Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2008 թվի նոյեմբեր ամսվա

լրատվական հոսքը


Վճռականություն եւ հաստատակամություն 

 

29 | 11 | 2008 | 22:30 | Մամլո հաղորդագրություն-2  

 

ՈՒՂԵՐՁ                                                                                                                 

Հայրենակիցներ,

 

Այսօր հայի դիմագիծը ճշտվում է ոչ միայն աշխարհագրական, այլեւ հոգեւոր տարածքների ու արժեքների պահպանման ձգտումով:

 

Օրերս հոգեւոր դիմադարձության եւ  խռովության աննախադեպ ալիք է բարձրացել Շիրակ աշխարհում. փորձ է արվում բեւեռացնել հասարակությունը` թեմի առաջնորդի` Միքայել եպիսկոպոս Աջապահյանի անձի ու գործունեության մեջ տեսնելով իբր թե նշավակելի դրսեւորումներ:


Շիրակի մարզում կարող է ստեղծվել հոգեւոր արժեքների պաշտպանության շտաբ

 

28 | 11 | 2008 | 22:00 | Մամլո հաղորդագրություն-1  

 

Թվով մոտ 80 գյումրեցիներ նոյեմբերի 28-ին ժամը 16-ին այցելեցին ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդարան` հանդիպելու թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Այցելուների թվում էին գիտնականներ, ուսուցիչներ, հասարակական, կուսակցական գործիչներ, ուսանողներ, լրագրողներ, ազատամարտիկներ, արհեստավորներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ: Թեմի առաջնորդը ընդունեց այցելուներին եւ լսեց նրանց: Գյումրեցիների հետ այստեղ եկած լրագրողները, թեմի առաջնորդի խնդրանքով, էլեկտրոնային գրառումներ չկատարեցին:  


... Այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատվել վերջին քաղբատարկյալը եւ քանի դեռ չեն դադարել հալածել մարդկանց քաղաքական հայացքների համար

 

24 | 11 | 2008 | 10:00 | Օգնության կոչ բոլորին

 

Խնդրում ենք տարածել ամենեցուն եւ ամենուր

 

Սիրելի հայրենակիցներ

 

Իր գործունեությունն է սկսել Եւրոկանչ զարգացման հասարակական կազմակերպությունը, որի պատվավոր նախագահը ՀՀ Հիմնադիր-նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է:

 

Եւրոկանչի առաջնահերթ ծրագրերից է աջակցությունը քաղբանտարկյալների եւ քաղաքական պատճառներով հետապնդվողների ընտանիքներին: Հայէկոնոմ բանկում բացվել են ստորեւ բերվող նպատակային հաշվի համարները:

 

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին հատկացումներ կատարել նշված բանկային հաշվին, որտեղ գոյացող միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են քաղբանտարկյալների եւ հետապնդվողների ընտանիքների սոցիալական եւ իրավական աջակցությանը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների Եւրոպական դատարանում նրանց նկատմամբ կայացված ապօրինի վճիռների բողոքարկմանը: 

 

Ձեր ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն թեթեւացնել  քաղբանտարկյալների եւ հետապնդվողների ընտանիքների հոգսը, այլեւ հետեւողականորեն հասնել Համաժողովրդական շարժման անդամների արդարացմանն ու ազատմանը:

 

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ

ՀՀ, Երեւան-002, Ամիրյան 23/1

Եւրոկանչ զարգացման ՀԿ

Հաշվի համարներ`

163008128460 (ՀՀ դրամ)

163008128478 (USD)

163008128486 (EURO)

163008128494 (RUR)

 

Փոխանցումները կարող են կատարվել նաեւ անանուն:


11 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Էդիկ Բաղդասարյանի վրա կատարված հարձակման մասին

 

22 | 11 | 2008 | 21:15 | Հայտարարություն  

 

2008 թ. նոյեմբերի 17-ի երեկոյան Երեւանում հարձակման եւ ծեծի է ենթարկվել Հետաքննող լրագրողներ ՀԿ նախագահ եւ Հետք էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Լրագրողը ստացել է ուղեղի ցնցում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում նրա գլխին մի քանի կար են դրել:


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Էդիկ Բաղդասարյանի վրա կատարված հարձակման մասին

 

22 | 11 | 2008 | 20:00 | Հայտարարություն  

 

Բռնությունը չի հաղթի...

 

2008թ. նոյեմբերի 17-ին հերթական ավազակային և նենգ հարձակումը տեղի ունեցավ լրագրողի նկատմամբ:

 

Հետաքննող լրագրողներ ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ բռնությունը շարունակությունն է նմանատիպ բռնությունների շարքի, որը հետևողականորեն և նոր թափով իրականացվում է Հայաստանում 2008թ. օգոստոս ամսից: Է.Բաղդասարյանը հայտնի է իշխանության ամենատարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունները բացահայտող հետաքննական հրապարակումներով:


Միացում ազգային նախաձեռնության հայտարարությունը

 

08 | 11 | 2008 | 09:00 | Հայտարարություն  

 

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագրի վերաբերյալ

 

Միացում ազգային նախաձեռնությունը խորին վրդովմունքով դատապարտում է սույն թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների համատեղ հռչակագրի ստորագրումը` որպես Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող և տարածաշրջանում 1994 թ. հրադադարի կնքմամբ հաստատված փխրուն կայունությունը խախտելուն միտված  վտանգավոր ձեռնարկ:


ՀՀ Վճռաբեկ դատարանը զարմանալի վարք է ցուցադրում

 

04 | 11 | 2008 | 22:00 | Հաղորդագրություն-44  

 

3 նոյեմբերի, 2008

 

ԳԱԼԱ ՀԸ Երկրորդ միջանկյալ հաջողության մասին

 

ՀՀ Վճռաբեկ դատարանը իր հոկտեմբերի 31-ի նիստում որոշեց բեկանել Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի այն վճիռը, որով վերջինս բավարարել էր Գյումրու քաղաքապետարանի հայցն ընդդեմ Գյումրու ԳԱԼԱ ՀԸ հեռուստաընկերության  հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ի` հեռուստաընկերության հեռարձակող անտենայից Գյումրու քաղաքապետարանին պատկանող քաղաքային հին հեռուստաաշտարակն ազատելու մասին: Ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ վճիռը ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանին, որը այդ որոշումը թողել էր ուժի մեջ: Ապրիլի 17-ին 20 ժամով ԴԱՀԿ աշխատակիցները եթերազրկեցին հեռուստաընկերությունը: 


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter