Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2009 թվի փետրվար ամսվա

լրատվական հոսքը


Շիրակի մարզպետարանի իրավաբանը ապօրինի պահանջներ է ներկայացնում ուսուցիչներին 

 

28 | 02 | 2009 | 15:50 | Հայտարարություն (5)

 

Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի հաղորդագրությունը

Դպրոցի 23 ուսուցիչներին ներկայացվող ապօրինի պահանջի մասին

 

2009 թվի փետրվարի 28-ին Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ժանակավոր պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանը դպրոցի փոխտնօրեններիս՝ ինձ եւ Անահիտ Միսկարյանին է փոխանցել Շիրակի մարզպետարանի իրավաբանի բանավոր հրահանգը, այն է. փետրվարի 19-ին դպրոցում անցկացված մանկավարժական խորհրդի նիստի կազմակերպման եւ անցկացման ընթացակարգային խախտումների դեմ Շիրակի մարզպետին, ՇՄ ԿՄՍ վարչության պետին եւ իրեն՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացված բողոքի տակ ստորագրած 23 ուսուցիչներից պահանջվում է մարտի 2-ին աշխատանքի գալ անձնագրերով:


Հաղթանակի գարնան առաջին օրը 

 

27 | 02 | 2009 | 19:30 | Հայտարարություն

 

Սիրելի հայրենակից,

 

Նախորդ տարվա մարտի 1-ին, իրենց արժանապատվության, հիմնարար իրավունքների ու ազատությունների համար պայքարող ժողովրդին ջարդելուց ու սպանդի ենթարկելուց հետո, շուրջ մեկ տարի պետական հեղաշրջում իրականացրած իշխող հանցավոր վարչախումբը, բազմապիսի ապօրինի միջոցների գործադրմամբ, ջանք չխնայեց` ընկճելու հանուն ազատության եւ հնարավորությունների հավասարությամբ ձեռք բերվող բարեկեցության պայքարող ժողովրդի եւ նրանց առաջնորդների վճռականությունը: Չստացվեց:


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցը

 

26 | 02 | 2009 | 10:00 | Զեկույց

 

2008 Թվականի տարեկան զեկույց

 

Հսյաստանում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների մասին

 

2008 թվականը ծանր փորձությունների ժամանակաշրջան էր Հայաստանի ԶԼՄ-ների համար։ Տեղեկատվական ոլորտում վերջին վեց տարիներին նկատված հետընթացի միտումները հատկապես ուժեղացան նախագահական ընտրությունների ժամանակ` իշխանության եւ ընդդիմության միջեւ դիմակայության պայմաններում։ Հետխորհրդային Հայաստանում բազմիցս է այսպես եղել (եւ դա հաստատվում է նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետազոտություններով). երբ ներքաղաքական իրավիճակը սրվում է, որպես կանոն, ակտիվանում են նաեւ ԶԼՄ-ների ազատության դեմ հարձակումները։ Սակայն 2008-ը աննախադեպ էր ոչ միայն լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումների քանակով, այլեւ՝ զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ գրաքննություն կիրառելու փաստերով։


Ապօրինությունները Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի դեմ շարունակվում են

 

24 | 02 | 2009 | 09:00 | Հաղորդագրություն (4)  

 

Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի հաղորդագրությունը

Դպրոցի խորհրդի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

 

Շիրակի մարզպետն իր նոր որոշմամբ (համարն ու ամսաթիվը ճշտվում է) հաստատել է Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի մի նոր (այսուհետ` այլընտրանքային) կազմ, որում որպես դպրոցի մանկավարժական խորհրդից պատվիրակված անձանց հաստատել է այն ուսուցիչներին, որոնք ընտրվել են մանկավարժական խորհրդի գումարման կարգի խախտումներով անցկացված փետրվարի 19-ի նիստի ժամանակ (այդ նիստի մասին մանրամասները ներկայացված են իմ նախորդ (3) հաղորդագրության մեջ): Մարզպետն իր այդ որոշումը կայացրել է իր ձեռքում ունենալով ՀՀ Վարչական դատարան իր դեմ ներկայացրած իմ այն հայցի կրկնօրինակը, որով ես վիճարկում եմ մարզպետի` այն որոշումը, թե դպրոցի խորհրդում իմ ընտրությունը տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի կարգի խախտմամբ եւ` այն կարգադրությունը, որով հանձնարարվում էր կազմակերպել մանկավարժական խորհրդից նոր անդամների ընտրություններ: Այդ հայցի հետ մեկտեղ ես միջնորդել էի դատարանին` որպես հայցի ապահովման միջոց կասեցնել մանկավարժական խորհրդի նիստ գումարելու եւ նոր անդամներ պատվիրակելու կարգադրությունը: 


ԳԱԼԱ հեռուստաընկերությունը սկսեց վերադարձնել նվիրատվությունները

 

20 | 02 | 2009 | 10:30 | Հաղորդագրություն ըստ http://www.galatv.am/anons.php

 

Սիրելի հայրենակիցներ,

Հեռուստամարաթոնից 1 տարի անց

 

2009թ. մարտի 19-ին լրանում է ի պաշտպանություն Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության անցկացված հեռուստամարաթոն-դրամահավաքի 1 տարին:

 

Հարկային պետական ծառայության  ԳԱԼԱ-ի դեմ սանձազերծած արշավին դիմակայելու գործում հեռուստաընկերությանն աջակցեցին հազարավոր անհատներ եւ կազմակերպություններ:

Տեղեկացնենք, որ 2009թ. փետրվարի 19-ից մեկնարկել է դրամահավաք-ակցիայի բոլոր մասնակիցների տրամադրած  գումարների հետ վերադարձման գործընթացը: Այն տեւելու է 1 ամիս, փետրվարի 19-ից մինչեւ մարտի 19-ը: Այդ ընթացքում դրամահավաք-ակցիայի բոլոր մասնակիցներին իրենց տրամադրած գումարները հետ ստանալու համար խնդրում ենք ներկայանալ ԳԱԼԱ հեռուստաընկերության գրասենյակ կամ հաղորդակցվել մեզ հետ նշված հեռախոսահամարների եւ էլեկտրոնային հասցեների միջոցով.

+374 312 31819, 31889

[email protected]
[email protected]


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը  

 

20 | 02 | 2009 | 09:30 | Հաղորդագրություն   

 

Սիրելի հայրենակիցներ,

Մարտի 1-ին լրանում է մեկ տարին այն օրից, երբ Հայաստանում իշխող հանցավոր վարչակարգը իրագործեց սպանդով ուղեկցված պետական հեղաշրջում` գրելով մեր ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկը:

Սակայն նույնիսկ այս հրեշավոր հանցագործությունն ի վիճակի չի լինելու կանգնեցնել հայ հասարակությանն իր իրավունքների համար պայքարում: Այս պայքարի կարևոր հանգրվան է մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը: Բոլորին կոչ ենք անում միահամուռ մասնակցել հանրահավաքին, որովհետև`


Լեղապատառ խուճապ Գյումրու թիվ 19 դպրոցի Խորհրդի կազմը փոփոխելու ջանքերում

 

19 | 02 | 2009 | 21:00 | Հաղորդագրություն (3)  

 

Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի հաղորդագրությունը

Դպրոցի խորհրդի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

 

Շիրակի մարզպետը 05.02.2009-ի 1-01/342 որոշամբ եւ 10.02.2009-ի թիվ 29 կարգադրությամբ իմ ընտրությունը դպրոցի Խորհրդում հայտարարել էր ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվի դեկտեմբերի 8-ի թիվ 980-Ն եւ 981-Ն հրամաններով սահմանված կարգերի խախտմամբ կայացած: Մարզպետի ստորագրած հիշյալ փաստաթղթերում կարգադրվում էր դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին 20-օրյա ժամկետում սահմանված կարգով կազմակերպել մանկավարժական խորհրդի կողմից առաջադրվող խորհրդի անդամների ընտրություններ եւ ներկայացնել հաստատման:


Գյումրու թիվ 19 դպրոցի Խորհրդի նախագահը դիմում է դատարան ընդդեմ Շիրակի մարզպետի

 

17 | 02 | 2009 | 09:30 | Հաղորդագրություն (2)  

 

Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի հաղորդագրությունը

Շիրակի մարզպետի անօրինական կարգադրությունը եւ համանման որոշումը դատարանում վիճարկելու մասին

 

Ինչպես հաղորդվել էր իմ նախորդ հայտարարության[1] մեջ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը առանց օրինական հիմքերի իր 05.02.2009թ 1-01/342 որոշմամբ եւ 10.02.2009թ թիվ 29 կարգադրությամբ Գյումրու թիվ 19 դպրոցի խորհրդի կազմում իմ ընտրությունը համարել է ընտրական կարգի խախտմամբ տեղի ունեցած եւ որոշել է դադարեցնել իմ լիազորությունները խորհրդի կազմում:


Գյումրու հարկային տեսչության նախկին պետի հետ կապված զարգացումների մասին

 

16 | 02 | 2009 | 20:00 | Հաղորդագրություն (1)  

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը 2008 թվի ապրիլի 22-ին տեղեկություններ էր ստացել այն մասին, որ այդ պահին ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիֆիմյանը նախկինում Սպիտակի ՏՀՏ պետ աշխատած ժամանակ հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք է տվել մի տնտեսավարող ընկերության, որն այդ պահին իրականում ավելի քան 9 մլն դրամի հարկային պարտավորություն է ունեցել Հայաստանի Հանրապետությանը[1]: Գործով տուժող քաղաքացին այդ հիմնարկը գնելուց հետո նույն պաշտոնյայից տեղեկանք էր ստացել այն մասին, որ այդ նույն հիմնարկը պարտք է պետությանը ավելի քան 9 մլն դրամ: Այնուհետեւ տուժողը դիմել էր դատախազություն ու ԳԱԼԱ հեռուստաընկերությանը:


Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի հայտարարությունը

 

13 | 02 | 2009 | 17:30 | Հայտարարություն (1)  

 

13 փետրվարի, 2009

Մամլո հաղորդագրություն (1)

 

Շիրակի մարզպետի անօրինական կարգադրության եւ հարակից զարգացումների մասին

 

Գյումրու թիվ 19 դպրոցի շուրջ տեղի ունեցող վերջին տասն օրերի զարգացումներն ու մամուլում արվող զանազան հրապարակումները ինձ ստիպում են հանդես գալ այս հրապարակային հայտարարությամբ, ինչի բացակայությունը կամ ուշացումը կարող է հանգեցնել էական վնասակար հետեւանքների այս կրթօջախի շահառուների եւ աշխատակիցների համար:

 

Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ գործող կարգով դպրոցի ՊՈԱԿ-ի խորհուրդը մրցույթ էր հայտարարել, որը պետք է կայանար փետրվարի 3-ին: Սակայն Խորհրդի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով. նիստին չմասնակցեցին Շիրակի մարզպետարանի երկու եւ Գյումրու քաղաքապետարանի մեկ ներկայացուցիչները[1]: Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներից մեկը` Վարդիթեր Գասպարյանը նիստից առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որում ինձ մեղադրեց օրինախախտմամբ ընտրված լինելու մեջ եւ հրաժարվեց մասնակցել նիստին:


Վիճարկում են Գյումրու քաղաքապետի հրամանը 

 

12 | 02 | 2009 | 12:00 | Մամլո հաղորդագրություն (1)  

 

Գյումրու քաղաքապետի նախկին թեկածու Կարապետ Ներսիսյանի հայտարարությունը Գյումրու Թոռնիկ Ռուզաննա մանկապարտեզի հետ կապված զարգացումների մասին 

  

Գյումրու քաղաքապետի` օրենքին հակասող 08.01.09թ թիվ 3-Ա որոշմամբ աշխատանքից ազատվել է Գյումրու Թոռնիկ Ռուզաննա մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Ներսիսյանը (հիմք` ՀՀ ԱՕ 111 հոդված 1 եւ 2 մասեր):

 

Գտնում եմ, որ քաղաքապետի որոշումը անհիմն է, անօրինական եւ այն չի բխում ՀՀ ԱՕ պահանջներից հետեւյալ պատճառաբանությամբ.

 

Ռ.Ներսիսյանի եւ քաղաքապետի միջեւ չի կնքվել որոշակի ժամկետով ոչ մի պայմանագիր եւ բնականաբար չկնքված պայմանագրի չեղած ժամկետը լրանալը հիմք չի կարող լինել աշխատանքից ազատելու համար:


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter