Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2011 թվի մայիս ամսվա լատվական հոսքը


Տարրական բաների ընկալման դժվարություններ ունեցող քննիչի մասին

 

31 | 05 | 2011 | 13:30 | բողոք

 

ՀՀ գլխավոր  դատախազ Աղվան Հովսեփյանին

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանից

 

Բողոք ոստիկանի` քրեական գործ չհարուցելու որոշման դեմ

04 մայիսի, 2011

  

Հարգելի պարոն Հովսեփյան,

 

Ձեզ 2011 թվի փետրվարի 11-ին, 16-ին եւ 19-ին հաղորդումներ էի ուղարկել Գյումրու եւ Շիրակի դաշտում ոստիկանների կատարած ապօրինի գործողությունների մասին, որոնցով վերջիններս, անցնելով իրենց լիազորությունների շրջանակը, ինքնիրավչության եւ այլ ապօրինությունների միջոցով սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը եւ արտահայտման ազատությունը: Համանման հաղորդում է հղել նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցը:   


Զարգացրեք ձեր ֆիգուրները

 

29 | 05 | 2011 | 21:30 | լուր

 

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ շախմատ առարկայի դասավանդումն այս ուսումնական տարվա սեպտեմբերից դառնալու է պարտադիր հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ դասարանցիների համար: Այն կլինի շաբաթական երկու դասաժամ ծանրաբեռնվածությամբ, որից մի դասաժամը` ֆիզկուլտուրա առարկայի փոխարեն:


Իշխանությունը նահանջում է. Նիկոլ Փաշինյանը ազատվեց Արթիկի բանտից

 

29 | 05 | 2011 | 21:00 | լուր

 

Մայիսի 27-ին Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Արթիկ քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել:

 

2010թ. հուվարի 7-ին Նիկոլ Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Սույն թվականի մայիսի 26-ին Ազգային ժողովում 96 կողմ եւ 1 ձեռնպահ ձայների տարբերությամբ ընդունվել էր նախագահ Սերժ Սարգսյանի` համաներում հայտարարելու մասին առաջարկը: Ըստ այդ առաջարկի` համաներման իրավունքից կօգտվեն 396 բանտարկյալներ:


Հայ-թուրքական հանգույց

 

29 | 05 | 2011 | 21:00 | վերլուծություն

 

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումից արդեն անցել է 96 տարի: Թուրքիան մինչեւ այսօր չի ճանաչել այն, քանի որ դա ենթադրում է Թուրքիայի նկատմամբ բարոյական, հողային եւ նյութական պահանջների ներկայացում:

 

Թուրքիան ունի այնպիսի հզոր դաշնակից, ինչպիսին է ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Ադրբեջանը, որոնք հաշվի առնելով Թուրքիայի հետ ունեցած շահերը, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Որպես գերտերություն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճամաչումը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա: Պատահական չէր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում չօգտագործեց Ցեղասպանություն բառը` անցյալ դարասկզբին հայերի հետ կատարվածը որակելով իբրեւ Մեծ Եղեռն:


Բարսելոնան դարձավ Չեմպիոնների լիգայի քառակի չեմպիոն

 

29 | 05 | 2011 | 20:00 | լուր

 

Մայիսի 28-ին կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը. կարելի է ասել` տարվա կարեւորագույն հանդիպումը: Եզրափակիչ փուլ էին դուրս եկել իսպանական Բարսելոնան եւ անգլիական Մանչեսթր Յունայթեդը: Խաղն ավարտվեց Բարսելոնայի հաղթանակով` 3:1 հաշվով: 27-րդ րոպեին Պեդրոն օգտվեց Չավիի փոխանցումից եւ բացեց հաշիվը, բայց 34-րդ րոպեին մանթունյանցիները կարողացան հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին:


Կառավարության հանդեպ վստահություն չկա

 

29 | 05 | 2011 | 18:00 | դիմանկար

 

Մայիսի 27-ին Գյումրու Ամերիկյան անկյունում տեղի ունեցավ միջոցառում, որն առնչվում էր լրագրության ոլորտի հիմնախնդիրներին: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր մասնագիտություններ ուսանող ուսանողներ:

 

Լրագրության ոլորտին առնչվող հարցեր տրվեցին Իրավագիտության եւ լրատվական էթիկայի հարցերով փորձագետ, ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի Սիլհայի անվան Ժուռնալիստիկայի ու զանգվածային լրատվության ֆակուլտետի Պրոֆեսոր Քիրթլիին:

 

Վերջինս հետազոտություններ է իրականացնում ԶԼՄ-ների իրավունքի ասպարեզում: Դասավանդում է խոսքի եւ մամուլի ազատության արդի հիմնախնդիրները. զանգվածային լրատվական իրավունք, ինտերնետային իրավունք: Դասավանդել է Բոստոնի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում  Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասսանժի իրականացրած գաղտազերծումներին:


Մեկ հատիկ ցորենի սերմ ...

 

29 | 05 | 2011 | 18:00 | դիմանկար

 

Դիմանկար. Հովհաննես Օյունջյան

 

Հայաստանի ներկայ դժուարին կացության մէջ եթէ կրցայ մեկ հատիկ ցորենի սերմ ցանել եւ անոր արդիւնքը քաղել, այն ատեն ինքզինքս երջանիկ կը նկատեմ,- տարիներ առաջ Հայաստան կատարած իր առաջին այցելության ժամանակ ասել էր նյույորքաբնակ հայ բարերար Հովհաննես Օյունջյանը: Այսօր` շուրջ 11 տարի անց 91-ամյա բժիշկն իրավամբ հպարտանալու տեղ ունի: Իր իսկ ներդրումներով վերակառուցվեց Գյումրու Տեքստիլ թաղամասում գտնվող ու տնակային պայմաններում գործող թիվ 21 դպրոցը, որ, ի պատիվ բարերարի ծնողների, վերանվանվեց Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անվան դպրոց-վարժարան:  


Հպարտ աղքատը

 

29 | 05 | 2011 | 17:00 | դիմանկար

 

-Մակո՞ւր է աֆտոդ

-Հա′:

-Ի՞նչն է մակուր

 

Ու մեր հերոսն արագ մոտենում է Երեւանից Գյումրի ժամանած վերջին միկրոավտոբուսին, սառը ջրով լվանում նստատեղիները, պատուհանները, հատակը, սրբում ու իրենից գոհ անհամբեր սպասում օրավարձին:  


Նիկոլ Փաշինյանն Արթիկի բանտից ելավ մայիսի 27-ի երեկոյան ժամը 20:08-ին

 

28 | 05 | 2011 | 18:10 | Ֆոտոռեպորտաժ, հեղինակ` Հայկ Բարսեղյան

 

Նիկոլի զավակները բանտի մոտ սպասելիս

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Որքանո՞վ է արդարացի գյումրեցիների բողոքը

 

22 | 05 | 2011 | 15:30 | Ակնարկ

 

ՀՀ Կառավարության որոշման համաձայն` գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները` Երկանք եւ Թել են մանում, որոնք այժմ գտնվում են Գյումրու Էլեկտրատեխնիկական գործարան ու Գալվանոմետր գործարան (Օմեգա) փակ բաժնետիրական ընկերությունների շենքերում, տրամադրվելու են Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ը` անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով:

 

Իտալացի Ֆաբրիցիո Յակոբինիին եւ նրա հայ գործընկերներին վստահված մշակութային այս արժեքների վերականգնման աշխատանքների ավարտից հետո` մինչեւ օգոստոսի 1-ը, դրանք կտեղադրվեն Զվարթնոց օդանավակայանի նախագահական համալիրում եւ նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահում: Ողջ նախագիծն իրականացնելու համար Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ սեփականատեր, արգենտինահայ գործարար Էդուարդ Էռնեկյանը տրամադրել է 57 մլն դրամ (ավելի քան 150. 000 դոլար):


Որմնանկարները քաղաքինն են, առանց քաղաքի համաձայնության տեղափոխելը անհարգալից վերաբերմունք է առնվազն

 

22 | 05 | 2011 | 14:30 | Ռեպորտաժ

 

2010 թվի հունիսի 17-ի ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկել է մշակույթի նախարարությունը աճուրդի կամ այլ ձեւով` օտարման միջոցով մասնավոր ընկերություններին տրամադրել Մինաս Ավետիսյանի մոտ մեկ տասնյակ արժեքավոր որմնանկարներ, որոնց ճակատագիրը հստակեցված չէ: Կառավարության առաջարկած պայմանն այն է, որ որմնանկարները վերականգնվեն եւ հասանելի լինեն մարդկանց: Ըստ կառավարության որոշման, Գյումրիի էլեկտրական գործարանի նախկին ճաշարանի շենքում գտնվող Հանդիպում եւ Խաչքարի մոտ որմնանկարները տեղադրելու էին կառավարության թիվ 1 շենքում եւ տեղափոխման գումարը` շուրջ 40 միլիոն դրամ, տրամադրելու էր կառավարությունը: Այդպես էլ վարվեցին եւ հիմա այդ երկու որմնանկարները գտնվում են Կառավարական տանը եւ հասանելի են ոչ ավելի քան 100 հոգու:


Վիրավորված ենք Մենք արժանի չե՞նք Մինաս ունենալու

19 | 05 | 2011 | 21:30 | Ռեպորտաժ

 

Երկու ամիս առաջ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Մինաս Ավետիսյանի` Գյումրիի Էլեկտրատեխնիկական եւ Գալվանոմետր գործարանների շենքերում գտնվող որմնանկարների տեղափոխման եւ վերականգնման մասին որոշումը: Կառավարությունը պնդում է, թեր ծրագրի նպատակը որմնանկարները ոչնչացումից փրկելն է, իսկ արդյո՞ք հնարավոր չէ առանց տեղափոխման վերականգնել դրանք, դեռևս պարզ չէ:


Ժամանակն է սայլը տեղից շարժելու

 

19 | 05 | 2011 | 21:30 | Ակնարկ

 

Անշուշտ Մինաս Ավետիսյանի Գյումրու որմնանկարների փրկության հարցը հուզում է շատերին: ՀՀ Կառավարության որոշմամբ աշխատանքներ են տարվում Մինաս Ավետիսյանի որմնանկարների փրկության ուղղությամբ, ինչի արդյունքում նրա` Գյումրիում գտնվող Թել են մանում, Երկանք որմնանկարները կտեղադրվեն Զվարթնոց օդանավակայան: Արմենիա միջազգային  օդանավակայաններ փակ բաժնետիրական ընկերության միջոցներով Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանի եւ Գալվանոմետր գործարանի շենքերում գտնվող որմնանկարները պետք է տեղափոխվեն Երեւան եւ վերականգնվեն: Մինասի որմնանկարների տեղափոխման եւ վերականգնման համար արգենտինահայ մեծահարուստ Է.Էռնեկյանը տրամադրել է 57 մլն դոլար:


Գլխավոր օտարալիզը` Սերժիկ Սարգսյանն է

 

19 | 05 | 2011 | 18:00 | Ամփոփագիր  

 

Օտարալիզության ասպարեզում Աշոտյան - Դելյանովի անվան մրցանակի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հայտնի են դարձել հաղթողները։ Այս մասին հայտնում են Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը քաղաքացիական նախաձեռնության մրցանակաբաշխության հանձնաժողովից։

 

Առաջին կարգի օտարալեզ՝ Սարգսյան Սերժ, Նախագահ 


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս  
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
   

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter