Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2009 թվի մարտ ամսվա

լրատվական հոսքը


Բողոք ՀՀ Կրթության եւ գիտության նախարարին

 

31 | 03 | 2009 | 13:00 | Հաղորդագրություն (6)

 

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Ս.Սեյրանյանին

Պատճենը՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանին

 

Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի թվով 16 մանկավարժներից

 

30 մարտի, 2009

 

ԲՈՂՈՔ

 

Դպրոցի մանկավարժական խորհրդի 16 անդամների առաջարկի կատարման նկատմամբ տնօրենի պաշտոնակատարի դրսեւորած անգործության մասին

 

Հարգելի պարոն Սեյրանյան,

 

2009 թվի մարտի 25-ին մենք, ներքոստորագրյալ մանկավարժներս գրավոր դիմումով դիմել ենք մեր` Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, խնդրելով մինչեւ մարտի 28-ը մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ գումարել: Մեր դիմումում ասվում է. Հաշվի առնելով մանկավարժական խորհրդի օրինակելի կանոնադրության կետ 13-ը` խնդրում ենք մինչեւ մարտի 28-ը հրավիրել մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ: Օրակարգում` 2009 թ.-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած մանկավարժական խորհրդի նիստի` օրակարգի 2-րդ հարցի արձանագրության եւ ընդունած որոշման քննարկում::  


Ինչպես ասպատակել Գյումրու թիվ 19 դպրոցը                                 Լեւոն Բարսեղյան

 

28 | 03 | 2009 | 21:50 | Վերլուծություն

 

Դիդակտիկ նյութերով ուսումնական ձեռնարկ

ուրիշ մարզերի մարզպետների համար

 

 

Երեւի ահագին ժամանակ պիտի անցնի, որ այս պատմության նախահարձակները ափսոսանքի ու վրեժխնդրության միջեւ զառամյալ ուղեղներում հիշողության ծվեններն իրար վրա շարելով վերհիշեն այն հեռավոր աշնանային երեկոն, երբ որոշեցին ասպատակել Գյումրու թիվ 19 դպրոցը, կհիշեն, թե ինչպես էր իրենց այս դպրոցն ասպատակելը հեշտ երեւում, մի բաժակ ջուր խմելու պես, ինչպես էին վստահ, թե որքան ուծացված են եղել բազումք, այս մեկն էլ պիտի չորեքթաթ լիներ ու կախականջ ենթարկվեր ապօրինի, վերապահություն չհանդուրժող ու անպատիվ հրամաններին: Կհիշեն, ու թե արժանապատվությունից բան մնացած լինի, կխոստովանեն իրենք իրենց, որ թերագնահատել էին այս դպրոցի մանկավարժներին ու գերագնահատել էին իրենց վարչամիջոցները, եւ կափսոսան էլի, որ չհաջողվեց, անտերը, բոլոր դեպքերում հաջողել էին, այս մեկի դեպքում թարսի պես չհաջողեցին   


Մայր Աթոռի հողերը վաճառելիս

 

28 | 03 | 2009 | 21:30 | Հաղորդագրություն   

 

Հարուցվել է քրեական գործ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող հողամասի մի մասը վաճառելու համար

 

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող հողամասի մի մասը որպես համայնքային սեփականություն վաճառելու համար:

 

Հայ Առաքելյական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի մարզի դատախազություն ներկայացրած դիմումում մատնանշված հանգամանքների ստուգմամբ պարզվել է, որ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության, շինարարության և անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող Գյումրու Օզանյան փողոցի 1-ին հասցեի 0,81 հա հողամասից 116 քմ հողամասն առանձնացնելով որպես համայնքապատկան հողամաս, 26.05.08թ. ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը գնել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Գ.Մանուկյանի որդին՝ Գևորգ Մանուկյանը:


Ռեժիմը չի հանձնում պատանդներին

 

23 | 03 | 2009 | 21:30 | Հայտարարություն  

 

Արման Բաբաջանյանի խնդրով 

 

Մարտի 20-ին Հովիկ Հունանյանի գլխավորած Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով, այսպես կոչված, անկախ հանձնաժողովը` Էրեբունի ՔԿՀ վարչակազմի միջնորդության հիման վրա, քննարկել է Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը: Ըստ հանձնաժողովի նիստին ներկա որոշ անդամների` հանձնաժողովի իրական քվեարկությամբ` միջնորդությունը բավարարվել է: Հետեւաբար` Ա. Բաբաջանյանը պետք է ազատ արձակվեր: Սակայն` նիստի ավարտից հետո, մեզ անհայտ պատճառներով, կեղծվել, փոխվել է նիստի արձանագրությունը, ինչի հետեւանքով` Բաբաջանյանի ազգանունը դուրս է թողնվել վաղաժամկետ ազատվող կալանավորների ցուցակից:


Մարտի 25-ը որպես Խոսքի ազատության տոն ունենալու եւ նշելու մասին

 

20 | 03 | 2009 | 21:30 | Հայտարարություն  

 

 

2009 թվի մարտի 25-ին լրանում է մեկ տարի այն օրվանից, երբ մոտ մեկ տասնյակ հազար հայաստանցիների եւ աշխարհասփյուռ հայության ջանքերով հաջողվեց հաղթանակ տոնել Խոսքի ազատության համար մի աննախադեպ գոտեմարտում. համաժողովրդական հեռուստատեսային եւ ինտերնետային մարաթոնի շնորհիվ 7 օրում հանգանակվեց մոտ 25 մլն դրամ, որով հնարավոր եղավ ետ մղել Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ հարկային մարմինների լայնածավալ հարձակումը մինչեւ ելման դիրքեր:  


Շիրակի մարզպետի ձեռագիրը 32 օրում խիստ փոխվել է կամ ինչ-որ մեկն իշխանություն է զավթել

 

19 | 03 | 2009 | 20:30 | Մամլո հաղորդագրություն (4-Ա) 

 

Գյումրու թիվ 19 դպրոցի Խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանը, ով դատարանում վիճարկում է Շիրակի մարզպետի Կարգադրությունը իր լիազորությունները դպրոցի խորհրդի կազմում դադարեցնելու մասին, ստացել է 2009 թվի մարտի 9-ով թվագրված Շիրակի մարզպետի պատասխանը իր հայցին: 


Ընդդեմ ՀՀ Քաղաքաշինության նախարարության նախագծի

 

18 | 03 | 2009 | 17:00 | Հայտարարություն

 

Գյումրու հանրային խորհրդի 11-րդ նիստի մասնակիցների հայտարարությունը

 

18 մարտի 2009, Գյումրի

 

Ծանոթացանք ՀՀ Քաղաքաշինության նախարարության վեբ կայքում տեղադրված Գերեզմանատեղերի համար վճարովի հիմունքներով տրամադրվող հողատարածքների մեկ քառակուսի մետրի համար վարձավճարներ սահմանելու եւ ՀՀ կառավարության 2006 թվի նոյեմբերի 23-ին N1910-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին եւ դրա տեղեկանք-հիմնավորմանը:


Աննախադեպ դիմադրություն վարչական կամայականություններին

 

17 | 03 | 2009 | 16:00 | Մամլո հաղորդագրություն

 

Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ընտրության եւ խորհրդի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

 

1.       2009 թվի մարտի 16-ին Ռուզան Մովսիսյանը ՀՀ Կրթության պետական տեսչության պետից ստացել է ՀՀ ԿԳ նախարարին փետրվարի 14-ին եւ 20-ին իր հղած բողոքների պատասխանը, որում մասնավորաբար ասվում է. Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Շիրակի մարզպետի թույլ վերահսկողությունը, 


Գագիկ Շամշյանի սեռական օրգանների եւ մտամոլոր պահակների անպատասխան սիրո մասին

 

13 | 03 | 2009 | 22:00 |

 

 

Իմ Մարշալ (մականունով) ընկերը Շահումյանի կալցոյի մեջ իր մի ամորձին կորցրեց, թուրքի, թե ռուսի գնդակն այդպես էր դիպել  հետո առանց մեր կատակի էլ ասում էր` ձու էլ կա, ձու էլ .:

 

Գագիկ Շամշյանը կռվարար տղա է:

 

Գագիկ Շամշյանը իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է. Գագիկ Շամշյանի սեռական օրգաններին խփողը տղամարդ չէ: Եթե այս մտքին անհամաձայն մեկը կգտնվի, Հայաստանի պատմության թանգարանում պահած տեղ կա: Տղամարդ բառի օգտագործումն այստեղ սեռային խտրականություն չի պարունակում: Կարող էի ասել, թե Գագիկ Շամշյանի սեռական օրգաններին խփողն արժանապատվություն չունի, բայց դրանից հետո ստիպված պիտի լինեի մեկնաբանել այդ բառը, ինչն արդեն անիմաստ է: Տեսնես այդ ի՞նչ ահարկու վտանգ է իրենից ներկայացրել


Գյումրու թիվ 19 դպրոցի դեմ Շիրակի մարզպետարանի արշավանքը շարունակվում է

 

11 | 03 | 2009 | 22:00 | Ժամանակագրություն

 

Տեղեկանք,

Մաս I [1.12.2008-11.3.2009, 12:00]

 

Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ընտրության եւ խորհրդի շուրջ տեղի ունեցող արտակարգ իրադարձությունների ժամանակագրություն

 

1 դեկտեմբերի, 2008

Շիրակի մարզի Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ գործադիր տնօրեն Նարինե Մեսրոպյանի եւ Շիրակի մարզպետի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը իր N 337-Ա որոշմամբ նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից:


ՀՌԱՀ վեբ կայքը փակի տակ է

 

11 | 03 | 2009 | 14:00 | Տեղեկության հարցում

 

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ

Գրիգոր Ամալյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ,

Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյանից

 

Տեղեկություն ստանալու հարցում-1

 

Պարոն Ամալյան,

Առաջնորդվելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

 

  1. ՀՌԱՀ գործունեության սկզբից մինչ օրս ՀՀ Լոռու մարզի տարածքում հեռուստատեսային եւ ռադիո հեռարձակման նպատակով հեռուստառադիոհեռարձակման հաճախությունների լիցենզիա տրամադրելու համար ՀՌԱ հանձնաժողովի հայտարարած


Ժառանգություն կուսակցության հայտարարությունը

 

06 | 03 | 2009 | 21:00 | Հայտարարություն

 

Ժառանգությունը իշխանություններից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել ստեղծված քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար

 

 Ժառանգություն կուսակցությունն արձանագրում է, որ երկրում առկա վստահության ճգնաժամը թեւակոխեց նոր փուլ` անմիջականորեն անդրադառնալով տնտեսության եւ ժողովրդի լայն խավերի սոցիալական վիճակի վրա: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից


Շիրակի մարզի ազատամարտիկների հայտարարությունը

 

06 | 03 | 2009 | 14:00 | Հայտարարություն

 

ՀՀ ՇՄ ներքոստագրյալ ազատամարտիկներս մտահոգ ենք մեր քաղբանտարկյալ մարտական ընկերների եւ հրամանատարների ՀՀ Շիրակի մարզի ԵԿՄ նախագահ Աշոտ Զաքարյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի,


Ամեն մեռելահացին, ամեն աղոթքի եւ կենացի հետ ... 

 

04 | 03 | 2009 | 19:00 | Հրապարակախոսական

 

Ակամա դիտարկումներ ՀՀ հյուսիսային ճամփեքին

 

1 մարտի 2009,

 

Դիտարկող՝ Լեւոն Բարսեղյան, անձամբ, վարորդ,

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ

Սեփական ավտոմեքենայով` Ford Sierra 2.0i 48LS482:

Հեռ + 374 91 82 13 63 , Email [email protected]  

 

Առավոտյան 10:00-ին Գյումրուց դեպի Վանաձոր ավտոճանապարհային ելքն ազատ էր, որեւէ ճանապարհային կամ այլ ոստիկան չի երեւացել Գյումրու հյուսիս-արեւելյան ելքին կամ ճանապարհին:    

 

Առավոտյան 10:50-ին, Վանաձորի մուտքի մոտ՝ (Մ-3) Ստեփանավան գնացող խաչմերուկին 4 ՃՈ մեքենաներ կային, նոր Toyota-ներ, ոստիկանները կանգնեցրել էին Վանաձորից Սպիտակի ուղղությամբ մեկնող մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաների եւ արգելում էին նրանց հետագա շարժումը այդ ուղղությամբ, բանը միայն փաստաթղթերի ստուգումներով չէր ավարտվում: Կանգնեցված մեքենաները ե´ւ 5 տեղանոց մարդատարներ էին, ե´ւ միկրոավտոբուսներ:    


Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թվի մարտի 1-ի հանրահավաքում  

 

01 | 03 | 2009 | 09:00 | Ելույթ

 

Սիրելի հայրենակիցներ,

Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, այդ կազմակերպության Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրես Հերկելը տվել է հետեւյալ ցնցող պատասխանը. Արեւմուտքն Ադրբեջանը դիտարկում է որպես իր դաշնակից երկիր եւ չի ցանկանում, որ նա իրեն համեմատի Հայաստանի հետ։ Ադրբեջանը շատ ավելի ճիշտ կանի, եթե իրեն համեմատի Թուրքիայի, Խորվաթիայի, Սլովակիայի եւ արեւելաեւրոպական մյուս երկրների հետ, որոնք մեծ հաջողությունների են հասել ժողովրդավարության զարգացման հարցում։ ։


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter