Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2011 թվի մարտ ամսվա լատվական հոսքը


Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նկատառումները

ՀՌԱՀ նախագահ Գ.Ամալյանի եւ նրա տեղակալ Ժ.Դադասյանի

պատասխանների կապակցությամբ

 

31 | 03 | 2011 | 23:10 | Հայտարարություն

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՌԱՀ նախագահ Գ.Ամալյանը 2011 թվի փետրվարի 11-ին պատասխանել էր Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահի այն նամակներին, որոնցում ներկայացվել էին Հ1 հեռուստաընկերության 2010 թվի դեկտեմբերի 31-ի եւ 2011 թվի հունվարի 1-ի հաղորդումների դիտարկման ընթացքում նկատված գովազդային օրենսդրության խախտումները: Ավելի ուշ` փետրվարի 28-ին ՀՌԱՀ նախագահի


Լոռու մարզի փաստաբանների հայտարարությունը ընդդեմ մարզի դատախազի

 

26 | 03 | 2011 | 12:00 | Հայտարարություն

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թվականի մարտի 20-ի որոշումով մերժել է Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող 2-րդ խմբի հաշմանդամ, 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:


Նշվեց Խոսքի ազատության օրը

 

25 | 03 | 2011 | 19:00 | Լուր

 

Այսօր` Մարտի 25-ին Գյումրիում, Կինո Հոկտեմբերի հանդիսությունների տանը հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը, որն ավանդաբար նշվում է այն օրը, երբ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշպանել ԳԱԼԱ ՀԸ-ն իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ եթերազրկման սպառնալիքից:

 

Հանդիսությանը մասնակցում էին Երեւանից, Վանաձորից, Ալավերդուց, այլ քաղաքներից ժամանած հյուրեր, ինչպես նաեւ բազմաթիվ գյումրեցիներ եւ շիրակցիներ. լրագրողներ, խմբագիրներ, ԶԼՄ տնօրեններ, հասարակական գործիչներ եւ ուրիշներ:


Ի պաշտպանություն Ր.Հովհաննիսյանի քաղաքացիական ազատությունների 

 

24 | 03 | 2011 | 20:00 | Հայտարարություն

 

Արդեն իններորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է Ազատության հրապարակում: Մենք, ներքոստորագրյալներս, ամբողջովին զորակցում ենք նրա գործողություններին և կիսում ենք նրա բոլոր մտահոգությունները առանձին և ամբողջությամբ վերցված, որոնք և ստիպեցին նրան դիմել այս միջոցին: Եվ միայն իշխանությունների վերաբերմունքն է ստեղծված իրավիճակին, որ ստիպոմ է մեզ հանդես գալ այս հայտարարությամբ:


Գյումրիում հերթական անգամ նշվելու է Խոսքի Ազատության Օրը 

 

20 | 03 | 2011 | 15:00 | Լուր

 

 

Մարտի 25-ին Գյումրիում նշվելու է Խոսքի Ազատության Օրը, հրավիրվում են Հայաստանում գործող բոլոր լրագրողները, խմբագիրները, ԶԼՄ-ները, ոլորտի հասարակական կազմակերպությունները, նրանց ընկերներն ու գործընկերները:


Մարտի 17-ին ժամը 17-ին Երեւանում Մատենադարանի հարակից տարածքում մեկնարկած ՀԱԿ հանրահավաքը ավարտից հետո շարժվեց դեպի Ազատության հրապարակ` այն ազատագրելու

 

17 | 03 | 2011 | 20:30 | Լուր

 

Ժամը 19:03-ին Ազատության հրապարակը հարակից փողոցների կողմերից շրջապատած, մահակներով զինված, վահաններով եւ սաղավարտներով պաշտպանված եւ անլրջության չափ լուրջ դեմքեր ընդունած միլիցիք տեղի տվեցին եւ բացեցին ցուցարարների ճանապարհը: Մի քանի հատվածներում ցուցարարները իրենք ճեղքեցին միլիցոնց պատնեշը: Ազատության հրապարակ մտած ցուցարարները ողջունեցին այստեղ արդեն երրորդ օրն է հացադուլի նստած Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին Րաֆֆի եւ Միացում բացականչություններով: Այս պահին ազատագրված Ազատության հրապարակում շարունակվում է ՀԱԿ հանրահավաքը:


Գյումրու Վարդանանց հրապարակի եւ Արագած ճեմափողոցի քաղաքաշինական վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ Գյումրու հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

 

16 | 03 | 2011 | 13:00 | Հայտարարություն

 

Գյումրու Վարդանանց հրապարակի եւ Արագած ճեմափողոցի քաղաքաշինական վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ Գյումրու հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

 

ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա.Գևորգյանին

ՀՀ Քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանին

ՀՀ Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանին

Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանին

 

15 մարտի, 2011թ.

 

Սույն հայտարարությունը կազմվել է Գյումրիում, 2011թ. մարտի 11-ին` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի, քաղաքապետի գլխավոր խորհրդականի, քաղաքաշինության բաժնի պետի եւ գլխավոր դենդրոլոգի հետ հանրային քննարկում անցկացնելուց հետո:

 

Շարունակելով Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը` խախտելով քաղաքաշինական եւ բնապահպանական բազմաթիվ նորմեր, քաղաքային իշխանությունները ըստ էության արհամարում են Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի, ՀՀ հողային օրենսգրքի, Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջները:


Լրագրողական հասարակական կազմակերպությունների կոչը ՀՀ Ազգային ժողովին` հնարավորինս արագ վերանայել վիրավորանքի եւ զրպարտության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները

 

02 | 03 | 2011 | 21:00 | Հայտարարություն

 

Վերջերս հայկական ԶԼՄ-ների դեմ  պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հարուցվող դատական գործերի աճը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Դատարանների կողմից այս գործերի քննությունը հաստատում է հոռետեսական կանխատեսումները, որ, առանց հաշվի առնելու առկա իրողությունները, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգի տակ կդնի մի շարք պարբերականների գոյությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխություններում առկա այն վտանգը, որ կոնկրետ հոդվածի իրական հանրային արձագանքի եւ հասցված վնասի չափի որոշման հարցում 


Հայց ընդդեմ ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության

 

02 | 03 | 2011 | 21:00 | Լուր

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2011 թվի մարտի 02-ին հայցով` քաղաքացիական հայցով` ընդդեմ ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության դիմել է ՀՀ Վարչական դատարան: Հայցապահանջը 2011 թվի փետրվարի 17-ին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում ոստիկանության աշխատակիցների կողմից իր ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունք խախտման փաստի ճանաչումն է:

 

Հայցում մասնավորաբար ասվում է.


ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի պատասխանը վրացական պետհամարաիշերով ավտոմեքենաների վարորդների բողոքին

 

02 | 03 | 2011 | 21:00 | Նամակը

 

ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը փետրվարի 25-ին պատասխան նամակ է հղել Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների բողոքի նամակին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ    
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
   

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter