Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2011 թվի փետրվար ամսվա լատվական հոսքը


Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների հայտարարությունը ՀՀ Կառավարության 2011 թվի փետրվարի 24-ի որոշման մասին

 

25 | 02 | 2011 | 20:00 | Հայտարարություն-2-վարորդներ

 

Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, ստանալով ՀՀ Կառավարության փետրվարի 24-ի նիստի ժամանակ ընդունված` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մի մասի մաքսազերծման համար անտոկոս վարկեր տրամադրելու մասին լուրը, վերլուծելով ՀՀ վարչապետի եւ այլ պաշտոնյաների խոսքերն այդ խնդրի շուրջ, ինչպես նաեւ անցած 18 օրերի մեր պայքարի ընթացքը, հայտարարում ենք հետեւյալը.


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՈՐՈՆՎՈՒՄ Է

 

20 | 02 | 2011 | 16:00 | Հայտարարություն

 

Որոնվում է այս արարածը, ով ոստիկանական հագուստ եւ փոխգնդապետի ուսադիրներ է կրում:

 

Սա փետրվարի 17-ի կեսօրին, Գյումրու Խաղաղության օղակի (Բագրատունյաց օղակ) եւ Սայաթ-Նովա փողոցի հատման կետում, այն ժամանակ, երբ ոստիկանությունը փակել էր Սայաթ-Նովա փողոցը եւ պաշարման մեջ էր պահում այն, հրապարակավ հայհոյել է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին եւ փախել` թաքնվել միլիցոնց արանքներում:

 

Ակումբը այս լկտիության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին: Միաժամանակ ակումբը, համապատասխան հատուցման գործողությունների համար որոնում է սրան, ում տղամարդկությունը բավարարում է հազիվ կնոջը հայհոյել ու թաքնվել շեֆերի փեշի տակ:      


Հայտարարություն Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի դռան վրա.

միլիցոնց մուտքը ակումբ անցանկալի է

 

20 | 02 | 2011 | 16:00 | Հայտարարություն

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ´Ն

 

Դուք մուտք եք գործում Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ:

 

Եթե դուք ոստիկան եք` բացահայտ կամ ծպտյալ, ապա մեր պարտքն է Ձեզ տեղեկացնել, որ 2011 թվի փետրվարի 8-ի, 10-ի եւ 16-ի ոստիկանական ուժերի կողմից ակումբի հարակից թաղամասերի պաշարման` քաղաքացիների անցուդարձի ապօրինի արգելափակման դեպքերից հետո ոստիկանների մուտքը ակումբ չի խրախուսվում: Այստեղ ձեր նկատմամբ ընկերական կամ հարգալից վերաբերմունք չակնկալեք:


Հետապնդումները վերսկսվում են ընտրություններին ընդառաջ

 

18 | 02 | 2011 | 18:00 | Հայտարարություն 

 

Հունվարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ին պարտավորեցրեց մեկամսյա  ժամկետում ապամոնտաժել  Գյումրու Վ. Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի գագաթնային


Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների հայտարարությունը

 

18 | 02 | 2011 | 18:00 | Հայտարարություն                                 English

 

Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, 2011 թվի փետրվարի 5-ից ուժի մեջ մտած ավտոմեքենաների ժամանակավոր ներկրման ռեժիմի սահմանափակման, եւ այդպիսով վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների` Հայաստանում ազատ տեղաշարժման սահմանափակման դեմ բողոքով եւ առաջարկներով դիմել էինք


Անիլլաջ Օրվա երթը կայացավ. Շիրակի միլիցիք հոգեգարության եզրին են

 

16 | 02 | 2011 | 23:00 | Հաղորդագրություն-6

 

Փետրվարի 16-ին Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների բողոքն ստանալուց հետո, նրանց ներկայացուցչին ընդունեց եւ նրա հետ զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Մ.Գրիգորյանը: Զրույցի ընթացքում նա հայտնեց, որ կիսում է վարորդների մտահոգությունը, տեղեկացրեց, որ խնդրի մասին նա հաղորդել է ԲՀԿ առաջնորդ Գ.Ծառուկյանին եւ հիմա փորձում են կազմակերպել մի քննարկում, որին կմասնակցեն պատգամավորները, ՊԵԿ աշխատակիցները եւ բողոքավոր վարորդները`


Հիմարությունը սահման չունի. ապացուցել են Շիրակի եւ Լոռու մարզի միլիցիք

 

16 | 02 | 2011 | 22:30 | Հաղորդագրություն-5

 

Փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 10:30-11:20, Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների հետ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ անակնկալ հանդիպման եկավ ՀՀ Շիրակի եւ Արագածոտնի Ճանապարհային ոստիկանության պետ գնդապետ Ա.Կարապետյանը եւ սկսեց նրանց բացատրել, թե քանի որ ձյուն է գալիս  եւ Ջաջուռի լեռնանցքը անանցանելի է, ինքը չի կարող թույլ տալ նրանց երթը դեպի Վանաձոր: Գյումրեցի վարորդները, իմանալով, որ  


Գյումրու քաղաքապետը վարորդներին ասել է, թե խնդիրն ինքը հաղորդել է Ս.Սարգսյանին 

 

14 | 02 | 2011 | 20:30 | Հաղորդագրություն-4

 

Փետրվարի 14-ին, առավոտյան ժամը 11:20-12:00 Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների շուրջ 60 վարորդների ընդունել եւ լսել է Գյումրու քաղաքապետը: Հանդիպման ընթացքում վարորդները նրան են ներկայացրել այն խնդիրները, որոնց առաջ իրենք հայտնվել են ՀՀ մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունների հետեւանքով: Վարորդները բացատրել են, որ իրենք ի վիճակի չեն 10-15 օրում հայթայթել եւ պետությանը վճարել այնպիսի ահռելի գումարներ, ինչպիսիք հաշվում են իրենց մեքենաների մաքսազերծման համար ՊԵԿ-ում:


Շիրակցի վարորդները շարունակում են պայքարը. Անիլլաջ Օրվան սպասելիս 

 

12 | 02 | 2011 | 21:30 | Հաղորդագրություն-3

 

Փետրվարի 11-ին, առավոտյան ժամը 10:26-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հակակոռուպցիոն կենտրոնը ահազանգ է ստացել Ախուրյանից այն մասին, թե ոստիկանության շենքի եւ Ախուրյանի խճուղու խաչմերուկում կայանած վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին չորս ոստիկան տանում են Ախուրյանի ոստիկանապետի հետ հանդիպման:    


Գյումրիում ոստիկանների կատարած անօրինական գործողությունների մասին  

 

11 | 02 | 2011 | 20:00 | Հայտարարություն                                       In English

     

Փետրվարի 10-ին, առավոտյան ժամը 11-ից սկսած Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժնի աշխատակիցները ավտոմեքենաներով ծառայություն էին իրականացնում Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հարակից մոտ 15 թաղամասերի խաչմերուկներում, ժամը 11-ից 18-ը արգելելով այդ խաչմերուկներից վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքը Պուշկինի փողոց, որտեղ գտնվում է ակումբի կենտրոնական գրասենյակը: Ակումբի ներկայացուցիչների, վարորդների եւ լրագրողների բազմաթիվ հարցապնդումներին այս ոստիկանները բացատրում էին, թե իրենք կատարում են Ոստիկանության քաղաքային բաժի պետի հրամանը: Ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը Գորկու եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկը վրացական պետհամարանիշերով ավտոմեքնաների


Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների պայքարը շարունակվում է 

 

10 | 02 | 2011 | 22:00 | Հաղորդագրություն

 

Փետրվարի 10-ին, առավոտյան ժամը 11-ից սկսած Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժնի աշխատակիցները, նորից ձեռնարկել էին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հարակից թաղամասերի պաշարումը, որ կազմում էր մոտ 15 թաղամաս` մոտ մեկ քառակուսի կմ տարածք: Պաշարման նպատակը այս տարածք վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքն արգելելն էր, ինչը ոստիկաններն անում էին մեծ նվիրումով:


Ոստիկանները վարորդներից երբեք այսքան դիլխոր չեն եղել, որքան Գյումրիում եղան

 

08 | 02 | 2011 | 20:30 | Ռեպորտաժ

 

Փետրվարի 8-ին, առավոտյան ժամը 9-ից սկսած Ոստիկանության Գյումրու քաղաքային եւ Շիրակի մարզային վարչությունները մոտ 250-300 ոստիկանական ուժեր էին տեղադրել Գյումրու կայարանամեձ հրապարակում, որտեղից Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները պլանավորել էին սկսել խաղաղ երթը դեպի Բավրա: 9:50 րոպեից սկսած Գյումրու քաղաքային ոստիկանության աշխատակիցները բռնի կերպով


Պահանջագիր վարորդներից իշխանություներին

 

08 | 02 | 2011 | 10:00 | Բողոք


Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների դիմում-բողոքը իշխանություններին

 

Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, ստիպված դիմում ենք ձեզ ներկայացնելով մեր խնդիրներն ու պահանջները:


Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների

 

Հայտարարությունը

 

Դիմում ենք Շիրակի մարզում գտնվող բոլոր վրացական պետական համարանիշերով ավտոմեքենաների վարորդներին, հայտնելով, որ մեր մեքենաների ազատ տեղաշարժի արգելափակման եւ պարտադիր մաքսազերծման դեմ բողոքի ավտոերթ է կազմակերպվել Գյումրուց Բավրա: Երթը մեկնարկելու է փետրվարի 8-ին` երկուշաբթի` Գյումրու կայարանամերձ հրապարակից ժամը 10-ին:

 

Կազմակերպչական խորհուրդ


Հերթական օրինազանցությունը Հ1-ի եթերում 

 

07 | 02 | 2011 | 19:20 | Բողոք-3

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է բողոք-նամակով դիմել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ.Ամալյանին (Պատճենները` Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ա.Հարությունյանին եւ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհ. Հովսեփյանին), որում ասվում է.


Գյումրիում ինքնակամ կառույցների օրինականացումը ձգձգվում է

 

04 | 02 | 2011 | 16:30 | Հաղորդագրություն


Հետերկրաշարժյան տարիներին, երբ ակնհայտ դարձավ, որ երկու տարում աղետի գոտին այնուամենայնիվ չի կառուցվելու, Գյումրիում հարյուրավոր ընտանիքներ սկսեցին ինքնուրույն լուծել իրենց կացարանների խնդիրը: Նրանցից շատերը բնակելիներ կառուցեցին ինչպես իրենց պատկանող, այնպես էլ համայնքապատկան տարածքներում: Գյումրիում նույնիսկ ձևավորվեցին ամբողջովին ինքնակամ բնակելի կառույցներից բաղկացած թաղամասեր:  


Այն մասին, թե ինչպես գյումրեցի վարորդը հաղթեց տրանսպորտային օրինազանց տեսուչներին

 

04 | 02 | 2011 | 16:30 | Հաղորդագրություն

 

Մեկ տարի առաջ` 2010 թվականի հունվարի 12-ին, ժամը 11-ի սահմաններում ԳԱԶ-3102 մակնիշի, 16OS147 պետական համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա է եղել տաքսու նշան, վարորդ Հարություն Բարսեղյանը շարժվել է Գյումրու Երեւանյան խճուղուց դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, երբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակցը կանգնեցրել է նրա ավտոմեքենան: Ոստիկանը ասել է, թե պարզապես մարդատար-տաքսի ավտոմեքենաների հաշվառում է:


Դիմում գլխավոր դատախազին

 

03 | 02 | 2011 | 20:00 | Հաղորդում հանցագործության մասին

 

Քիչ առաջ Հետքը պատվիրված նամակով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկեց Հաղորդում հանցագործության մասին` կցելով նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ստորեւ ամբողջությամբ ներկայացնում ենք հաղորդման բովանդակությունը.

 

Հարգելի պարոն Հովսեփյան,

Ս.թ. փետրվարի 2-ին Հետք թերթի լրագրող Գրիշա Բալասանյանը զանգահարել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին` տեղեկատվություն ստանալու համար: Ներկայանալուց հետո Ռուբեն Հայրապետյանն ասել է. Էդ ի՞նչ թերթ ա, օրական ըտենց մի թերթ ա բացվում, ու որոշում եք, որ ինձ պիտի զանգե՞ք:


Բունտին մասնակցել է 70.000 մարդ

 

03 | 02 | 2011 | 16:00 | Հարցազրույց, սկզբնաղբյուրը` www.lragir.am

 

 

Մեր զրուցակիցն է Գյումրիի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը
 
-Լևոն, թունիսյան հեղափոխությունից, ինչպես նաև Եգիպտոսում տեղի ունեցած դեպքերից հետո  ակտիվորեն քննարկվում է, թե արդյո՞ք մեզանում կարո՞ղ է հեղափոխություն լինել, հնարավո՞ր է լինի սոցիալական բունտ:

-
Եթե չեմ սխալվում, Արամ Աբրահամյանն էր գրել, որ մեր սոցիալական բունտն արտագաղթն է: Դրա մեջ մեծ ճշմարտություն կա, քանի որ բունտի զանազան տեսակներ կան: Ովքեր սովոր են օտար ափերում փրկություն գտնել, որպես արդյունավետ բողոքի եղանակ` օգտագործում են արտագաղթը: Այսպիսով, անցյալ տարի մեր սոցիալական բունտին մասնակցել է 70.000 հոգի, որոնք հիմա գտնվում են օտար ափերում:


Անօթեւանությունը նոր մարտահրավերի առաջ

 

03 | 02 | 2011 | 16:00 | Շիրակ կենտրոի հայտարարությունը

 

Գյումրիում տեղահանվելու են անօթևանների տնակները

 

Այս օրերին Շիրակի մարզային հեռուստաընկերություններով հեռարձակվող Գյումրու քաղաքապետարանի հայտարարության համաձայն` մինչև սույն թվականի փետրվարի 28-ը Մուշ-2 թաղամասում 2010 թվականին բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են տեղահանել իրենց ժամանակավոր կացարանները: Հակառակ դեպքում քաղաքապետարանը սպառնում է փետրվարի 28-ից հետո տնակները տեղահանել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից` առանց հաշվի առնելու տվյալ կացարանները տնօրինողների կարծիքները:


Զենքի առեւտրի մասին

 

03 | 02 | 2011 | 16:00 | Հարցում ՀՀ վարչապետին

 

Հարգելի պարոն Սարգսյան,


Զանգվածային լրատվության տարբեր միջոցներով տեղեկություններ տարածվեցին WikiLeaks-ում ներկայացված այն փաստի մասին, որ Հայաստանի Հանրապետությունը,հանձինս իր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Իրանի Հանրապետությանն է վաճառել զենք, որը գնվել է Բուլղարիայի Հանրապետությունից:


Զենքի առեւտրի մասին

 

03 | 02 | 2011 | 16:00 | Հարցում ՀՀ վարչապետին

 

Հարգելի պարոն Սարգսյան,


Զանգվածային լրատվության տարբեր միջոցներով տեղեկություններ տարածվեցին WikiLeaks-ում ներկայացված այն փաստի մասին, որ Հայաստանի Հանրապետությունը,հանձինս իր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Իրանի Հանրապետությանն է վաճառել զենք, որը գնվել է Բուլղարիայի Հանրապետությունից:


2011
հունվար փետրվար        
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
   

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter