Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2009 թվի օգոստոս, սեպտեմբեր, հոկտմբեր եւ նոյեմբեր ամիսների լրատվական հոսքը

 


Մեկն իր համար իրավունքներ է հորինում, մյուսն էլ վճռով հիմարություններ է հաստատում. խոսքը Շիրակի մարզպետի եւ դատավոր աշխատող Էդ.Նահապետյանի մասին է 

 

21 | 11 | 2009 | 15:00 | Հաղորդում դատախազին

 

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ, Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, ՀՀ քաղաքացի Լեւոն Բարսեղյանից

 

Հաղորդում

(Պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինքնիրավչության, ոչ իրավաչափ գործողութուններ կատարելու եւ ակնհայտ ապօրինի վճիռ կայացնելու մասին)

 

Հարգելի պարոն Հովսեփյան,

 

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ կառավարման խորհրդի կազմում Ռուզան Մովսիսյանն ու Ալվարդ Ղայթանջյանը դպրոցի Մանկավարժական խորհրդի կողմից ընտրվել են 2006 թվի հոկտեմբերի 12-ին` եռամյա լիազորությունների ժամկետով: Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը 2006 թվի նոյեմբերի 2-ին հաստատել է դպրոցի խորհրդի կազմը եւ դրանում` վերոհիշյալ երկու անձանց


Ջրի հետ գնացած փողերի եւ խողովակների մասին

 

21 | 11 | 2009 | 15:00 | Հաղորդում դատախազաությանը

 

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ, Շահերի պաշտպանության եւ աջակցման

Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար,

ՀՀ քաղաքացի Լեւոն Բարսեղյանից

 

Հաղորդում (մեծ չափի վատնումների մասին)

 

Պարոն Հովսեփյան,

 

Շիրակ-ջրմուղկոյուղի ՓԲԸ Միջազգային գլխավոր տնօրեն Ա.Ռիքհոֆը այդ ՓԲԸ-ում նախկին տնօրենից նոր տնօրենին հիմնարկի հանձնման-ընդունման արձանագրության պատճենի իմ հարցմանն ի պատասխան նոյեմբերի 12-ին-ին ինձ է ուղարկել նոյեմբերի 10-ով թվագրված համար 02-1059 գրությունը, որում մասնավորաբոր ասվում է.


Ժողովրդավարությանն ու օրենսդրությանը հակասող մի որոշման դեմ

 

11 | 11 | 2009 | 10:30 | Հայտարարություն

 

Նոյեմբերի 10-ին Չորրորդ իշխանություն օրաթերթը լույս չի տեսել: Դրա փոխարեն կրպակներում հայտնվել է ձեւավորմամբ ու բովանդակային ուղղվածությամբ նույնական Չորրորդ ինքնիշխանություն թերթը:


Երեք էջ թթու վարունգ, չորս հատոր ջրանցք եւ մի կույտ չվերականգնված գյուղական ավտոճանապարհ

 

10 | 11 | 2009 | 12:30 | մամլո բանահյուսական հաղորդագրություն

 

Այն մասին, թե ինչպես դատավորի ստեղծագործ բնույթի շնորհիվ ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները` Շամիրամի նորոգ ջրանցքն ու նորածիլ թթու վարունգը դարձան օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւավորված տվյալներ, որոնք ԱՄՆ-Հայաստան միջպետական համագործակցության գործընթացի ավարտից անմիջապես հետո կարելի կլինի տեղեկատվության հարցմամբ խնդրել եւ ստանալ, պատճենված կամ էլեկտրոնային տարբերակով   

 

2009 թվի հոկտեմբերի 9-ին ՀՀ Վարչական դատարանն իր վճռով մերժեց ԺԱԱ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի աշխատակազմի: Հայցվորը պահանջել էր պարտավորեցնել ՀՀ Նախագահի աշխատակազմին` իրեն տրամադրել Ռ.Քոչարյանի


Կարեն Ա.Սիմոնյան

Մշակութային յեղափոխութեան մի նոր պարունակ

 

09 | 11 | 2009 | 16:00 | Հրապարակախոսություն    

 

Ա

Հայաստանի մէջ ընկերային եւ տնտեսական կեանքի իրականութիւնը բացայայտ է եւ միայն հաւատարիմ հայրենասէրներն են վկայում, թէ երկիրը զարգանում-բարգաւաճում է, եւ յոռետեսներն են, որ չեն ուզում նկատել այդ առաջադիմութիւնը։

 

Այս հանկերգը լսել է հայրս, լսել եմ ես եւ լսել են իմ զաւակները։

 

Հայաստանի, հայաստանցու եւ Տարաշխարհի հայի ճակատագրով մտահոգուած մի փոքրամասնութիւն լծուած է թէ՛ իրազեկութեան ընձեռած հնարաւորութիւններով, եւ թէ՛ գործնական քայլերով կանխելու հերթական մի ողբերգութիւն, որ չարագուշակ ամպի պէս կախուած է բոլորիս վրա:


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի 4-րդ կազմի թվով 8 անդամների ս.թ. հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած հանդիպման (նիստի) վերաբերյալ

 


Բողոքի ցույցեր Արթիկում եւ Գյումրիում ... 

 


Տեսնես ովքե՞ր են Տոյոտա-Երեւան ՍՊԸ եւ Մուրան ՍՊԸ տերերը. Հայաստանի պետական կարիքների համար ավտոմեքենաների մատակարարման ծանր բեռն ընկած է այդ խեղճերի ուսերին ... 

 


Քաղաքական բանտարկյալների օրվա առթիվ

 

29 | 10 | 2009 | 18:10 | Հայտարարություն  

Հոկտեմբերի 30-ը որպես քաղաքական բանտարկյալների օր առաջին անգամ նշվել է 1974թ. Խորհրդային ուղղիչ աշխատանքային ճամբարներում ի հիշատակ քաղաքական ռեպրեսիաների միլիոնավոր զոհերի եւ ի հարգանք բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն դատապարտվել են:


Նիկոլ Փաշինյանի ուղերձը

 

19 | 10 | 2009 | 18:50 | Հաղորդում  

 

Սիրելի ժողովուրդ.
 
Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008 թ. մարտի 1-ից առաջ եւ հետո  Հայաստանի Հանրապետության Քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հեթական դրսեւորումն է։ Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները, որոնց արդյունքում քրեածին եւ մաֆիոզ անձանց մի խումբ յուրացրել է ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ժողովրդին պատկանող իշխանությունը եւ դա արել է Հայաստանի Հանրապետության իրավատեր քաղաքացիների արյունալի ջարդի միջոցով։ Այս ճշմարտությունը ուրվագծված է անգամ իմ դեմ հարուցված քրեական գործի


ՀՀ Ոստիկանության Արագածոտնի վարչության աշխատակիցների ոչ-ձեռնահաս եւ թերի մասնագիտական որակների ու այլոց վնասելու փաստի մասին

 

24 | 09 | 2009 | 16:50 | Հաղորդում  

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Հայտարարությունը

 

24 սեպտեմբերի 2009

 

2009 թվի սեպտեմբերի 22-ին, ժամը 15:25-ի հատվածում, Գյումրի-Երեւան ավտոմայրուղու Աշտարակ քաղաքի մոտակայքի Ոստիկանական պահակակետի մոտ ոստիկանները Կանալ վերնագրով ինչ-որ համապետական հետախուզական միջոցառման ժամանակ կանգնեցրել են Ժուռնալիստների


Վնասատուների մասին, նորից

 

03 | 09 | 2009 | 20:00 | Հաղորդում  

 

Ոստիկանությունը աջակցում է քաղաքապետարանին` դենդրոցիդը հասցնել իր ավարտին

 

2009 սեպտեմբերի 3-ին առավոտ ժ. 9.00-9.30 սահմաններում Վ.Չերազի եւ Սպանդարյան փողոցներն իրար միացնող ճանապարհահատվածի շինարարության պատրվակով Գյումրիում իրականացվող դենդրոցիդը շարունակվեց եւ կարծես թե հասցվեց իր անտրամաբանական ավարտին:  


Լույս տեսավ Շիրակի մարզի քաղաքացական ոչկառավարական կազմակերությունների տվյալների բազան

 

25 | 08 | 2009 | 21:00 | Լուր  

 

Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման Շիրակ կենտրոնը, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ ծրագրի շրջանակներում լույս տեսավ Շիրակի մարզում գործող քաղաքացիական հասարակության կառույցների տեղեկատու-2009 ժողավածուն, որում համապարփակ ներկայացված են ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված հասարակական, հասարակակն-քաղաքական  կազմակերպությունները, կրոնական կազմակերպություներն ու հիմնադրամները:


Գյումրու հանրային խորհրդի 12-րդ նիստը

Օգոստոսի 27-ին` հինգշաբթի օրը, ժամը 14-ին

 

24 | 08 | 2009 | 14:00 | Ծանուցում  

 

Օգոստոսի 27-ին` հինգշաբթի օրը, ժամը 14-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Խոսքի ազատության սրահում տեղի կունենա Գյումրու հանրային խորհրդի տասներկուերորդ նիստը, որի ընթացքում կքննարկվեն հետեւյալ հարցերը.

 

1. Գյումրու վաճառակետերից ալկոհոլային ընպելիքի եւ ծխախոտեղենի վաճառքի համար տեղական տուրքերի չափի մեծացման մասին Գյումրու ավագանու որոշման ազդեցության հետազոտման արդյունքների ներկայացում եւ քննարկում: Կարծիքներ, դիտողություններ, առաջարկություններ:


Փայտահատներն արժանի են իրենց փայտահատներին

 

21 | 08 | 2009 | 20:00 | Հաղորդագրություն

Դենդրոցիտը Գյումրիում շարունակում է քաղաքապետարանը

 

2009 թվի օգոստոսի 21-ին Գյումրու Օրհուս կենտրոնը քաղաքացիներից ահազանգ ստացավ Ազատության հրապարակում Ամենափրկիչ եկեղեցու դիմաց մասսայական ծառահատումներ իրականացնելու վերաբերյալ:

 

Տեղում պարզվեց, որ քաղաքապետարանը առանց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակությանը իրազեկելու, առանց քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հրապարակման և հասարակական քննարկան, համայնքի տարածքում իրականացնում է մասսայական դենդրոցիդ, խախտելով ՀՀ Կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշման կետերը:


Իրենց բնորոշ մեթոդներով ...

 

19 | 08 | 2009 | 20:00 | Հայտարարություն

 

Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով` հիմնվելով իրավապահ մարմինների և դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարելով վերևից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու և հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ:


Մոտավորապես հասկանալի է, թե ինչից սկսվեց տնտեսական ճգնաժամը Հայաստանում

 

19 | 08 | 2009 | 14:00 | Լուր

 

808 մլն դրամ` միայն առաջին կիսամյակում նոր ծառայողական մեքենաների համար. Տոյոտաների եւ Նիսանների մատակարարների աչքը լույս

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւեոն Բարսեղյանը 2009 թվի օգոստոսի 3-ին տեղեկատվբության հարցմամբ դիմել էր ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին, խնդրելով իրեն տրամադրել հետեւյալ տեղեկությունները


Հերթական իրազեկումը գլխավոր դատախազին

 

11 | 08 | 2009 | 19:30 | Հաղորդում հանցագործության մասին

 

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ Շահերի պաշտպանության եւ

աջակցման հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար,

ՀՀ քաղաքացի Լեւոն Բարսեղյանից

 

Հաղորդում

 

(լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մասին)

 

Պարոն Հովսեփյան,

 

Ինչպես 2009 թվի օգոստոսի 6-ին իր` ժամը 22-ի Հորիզոն լրատվական ծրագրում հաղորդել է Շանթ հեռուստաընկերությունը, նույն օրը Գյումրիում, Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց` Գ.Նժդեհի փողոցի մայթին, մարզպետի մոտ իրենց բողոքով եկած քաղաքացիների ինքնաբուխ հավաքի ժամանակ Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը


www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter