Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2010 թվի հունվար ամսվա լրատվական հոսքը

 


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

 

31 | 01 | 2010 | 19:00 | Զեկույց

 

Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին

2009 թվական 

 

Ընդդեմ խոսքի ազատության հարձակումների ակտիվությամբ եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակով 2009-ը կարելի է պայմանականորեն բաժանել երկու իրարից տարբեր ժամանակահատվածների. առաջին կիսամյակը բնութագրվեց այն նույն բացասական միտումներով, որոնք բնորոշ էին նախորդ` 2008 թվականին, երկրորդը` եղավ համեմատաբար հանգիստ:

 

2009-ի սկզբին ազդեցիկ միջազգային կազմակերպությունները հրապարակեցին 2008 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցները, որոնցում մեր երկրի իրավիճակը ներկայացվում էր սուր քննադատական երանգներով: Մասնավորապես, Հյուման Ռայթս Ուոթչ, Ֆրիդոմ Հաուս, Ժուռնալիստների պաշտպանության կոմիտե (CPJ) եւ այլ կազմակերպություններ իրենց եզրակացություններում արձանագրում էին, որ 2008 թվականին ՀՀ իրավապահ մարմինները խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ահաբեկելու եւ բռնությունների դեպքերի անպատիժ մնալը հանգեցնում է ինքնագրաքննության եւ խոսքի ազատության սահմանափակման:


Գյումրու Օրհուսի կենտոնի գործունեության կասեցումը վերացված է

 

27 | 01 | 2010 | 20:30 | Հաղորդագրություն

 

Այսօր Գյումրու Օրհուսի կենտրոնի փորձագիտական խորհուրդը որոշեց Գյումրու Օրհուսի կենտրոնի գործունեությունը չտապալելու եւ չսառեցնելու համար Գեւորգ Պետրոսյանին լիազորել կատարել կենտրոնի համակարգողի ժամանավոր պաշտոնակատարի պարտականությունները մինչեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ֆինանսավորման շարունակումը եւ համապատասխան պայմանագրերի կազմումը: Գեւորգ Պետրոսյանը կենտրոնի ստեղծման օրվանից ղեկավարել է Գյումրու Օրհուսի կենտրոնը, որի գործունությունը պայմանագրի ժամկետի ավարտման ու ֆինանսավորան բացակայության պատճառաբանութամբ դադարեցրել էր Շիրակի մարզպետի հանձնարարականով (http://www.asparez.am/news/news2010jan/20.01.2010-gyumri-arhus.htm): Այնինչ նույն խնդիրների առկայության դեպքում Հայաստանում գործող Օրհուսի մյուս բոլոր 13 կենտրոնները շարունակում են գործել: Մինչեւ նոր պայմանագիրը եւ ֆինանսավորումը, կենտրոնը շարունակելու է գործել Գեւորգ Պետրոսյանի կամավոր եւ անհատույց աշխատանքի շնորհիվ: Կենտրոնը գործելու է իր սովորական աշխատաժամերին` ժամը 10-ից ժամը 18-ը, մարզպետարանի աշխատակիցների պատասխանատվությամբ այդ ժամերին բացվելու եւ փակվելու են կենտրոնի դռները: Գյումրու մի շարք շահագրգիռ հասարակական կազմակերպություններ եւ անհատներ հսկելու են այդ կենսագործնեությունը:   


Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

 

26 | 01 | 2010 | 23:00 | Հայտարարություն

 

2010թ. հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ակնհայտ ապօրինի վճռով Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման:  


ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պարզաբանումը

Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեության վերաբերյալ

 

26 | 01 | 2010 | 20:00 | Հաղորդագրություն

 

2001 թվից ի վեր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը զբաղվում է Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների խթանմամբ (Կոնվենցիային միացել են շատ երկրներ, այդ թվում Հայաստանը): Այն է` բնակչության համար բնապահպանական տեղեկատվության և արդարադատության մատչելիությունը և հանրության մասնակցությունը բնապահպանական հարցերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին: Վերջին 10 տարիների ընթացքում գրասենյակի աջակցությամբ բացվել է 14 հանրային տեղեկատվական կենտրոն (Օրհուս կենտրոններ) Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում Գյումրիում: Տեղական իշխանությունները շարունակում են դիմել Գրասենյակին` նմանատիպ նոր գրասենյակներ հիմնելու խնդրանքով: Այդ կենտրոնները աշխատում են ԵԱՀԿ-ի, ՀՀ բնապահպանության նախարարության և տեղական իշխանությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա և իրենց դրական ներդրումն են ունեցել բնակչության իրազեկման, շրջակա միջավայրի խնդիրների լուծման և հասարակական ու պետական կառույցների միջև համագործակցության խթանման հարցերում:  


Շիրակի մարզպետի թարմ քաջագործություններից մի պատառ

 

20 | 01 | 2010 | 18:30 | Հաղորդագրություն

 

ՀՀ Շիրակի մարզպետի հրամանով Գյումրու

Օրհուս կենտրոնի գործունեությունը դադարեցված է

 

Գյումրիի բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնը Շիրակի մարզում սկսել է գործել 2007թ. դեկտեմբերի 12-ից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ Բնապահպանության նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Կենտրոնի գործունեության նպատակն է աջակցել Շիրակի մարզում հասարակության համար բնապահպանական տեղեկատվության հասանելի դարձնելուն, խթանել հասարակայնության մասնակցությունը այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացում, նպաստել բնապահպանական հարցերում հասարակայնության համար թափանցիկ միջավայրի ստեղծմանը, այդ ոլորտում արդարադատության մատչելիությանը, ուստի նաև երկրի ընդհանուր ժողովրդավարացման ու կառավարման բարելավմանը:


Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

 

20 | 01 | 2010 | 16:40 | Հայտարարություն

 

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2010 թվականի հունվարի 19-ին իմ դեմ հարուցված քրեական գործով մի այնպիսի դատավճիռ կայացրեց, որն արտառոց է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կոռումպացված եւ խամաճիկային դատական համակարգի համար:  


Վերջին ապացույցը

 

19 | 01 | 2010 | 20:30 | Հրապարակախոսություն

 

Ես երեխա էի, 70-ականներն էր: Գյումրու Կինո Երեւանին հարող մի քանի շենքերի բակերից մեկում եմ մեծացել ու այդ մեծ թաղում մեծուփոքր միմյանց գիտեին: Հիշում եմ, որ ամեն օր մի տարեց, ալեհեր մարդ կոստյում-փողկապով անցնում էր բակով ու մտնում իրենց շքամուտքը: Թաղում նարդու սեղանի տղամարդիկ, պատշգամբներից կախված պարապներն ու բրդի պառավները այդ 1-2 րոպեն մի քիչ սսկվում էին, լռելու պես էին լինում ու իրար հետ ինչ-որ բան էին փսփսում, ես փոքր էի` մի 5-8 տարեկան, բայց լավ հիշում եմ, որ ամեն անգամ տղամարդիկ` նրան չտեսնելու տալով եւ շատ լավ տեսնելով, քթների տակ հայհոյանք էին քրթմնջում. էլ` ծնող, էլ` լավ, էլ` սորտ, էլ` բալեք


Breitling. որպեսզի սարերը սեւ չհագնեն հանկարծ 

 

18 | 01 | 2010 | 18:30 | Մամլո Breitling հաղորդագրություն (2)

 

Ըստ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հետախուզական վարչության ստացած թարմ տեղեկությունների, անցած տարվա դեկտեմբերի կեսին ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն իր լավագույն 20 աշխատակիցների խրախուսել է միլիոնանոց ժամացույցներով: Թեւի: Միլիոնը վեց զրո ունի: 


Բողոք` ուղղված ՀՀ պետական եւ տեղական իշխանություններին

 

18 | 01 | 2010 | 14:45 | Մամլո հաղորդագրություն

 

Հունվարի 18-ին ժամը 10-ից սկսած Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդնրը հավաք են սկսել Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում: Հավաքի ընթացքում տաքսիստները ստորագրահավաք են կազմակերպել ՀՀ պետական եւ տեղական իշխանությունների ուղղված դիմում-բողոքի համար: Ժամը 11-ին մոտ 500 անհատ տաքսիներից բաղկացած ավտոշարասյունը անցել է Գյումրու Կարսի խճուղով, Օզանյան, Շիրակացի, Ալեք-Մանուկյան, Նժդեհի փողոցներով եւ բողոք-դիմումի մեկական օրինակ հանձնել Գյումրու քաղաքապետարան եւ Շիրակի մարզպետարան: Մյուս հասցեատերերին բողոքի օրինակները հանձնվում են օրվա ընթացքում առձեռն, կամ` պատվիրված նամակներով:  


Գյումրու անօթեւանների համար արվող շինարարության վերահսկողության համար

 

18 | 01 | 2010 | 14:30 | Բաց նամակ

 

Բաց նամակ

ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանին 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

                                                                                                                
Գյումրիում   Գլենդել Հիլզ  ՓԲԸ-ի կողմից իրականացվող  բնակարանաշինության սեյսմակայունության շուրջ առկա մտահոգությունների և որակի հրապարակային փորձաքննություն անցկացնելու խնդրի մասին


Հարգելի պարոն
նախագահ և պարոն վարչապետ.

 

2009 թվականին, երբ աղետի գոտում և հատկապես Գյումրիում երկարատև դադարից հետո վերջապես վերսկսվեց բնակարանների կառուցումը, ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթևան հազարավոր ընտանիքներում կրկին հույս ու հավատ արթնացավ, որ ի վերջո իրենք ևս կունենան ամուր, հարմարավետ և լուսավոր բնակարաններ: Սակայն դեռևս շինարարության ընթացքում գյումրեցի անօթևան ընտանիքների շրջանում խոսակցություն տարածվեց կառուցվող բնակարանների կասկածելի որակ ունենալու մասին: Եվ խոսքը ամենևին հարդարման աշխատանքների որակի մասին չէ


Ինչպես ուտել միլիոն, ուղեցույց սկսնակների համար

 

15 | 01 | 2010 | 20:00 | Մամլո տժժալու հաղորդագրություն (1)

 

Ըստ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հետախուզական վարչության հավաքած տեղեկությունների, անցած տարվա վերջին կիրակի օրը ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն որոշել է զվարճանալ քսանիննուկես միլիոն դրամով:

 

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Ա.Սեդրակյանի կազմած 2009 թվի դեկտեմբերի 17-ի` մեկ անձից գնման ընթացակարգի արձանագրության, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն Փի-Արթ ՍՊԸ-ից ձեռք է բերել Ամանորյա միջոցառման կազմակերպման ծառայություն (ձեռքբերման պայմանագիր-56):  


Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

 

12 | 01 | 2010 | 10:30 | Հայտարարություն

 

2008 թվականի Մարտի 1-ի հետեւանքները հաղթահարելու, օրինականության, հանդուրժողականության մասին ճամարտակող կոալիցիոն իշխանությունը 2010 թվականի հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրություններում սպասելիորեն ցուցադրեց, որ հավատարիմ է 2008 թվականի Մարտի 1-ի իր գործելակերպին: Քվեարկությունը զուգորդվեց խայտառակ բռնություններով, սպառնալիքներով, ընտրակեղծիքներով, ընտրական տեղամասի անժամանակ փակմամբ, եւ այս գործընթացները տեղի էին ունենում ընտրությունների օրինականությունն ապահովելու պարտավորություն կրող պետական մարմինների ուղղակի կամ անուղղակի հովանավորության պայմաններում: Արդյունքում մենք հերթական ապօրինի եւ կեղծված ընտրությունների ականատեսը դարձանք:


Գյումրու անօթեւաններին նորից խաբեցին, պատասխանատուներ չկան,

սովորականի պես

 

11 | 01 | 2010 | 12:00 | Մամլո շինարարական հաղորդագրություն-3

 

Չնայած բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնաների ամպագորգոռ ու շնչասպառ խոստումներին, 2009 թվի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գյումրու Մուշ-2 թաղամասում անօթեւանների համար կառուցվող որեւէ բնակարան շահագործման չի հանձնվել:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը 2009 թվի դեկտեմբերի 4-ին կոչ էր հրապարակել` ուղղված լրագրողներին եւ ԶԼՄ-ներին, կոչում մտահոգություն էր հայտնել այն մասին, որ գյումրեցի անօթեւաններին խոստացված եւ մինչեւ տարեվերջ շահագործման հանձնվելիք բնակարանների շինարարությունը ձախողված է: Դրան հետեւել էր Ժառանգությաւն կուսակցության հայտարարությունը, որում նույնպես նման մտահոգություն էր հայտնվել: Դեկտեմբերի 7-ին շինարարության կապալառու


2010
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter