Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում մարտի 25-ին հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը, որը ավանդաբար նշվում է Գյումրիում, այն օրվանից ի վեր, երբ բազմահազար հանրությունը համախմբվեց Խոսքի ազատության գաղափարի շուրջը, բարոյական եւ ֆինանսական աննախադեպ օժանդակություն ցուցաբերելով Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, ետ մղեց իշխանությունների մի քանի թեւերի եւ գերատեսչությունների գրոհը մարզային հեռուստաընկերության վրա, ու այդպիսով պաշտպանեց իր եւ հեռուստաընկերության խոսքի ազատության իրավունքը:


Բաց նամակ իրավապաշտպաններին եւ ՀՀ գլխավոր դատախազին

 

25 | 03 | 2010 | 15:00 | Բաց նամակ

 

Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի կալանավոր՝

Մուշեղ Պատվականի Հովհաննիսյանից

 

Նախօրոք ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ չարաշահել Ձեր ժամանակը, քանի որ այն ինչ գրելու եմ, փորձելու եմ անել մանրակրկիտ ձեւով, քանի որ ժամանակի ընթացքում համոզվել եմ, որ իմ շուրջը կատարվող բոլոր գործողությունները պատահականության արդյունք չեն եւ հիմնված են կողմնակալ եւ շահադիտական գործողությունների վրա:


Մարտի 25-ը նշվում է որպես Խոսքի ազատության օր

 

23 | 03 | 2010 | 13:00 | Ծանուցում

 

2010 թվի մարտի 25-ին ժամը 12:45-ին Գյումրիում տոնական հանդիսությամբ նշվելու է Խոսքի ազատության օրը:

 

Խոսքի ազատության օրվա հանդիսության ժամանակ հատուկ նվերներով պարգեւատրվելու են իրենց աշխատանքով աչքի ընկած հայաստանյան լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցները: Լինելու է Գյումրվա առանձնահատուկ հյուրասիրություն:


ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակեց Մարդու իրավունքների մասին իր զեկույցը

 

12 | 03 | 2010 | 17:00 | Զեկույց

 

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի Հայաստանին վերաբերվող մասի  նախաբանում ասվում է.

 

Հայաստանը շուրջ 3.2 միլիոն բնակչությամբ սահմանադրական հանրապետություն է:
 

Սահմանադրությամբ նախատեսվում է ընտրվող նախագահ ու միապալատ օրենսդիր կառույց (Ազգային ժողով): Երկրում գործում է բազմակուսակցական քաղաքական համակարգ: Նշանակալի խախտումներով անցած 2008թ. փետրվարի նախագահական ընտրություններն ու դրա հաջորդած բողոքի ցույցերի բռնի ցրումը, որի արդյունքում մահվան 10-ը դեպք գրանցվեց, շարունակեցին հող պատրաստել քաղաքական ճգնաժամի համար, որը տարվա ընթացքում մնում էր մեծամասամբ չլուծված և արդյունքում կային մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ:


Խայտառակության եւ արդարության սահմանագծին

 

20 | 02 | 2010 | 10:00 | Հետաքննություն

 

Ո՞վ կարող է վերջապես կարգի հրավիրել Շիրակի մարզպետին

 

Դժվար է ասել, թե ինչով է առաջնորդվում Շիրակի մարզպետը մարզի մի քանի դպրոցների դեմ ասպատակություններ նախաձեռնելով, բայց այդ մասին, հաշվի առնելով անցած 2 տարիների նրա գործողությունների եւ դիտավորյալ անգործությունների ուսումնասիրությունները, պարզորոշ եզրահանգումներ անել հնարավոր է:

 

2009-ի սկզբից Գյումրու թիվ 19 դպրոցի դեմ Շիրակի մարզպետարանի դիտավորյալ գործողությունների պատմությունը հիմնականում հանրահայտ է: Եւ այդ դպրոցի խորհուրդը քանդելու Շիրակի մարզպետի գործողությունների մասին իմ բողոքներն ու հաղորդագրությունները վերջապես հասել են Ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժին եւ նյութեր են նախապատրաստվում ըստ այդմ: Այդ գործով, իհարկե, մանկամտություն է անգամ ակնկալել, որ վերջապես Շիրակի մարզպետը պատասխանատվություն է կրելու քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներն ունեցող գործողությունները կատարելու համար (ինքնիրավչություն, լիազորությունների չարաշահում), ու դատվելու է, ապա` ազատազրկվելու: Համարյա վստահաբար կարելի է ասել, որ քրեական գործ անգամ չի հարուցվելու:


Անհատ տաքսիների վարորդների պատասխանը ՀՀ իշխանությունների առաջարկներին

 

18 | 02 | 2010 | 15:00 | Լուր

 

Փետրվարի 18-ին Շիրակի եւ Լոռու մարզերի թվով մոտ 500 անհատ տաքսիների վարորդները Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ ստորագրեցին հետեւյալ պատասխանը իշխանությունների առաջարկներին:


Անհատ տաքսիների վարորդների հանրահավաքը` Գյումրիում փետրվարի 18-ին, ժամը 12-ին, մուտքն ազատ է ....

 

17 | 02 | 2010 | 11:00 | Հայտարարություն

 

Իրազեկում

 

Ինչպես հայտնի է Շիրակի մարզի թվով 824 անհատ տաքսիների վարորդները ոլորտը կարգավորելու կոչված ՀՀ օրենսդրության բազմաթիվ դրույթների դեմ 2010 թվի հունվարի 18-ի բողոքի ակցիայի ժամանակ դիմոմ-բողոք էին կազմել` ուղղված ՀՀ օրենսդիր, գործադիր եւ Գյումրու տեղական իշխանություններին: Այդ դիմումին ի պատասխան ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը օրենսդրությունը վերանայելու առաջարկություններ էր ներակայացրել տաքսիսներին եւ այդ առաջարկներին պատասխանելու համար տաքսիստերը որոշել են հանրահավաք հրավիրել Գյումրիում:


Ո՞վ կարող է կարգի հրավիրել Շիրակի մարզպետին

 

10 | 02 | 2010 | 17:30 | Հաղորդում

 

ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ,

Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցման հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լ.Բարսեղյանից

 

Հաղորդում (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին)

 

Հարգելի պարոն Հովսեփյան,  

 

Ստորեւ ներկայացվող բավականաչափ երկար պատմություն ունեցող խնդրի լուծումը, չնայած ՀՀ Վարչապետին, ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ տարածքային կառավարման նախարարին հղված մի շարք դիմումներն ու բողոքները, տեղի չի ունենում` Շիրակի մարզպետի դրսեւորած պաշտոնեական լիազորություններն անցնելու, անփութության եւ ինքնիրավչության հետեւանքով:


Թշվառների ամլությունը.

Խառը զգացումներ տրոյական ձիու լցոնման առթիվ

 

05 | 02 | 2010 | 22:00 | Հրապարակախոսական

 

ՀՌԱՀ ներկայացրած

Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագծի լույս աշխարհ գալու կապակցությամբ

 

Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային[1] հանձնաժողովը տպավորություն է թողնում, թե հեռուստաընկերություններին հալածելու եւ նրանց դեմ այլ հալածիչների հարձակումներին զորակցելու իր լծակները սահմանափակ են կամ անբավարար: Իրականում, բացառությամբ մեկ դեպքի, իր գոյության ութ տարիների ընթացքում այս մարմինն ինչպես կամեցել` այնպես էլ բովանդակեցրել է հեռարձակողներին: Բաղրամյան 26-ից եկած հրահանգներով` իր մոտ, իսկ հասարակական, քաղաքական սրացումների նախօրեներին կամ ընթացքում հենց Բաղրամյան 26-ում անցկացված` հեռարձակողների տերերի կամ կառավարիչների ուղեղների լվացման եւ արդուկման արդյունքները տպավորիչ են անգամ առանց այս նախագծի: ՀՌԱՀ-ը, ունենալով հեռարձակման եւ գովազդային գործող օրենսդրությունը խախտող հեռուստաընկերություններին 8 տարում 8000 անգամ օրենքի ուժով կարգի հրավիրելու հնարավորություն ու պարտավորություն, հատուկենտ դեպքերում է օգտագործել իր լծակները, այսպիսով, զանգվածային անգործությամբ խտրական վերաբերմունք է դրսեւորել հեռուստաընկերությունների նկատմամբ, մեկին տուգանելով` մյուսներին հասկացնելով իր ըղձանքը, 2002-ի ապրիլի երկուսի երկու օրինակները անխոս ցուցանելով, հատուկ ունակություններով կարեցել է միավորել հեռարձակողներին մի այլանդակ գաղափարի շուրջ, թե` իշխանությունները միշտ ճիշտ են, իսկ այս երկրի կայունության պահպանման գործում հեռարձակողները սահմաններից բերվող բանակի, վարժեցված հաստագլուխների եւ Չերյոմուխա միլիցոնց հետ նույն խրամատներում են` կողք-կողքի: Այդպիսով ՀՌԱՀ-ը, կարգավորիչ մարմին չդառած, վերածվել է բովանդակության վերահսկող մարմնի, սկսեց այնպես` ինչպես հանձնարարված էր, եւ այդպես էլ քշում է մինչ օրս:


Իշխանությունները փոխզիջում են առաջարկում տաքսիստներին

 

02 | 02 | 2010 | 22:00 | Հաղորդագրություն (Տաքսի-2)

 

Հունվարի 18-ին Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդները բողոքով դիմել էին ՀՀ Նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ Վարչապետին, Շիրակի մարզից ՀՀ ԱԺ պատգամավորներին, Գյումրու քաղաքապետին, Գյումրու ավագանու անդամներին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյանին, Շիրակի մարզպետ Լ.Նանյանին, բացատրելով, որ ոլորտը կարգավորելու նպատակ ունեցող օրենսդրությունը իրենց համար անընդունելի է, որովհետեւ այն հաշվի չի առնում վերջիններիս շահերը եւ ծանր սոցիալական կացության մեջ են դնում իրենց: Տաքսիստները իրենց բողոքում պահանջում էին վերանայել այդ օրենսդրությունը, պատրաստակամություն հայտնելով տարեկան 25-30 հազար դրամ հարկ վճարել տաքսի ծառայություններ մատուցելու համար:  


Հարավկովկասյան իրավապաշտպան ցանցի հայտարարությունը

 

01 | 02 | 2010 | 17:30 | Հայտարարություն

 

2010թ. հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մ.Մարտիրոսյանի նախագահությամբ Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է ազատազրկման 7 տարի ժամկետով:

 

 
   

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter