Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն





















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2011 թվի հունիս ամսվա լատվական հոսքը


Ինչպես չգնալ Երեւան

 

30 | 06 | 2011 |20:30| լուր

 

Գյումրու ավտոկայանում այսօր` հունիսի 30-ին բացակայում են Երեւան գնացող միկրոավտոբուսները: Երեւան տանող տաքսիներն էլ այսօր, ի տարբերություն մյուս օրերի, համեմատաբար քիչ էին: Ինչպես www.1in.am-ին տված հարցազրույցում նշում է նախկին քաղբանտարկյալ եւ ՀԱԿ-ի ակտիվիստ Աշոտ Զաքարյանը` բոլոր հանրահավաքների օրերին, այսօր նույնպես, առավոտից երթուղայինները չեն աշխատում, բացի այդ, մասնավոր տաքսիները մեկ անձի համար 5000 դրամ են պահանջում, ինչը սովորական օրերի համեմատ 2,5 անգամ ավելի է:


Արման Ավետիսյանի պատասխանը www.asparez.am կայքի հրապարակումներին

 

30 | 06 | 2011 |20:00| պատասխան

 

2011 թվի հունիսի 27-ին Մինաս Ավետիսյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանից նամակ ստացա, որում վերջինս գրում է այն մասին, թե www.asparez.am կայքում իրեն վիրավորել եւ զրպարտել են, ու մեջբերումներ է անում իմ հայտարարություններից: Նամակի վերջում նա պահանջում է հերքել իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները: Հետո, բացատրում է, որ եթե Ասպարեզ ակումբ ՀԿ-ն կհրաժարվի տարածել հերքումը կամ պատասխանը կամ կխախտի դրանք տարածելու` օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա` ինքն իրավունքների խախտման հիմքով օրենքով սահմանված կարգով կդիմի դատարան` հերքումը տարածելու եւ իմ պատասխանը հրապարակելու ու բարոյական վնասը հատուցելու հայցով:


Հաղորդագրություն հանրության համար

 

30 | 06 | 2011 |18:00| լուր

 

Մեկուկես տարվա դատական վազք այն տեղեկությունները իմանալու համար, ինչն օրենքով 5 օրում պիտի տրամադրվեր քաղաքացուն

 

2011 թվի հունիսի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի: Հայցվորը մեկուկես տարի առաջ տեղեկություններ էր հարցրել ՀՀ ՊԵԿ նախագահից 2009 թվի դեկտեմբերին աշխատակազմի տարեմուտի հանդիսության եւ պարգեւատրումների մասին ու պատասխանի չէր արժանացել: Խոսքը 29.5 մլն դրամով հանդիսության եւ 21,2 մլն դրամով 20 ժամացույցների գնման գործարքների մանրամասների մասին է: Միայն դատական հայց ներկայացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանել էր հարցմանը եւ մերժել տեղեկությունների տրամադրումը:


Մի օր էլ հո դատավորի ճանապարհը կփակեն

 

30 | 06 | 2011 |15:15| լուր

 

2011թ. փետրվարի 15-ին բողոքի ցույցի մասնակցելու համար վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդները Շիրակի մարզից պետք է մեկնեին Վանաձոր: Սակայն Ջաջուռի լեռնանցք չհասած, Ջաջուռ գյուղ մտնող խաչմերուկի մոտ ոստիկանները փակել էին Վանաձոր տանող ճանապարհը` պատճառաբանելով, թե բուք է, ճանապարհն անանցանելի է:

 

Այդ առիթով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը փետրվարի 28-ին դիմել էր Շիրակի մարզի քննչական բաժանմունք, հանցագործության մասին հաղորդում էր հղել, պահանջելով քրեական գործ հարուցել այն հիմքով, որ ոստիկանների կողմից խախտվել է քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը: Սակայն քննիչ Հովհաննես Քաղցրիկյանը, ով գործի համար նյութեր է նախապատրաստել համարյա երկու ամիս, որոշել է քրեական գործ չհարուցել: 


Փակեք ձեր աչքերը եւ փորձեք կարդալ մատներով

 

30 | 06 | 2011 |15:00| ակնարկ

 

Բարեւ Քե´զ ու Ձե´զ

Ծանո~թ- անծանո~թ իմ սիրելիներ:

Թող անկարելին դառնա կարելի

Աշխարհու´մ համայն, ամենքի´ս համար,

Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,

Դառնա կարելի մե´կ բառով`-Բա~րեւ

 

Գյումրու Փյունիկ կենտրոնի սաներն այս խոսքերով սկսեցին բրայլյան համակարգի ուսուցումն ավարտելուն նվիրված հանդիսությանը, որի ժամանակ երեխաները ներկայացրեցին այն ամենը, ինչ սովորել են այստեղ` երգ, պար: Իսկ բրայլյանի խմբակի երեխաները ցույց տվեցին, թե ինչպես են գրում, կարդում: Համակարգը բաղկացած է 6 ուռուցիկ կետերից, որոնք կույրերն ու թույլ տեսողությամբ մարդիկ ընկալում են մատներով շոշափելով: Յուրաքանչյուր տառի համապատասխանում է ուռուցիկ կետերի որոշակի քանակ ու դասավորվածություն: Օրինակ, ա տառին համապատասխանում է 1 կետ, բ-ին 1, 2, ե-ին  2, 4, 5 եւ այդպես շարունակ: Կարդում են  աջից ձախ: Ի դեպ, ասում են կարդալն ավելի դժվար է, քան գրելը:


Կոչ Էռնեկյանին. հաշտվեք բնօրինակները վերադարձնելու մտքի հետ

 

29 | 06 | 2011 |19:00| դիմում

 

Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների դիմում

Արմենիա օդանավակայաններ ՓԲԸ սեփականատեր Է.Էռնեկյանին

 

Հարգելի պարոն Էռնեկյան,

 

Հայտնի թող լինի Ձեզ, որ խորհրդային իշխանության տարիներին Գյումրու մի շարք գործարանների հանրույթներ իրենց դրամական հատկացումների միջոցով որմնանկարներ են պատվիրել հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին, ով նկարել է մոտ մեկ տասնյակ որմնանկար Գյումրու գործարանների պատերին:

 

Գյումրու` նախկինում Լենինականի քաղաքային իշխանությունները երկրաշարժից անմիջապես հետո միջոցներ հատկացրեցին եւ Մինաս Ավետիսյանի ստեղծած երկու որմնանկարները վերականգնելուց հետո տեղափոխեցին պետական դրամատիկական թատրոն, որտեղ են դրանք եւ այժմ:


Կոչ վարչապետին. վերադարձնել բոլոր որմնանկարները

 

29 | 06 | 2011 |18:45| դիմում

 

Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների դիմում

Հայաստանի վարչապետ Տ.Սարգսյանին

 

Հարգելի պարոն վարչապետ,

 

Հայտնի է Ձեզ, որ խորհրդային իշխանության տարիներին Գյումրու մի շարք գործարանների հանրույթներ իրենց դրամական հատկացումների միջոցով որմնանկարներ են պատվիրել հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին, որը նկարել է մոտ մեկ տասնյակ որմնանկար Գյումրու գործարանների պատերին:

 

Գյումրու` նախկինում Լենինականի քաղաքային իշխանությունները երկրաշարժից անմիջապես հետո միջոցներ հատկացրեցին եւ Մինաս Ավետիսյանի ստեղծած երկու որմնանկարները վերականգնելուց հետո տեղափոխեցին Գյումրու պետական դրամատիկական թատրոն, որտեղ են դրանք եւ այժմ:


Այն ինչ հոգեւոր է, անտարակույս, մնայուն արժեք է

 

28 | 06 | 2011 |17:45|լուր

 

Յոթվերք  եկեղեցու երգչախմբի խմբավար եւ մենակատար Սաթենիկ Վարդանյանի 50-ամյակին եւ եկեղեցու ծառայության 30-ամյակին նվիրված ցերեկույթը, որ տեղի ունեցավ հունիսի 25-ին Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում, սկսվեց Հովհաննես Երզնկացու տաղերի կատարմամբ:

 

Հանդիսատեսը` մեծամասամբ երիտասարդներ ու պատանիներ, խանդավառությամբ ընդունեց երգչախմբի ելույթը:

 

Այնուհետեւ խոսքը տրվեց երաժշտագետ Ռիտա Սարգսյանին, ով խոսելով Ս.Վարդանյանի եւ նրա հրաշալի ձայնի մասին` մասնավորապես նշեց, որ նրա գործունեության լավ սկիզբն ունեցավ գեղեցիկ զարգացում, նրա ձայնը հնչեց տարբեր բեմերից եւ բարձր գնահատվեց հոգեւոր երգի վարպետների կողմից:


Մեր երիտասարդները լույսի շող կսփռեն աշխարհում

 

28 | 06 | 2011 |14:30|լուր

 

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում հունիսի 25-ին կայացավ շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու հանդիսությունը:

 

Արարողությանը բացման խոսքով եւ մաղթանքով հանդես եկավ Սուրբ Նշան եկեղեցու վանահայր Սմբատ աբեղա Պողոսյանը, որն ասաց.

-Այսօր Խոր Վիրապից Գրիգոր Լուսավորչի դուրս գալու օրն է: Հուսանք, որ, ինչպես նա լույս տարածեց Հայաստանում, այնպես էլ  մեր երիտասարդները լույսի շող կսփռեն աշխարհում:


Մեղադրվում են Արցախյան հերոսամարտի մասնակիցները

 

28 | 06 | 2011 |13:45|լուր

 

Հունիսի 22-ին  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային կազմակերպության խորհրդի հայցն ընդդեմ Հրաչյա Ավետիսյանի եւ Սուսաննա Պետրոսյանի:

 

Դատաքննությունը մեկնարկել էր 2010-ի մարտին: Երկրապահ կամավորականների միության չորրորդ գումարտակի ազատամարտիկները դրամաշորթության մեղադրանք էին ներկայացրել 30 հոգու դեմ այն մասին, որ նրանք պատերազմի դաշտում չեն եղել, չեն վիրավորվել, բայց պետության կողմից ստացել են դրամական աջակցություն` թոշակ, նպաստ, բնակարանի համար գումար: Երկրապահները նշում են, որ այդ մարդկանց չեն ճանաչում, միասին չեն կռվել: Արդարացի չէ նրանց` իրենց հետ հավասար ազատամարտիկ կոչելը:


Հայտարարություն

 

28 | 06 | 2011 |13:20|

 

2011 թվականի հունիսի 10-ին հրապարակվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ Մելտեքս ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով 2008 թվականի հունիսի 17-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման մասին CM/ResDH(2011)39 բանաձեւը։ Սույն որոշումն ընդունվել է 2011 թվականի հունիսի 8-ին, ԵԽ Նախարարների մշտական հանձնաժողովի հանդիպման ժամանակ։ 


Փառք եւ պատիվ զոհվածներին

 

27 | 06 | 2011 |13:45| լուր

 

70 տարի առաջ հունիսի 22-ին սկսվեց խորհրդային ժողովրդի Հայրենական մեծ պատերազմը:

 

1941 թվականի հունիսի 22-ին Հայաստանի ժամանակով 5:00-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա:

 

70 տարի անց Գյումրիում՝ Մայր Հայաստան հուշահամալիրում հավաքվածները հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին: Զինվորները՝ ծաղկեպսակներ, իսկ վետերանները ծաղիկներ դրեցին:


Ազատամարտի հուշարձանի բացումը

 

27 | 06 | 2011 |13:20| լուր

 

Ազատամարտի վետերանների միության Շիրակի մարզային կառույցի  գրասենյակի բակում (Գյումրի, Թումանյան փող. 19) մայիսի 31-ին բացվեց Ազատամարտի հուշարձան` նվիրված Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:

 

Հուշարձանի բացման արարողության ընթացքում ելույթ ունեցան ազատամարտի վետերանների միության հանրապետական խորհրդի նախագահ Հակոբ Գրիգորյանը, Շիրակի մարզային վարչության նախագահ Վաղինակ Միկոյանը, ազատամարտիկ-հրամանատար Արագեղեցիկ Հայրիկյանը, ՀՅԴ անդամ Արամ Հակոբյանը, ժամկետային զինծառայող, զոհված  զինվոր Արտյոմ Մարտիկի Առաքելյանի մայր Անահիտ Առաքելյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ որդին` Առաքելյան Արտյոմ Մարտիկի ծնված 1978 թվականին սպանվել է 1997 թվականի մարտին 18 տարեկան հասակում ժամկետային զինծառայության ժամանակ, երբ դեռ երկու ամիս էր նոր ծառայել: Դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ թիվ 36/534 զորամասի 3-րդ դասակի Մարտունու պաշտպանական զորամասում եւ իր տղային սպանել է զորամասի հրամանատար Գառնիկ Շահենի Մկրտչյանը, առանց որեւէ լուրջ հիմնավորման ինչի համար խորապես ցավում ենք:  


 

Մհեր Մկրտչյանի թանգարանում

 

27 | 06 | 2011 |12:20| ակնարկ

Հուլիսի 4-ը Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Այս տարի լրանում է նրա 81-ամյակը:  ԽՍՀՄ ժողովրդական դերասանի տուն-թանգարանը Գյումրիում գործում է 2006 թվականից: Դրա համար հատկացվել է 19-րդ դարի վերջին կառուցված շենքը:

 

 


Արման Սահակյանը` Գյումրու տարվա մարդ

 

27 | 06 | 2011 |11:30| լուր

 

Հունիսի 24-ին տեղի ունեցավ Գյումրու տարվա մարդ մրցանակաբաշխությունը: Այդ տիտղոսին 2010 թվականի համար արժանացել է Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը:

 

Նախ ցուցադրվեց Շիրակում 2010-2011-ին կատարված փոփոխությունների մասին տեսահոլովակ:

 

-Շիրակը ես եմ, Շիրակը դուք եք: Մեր ժողովրդին հույս ու հավատ է պետք, իսկ մեր ակումբին՝ մեր սերն է պետք, որպեսզի Շիրակ ֆուտբոլային ակումբը զարգանա ու բարգավաճի: Շնորհակալ ենք Արմանին, որ Շիրակի համար այդքան բան է արել, եւ հուսով ենք, որ կանի: Տեսնենք, մի 2-3 տարի էլ ապրենք՝ նոր մարզադաշտն էլ տեսնենք,- ասաց մարզպետի խորհրդական Հ.Կիրակոսյանը:


Խնայենք էներգիան

 

25 | 06 | 2011 |18:00| լուր

 

Խնայողության միջոցառումների շնորհիվ կարելի է տնտեսել էներգիայի 25-50 տոկոսը:

 

Հունիսի 17-ին Գյումրու 7-րդ միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ էներգախնայողության հարցերին նվիրված քննարկում, որը կազմակերպել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը:

 

Հիմնադրամի փոխտնօրեններ Հայկ Եսայանը եւ Հրանտ Տեր-Գաբրիելյանը հավաքված համայնքապետներին եւ տնօրեններին պատմեցին իրենց գործերի մասին: Հիմնադրամը ուսումնասիրություններ է իրականացրել Լոռում, Տավուշում, Սյունիքում, Արարատում, Վայոց Ձորում եւ Շիրակում:  


Քննարկվեցին տեխնոպարկի գաղափարները

 

25 | 06 | 2011 |17:15| լուր

 

Հունիսի 17-ին, տեխնոպարկի գլխավոր օպերատորը` Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը, կազմակերպել էր ազատ տնտեսական գոտու ստեղծման կաղապարների քննարկում:

 

Գործարարներին, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին Արաքս հյուրանոցում դրանք ներկայացրեց Զարգ խորհրդատվական ընկերության նախագահ Գագիկ Գաբրիելյանը:


Կիսակառու՞յց, թե՞ կիսաավեր

 

25 | 06 | 2011 |15:40| ակնարկ

 

Մուշ-2 թաղամասի 14-րդ շենքից Վերա Բաղդասարյանը դժգոհում է իր բնակարանի վիճակից:

 

Կինը զանգահարել էր ժուռնալիստների Ասպարեզ ակումբ եւ խնդրել օգնել իրեն:

 

Բնակարանն ստացել է 2010 թվի հունիսին:

 

Ապրում են 6 հոգով՝ ինքը, 2 թոռները, որդին, հարսը եւ դուստրը: Տունը 64 քմ է, մենք սկզբից 12 հոգի էինք, ստիպված, մնացածին գրանցումից հանեցինք: Ամուսինս էլ մի քանի ամիս առաջ է մահացել, մե կերպմ տեղավորվանք: Ոչ նկուղ կա, ոչ էլ տունը տեղ կա օր մե երկու հատ բանկա դնենք: Բայց ըլը փոքրությունը հեչ, գոնե տունը տուն եղնի. սաղ պրոբլեմ է, իսկական ինվալիդ է: Տիա, էս պատալոկից ջուր կկաթար, քանդեցինք 2 դույլ ջուր եկավ, հազիվ փակեցինք: Էս դիմախոդներից է անընդհատ ջուր գուկար, հմի էլ չի գա:


Ավարտվում է Ղանդիլյան փողոցի ասֆալտապատումը

 

25 | 06 | 2011 |14:00 | լուր

 

Այս տարի ասֆալտապատման համար քաղաքային բյուջեից 300 միլիոն դրամ է տրամադրվել: Հիմնականում կատարվելու են փոսային նորոգումներ:

 

Իր հերթին կառավարությունը 1 միլիարդ 320 միլիոն դրամ է հատկացրել Գյումրու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, փողոցների բարեկարգման եւ բնակելիների տանիքների վերանորոգման համար:

 

Կապալառու կազմակերպություններն ընտրվել են մրցութային կարգով: Նշված բոլոր գործերը նախատեսված են ավարտել հոկտեմբեր-նոյեմբերին:


Խոստումներ ու սպասումներ

 

25 | 06 | 2011 | 11:30 | ակնարկ

 

-Մեկ սենյականոց բնակարանում կապրենք սովորական` սովորական ու ջերմ` ամուսնուս ու երեխայիս հետ,-հեռախոսով զրուցելիս, խոստովանեց 22-ամյա Արփինե Մուճուրյանը,  ով Գյումրու Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության շրջանավարտն է ու աշնանը բնակարանամուտ է տոնելու:

 

Արփինեի հետ թվով 28 շրջանավարտ եւս բնակարան կստանա: Նրանցից մեծահասակը 23-ամյա Կարեն Սիմոնյանն է, ում հետ կապ հաստատել չհաջողվեց: Պետական այս ծրագիրն իրականացվելու է երկու փուլով: Հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանի խոսքերով, նրանցից 15-ն ընդգրկված է առաջին փուլում: Այս աշնանը Գյումրիում ու Մարալիկում նրանք կապահովվեն բնակարաններով, իսկ հաջորդ փուլ ընդգրկվածները` 14-ը, բնակարաներ կստանան Ստեփանավանում  ու Սպիտակում: Նրանցից երկուսն արդեն հրաժարվել է նման առաջարկությունից` քաղաքից հեռու լինելու պատճառով,- հայտնեց նա:


Նոր սերունդը կկառուցի կանաչ տնակ

 

24 | 06 | 2011 | 17:30 | հարցազրույց

 

3000 պլաստմասսայե շիշ, 40 մասնակից, իսկ արդյունքում՝ Կանաչ տնակ:

 

 Նոր սերունդ մանկապատանեկան եւ երիտասարդական ՀԿ նախատեսում է օգտագործված շշերով Գյումրու թիվ 10-րդ դպրոցի բակում կառուցել կանաչ տնակ:

 

-Այս նախաձեռնության հիմնական նպատակը Գյումրիում թափոնների վերամշակման մշակույթի  ձեւավորումն է: Շշերը թափելուց առաջ անհրաժեշտ է մտածել` ինչու՞ դրանք դեն շպրտենք, կեղտոտենք մեր շրջապատը,


Ալիեւի վաղեմի բաղձանքը

 

17 | 06 | 2011 | 22:00 | ռեպորտաժ

 

ՀՀ Արդյունաբերության նախարարության աջակցությամբ Երեւանի նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը, Գյումրու գիտատեխնիկական գրադարանը, Երեւանի Ադրբեջանահայերի ասամբլեա  ՀԿ-ի եւ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախաձեռնությամբ հունիսի 8-ի Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի


Էնքան օր զբաղվիմ գը. Գյումրու միակ մուշուրբիստը

 

17 | 06 | 2011 | 18:30 | դիմանկար

 

Էդուարդ Ժամակոչյանը վաղուց հայտնի է որպես մուշուրբա սարքող վարպետ:

 

Ծնվել է 1945 թվին Գյումրիում: Մուշուրբա (կլկլան բաժակ) եւ պղնձե այլ իրեր` սրճաման, ճաշի մեծ ու փոքր ամաններ, մատաղի մեծ կաթսաներ պատրաստող այս մարդը իրեն համարում է իսկական գյումրեցի. Տոհմիկ գյումրեցու տղա եմ. մերս Ղարսից է էղե, հերս` Ալեքսանդրապոլից, 1896 թվին Էրզրումից են գաղթե, մեծ արհեստանոց ու խանութ են ունեցե ստեղ: Էս մուշուրբա սարքելու արհեստն էլ հորիցս եմ սորվե ու հմի Լեննագան մենակ ես ըսպես բաներ կսարքեմ: Հիշեմ գը ջահել վախտս մե անգամ հերս տունը չէր, պատվիրատու եկավ, ջազվա ուզեց: Ես էլ վախենայի գը, ըսի` երեւի չկռնանամ սարքեմ, կինս ըսավ` էրա, կստացվի: Ես էլ սարքեցի, ստացվավ, 40 մանեթն էլ դրի ջեբս:  


Փյունիկ թռչնի պես

 

17 | 06 | 2011 | 18:30 | հարցազրույց

 

Հաշմանդամների Փյունիկ միության Գյումրու մասնաճյուղը ստեղծվել է 1997թ. Արմինե Նիկողոսյանի նախաձեռնությամբ: Կազմակերպության նպատակները հաշմանդամ եւ անապահով երեխաներին հասարակությանն ինտեգրելը եւ անկախ սեռից, ազգությունից, կարիքներից, ֆիզիկական հնարավորություններից, բոլոր մանուկների հավասար իրավունքների ապահովումն են:  Ինքը` Արմինեն, երկրաշարժի հետեւանքով զրկվել է երկու ոտքից, կորցրել ընտանիքը, երկու երեխաներին:


Հույսի եւ լույսի մի կաթիլ. գրքի շնորհանդես Գյումրիում

 

17 | 06 | 2011 | 18:00 | լուր

 

-Ես հպարտ եմ իմ երկրով, հպարտ եմ իմ ժողովրդով, որ կարողացավ հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները եւ վառ պահել հույսի ջահը,- իր Հոյս եւ լոյս գրքի շնորհանդեսին  խոսքն այսպես սկսեց բոստոնաբնակ բանաստեղծ, գործարար Ավիկ Տեյրմենջյանը:

 

Շուրջ 5 տարիների գրական մտքի վաստակը բանաստեղծը Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնի դահլիճում ընթերցողի դատին հանձնեց հունիսի 16-ին: Սա կենտրոնի Խաչմերուկ ակումբի հերթական միջոցառումն էր: Արհեստների եւ արվեստների մայրաքաղաքում ներկայանալը, իր իսկ խոսքերով, շատ պարտավորեցնող է:


Խաղալ` մտորել տալու համար

 

17 | 06 | 2011 | 18:00 | լուր

 

Հունիսի 14-ին Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում տեղի ունեցավ Նռան հատիկ ամենամյա թատերական փառատոնի մարզային փուլի բացման արարողությունը: Բեմադրիչ Վաղարշակ Ասատրյանը հանդիսատեսի դատին ներկայացրեց միանգամից երեք ներկայացում` Մռոժեի Կառոլը, Երեքը բաց ծովում եւ Հովհ.Թումանյանի Կիկոսի մահը:


Տեսնես ի՞նչ է արել պետությունը իր ասած պետական սեփականություն հանդիսացող որմնանկարների պահպանության համար

 

17 | 06 | 2011 | 14:30 | հարցում

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ  խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը տեղեկության հարցում է հղել ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանին: Հարցման բովանդակությունը ամբողջությամբ ներկայացվում է ստորեւ:

  

Տիկին Հ.Պողոսյան,

 

Առաջնորդվելով ՀՀ Տեղեկատության ազատության մասին օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

 

1.       Հայտնի վարպետների (Մինաս Ավետիսյան, Ռաֆայել Աթոյան, Հակոբ Հակոբյան եւ այլք) նկարած ի՞նչ որմնանկարներ կան Գյումրիում, որոնք հանդիսանում են պետական սեփականություն: Ո՞ր մարմնի հաշվեկշռում են դրանք գտնվում: Խնդրում եմ թվել անուն առ անուն, ըստ գտնվելու վայրերի եւ հեղինակների անունների:

2.       Գյումրիում գտնվող պետական սեփականություն հանդիսացող եւ այս հարցման առաջին կետում հիշատակված որմնանկարները երբվանի՞ց, ի՞նչ հիմքերով եւ ի՞նչ իրավական ակտ(եր)ով են հայտարարվել որպես պետական սեփականություն:


Ընտանեկան կապալի՞ն էին հարվածելու

 

16 | 06 | 2011 | 20:00 | վերլուծություն

 

Գյումրիից Մինաս Ավետիսյանի որմնանկարների դուրսբերման եւ դրանք Արմենիա միջազգային օդանավակայանում տեղադրելու փաստը Գյումրիում մեծ դժգոհության առիթ է տվել: Գյումրեցիները չեն դադարում բողոքել, մինչդեռ այդ բողոքներն արդեն ոմանց համար վերածվում են պարապ երեւույթների... Ավելին, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ հենց Մինաս Ավետիսյանի ընտանիքի անդամներից ոմանք են ամեն ինչ արել` որմնանկարները Գյումրիից տեղափոխելու համար` դրանք հանրային վայրում ցուցադրելու նպատակով:


Գյումրու քաղաքապետարանի հայտարարությունը

 

16 | 06 | 2011 | 17:00 | հայտարարություն

 

Վերջին շրջանում հանրապետության տպագիր եւ էլեկտրոնային  լրատվամիջոցներում լայնորեն եւ անսովոր ակտիվությամբ քննարկվում է Մինաս Ավետիսյանի որմնանկարների ճակատագիրը, տարբեր իրավասու նաեւ անտեղյակ անձանց կողմից արվում են իրարամերժ, հակասական հայտարարություններ:

 

Քանի որ նշված հայտարարություններում շոշափվում է Գյումրիի քաղաքային իշխանությունների անունը եւ, իբր, թե նրանք ոչինչ չեն ձեռնարկել, կառուցողական առաջարկություններ չեն արել եւ ոչ մի գործնական քայլի չեն դիմել որմնանկարները տեղում վերականգնելու, պահպանելու եւ ցուցադրելու ուղղությամբ, հարկադրված ենք  պարզաբանել, որ դեռեւս 2009 թվականից Գյումրիի քաղաքապետը Մինաս Ավետիսյանի որմնանկարների ճակատագրի եւ դրանք փրկելու իր առաջարկների վերաբերյալ տարբեր գրություններով դիմել է մշակույթի նախարարին:


Ինչպես ուտել միլիոն

 

16 | 06 | 2011 | 12:00 | հայտարարություն                     անգլերեն-English

 

Արդեն մեկ տարի է Շիրակի մարզպետը չի կատարում դատարանի վճիռը

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի վերլուծությունները ակումբի խորհրդի նախագահին հիմք են տալիս հայտարարելու, որ պետական բյուջեի միջոցների մի մասը նպատակային չի օգտագործվել եւ հափշտակվել են կեղծ շահառուների անվան տակ:

 

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը արդեն մեկ տարի է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահին չի տրամադրում պետական բյուջեի միջոցներից Շիրակի մարզի քաղաքացիներին 2005-2009 թթ. Հատկացված 70 մլն դրամի օգնության մասին տեղեկությունները, ինչն ստանձնել էր կատարել տեղեկություններ ստանալու համար ակումբի նախաձեռնած դատական գործի հաշտության համաձայնագրով:


Ինչու ելումուտ անել լուսամուտից

 

16 | 06 | 2011 | 12:00 | ակնարկ

 

-Մտի՛ լուսամուտից:- Ու ես փորձեցի մտնել լուսամուտից, բայց չստացվեց: Տանտերը` 74-ամյա Կարապետ Սարգսյանը,  աթոռ մեկնեց ինձ, ինչի օգնությամբ բարձրացա ու մտա տուն: Մեկ տարի չորս ամիս շարունակ  ընդհանուր բակի դարպասը կողպած է, ինչի պատճառով Կ.Սարգսյանն ու կինը` 74-ամյա Կալիպսե Սարգսյանը,  այսպես են հյուրերին ընդունում ու ճանապարհում: Կինս էստեղից մի 3-4 անգամ վար է ընկել, լավ է, որ գլուխկոնծի չի ընկել,- պատմեց Կ. Սարգսյանը:

 

1960-1963 թվականներին, Կ.Սարգսյանի խոսքերով, իր անձնական միջոցներով ու աշխատուժով կառուցել է Գյումրի քաղաքի Կոմինտերնի 3-րդ նրբանցքի թիվ 6 տունը, հետագայում կառուցել է նաեւ ինքնակամ շինություն:


ԶԼՄ ոլորտի հասարակական կազմակերպությունների մտահոգության մասին

 

16 | 06 | 2011 | 11:00 | հայտարարություն

 

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից 2010 թվականին ձեւավորվեց Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը կարգավորող օրենսդրական բարեփոխումների  հարցով աշխատանքային խումբ (ԱԽ): Խմբի նպատակն էր` վերամշակել Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին 


Ինչու՞ չունենանք Մեր Հայ ասպետը

 

15 | 06 | 2011 | 22:00 | լուր

 

-Եթե մի քանի տարի առաջ մեր հասարակությունը համատարած գրագետ էր, ապա նույնի մասին խոսել հիմա անհնարին է:

 

Այսպիսի միտք հնչեց հունիսի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի ëոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որը հրավիրել էր կաéույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: Հանդիպման գլխավոր նպատակը սերտ, խորքային հարաբերությունների հաստատումն  էր լրատվամիջոցների հետ:


Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով

 

15 | 06 | 2011 | 19:00 | հայտարարություն

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հայտարարությունը

 

Գյումրուց Երեւան Մինաս Ավետիսյանի եւս երկու որմնանկարների տեղափոխման մասին հունիսի 14-ին Երեւանում ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը եւ Մինաս Ավետիսյան հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը մամլո ասուլիս են տվել, որի ժամանակ Արման Ավետիսյանը մի քանի անգամ, նշել է, թե իբր Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը մասնակից է եղել որմնանկարների` Գյումրիում մնալու,


Մի քիչ պեդոֆիլի նախկին շեֆի մասին

 

13 | 06 | 2011 | 20:00 | հայտարարություն

 

Այսօր ժամը 20.00-ին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալու է Հայաստանի բնության պաշտպանությանը նվիրված համերգ` Վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո: Այդ առնչությամբ հայտարարություն է տարածել Թեղուտի պաշտպանության խումբը: Հայտարարությունը վերնագրված է Թե ինչ եղավ հետո, երբ Տիգրան Սարգսյանը դարձավ բնության պաշտպան:


Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի

 

11 | 06 | 2011 | 16:30 | հայտարարություն

 

Վերլուծելով Մինաս Ավետիսյանի Թել են մանում եւ Երկանք որմնանկարների Գյումրուց հափշտակելու եւ  Երեւան տեղափոխելու պատմությունը հայտարարում ենք, որ.

 

1.      1. 2011 թվի հունիսի 10-ին Մշակույթի նախարարությունում Հանձնախմբի եւ մշակույթի նախարարության բանակցությունների ժամանակ Գյումրու Գալվանոմետր գործարանի պահեստից որմնանկարների հափշտակման գլխավոր պատասխանատուները ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն


Կան բաներ, որ չեն ներվում

 

11 | 06 | 2011 | 16:30 | պատասխան

 

Լեւոն Բարսեղյանի պատասխանը Արման Ավետիսյանին

 

Հունիսի 8-ին եւ 9-ին, Մինաս Ավետիսյանի որմնանկարները պատերից անջատելու օրերին, Մինաս Ավետիսյան հիմնադրամի նախագահ Արման Մինասի Ավետիսյանը Գյումրու մշակույթի գործիչների հետ պայմանավորվել է, որ Մինասի որմնանկարները կտարվեն քաղաքից միայն ընդհանուր համաձայնությամբ,


60 տարի միասին

 

10 | 06 | 2011 | 16:00 | դիմանկար

 

Արձագանք Մենք էլ Բիգ Բեն ունենք ակնարկին

 

Նշված նյութը կայք տեղադրելուց հետո Ասպարեզ ակումբ է զանգում Երվանդ Աթոյանը` վարպետ Լադոյի փեսան` դստեր ամուսինը, եւ հայտնում, որ վերջինիս մասին տեղեկություններ ունի: Նշեմ, որ նյութում գրել էի, որ չեմ կարողացել գտնել վարպետ Լադոյին ու մեր Բիգ Բենը հիմնական հերոսը մնացել է անհայտ: Երկու օր անց Ե.Աթոյանն ինձ հետ հեռախոսով կապ հաստատեց ու տվեց վարպետ Լադոյի տան հասցեն ու հեռախոսահամարը:  


Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու

շարժական արժեքների պահպանության հանձնախմբի

Հայտարարությունը

 

09 | 06 | 2011 | 21:00 | հայտարարություն

 

Արտահայտելով գյումրեցի եւ ոչ միայն գյումրեցի մտավորականության, արվեստագետների, հազարավոր շարքային քաղաքացիների մտահոգությունը Գյումրուց Մինաս Ավետիսյանի որմնանկարները տանելու մասին,

 

Վերլուծելով ստեղծված իրադրությունը, մշակութային ապակենտրոնացման հրամայականը, նկարների տեղափոխման մասին Կառավարության որոշման հիմքերն ու դրդապատճառները, ինչպես նաեւ առաջացած խնդիրը կարգավորելու հնարավոր իրատեսական ուղիները, որպես լուծման համար անհրաժեշտ եւ բավարար քայլեր.  


Մենք էլ Բիգ Բեն ունենք

 

04 | 06 | 2011 | 12:00 | ակնարկ

 

-Ժամը մեկին կլինես Բիգ Բենի մոտ, կլսե՞ս,- հեռախոսով զրուցելիս` ուրախ բղավեց մի աղջիկ:

 

Նրա բարձր ձայնից ես շրջվեցի ու նայեցի ժամացույցիս: Տասներկուս անց քառասունհինգ րոպե էր: Փաստորեն տասնհինգ րոպեում նա հասցնելու է լինել Լոնդոնում` Բիգ Բենի մոտ: Ա~յ  արագություն,- մտածեցի ես:

 

Նրանից քիչ հեռու` Հայուհու (նախկինում` Լենինի, հետո` Անկախության) հրապարակի կանգառում, ես սպասում էի երթուղայինի: Շախմատի ձի դառնալ  չէի ցանկանում  եւ ստիպված նայում էի  ազատ  ավտոբուսի: Ժամանակն առաջ էր ընթանում, իսկ այն աղջիկը դեռ սպասում էր:  


Արթուր Մինասյան. Հետհանրահավաքային մտքեր

 

01 | 06 | 2011 | 21:30 | հրապարակախոսություն

 

Հարգելի ֆեյսբուքահայեր,

 

Ազատության մեջ են գրեթե բոլոր քաղբանտարկյալները (վերջին 2-ը շուտով կհայտնվեն ազատության մեջ), ուստի կարող ենք հանգիստ խղճով բաց քննարկման առարկա դարձնել առկա իրողությունները` դրանք վերջնականապես արձանագրելու ու առաջ շարժվելու նպատակով: Նախ ուզում եմ ասել, որ Facebook սոցիալական ցանցում վերջին ամիսներին տեղի ունեցած բանավեճերի ու քննարկումների ոճն ու բովանդակությունը շատ հաճախ անընդունելի երագներ են կրել, որոնք որոշակի լարվածություն են մտցրել անգամ նույն դաշտում գտնվող մարդկանց միջանձնային փոխհարաբերություններում: Պատճառը, կարծում եմ, եղել է անհանդուրժողականությունն այլակարծության նկատմամբ:


Տարրական բաների ընկալման դժվարություններ ունեցող քննիչի մասին

 

31 | 05 | 2011 | 13:30 | բողոք

 

ՀՀ գլխավոր  դատախազ Աղվան Հովսեփյանին

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանից

 

Բողոք ոստիկանի` քրեական գործ չհարուցելու որոշման դեմ

04 մայիսի, 2011

  

Հարգելի պարոն Հովսեփյան,

 

Ձեզ 2011 թվի փետրվարի 11-ին, 16-ին եւ 19-ին հաղորդումներ էի ուղարկել Գյումրու եւ Շիրակի դաշտում ոստիկանների կատարած ապօրինի գործողությունների մասին, որոնցով վերջիններս, անցնելով իրենց լիազորությունների շրջանակը, ինքնիրավչության եւ այլ ապօրինությունների միջոցով սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը եւ արտահայտման ազատությունը: Համանման հաղորդում է հղել նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցը:   


Զարգացրեք ձեր ֆիգուրները

 

29 | 05 | 2011 | 21:30 | լուր

 

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ շախմատ առարկայի դասավանդումն այս ուսումնական տարվա սեպտեմբերից դառնալու է պարտադիր հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ դասարանցիների համար: Այն կլինի շաբաթական երկու դասաժամ ծանրաբեռնվածությամբ, որից մի դասաժամը` ֆիզկուլտուրա առարկայի փոխարեն:


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
   

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 30-ին, ժամը 22:00-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter