Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2010 թվի ապրիլ ամսվա լատվական հոսքը


Սերը Խարտիայի ժամանակ

 

29 | 04 | 2010 | 17:00 | Հրապարակախոսություն

 

Վերջերս Թուրքիո ծմակներից մեկում մի մաքի լույս աշխարհ էր բերել մարդկային դեմքով ուլիկի: Հասկանալի է` մեռած: Աստված քմծիծաղել էր, բայց ցանկասեր հովիվն էր մեղավոր: Այսպես է ստացվում, երբ խախտվում է բնական ներդաշնակությունը: Բաներ կան, որ չեն ասվում, հասկացվում են: Այս դրույթը աստվածաշնչից չի քաղված, բարեբախտաբար. բաներ էլ կան, որ չնայած իսպառ հասկանալի են, դեպքից դեպք հարկ է ասել, թե չէ մարդկային հիշողությունը դավադիր խառնվածք ունի:

 

Ավետարան ըստ Վազգենի

 

Չնայած այն հանրահայտ հանգամանքին, որ ամեն ինչ փոփոխվում է, եւ այն ակնհայտ տպավորությանը, թե մեր իրականության մեջ ամեն ինչ արդեն բավականաչափ կանխատեսելի է եւ իրադարձությունների մասին զարմանք հայտնելը քրքիջ կհարուցի, »»»


Այն մասին, թե ինչպես Շիրակի մարզպետը հաղթեց ՀՀ վարչապետին 

 

29 | 04 | 2010 | 12:00 | Հաղորդագրություն

 

Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնից ՀՀ Վարչապետին Ողջի գյուղի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար օրինական կերպով անցկացված մրցույթում հաղթած թեկնածուին »»» 


Տարբերել Վարունգը 

 

22 | 04 | 2010 | 18:00 | Վերլուծական

 

«... Ովքե՞ր են գրում հնդկացիների դեմ ճակատամարտերի մասին. վիգվամը վամպումից չտարբերող պարոնները, որոնք կյանքում երբեք գլխապատառ չեն փախել՝ փրկվելով տոմահավկներից կամ չեն հանել նետերը իրենց ցեղակիցների մարմնից՝ դրանցով կանգառի ժամանակ խարույկ վառելու համար։ Ովքե՞ր են սթափության սրտառուչ կոչեր գրում եւ բոլորից բարձր ոռնում հարբեցողության վնասների մասին. մարդիկ, որոնք միայն գերեզմանում կսթափվեն»:

Մարկ Տվեն, «Թե ինչպես ես խմբագրեցի գյուղատնտեսական թերթը»

 

Շարունակեմ Մարկ Տվենին. իսկ ովքե՞ր են էթիկական սկզբունքների խարտիա գրում հեռուստաընկերությունների համար. լուրը ռեպորտաժից, էթիկական կանոնները օրենքից չտարբերող դիլետանտները, որոնք կոկորդ են պատռում, թե պետք չէ վթարների ու աղետների մասին տեղեկություններ տարածել, որ հանկարծ բնակչությունը դեպրեսիայի մեջ չընկնի, մարդիկ, ովքեր կարծում են (սովետական սմքած ուղեղների մտագարություն), որ եթե աղետի մասին չխոսես՝ աղետներն իսպառ կվերանան, իսկ «շաքար, շաքար ասելով՝ բերանդ կքաղցրանա» »»»


ՀՀ Վարչապետի լռության եւ Շիրակի մարզպետի անգործության մասին

 

22 | 04 | 2010 | 18:00 | Բողոք-3 

 

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին

Պատճենը` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ,

Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցման հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լ.Բարսեղյանից

 

06 ապրիլի, 2010

 

Բողոք-3

Շիրակի մարզպետի եւ Ձեր անգործության մասին

 

Պարոն Սարգսյան,

Ես 2009 թվի դեկտեմբերի 4-ին եւ 2010 թվի հունվարի 21-ին դիմել էի Ձեզ Շիրակի մարզի Ողջի գյուղի դպրոցի տնօրենի թափուր »»»


Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիռնովին

 

22 | 04 | 2010 | 13:00 | Դիմում 

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունից

 

Հարգելի պարոն նախագահ,

 

Հայաստանի Գյումրի քաղաքում գործող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, այլընտրանք չունենալով, այս ծանր կացության մեջ դիմում է Ձեզ, ակնկալելով մեր քաղաքից տարիներ առաջ Տիրասպոլ տեղափոխված եւ այդտեղ բնակվող հայազգի, երիտասարդ, բայց արդեն հանրահայտ լրագրող Էռնեստ Վարդանյանի հարցով Ձեր անձնական միջամտությունը:  »»»

 

Обращение Клуба Журналистов "Аспарез" президенту Приднестровской Молдавской Републиски по делу Эрнеста Варданяна PDF »»»

 

Application of the Journalists Club "Asparez" to the Pridnestrovian Moldavian Republic president on Case of Ernest Vardanyan PDF »»»


Նամակ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին

 

20 | 04 | 2010 | 16:00 | նամակ

 

Президенту Всемирного армянского конгресса,

Президенту Союза армян России

Господину Абрамяну Ара Аршавировичу.

  

Уважаемый Ара Аршавирович.

 

Мы обращаемся к вам  в связи арестом спецслужбами Приднестровской Молдавской Республикой члена Совета правления Союза армян Приднестровья, известного журналиста и политолога Эрнеста Варданяна. Он был задержан 7-го апреля по обвинению в государственной измене. (Статья УК, по которой предъявлено обвинение, предполагает наказание в виде лишения свободы сроком до 20-и лет.) При этом ничего не сообщается о том, что именно незаконного допустил Эрнест.  »»»


Տանջելով են սպանել Էրեխուս

 

20 | 04 | 2010 | 11:00 | ռեպորտաժ, ըստ www.hra.am

 

Ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանությունում չպարզված հանգամանքներում մահացած, ըստ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի «ինքնասպանություն» գործած 24-ամյա Վահան Խալաֆյանի հարազատները համոզված են,  որ տեղի ունեցածը  սպանություն է։ Հարազատների խոսքով ոստիկանության բաժնում Վահանին  անմարդկային խոշտանգումների են ենթարկել ու սպանել։

Վահանի մայրը՝ տիկին Անահիտը, ով ողբում էր որդու մահը, պատմում էր, որ որդու կրծքավանդակի վրա դանակով արված խաչաձև կտրվածք է եղել, ամբողզջ մարմինը՝ դեմքն ու ոտքերը ծածկված են եղել կապտուկներով, իսկ փորի վրա երկու անցք են հայտնաբերել։ »»»


Մեսրոպ Հարությունյան.

Առաջարկվող օրինագիծը վտանգավոր է ԶԼՄ-ների համար 

 

10 | 04 | 2010 | 12:50 | Ելույթ. ՀՀ ԱԺ լսումների ժամանակ

 

Սկսեմ նրանից, որ ես կողմնակից եմ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը:

Այս մեկ նախադասությամբ ավարտվում են իմ դրվատանքի խոսքերն այսօր քննարկվող օրինագծերի վերաբերյալ, որովհետեւ, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ներկայացված տեսքով, իմ կարծիքով նախ՝ հակասում է »»»


Արտակ Զեյնալյանի ելույթը FIDH երեւանյան համաժողովում

 

08 | 04 | 2010 | 21:30 | Ելույթ

 

Ես հանդես եմ գալիս որպես 2008թ. մարտի 1-ին Երևանում խաղաղ ցույցի դեմ իշխանության կողմից գործադրված բռնության հետևանքով զոհված մարդկանց հարազատների և նույն իրադարձություններից հետո բանտերում հայտնված կամ այլ կերպ հայածված քաղբանտարկյալների ներկայացուցիչ: Նյութը դյուրընկալելի դարձնելու համար նախ անհրաժեշտ եմ համարում համառոտ ներկայացնել այն ամենն, ինչը հանգեցրեց 2008թ. մարտի 1-ի հիշատակած դեպքերին: »»»


Մրցույթ մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համար

 

06 | 04 | 2010 | 19:00 | Ծանուցում

 

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ

 

 

 

 

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (ԲՀԻՕՀՀՄ) իր Քաղաքացիական հասարակություն ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում գործունեություն »»»


Ապրիլի 6-8-ը տեղի կունենան բողոքի ակցիաներ եւ պիկետներ

 

05 | 04 | 2010 | 21:30 | Հաղորդագրութուն

 

Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն գտնում է, որ ապրիլի 6-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը ըստ էության մեկնարկելու է մի երկրում, որտեղ առկա են քաղաքական բանտարկյալներ: Ուստի ապրիլի 6-ից 8-ը Կոմիտեն պիկետներ և բողոքի ակցիաներ է կազմակերպելու այն վայրերում որտեղ ֆեդերացիան անց է կացնելու իր համաժողովները` պահանջելով  քաղբանտարկյալների ազատ արձակումը: 
 
Ակցիաները տեղի կունենան. 


Ապրիլի 6-ին, ժամը 13.00-ից մինչև 18.00-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտ 
Ապրիլի 7-ին և 8-ին, ժամը 10.00-ից մինչև 13.00-ն Մարիոթ և Էրեբունի հյուրանոցների մոտ: »»»


Դատավոր աշխատող Էդվարդ Նահապետյանի ուսումնատենչ անգործության մասին

 

29 | 03 | 2010 | 18:00 | Հաղորդագրութուն-1

 

«Լ.Բարսեղյանն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզպետ` Լ.Նանյանի` «Տեղեկատվությունը տրամադրել պարտադրելու պահանջի մասին»» թիվ ՎԴ5/0090/05/10 վարչական գործով նախնական դատական նիստը, որ ըստ  »»»


Գյումրիում նշվեց Խոսքի ազատության օրը

 

25 | 03 | 2010 | 23:00 | Հաղորդագրութուն

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մարտի 25-ին հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը, որը ավանդաբար նշվում է Գյումրիում, այն օրվանից ի վեր, երբ բազմահազար հանրությունը համախմբվեց Խոսքի ազատության գաղափարի շուրջը, բարոյական եւ ֆինանսական աննախադեպ օժանդակություն ցուցաբերելով Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, ետ մղեց իշխանությունների մի քանի թեւերի եւ գերատեսչությունների գրոհը մարզային հեռուստաընկերության վրա, ու այդպիսով պաշտպանեց իր եւ հեռուստաընկերության խոսքի ազատության իրավունքը:»»»


Բաց նամակ իրավապաշտպաններին եւ ՀՀ գլխավոր դատախազին

 

25 | 03 | 2010 | 15:00 | Բաց նամակ

 

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր՝

Մուշեղ Պատվականի Հովհաննիսյանից

 

Նախօրոք ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ չարաշահել Ձեր ժամանակը, քանի որ այն ինչ գրելու եմ, փորձելու եմ անել մանրակրկիտ ձեւով, քանի որ ժամանակի ընթացքում համոզվել եմ, որ իմ շուրջը կատարվող բոլոր գործողությունները պատահականության արդյունք չեն եւ հիմնված են կողմնակալ եւ շահադիտական գործողությունների վրա: »»»


Մարտի 25-ը նշվում է որպես Խոսքի ազատության օր

 

23 | 03 | 2010 | 13:00 | Ծանուցում

 

2010 թվի մարտի 25-ին ժամը 12:45-ին Գյումրիում տոնական հանդիսությամբ նշվելու է Խոսքի ազատության օրը:

 

Խոսքի ազատության օրվա հանդիսության ժամանակ հատուկ նվերներով պարգեւատրվելու են իրենց աշխատանքով աչքի ընկած հայաստանյան լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցները: Լինելու է Գյումրվա առանձնահատուկ հյուրասիրություն: »»»


ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակեց Մարդու իրավունքների մասին իր զեկույցը

 

12 | 03 | 2010 | 17:00 | Զեկույց

 

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի Հայաստանին վերաբերվող մասի  նախաբանում ասվում է.

 

Հայաստանը շուրջ 3.2 միլիոն բնակչությամբ սահմանադրական հանրապետություն է:
 

Սահմանադրությամբ նախատեսվում է ընտրվող նախագահ ու միապալատ օրենսդիր կառույց (Ազգային ժողով): Երկրում գործում է բազմակուսակցական քաղաքական համակարգ: »»»

 

 
   

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter