբերի 26-ին տեղի են ունենալու Գյումրու քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները:

 

Մենք` Գյումրիում գործող հասարակական կազմակերպությունների լիազորված ներկայացուցիչներս, կարեւորելով այս ընտրությունները որպես Գյումրու ապագայի եւ զարգացման հետ կապված կարեւորագույն հնարավորություն, այս կոչով դիմում ենք գյումրեցիներին, ընտրողներին եւ թեկնածուներին:


Կողմ: Դեմ: Ո՞րն է ճիշտը

 

22 | 10 | 2008 | 11:30 | Վերլուծական

  

Անտեսելով գիտնականների, փորձագետների եւ հասարակության լայն շերտերի կարծիքը, ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 21-ին հաստատեց Սեւանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրինագիծը: Ըստ այդ օրինագծի` Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնում է մինչեւ 360 միլիոն խմ` 2007թ. 170 միլիոն խմ թույլատրելի սահմանի դիմաց: Փոփոխությանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ` 4-ը: Վերջիններս ներկայացնում են Ժառանգություն խմբակցությունը:


Քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի Հայտարարությունը

 

22 | 10 | 2008 | 11:00 | Հայտարարությունը

 

Սիրելի համաքաղաքացիներ,

 

2008 թվի հոկտեմբերի 26-ին Գյումրի քաղաքը հինգերորդ անգամ ընտրելու է քաղաքապետ եւ ավագանի:

 

Ինչպես մինչեւ այժմ տեղի ունեցած բոլոր համապետական, այնպես էլ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավների ձեւերը, միջոցներն ու մեթոդները, գալիս են ապացուցելու այն, որ ՀՀ-ում ընտրական համակարգը, ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը դեռեւս հեռու են ժողովրդավարական կոչվելուց, ինչը լուրջ մտահոգության առարկա է:


Գյումրիում ընտրողները բեւեռացված են առավել քան երբեւէ

 

17 | 10 | 2008 | 23:30 | Հանրային կարծիքի հարցման մասին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը սեփական նախաձեռնությամբ Գյումրիում hոկտեմբերի 7-16-ը ՏԻՄ նախընտրական քարոզչության առաջին օրվանից սկսած հանրային կարծիքի հարցում է իրականացրել: Ընտրույթը հետեւյալ կերպ է արվել. բնակչության տեղաբաշխման խտության համամասնությամբ Գյումրին բաժանվել է 78 հատվածների, որոնցում հարցվողների թիվը կազմել է 4-16, այդպիսով հարցումն արտացոլում է ամբողջ Գյումրու հավաքական տրամադրությունը: Ընտանիքում հարցվել է այն չափահասը, ում տարեդարձն է եղել վերջինը: Հարցվել է անստորագիր 1000 (հազար) կարծիք:


Գյումրու ավագանու անդամության 52 թեկնածուներից 30-ը, իսկ քաղաքապետի 3 թեկնածուներից 1-ը հայտարարեցին ՏԻՄ թեկնածուի վարքականոնի սկզբունքներն ընդունելու մասին

 

15 | 10 | 2008 | 10:00 | Լուր, լրացված

 

Գյումրու հանրային խորհուրդը հոկտեմբերի 4-ին Գյումրու ՏԻՄ բոլոր 52 թեկնածուներին հատուկ նամակներ էր հղել, որոնցում երկու առաջարկ կար նրանց. ծանոթանալ Գյումրու ՏԻՄ թեկնածուի վարքականոնին, հայտարարել այնտեղ գրված սկզբունքներն ընդունելու (կամ չընդունելու) մասին եւ ընդունել Գյումրու հանրային խորհրդում թեկնածուների գաղափարների եւ ծրագրերի լսումների անհատական հրավերները:


Գյումրին մնում է քաղաքապետի 3 թեկնածուով

 

12 | 10 | 2008 | 21:30 | Լուր

 

Գյումրու քաղաքապետի թեկնածուներից Կարապետ Ներսիսյանը, հոկտեմբերի 12-ին ժամը 21:14 րոպեին Շանթ (Գյումրի) հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց   Գյումրու քաղաքապետի պաշտոնի  թեկնածությունը հանելու մասին: Իր խոսքում նա ավելացրեց, որ իր համար անընդունելի է եղել քաղաքապետի աշխատաոճը եւ այդ պատճառով էր առաջադրել իր թեկնածությունը: Հետագա մրցապայքարից հրաժարման հանգամանքները չպարզաբանելով, Կարապետ ներսիսյանը խոսեց նաեւ


Գյումրու ավագանու անդամության 52 թեկնածուներից 26-ը, իսկ քաղաքապետի 4 թեկնածուներից 2-ը հայտարարեցին ՏԻՄ թեկնածուի վարքականոնի սկզբունքներն ընդունելու մասին

 

12 | 10 | 2008 | 22:10 | Լուր, լրացված

 

Գյումրու հանրային խորհուրդը հոկտեմբերի 4-ին Գյումրու ՏԻՄ բոլոր 52 թեկնածուներին հատուկ նամակներ էր հղել, որոնցում երկու առաջարկ կար նրանց. ծանոթանալ Գյումրու ՏԻՄ թեկնածուի վարքականոնին, հայտարարել այնտեղ գրված սկզբունքներն ընդունելու (կամ չընդունելու) մասին եւ ընդունել Գյումրու հանրային խորհրդում թեկնածուների գաղափարների եւ ծրագրերի լսումների անհատական հրավերները: Գյումրու հանրային խորհուրդն ակնկալում էր այս առաջարկների շուրջ թեկնածուների պատասխանները մինչեւ հոկտեմբերի 8-ը: Սակայն մի շարք տեխնիկական


Կես միլիոն դրամ պարգեւագումար հայտարարվեց Քոչարյան Ռոբերտի նամակի բովանդակության (կամ պատճենի) ստացման համար 

 

10 | 10 | 2008 | 12:00 | Հայտարարություն

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի առաջին եւ երկրորդ գումարումների Շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանի հայտարարությունը Ջոն Դանիլովիչին ուղղված Ռոբերտ Քոչարյանի նամակի բովանդակությունը ճարելու հետագա ջանքերի մասին

 

Հանրությանը հայտնի է, որ արդեն կես տարուց ավելի է հասարակությունից, լրագրողներից եւ Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդից գաղտնի է պահվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն նամակը (կամ նամակի բովանդակությունը), որով վերջինս պատասխանել էր ՀՄ Կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նախազգուշական նամակին:  


Գյումրու ավագանու անդամության 52 թեկնածուներից 20-ը, իսկ քաղաքապետի 4 թեկնածուներից 2-ը հայտարարեցին ՏԻՄ թեկնածուի վարքականոնի սկզբունքներն ընդունելու մասին

 

10 | 10 | 2008 | 10:00 | Լուր, լրացված 09:45-ին

 

Հոկտեմբերի 7-ի առավոտնից ընտրապայքարի քարոզչական փուլ մտան Գյումրու ավագանու  15 տեղերին հավակնող 52 թեկնածուներ: Գյումրու հանրային խորհուրդը հոկտեմբերի 4-ին Գյումրու ՏԻՄ բոլոր 52 թեկնածուներին հատուկ նամակներ էր հղել, որոնցում երկու առաջարկ կար նրանց. ծանոթանալ Գյումրու ՏԻՄ թեկնածուի վարքականոնին, հայտարարել այնտեղ գրված սկզբունքներն ընդունելու (կամ չընդունելու) մասին եւ ընդունել Գյումրու հանրային խորհրդում թեկնածուների գաղափարների եւ ծրագրերի լսումների անհատական հրավերները:


Գյումրու Ավագանու անդամ դառնալու համար գրանցվեց 52,

իսկ քաղաքապետի պաշտոնի համար գրանցվեց 4 թեկնածու

 

04 | 10 | 2008 | 11:00 | Լուր

 

Հոկտեմբերի 3-ին, Գյումրու ընտրությունները կազմակերպող եւ կարգավորող 34 ԸԸ Հանձնաժողովը գրանցեց Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրված 52 թեկնածուներին եւ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 4 թեկնածուներին: Ավագանու անդամության համար առաջադրված 53-րդ թեկնածուն` Սամվել Պետրոսյանը նախօրեին այցելել էր Հանձնաժողով եւ հայտարարել իր թեկնածության առաջադրումից հրաժարման մասին: Այսպիսով հանձնաժողովը գրանցել է բոլոր առաջադրված թեկնածուներին: Թեպետ ընտրապայքարը մեկնարկել էր շատ ավելի վաղ, պաշտոնական քարոզչությունը մեկնարկելու է հոկտեմբերի 7-ի առավոտ կանուխ: Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 26-ին: Սպասվում է բուռն պայքար ինչպես քաղաքապետի, այնպես էլ Ավագանու 15 տեղերի համար:


Գյումրու Ավագանու անդամ է ուզում դառնալ 53 հոգի, իսկ քաղաքապետ` ընդամենը 4-ը

 

01 | 10 | 2008 | 22:00 | Լուր

 

Հոկտեմբերի 1-ին, Գյումրու ժամանակով ժամը 18-ին եզրափակվեց Գյումրու ավագանու եւ համայնքի ղեկավարի համար թեկնածությունների առաջադրումը:


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter