Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2010 թվի մայիս-սեպտեմբեր ամիսների լատվական հոսքը


Ջրաչափերի գործով մեղադրյալ Մուշեղ Հովհաննիսյանի նամակը ՀՀ Վարչապետին

 

13 | 09 | 2010 | 18:30 | Բողոք                           

  

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը նամակը հրապարակվում է Մուշեղ Հովհաննիսյանի խնդրանքով

   

Պարոն Վարչապետ`

 

2010 թվի ապրիլի 2-ին եւ 21-ին Ձեզ էի դիմել եւ խնդրել, որպեսզի ինձ ազատեք ՀՀ քաղաքացու կոչումից, քանի որ ոչ ոք Ձեր կառավարությունում չի կարող կամ չի ուզում խառնվել Շիրակի Ինքնավար Ոստիկանության Մարզի բնակիչների ճակատագրերին:

 

 

Արդյունքում Ձեզ հաճոյանալու համար եւ իրենց ազնիվ դիրքերը ամրապնդելու համար նույն մարզի դատախազը ավելացրեց եւ մեղսագրեց եւս մեկ հանցագործություն 99 տուժողով:


Միջադեպ Ստամբուլի օդանավակայանում

 

13 | 09 | 2010 | 16:30 | Հաղորդագրություն                           

 

Մենք (11 հոգի) ժամանել էինք Ստամբուլ` մեր կողմից կազմակերպված տարածաշրջանային կոնֆերանսին մասնակցելու համար: Մեզ հետ նույն չվերթով Երեւանից ժամանած մոտ երկու տասնյակ ուղեւորների թուրքական իմիգրացիոն ծառայությունները հատուկ ստուգման եւ հարցապնդման էին ենթարկել: Մասնավորապես, ապացույցներ էին պահանջում՛ թե արդյո՞ք եկածները մնալու, կացության եւ վերադարձի համար բավարար միջոցներ ունեն: Շեշտեմ, որ այդ կարգի ստուգման ենթարկել էին բացառապես Երեւանից ժամանած չվերթի ուղեւորներին:


Բանակում սպանված սպա Արտակ Նազարյանի մոր բաց նամակը ՀՀ պաշտպանության նախարարին

 

07 | 09 | 2010 | 19:30 | Բաց նամակ                                  ըստ www.lragir.am-ի 

 

Տավուշի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է.


Օպե, էսի վճորովի ա, կամ, թե ինչու բնապահպանության նախարարությունը հարցումներին չի պատասխանում ըստ էության 

 

01 | 09 | 2010 | 14:00 | Հարցում 

 

ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ,

ՀՀ քաղաքացի Լեւոն Բարսեղյանից

 

Հարգելի պարոն Հարությունյան,

 

2009 եւ 2010 թվականներին ես, Սեւանա լճափնյա տարածքների մասին տեղեկություններ ստանալու նպատակով, Ձեզ 4 հարցում եմ հղել (18 hուլիսի, 5 հոկտեմբերի, 10 նոյեմբերի, 2009թ., եւ 20 հունվարի, 2010թ.-հարցումները տեսեք կից հավելվածում): Առաջին երկուսին ի պատասխան ստացել եմ 2009 հոկտեմբերի 14-ով թվագրված N 0001518, 5/08/1320-09 գրությունը, որում մասնավորաբար ասվում է. Միաժամանակ, ըստ ՀՀ կառավարության 18.12.2008թ., թիվ 1563-Ն որոշման 10-րդ կետի` լողափերի կազմակերպման համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող հողամասերի մակերեսների գումարային չափը չի կարող գերազանցել լողափի գոտու ընդհանուր տարածքի 80 տոկոսը` մնացած հատվածում ապահովելով հանրության կողմից լողափի անարգել օգտագործման հնարավորությունը::


ԱՄՆ պետական քարտուղարի պատասխան նամակը Հարավկովկասյան իրավապաշտպան ցանցի հայաստանյան անդամների նամակին

 

26 | 08 | 2010 | 15:00 | Նամակ

 

ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնը 2010 թվի օգոստոսի 24-ին պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների այն նամակին, որով վերջիններս դիմել էին իրեն` Երեւան կայացած այցի ժամանակ` հուլիսի 5-ին: Ստորեւ ներկայացվում ԱՄՆ պետքարտուղարի նամաիի թարգմանությունը եւ բնօրինակը:

 

24 օգոստոսի, 2010 թ.

 

Հարգելի ընկերներ,

 

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հուլիսի 5−ի Ձեր նամակի համար, որտեղ դուք եւ Ձեր գործընկերները Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ ՀԿ−ներից ինձ


Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման մասին

 

24 | 08 | 2010 | 13:45 | Մամլո հաղորդագրություն                   English version

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, 2008 թվի հոկտեմբերից մինչեւ 2010 թվի հուլիսը, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի  


Հերթական խայտառակությունը.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն չունի այն մասին,

թե իր աշխատակիցներից ինքն ում է նվիրել 20 Breitling ժամացույցները, որպես խրախուսանք  

 

26 | 07 | 2010 | 15:30 | Մամլո հաղորդագրություն

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2009 թվի դեկտեմբերին իր 20 աշխատակիցներին խրախուսելու համար գնել էր 912.000-ից 1.134.300 դրամ արժեցող շվեյցարական 20 հատ Breitling մակնիշի ձեռքի ժամացույց (21.261.000 դրամ ընդհանուր արժողությամբ) եւ տարեմուտի տոնական հանդիսություն էր պատվիրել Մարիոտ-Արմենիա հյուրանոցում 270 հոգու համար (29.500.000 դրամ ընդհանուր արժողությամբ):  


Հարավային կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան անդամ-կազմակերպությունների դիմումը ԱՄՆ պետական քարտուղարին

 

05 | 07 | 2010 | 15:30 | Նամակ

 

Հարգելի տիկին պետքարտուղար,

 

Հայաստան կատարած Ձեր այս այցը գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրվածության արտահայտություն:  


Համարյա անիրագործելի հանձնարարականներ ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով զեկուցողի կողմից

 

19 | 06 | 2010 | 13:00 | Հայտարարություն           ըստ www.tert.am-ի նյութերի

 

Ավարտելով Հայաստան կատարած իր այցելությունը՝ ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով Հատուկ զեկուցողը` Մարգարեթ Սեկագիան, հրապարակել է հայտարարություն, որում մի շարք առաջարկություններ է անում։ Ստորև ներկայացվում է հայտարարությունը.

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը 2010թ հունիսի 14-18


Վերջապես կպարզվի, թե ինչպես է Շիրակի մարզպետը բաշխել բյուջեի միջոցները

 

18 | 06 | 2010 | 13:30 | Հաղորդագրություն                 անգլերեն

 

2009 ապրիլի 9-ից 2010 թվի հունիսի 8-ը Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի իրականացրած Հաշվետվողականությունը տեղեկատվության ազատության միջոցով ծրագրի շրջանակներում (ծրագրի դրամաշնորհային օժանդակությունը` Գործընկերություն հանուն ժողովրդավարության կազմակերպության) Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացվել են


Հայաստանյան հեռուստառադիոարդյունաբերությունը այս նախագծի` օրենք դառնալու դեպքում մնալու է անազատ

 

06 | 06 | 2010 | 22:00 | Հայտարարություն

 

Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված լսումներից (26.05.2010թ.) հետո ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովը ձեռնամուխ էր եղել հնչած առաջարկությունների քննարկմանը:


Գյումրու հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների բողոքը

 

04 | 06 | 2010 | 20:30 | Բողոք

 

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հ.Աբրահամյանին

ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին

ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին

ՀՀ Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանին

 

Հարգելի պարոնայք,

 

Մեր ունեցած փաստերը, մեզ թույլ են տալիս հայտարարել, որ Գյումրիում քաղաքաշինական բիզնեսը վաղուց արդեն չի ենթարկվում պատշաճ վերահսկողության համապատասխան կառույցների կողմից եւ քաղաքի պատմական կենտրոնում վերականգնումն ու կառուցապատումը վերածվել է պաշտոնյաների անձնական հայեցողությամբ տարածքներ վաճառելու եւ երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրելու մոլուցքի:


Սալդաֆոնիզմը` հոգեւարքի մեջ

 

02 | 06 | 2010 | 20:30 | Հայտարարություն

 

2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների եւ ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի Ազատության հրապարակ:


ԵԱՀԿ-ն կիսում հայաստանյան հասարակական կազմակերպությունների եւ հեռարձակողների մտահոգությունները

 

02 | 06 | 2010 | 16:10 | Հայտարարություն

 

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է անում վերանայել հեռարձակման մասին ՀՀ օրենսդրության փոփոխությունների նախագիծը` լրատվամիջոցների բազմակարծությունը խթանելու նպատակով:


Ասոցացվելուց շատ առաջ

 

02 | 06 | 2010 | 12:31 | Հայտարարություն        Անգլերեն-English

 

2010 թ. մայիսի 10-ին ԵՄ Ընդհանուր հարցերով խորհուրդը հաստատեց ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններ սկսելու հանձնարարականները: Նշվում է, որ ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ առաջընթացը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների ու սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա։  


Ոստիկանությունը հարձակվում է լրագրողների վրա

 

02 | 06 | 2010 | 12:30 | Հայտարարություն  

 

2010 թվականի մայիսի 31-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս բերման է ենթարկվել, ապա եւ ձերբակալվել Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը հոդվածի 1-ին մասով: Թե ինչպես է 23-ամյա աղջիկը բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, անհայտ է մնում:


Xter.net-ից թե մարդ գտնեք, ձայն հանեք ....

 

27 | 05 | 2010 | 12:30 | Լուր 

 

Կա մի հինավուրց սովետահայ անեկդոտ.

Բանտում կալանավորները զզվում են հայհոյախառը խոսքերից ու խոսակցություններից, յոթնհարկանի հայհոյանքներից եւ հիշոցներից, ու որոշում են այլեւս չհայհոյել: Միջներից մեկը, որ թունդ հայհոյողներից է լինում, դիմադրում է  այդ որոշմանն ու ցանկանում փոխհատուցում ստանալ, թե` բա ինչպե՞ս հայտնենք մեր զայրույթը հայհոյանքի փոխարեն: Վերջը որոշում են ասել Դու լավ բան չարեցիր, եւ վերջ, դրանով հասկանալ  


Կառավարություն չի ապահովել նախագծի պատշաճ որակ

 

17 | 05 | 2010 | 16:30 | Հայտարարություն 

 

Երեւանի մամուլի ակումբի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Մամուլի աջակցության Ինտերնյուս ՀԿ հայտարարությունը` Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ


Կարէն Ա.Սիմոնեան. Պէտք է սովորենք Հայերէն մտածել

 

17 | 05 | 2010 | 15:30 | Հրապարակախոսություն

 

Մէկ Հայրենիք ունեմ, որ ֆրանսերէն լեզուն է։

Ալբեր Կամււ


...Ի
սկ միակ հայրենիքդ Հայերէնն է


Իմ մայրենի Լեզուն է իմ Հայրենիքը։
Բայց թերեւս աւելի ճիշտ կը լինէր ասել որ մայրենի Լեզուն՝ Հայերէնը, իմ hայրերի ու նախաhայրերի ստեղծած ու ինձ ժառանգած երկիրը այս աշխարhի մէջ hաստատող գրաւականն է։ Ուստի եւ հէնց մայրենի Լեզուն է որ միշտ ենթարկւում է  


Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության հայտարարությունը Էռնեստ Վարդանյանի պաշտպանության մասին

 

12 | 05 | 2010 | 21:30 | Հայտարարություն 

 

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Մերձդնեստրում  հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի կապակցությամբ:

 

Մերձդնեստրի ազգային անվտանգության նախարարության տարածած տեսանյութը, որում Վարդանյանը խոստովանել է, թե իբր ինքը  համագործակցել է Մոլդովայի իշխանությունների հետ, ըստ էության նրա նկատմամբ կիրառված բռնության եւ շանտաժի արդյունք են, ինչի մասին լրագրողը նախապես տեղեկացրել էր իր ապրիլյան հայտարարությունում:


Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի եզրակացությունը ՀՌԱՀ

Չափորոշիչների մասին

 

12 | 05 | 2010 | 20:30 | Եզրակացություն

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահից խնդրել էր իրեն տրամադրել վերջերս հաստատված եւ ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող


Հայաստանն էլ դիտարկվեց. արդյունքները համարյա արտացոլում են այն, ինչ կա

 

12 | 05 | 2010 | 20:30 | Ռեպորտաժ

ՄԱԿ, Համընդհանուր պարբերական դիտարկում-Universal Periodic Review (UPR)

Ժնեւում մայիսի 6-ին Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման սկզբում զեկույցով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: Նա իր զեկույցում անդրադարձավ ցեղասպանության ճանաչման առաջնահերթությանը երկրի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, մահապատժի վերացմանը Հայաստանում, խոսեց այն մասին, որ սկսած 2005 թվից ոչ կառավարական կազմակերպությունների երկու խմբեր` հանրային մոնիտորինգային խմբեր դիտարկումներ


Ղրղզստանը դիտարկվեց, հերթը Հայաստանինն է

 

12 | 05 | 2010 | 20:30 | Ռեպորտաժ

 

ՄԱԿ, Համընդհանուր պարբերական դիտարկում-Universal Periodic Review (UPR)

 

Version in English

 

Համընդհանուր պարբերական դիտարկումը (Universal Periodic Review (UPR)) ՄԱԿ-ի նախաձեռնած նոր մեխանիզմներից է, որը նպատակը ՄԱԿ-ի անդամ 192 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի ամփոփումն է քառամյա պարբերականությամբ: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2006 թվի 60/251 բանաձեւով ստեղծված այս համակարգը որոշակի ժամանակացույցով հաշվետվության է կանչում երկրներին: Տարեկան գումարվում է դիտարկումների 3 նստաշրջան, յուրաքանչյուր նստաշրջանում լսում են 16 երկրի իրավիճակ: Նստաշրջանները գումարվում են Ժնեւում` Ազգերի պալատում: Դիտարկումների առաջին շրջանը սկսվել է 2008-ին եւ ավարտվելու է

 
   

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter