Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2011 թվի հուլիս ամսվա լատվական հոսքը


Վեց հազարից եւս մեկի մասին` Հասցե. Գյումրի, 104/374

 

29 | 07 | 2011 | 11:30 | ակնարկ

 

Մինչ երկրաշարժը Մովսիսյաններ ամուսիններն իրենց երկու որդիների` Ազատի (նա 16 տարեկանում մինչեւ 1988 թիվը ավտովթարից մահացել է)  ու Հարությունի  հետ ապրել են Գյումրու Խանջյան փողոցի 2-րդ շենքի թիվ 5 մեկ սենյականոց բնակարանում: 1980 թվի նոյեմբերի 1-ին նրանք ամուսնալուծվել են ու ձեռք բերել համապատասխան վկայական. կինը` Ասյա Մովսիսյանը, երկու երեխաների հետ շարունակել է ապրել նույն բնակարանում, իսկ ամուսինը` Ստեփան Մովսիսյանը, կնոջ հավաստմամբ` եղել է միշտ Ռուսաստանում: »»»


Հայաստանի հավաքականն առաջին անգամ դարձավ Շախմատի աշխարհի չեմպիոն

 

29 | 07 | 2011 | 11:00 | լուր

 

Հայաստանի շախմատի հավաքականը 5-րդ անգամ մասնակցելով շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, դարձավ հաղթող Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի թիմային 8-րդ առաջնությունում` նվաճելով մոլորակի ուժեղագույն թիմի տիտղոսը: Փայլուն ելույթ ունեցան Հայաստանի հավաքականի անդամներ օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը: Գաբրիել Սարգսյանն »»»


Խորհրդային բանկային ավանդների փոխհատուցման մասին

 

29 | 07 | 2011 | 11:00 | լուր

 

Խորհրդային Հայաստանի խնայբանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրն իրականացվում է «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն: »»»


Թաղիքագործություն. այն մասին, թե ինչպես են հոլանդացիք թաղիքագործություն սովորեցնում մերոնց

 

29 | 07 | 2011 | 11:00 | ակնարկ

 

18-րդ դարից Գյումրիում ձեւավորվել եւ մեծ զարգացում  են ապրել արհեստագործական համքարությունները: Գյումրեցիների մի մասին այսօր էլ հուզում է հայկական հնագույն արհեստների պահպանումն ու դրա տարածումը, եւ բնավ պատահական չէ քաղաքին տրված «արհեստների եւ արվետների բնօրրան» բնութագրումը:

 

Հայկական հնագույն արհեստներից է նաեւ թաղիքագործությունը, որով զբաղվող մասնագետներն արդեն ինն են ողջ Հայաստանում` 2-ը Վանաձորում, 4-ը Գավառում, 2-ը Երևանում եւ մեկը` Գյումրիում: Նրանք հունիսին վարապատրաստման հատուկ դասընթացներ են անցել Գավառում: »»»


«ԿԱԶԱ» հիմնադրամի էական ներդրումը Գյումրու եւ Շիրակի մարզի կյանքում

 

29 | 07 | 2011 | 11:00 | հարցազրույց

 

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը իրականացնում է տարբեր ծրագրեր: 1988 թվականից հիմնադրամը սկսեց հովանավորել սոցիալապես անապահով վիճակում գտնվող ուսանողներին ուսման վարձերի վճարման համար: Կենտրոնն իրականացնում է համակարգչային դասընթացների կազմակերպման ծրագիր: Գործում է անգլախոսների եւ ֆրանսախոսների ակումբ, իրականացվում է զբոսավարների պատրաստման դասընթացներ: Տրամադրվում են գրենական պիտույքներ եւ ամենամսյա դրամական օգնություն Գյումրու  անապահով ընտանիքներին: Մի շարք կրթական հաստատությունների ջեռուցման ծրագրեր են իրականացվում: Այստեղ կազմակերպվում են նաեւ կոնֆերանսներ, վերապատրաստման դասընթացներ էկոլոգիա, հոգեբանություն եւ տուրիզմ առարկաներից: Հիմնադրամը համագործակցում է »»»


24 նախակրթարանների 830 երեխա հրաժեշտ տվեցին մանկապարտեզին

 

29 | 07 | 2011 | 11:00 | լուր

 

Հուլիսի 7-ին Գյումրու Վ.Աճեմյանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ  Գյումրու 24 նախակրթարանների հրաժեշտի  միջոցառումը: Արդեն 8-րդ տարին է, որ սանները մանկապարտեզներին հրաժեշտ են տալիս փառատոնային միջոցառմամբ: Միջոցառումը կազմակերպել էր քաղաքապետրանը: »»»


Տեսնես վաղը «Հակոբյանները», «Համբարձումիկներն»  ու «Մելոներ՞ն»  են կռվելու թշնամու դեմ

 

29 | 07 | 2011 | 11:00 | ռեպլիկ

 

«Շանթ» ՀԸ-ն արդեն երկրորդ եթերաշրջանն է հեռարձակում «Բանակում» զվարճալի, ջահելական հեռուստասերիալը: Ֆիլմում արձանագրվող դեպքերի ընթացքը մտածելու տեղիք է տալիս, որ հայկական բանակում բացի իր ընկերներին «ծախող» Հակոբյաններից, «պոռոտախոս» Մելոներից եւ «գլյուկոզայի պակաս» ունեցող Համբարձումներից այլ բան չկա: »»»


Փչանում են համակարգիչները եւ ոչ միայն

 

26 | 07 | 2011 | 19:00 | ակնարկ

 

Գյումրու մի շարք թաղամասերում օրվա տարբեր ժամերին տեղի են ունենում հոսանքի տատանումներ եւ մինչեւ մեկ րոպե տեւողությամբ հոսանքազրկումներ: Հաճախակի անջատումների հետեւանքով բնակիչներից շատերը կրում են նյութական  վնասներ. փչանում է տան տեխնիկան` սառնարան, հեռուստացույց, ավելի հաճախ` համակարգիչ, որն համեմատաբար ավելի մեծ արժեք ունի: Վերջիններիս վերանորոգման համար մարդիկ ստիպված մեծ գումարներ են ծախսում: »»»


Հասցե. Գյումրի, 103-117

 

26 | 07 | 2011 | 17:30 | ակնարկ

 

23 տարեկան տնակներում կարո՞ղ եք ապրել, մանավանդ, երբ տակի հողը վաճառված է:

 

1988 թվի երկրաշարժից հետո անօթեւաններին հատկացված «ժամանակավոր» կոչվող կացարանն այսօր արդեն 22-23 տարեկան է: Ժամանակի ընթացքում անձրեւաջրերից, կիզիչ արեւից այնքան քայքայվեցին դրանք, որ այլեւս ապրելն այստեղ անհար է: Անհնար է, սակայն բնակիչներն այլ ճար չունեն: Ու հակառակ անօթեւաններին բնակարաններով ապահովվելու կարեւոր այս հարցի չլուծմանը` տնակներում 1988-1989 թթ. ծնված երեխաներն այսօր մեծացել ու ամուսնանում են, ընտանիք կազմում, այսպիսով, միեւնույն տնակներում ծնվում ու մեծանում է արդեն երկրորդ սերունդը` 21-րդ դարում հալումաշ եղած տնակի վառ ականատեսը: »»»


Գյումրեցի մարզուհիները պատվո հարթակին …

 

26 | 07 | 2011 | 00:30 | ռեպորտաժ

 

Գյումրու բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները այս տարի եւս մեկ անգամ  հերթական հաջողությունը գրանցեցին իրենց հաշվին` եւս մեկ անգամ ապացուցելով, որ Գյումրին մարզական քաղաք է, իսկ գյումրեցիները կարող են զբաղեցնել պատվո հարթակի առաջին հորիզոնականները` արդարացնելով ե՛ւ մարզիչների ե՛ւ իրենց երկրպագուների հույսերը: »»»


Գյումրու շուկան` աղբով ու մրգով հարուստ

 

26 | 07 | 2011 | 00:30 | ակնարկ

 

Գյումրի քաղաքի արեւածագն ազդարարեց շուկայի իրարանցումը, իրար գլխի հավաքված, տարբեր թաղերից ու գյուղերից եկած ու արագ «դեպքի վայր» հասած մարդկանց ճիչերն ու կանչերը: Հարակից տարածքի բնակիչներն էլ խոր քնից վեր թռած` զգուշացան, որ ժամն է աշխատանքի գնալու, գործազուրկի 10-ամյա փորձ ունեցողն էլ հիշեց, որ դառը սուրճ խմելու ու բամբասանքի ժամն է, հետո դրան կհաջորդի կյանքը վատաբանելու տեւական ժամանակը: »»»


«… Իսկ մնացած դեպքերում նրանք վտանգավոր են»

 

26 | 07 | 2011 | 00:30 | դիմանկար

 

Վարդեր, երիցուկներ եւ այլ նրբերանգ ծաղիկներ կան այս պուրակում, որն ամեն օր խնամում է Արցախյան պատերազմում զոհված զինվորի մայր Սամվել Խաչատրյանի մայրը` 73-ամյա Գեղեցիկ Խաչատրյանը: Այստեղ է գտնվում իր որդու հիշատակը հավերժացնող հուշարձանը, ցայտաղբյուրը եւ հուշաքարը:

 

Ալեքսանդրապոլում կառուցված շենքերից մեկում են ծնվել տիկին Գեղեցիկի Արշավիր, Սամվել, Անահիտ, Արմենուհի, Մանիկ եւ Հովհաննես զավակները: Սերյոժա եւ Գեղեցիկ Խաչատրյանների որդին` Սամվելը ծնվել է 1962 թվականին: »»»


ԳՊՄԻ-ում 30 մասնագիտություններից դիմորդներ եղան միայն 20 մասնագիտությունների գծով

 

26 | 07 | 2011 | 00:30 | ակնարկ

 

Այս տարի առաջին անգամ` 12-ամյա կրթական համակարգին անցնելու հետեւանքով, Հայաստանի դպրոցները շրջանավարտներ չեն ունեցել: Դեռ անցյալ տարվանից պարզ էր, որ 2011-2012 թթ. ուսումնական տարվա դիմորդների եւ ուսանողների թիվը նախորդ տարիների համեմատ` նվազելու է: »»»


Գյումրու Ծերերի եւ հաշմանդամների տուն ինտերնատը տեղավորում է ընդամենը 160 հոգու

 

24 | 07 | 2011 | 13:30 | ակնարկ

 

Գյումրու Ծերերի եւ հաշմանդամների տուն ինտերնատում ներկայումս բնակվում է 160 հոգի: Շենքը նախատեսված է հենց 160 հոգու համար: Անցած տարի ինտերնատի բնակիչների թիվը 150 է եղել: Ինտերնատ ընդունվում են 18 տարին լրացած` չափահաս, հաշմանդամության տարբեր խմբեր ունեցող, ինչպես նաեւ մտավոր հետամնացներ եւ կենսաթոշակային տարիքի անձիք: Հիմնականում ընդունվում են միայնակ թոշակառուները, ովքեր չունեն երեխաներ, մոտ հարազատներ: Կան նաեւ այնպիսիք, ովքեր ունեն ե´ւ երեխաներ, ե´ւ հարազատներ, բայց այնուամենայնիվ ինտերնատի բնակիչներ են: Կենսթոշակային տարիքի անձիք իրենք են տնօրինում իրենց թոշակը, իսկ հաշմանդամների թոշակը, ըստ օրենքի փոխանցվում է տուն-ինտերնատին: »»»


Դատավոր Հ.Մովսեսյանը մնաց պատվեր կատարողի դերում, կամ` փորձած թանը շան միս չի ուտում

 

23 | 07 | 2011 | 23:00 | ռեպորտաժ

 

Հուլիսի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հ.Մովսեսյանը հրապարակեց իր որոշումը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչ Հ.Քաղցրիկյանի`  2011 թվի ապրիլի 15-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի բողոքի քննության գոծով: »»»


2014 թվականից հետո` կենսաթոշակային կուտակային համակարգ

 

23 | 07 | 2011 | 22:00 | հարցազրույց

  

Մեր հանրապետությունում բնակվողներից շատերը տեղյակ չեն իրենց աշխատանքային իրավունքներին եւ պարտականություններին, գործատուի եւ աշխատողի միջեւ կնքվող պայմանագրերի ձեւերին: Հիմնարկ-ձեռնարկություններում շատ դեպքերում մարդիկ աշխատում են առանց աշխատանքային պայմանագրերի: Այդպիսով գործատուները խուսափում են պետությանը հարկ վճարելուց: Այսօր կառավարությունն ասում է, թե պայքար է մղում ստվերային աշխատուժի վերացման դեմ: »»»


Սեւանը կանչում է, բայց … լավ չի կանչում

 

22 | 07 | 2011 | 14:00 | վերլուծություն

 

Արի ու տես, որ Հայաստանում ամառային հանգիստը կազմակերպելը հայերիս համար  որքան ցանկալի է, նույնքան էլ` անհնար… Ի՞նչն է ստիպում թողնել կապուտակ Սեւանն ու հանգստանալ սեւծովյան լողափերում: Ինչու՞ են մեր հայրենակիցները «եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան» հայաստանյան հանգստյան տները թողած հարստացնում հարեւան երկրի` բնակության համեստ պայմաններ առաջարկող  տանտերերին: »»»


Առաջին անգամ պատերազմից ի վեր նորոգվում է ազատամարտիկների պանթեոնը Գյումրու «Շիրակ» գերեզմանոցում

 

22 | 07 | 2011 | 14:00 | լուր

 

Արդեն երկար տարիներ է, ինչ Գյումրու «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանը` պանթեոնը, անբարեկարգ վիճակում է գտնվում: Համայնքային միջոցներով այն ամբողջությամբ բարեկարգվելու է: Աշխատանքներն արդեն սկսվել են: Այդ կապակցությամբ զրուցեցինք պատերազմում զոհվածների հարազատների հետ:

 

-Որդիս` Հայկ Ստեփանյանը, կռվել է 1992-94 թվականներին Կրասնոսելսկում, Հադրութում, Մարտակերտում եւ Ֆիզուլիում: »»»


Խոչընդոտներ երկրաշարժից անօթեւան ընտանիքների բնակարաններ ստանալու գործում

 

21 | 07 | 2011 | 21:00 | առաջարկություններ, Վահան Թումասյան

 

Աղետի գոտում երկրաշարժից անօթեւան ընտանիքներին պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ավելի քան երկու տասնամյակ ձգձգվելու պատճառով բնակարանի հավակնորդ հարյուրավոր ընտանիքներում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք նրանցից շատերին առանց ՀՀ կառավարության բնակբաշխման կարգը սահմանող որոշումներում փոփոխությունների  հնարավորություն չեն տալիս  համալրել բնակարաններ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթները եւ մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին: »»»


Թե ինչպես է պետկադաստրը Երեւանում բնակարաններ «շնորհում» գյումրեցի անօթեւան ընտանիքներին  

 

21 | 07 | 2011 | 21:00 | վերլուծություն, Վահան Թումասյան

    

Որպեսզի երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքը կարողանա մասնակցել աղետի գոտում ընթացող բնակարանների բաշխման գործընթացին, պետք է բազմաթիվ փաստաթղթերից եւ տեղեկանքներից բաղկացած փաթեթ ներկայացնի բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խմբին: Այդ փաստաթղթերը հայթայթելու համար տվյալ անօթեւան ընտանիքը որոշակի ծախսեր պետք է կատարի:  »»»


Հանգիստ Ալիսան, հիշաչար Ասլանը, բարի Բերգեյը, փնթի Գոշան...

 

21 | 07 | 2011 | 20:30 | ակնարկ

 

Գյումրու կենդանաբանական այգու կիսաքաղց բնակիչներն ինձ դիմավորեցին բարկացած ու հուսահատ:

 

Դեռ 2008 թվից քաղաքի Անտառավան (Կոշտոյան 5-րդ) թաղամասում գտնվող այգու այցելուները մանկապարտեզի, դպրոցի կոլեկտիվն ու անհատ մարդիկ են:

 

-2004-ին մենք կենտրոնական այգում ունեինք այցելուներ, միայն թե պայմանները սահմանված նորմերին չէին համապատասխանում, պատկերացրեք, առյուծի վանդակը կից դրված էր սեփական բնակելի տան պատին: : »»»


Բռնությունը չարիք է ծնում

 

21 | 07 | 2011 | 20:15 | լուր

 

Երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերն առկա են մեր շրջապատում եւ ընտանիքներում: Ցանկացած տեսակի բռնության կիրառում երեխաների հանդեպ ծանր հոգեբանական վիճակ է ստեղծում նրանց մոտ: Այս պարագայում նման երեխաներին հոգեբանների ցուցաբերած աջակցությունը շատ կարեւոր նշանակություն ունի նրանց մոտ հոգեբանական բարդույթների հաղթահարման տեսանկյունից: »»»


Անձրեւային ասֆալտապատում

 

21 | 07 | 2011 | 20:15 | լուր

 

Վերջին երեք օրերին անընդհատ տեղացող անձրեւներին զուգընթաց չէին դադարում նաեւ Երեւանից Գյումրի ձգվող կարեւոր պետական նշանակություն ունեցող Երեւանյան խճուղու, ինչպես նաեւ Մուսայելյան ու Կայարանամերձ հրապարակին հարող եւ այլ փողոցների փոսալցման աշխատանքները: Բնակիչները վկայում էին, որ վերջին 3 օրվա ընթացքում, ու  մասնավորապես երեկ տեղացած հորդառատ անձրեւի ժամանակ իրականացվում էին փոսային նորոգումներ: »»»


Fast Food (արագ սնունդ) լրագրողների համար….

 

21 | 07 | 2011 | 20:00 | լուր

 

Հաղորդակցության` մեդիա միջոցներն արագ սննդի աղբյուր լրագրողների համար. որոնողական կայքերից, բլոգներից, սոցիալական ցանցերից եւ զանգվածային լրատվության այլ մեդիա միջոցներից հնարավորիս արագ օգտվելու եւ դրանցում սեփական լրագրողական նյութերը տեղակայելու, տարածելու եւ  հասանելի դարձնելու միջոցներն ու մեթոդները հուլիսի 20-ին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում շուրջ երեք տասնյակ լրագրողներին եւ ուսանողներին ներկայացրեց «Լրագրողներ հանուն ապագայի» հասարական կազմակեպությունը: »»»


Սանահինի վանքը լեռներում չէ

 

21 | 07 | 2011 | 20:00 | լուր

 

Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Սանահինի վանքը լեռներում չէ, Լոռու մարզում, Ալավերդի քաղաքի տարածքում է` համանուն թաղամասի եւ գյուղի կենտրոնում:

 

Գտնվում է Դեբեդ գետից ու երկաթգծից 250 մետր բարձրության վրա: Այդ եւ կից Սարահարթ ու մերձակա Ակներ թաղամասերը բնակավայրի կենտրոնին կապում են ոչ միայն ներքաղաքային թիվ 3 ավտոերթուղին ու տաքսիները, այլեւ արագաշարժ մարդատար ճոպանուղին: Դրանցում ավելի շատ մարդ է ապրում, քան Ալավերդու մնացած բոլոր թաղամասերում միասին վերցրած: Այսինքն, հազարամյա վանքը գործող դարձնելու դեպքում կարող էր ծառայել Սարահարթ, Սանահին եւ Ակներ թաղամասերի բնակիչներին, որոնք քաղաքի միակ, նորակառույց, փոքրիկ եկեղեցի գնալու համար երկու անգամ պիտի օգտվեն տրանսպորտից, ինչը մեծամասամբ չեն անում ու, երբեմն, աղանդավորների «ծառայություններից են օգտվում»: »»»

 


«ԱրմԻնֆո» լրատվական գործակալության հայտարարությունը իր հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ+

 

21 | 07 | 2011 | 15:30 | հայտարարոթյուն                            ռուսերեն-íà đóññêî́

 

Անցած շաբաթ օրն ԱրմԻնֆո-ն թողարկել է «Սանահինի վանքի տանիքին աճող ծառերն արդեն մտահոգել են ողջ հանրությանը, բացի... կաթողիկոսից» (http://www.arminfo.am/russian/society/article/16-07-2011/00-36-00) խորագրով տեղեկատվություն: Առիթը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կազմակերպած լրագրողական շրջայցն էր դեպի Լոռվա մարզում գտնվող X դարի Սանահինի հանրահայտ վանական համալիր` Սանահինի խնդրին հասարակական լայն հնչեղություն հաղորդելու նպատակով: »»»

 


«Գարեգին Բ, հեռացի´ր ... »

 

20 | 07 | 2011 | 23:00 | լուր

 

Այս նկարով եւ նմանատիպ անվանումներով էջերի ստեղծմամբ առանձնացավ Facebook սոցիալական ցանցը հուլիսի 19-ին մյուս օրերից:  ««Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի հետ». Կաթողիկոսի սենսացիոն հայտարարությունը» վերտառությամբ հոդվածների հղումներն ու Գարեգին Բ-ի նկարները շատերի անձնական էջերին էին, մեկնաբանություննները` տարբեր, ցանցում ժամ առ ժամ ավելացող նոր խմբերի եւ անհատների պահանջը հիմնականում նույնը` «Հեռացիր Գարեգին Բ, Գարեգին Բ հեռացիր»:  »»»


Մենք քիչ ենք ու գնալով քչանում ենք

 

20 | 07 | 2011 | 23:00 | լուր

 

Ամբողջ աշխարհում բնակչության թիվը գնալով ավելանում է: Համաձայն ՄԱԿ-ի տեղեկությունների` 2011թ. հոկտեմբերի 31-ին աշխարհի բնակչության թիվը կհասնի 7 միլիարդի: Բայց որոշ երկրներում նկատվում է հակառակ միտումը. բնակչությունը գնալով նվազում է: Այդպիսի երկրներից մեկն էլ Հայաստանն է:

 

-Վերջին 25 տարիների ընթացքում տեղի է ունեցել բնակչության թվի կտրուկ փոփոխություն, ինչը պայմանավորված է ոչ այնքան ժողովրդագրական, որքան ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործոններով,-ասում է պատմական գիտությունների թեկնածու, էթնոժողովրդագիր Արտաշես Բոյաջյանը: »»»

 


Ալերգիկ հիվանդությունների աշխուժացում

 

20 | 07 | 2011 | 23:00 | լուր

 

Հատկապես գարնանն ու ամռանը որոշ մարդկանց մոտ նկատվում է հարբուխ, փռշտոց, հազ, շնչարգելում, ընդհանուր թուլություն: Դրանք հիմնականում ալերգիկ երեւույթների դրսեւորումներ են: Ալերգիան արտաքին միջավայրի տարբեր ազդակների ներգործության հանդեպ մարդկանց զգայնությունն է ու դրանց նկատմամբ հակազդեցությունը:

 

Գյումրիում ալերգիաների հանդեպ հակումը դեռեւս սկսվել է հետերկրաշարժյան տարիներից: -Այն ժամանակ ասում էին, թե մենք մեկ ճաշի գդալ փոշի ենք կուլ տվել, այնուհետեւ  նման հիվանդությունները զարգացել ու տարածում են գտել,-փաստեց «Բեռլին»  պոլիկլինիկայի ընտանեկան բժշկուհի Անահիտ Կարապետյանը: »»»


Որմնանկարները, անպատճառ, պիտի վերադարձվեն

 

19 | 07 | 2011 | 22:30 | հրապարակախոսություն

 

Գյումրեցիներս վճռական ենք տրամադրված, մեր պապերի պես

 

«1851 թվին Ներսես Ե կաթողիկոսը տանել է տալիս պատկերը Էջմիածին...:

Ապա, Աղեքսանդրապոլի ժողովրդի դիմումներին զիջելով, 1852 թվին

վերադարձնում են պատկերը եւ դնում Ս.Աստվածածին եկեղեցում»:

 

Շիրակում շարունակվում է Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իրենց ծննդավայր վերադարձնելու համար ստորագրահավաքը: Արդեն մոտ 8 հազար մարդ է ստորագրել վարչապետին ուղղված այդ դիմումի տակ: Սակայն, չնայած դրան, այստեղ եւս ոչ բոլորն են լավ տեղյակ բուռն քննարկվող հարցի մանրամասներին, քանի որ »»»


«Ասել են` գնա «Կիլիկիա» ավտոկայան»

 

19 | 07 | 2011 | 22:15 | լուր

 

Հուլիսի 19-ին Գյումրու ավտոկայանից Երեւան մեկնող միկրոավտոբուսաների վրա նկատեցինք հայտարարություններ այն մասին, որ Գյումրի-Երեւան միկրոավտոբուսային երթուղու վերջնականգառը «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնից տեղափոխվել է Երեւանի «Կիլիկիա» ավտոկայան: »»» 

 


Հոգեկան հիվանդությունների աճը մոտ 4 տոկոս է Գյումրիում

 

19 | 07 | 2011 | 22:15 | ակնարկ

 

Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց թիվն ավելացել է ու դրա մեղավորը կյանքն է` ժամանակակից իր բոլոր խնդիրներով: Եթե 2010 թվին Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»-ում գրանցված հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվը Շիրակի մարզում եղել է 3378, ապա այս տարի` 3515:

 

-Ասել, թե հոգեկան հիվանդությունների քանակի ավելացում է նկատվում` ճիշտ չի լինի: »»»


Ոչ մի բազմակողմանի ոսումնասիրություն էլ չի կատարվել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների իրավունքների սահմանափակման գործով

 

19 | 07 | 2011 | 14:10 | լուր

 

 

Հուլիսի 15-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Լ.Բարսեղյանի բողոքի լսումն ընդդեմ քննիչ Քաղցրիկյանի որոշման` քրեական գործ չհարուցելու եւ գործը նախաքննության ուղղարկելու պահանջով:

 

40 րոպե ուշացումով սկսված նիստի սկզբում Բարսեղյանը նախորդ օրվա իր հարցադրումներն ամբողջացնելով` քննիչին ուղղեց եւս երկու      հարց. »»»

 


 

Ընտանեկան բռնություն. խոսե՞լ, թե՞ լռել

 

19 | 07 | 2011 | 13:30 | ակնարկ

 

 

Ընտանիքը հասարակության հիմնական բջիջն է: Հաճախ այդ կենսարար բջիջը բախվում է դժվարություների` բռնությունների տեսքով, եւ հայտնվում է շրջադարձային իրավիճակում: Այստեղ է, որ անհրաժեշտ է բանիմաց ինչ-որ մեկի օգնությունն ու աջակցությունը: Այդպիսին փորձում են լինել ՀԿ-ները: Սակայն, վերջիններս հաճախ  հանդիպում են դիմադրության:  »»»


«Մինասը` մեզ, Հասմիկը` Ձեզ»

 

19 | 07 | 2011 | 12:45 | լուր

 

 

Հուլիսի 16-ին` շաբաթ օրը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Վարչապետը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Շիրակի մարզպետն ու փոխմարզպետներն ու Գյումրու քաղաքապետը եղել են Նոր կյանք եւ Արեւշատ համայքների դպրոցների շինհրապարակներում, որտեղ 2010-ի հունիսից մեկնարկել էր դպրոցաշինական ծրագիր` «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն ԱՄՆ դոլար է: »»»

 


Լարված քննաշրջանից հետո անհամբեր սպասում

 

19 | 07 | 2011 | 11:15 | լուր

 

Ով կպատկերացներ, որ մի օր խստապահանջ ու բարկացկոտ տնօրենը կհայտնվի քննասենյակում` աշակերտի դերում:

 

«Հանրարթության մասին» նոր օրենքի համաձայն` դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է նախապես ձեռք բերել հանրակրթության ուսումնական հասատության ղեկավարման իրավունք` հավաստագիր, որից հետո միայն մասնակցել դպրոցում  »»»


«ԳԱԼԱ» հեռուստաընկերություն պաշտպանության հայտարարություն

 

 

19 | 07 | 2011 | 10:25 | հայտարարություն

 

2011թ. հուլիսի 15-ին Գյումրիի քաղաքապետարանը դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ իր պահանջն իրականացնելու համար, այն է՝ քաղաքի հին հեռուստաաշտարակից ապամոնտաժել «ԳԱԼԱ»-ի հեռարձակող սարքավորումները:  »»»


Ջուր չօգտագործող լվացքի մեքենան լվանում է  շորերը . . .

 

18 | 07 | 2011 | 18:45 | լուր

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի (ՊՈԱԿ) Գյումրու մասնաճյուղը  հիմնադրվել է  1972 թվականին: Նոր անվանումով գործում է 2009 թ. հուլիսի 1-ից:

 

Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի (ՊՈԱԿ) Գյումրու մասնաճյուղի տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանի հետ զրույցում վերջինս նշեց, որ, գյուտը գոյություն ունեցող տեխնիկայի կատարելագործումն է, իսկ նորամուծությունը փոքրիկ գյուտ է, որը կիրառվում է տնտեսության եւ արդյունաբերության մեջ: Այն հանդես է գալիս նոր արտադրանքի տեսքով: »»»


Խորագույն ցավակցություններս ...

 

15 | 07 | 2011 | 21:00 | հրապարակախոսություն

 

... «Մշակույթի նախարարություն» համաստեղությանը, ում ես ստիպված եմ անձնավորել եւ ով միամտությունն ունեցավ 2011-ի հուլիսի 1-ին հայտնվել գյումրեցոնց տեսադաշտում:

 

Լ.Բարսեղյանի «Չունենամ քեզ նման մշակույթի նախարարությունը» վերտառությամբ պատասխանը «վա~յ»-երից առաջինն է: Հետո գալու են երկրորդ, երրորդ «վա~յ»-երը:

 

Վերջին երկու ամիսներին շփվելով «մշակույթի նախարարություն» զանգվածի հետ (ի մասնավորի ` Արեւհատ Սամուելյան, Սոնա Հարությունյան, Սերժիկ, Սամսոն …) հասկացա, որ նախարարություն ասվածը որկոր է, ով ամեն ինչ ուտում ու մարսում է: »»»


Նրանք մեր ապագա առողջ մայրերն են

 

15 | 07 | 2011 | 21:00 | ակնարկ

 

Գյումրիի Բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները այս տարի մասնակցել եւ լուրջ հաջողություններ են գրանցել նախ մայիսին Երեւանում անցկացված մարմնամարզության բաց առաջնությունում, ապա տպավորիչ ելույթեր են ունեցել հունիսին Թբիլիսիում կայացած ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ «Նելլի Սալաձեի գավաթ» անվանակարգը կրող մրցույթին: Այստեղ սպորտի վարպետի ծրագրով հաղթող է ճանաչվել գյումրեցի Ինեսա Սիմոնյանը:

 

Հուլիսի 22-24-ը Գյումրիում կկայանա «Բարեկամություն» խորագիրը կրող միջազգային 4-րդ առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի բոլոր մարզերի մարզուհիները եւ 2 թիմ Վրաստանից, կմասնակցեն նաեւ Գյումրու բարձրագույն վարպետության դպրոցի սաները` ի դեմս Ինեսա Սիմոնյանի: »»» 


«Ես միտքն եմ, իսկ միտքն սպանել չի կարելի … »

 

15 | 07 | 2011 | 21:00 | ակնարկ

 

Այսպես պնդեց բանդիտը` հրաժարվելով կանգնել պատի տակ, որ Կամոն իր ձեռքի խաղաթղթին կրակի: («Կամո» ֆիլմից)

 

2010 թվականի հոկտեմբերից ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից  հանրակրթական ուսումնական  »»»


Կլոնավորված  «Դոլի» անունով ոչխարը սատկեց դաբաղից

 

15 | 07 | 2011 | 20:00 | վերլուծություն

 

Ի՞նչ ենք ուտում մենք այսօր...

 

Ամռան շոգին շուկան լեփ-լեցուն է մրգերով ու բանջարեղենով` պոմիդոր, վարունգ, խնձոր, բադրիջան, կարտոֆիլ եւ այլն: Մարդիկ այսօր ուտում են ամեն ինչ` չմտածելով կամ տեղյակ չլինելով, թե ինչ են ուտում առհասարակ: Արդյո՞ք այն ինչ ուտում ենք, վնաս չի հասցնում մեր առողջությանը:

 

Բնապահպանության նախարարության մշակած օրենքի նախագծով սահմանվում է` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ է հանդիսանում ցանկացած կենդանի օրգանիզմ, որի գենետիկ նյութը փոխվել է զուգավորման կամ նուկլեինաթթվի, »»»


Ծովի ներդաշնակություն` ժողովուրդների բարեկամության համար

 

15 | 07 | 2011 | 20:00 | ռեպորտաժ

 

Ավելի քան 90 պարային համույթ, անհատ կատարողներ ու վրացական երաժշտական խմբեր հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 12-ը համախմբվել էին հանուն ժողովուրդների բարեկամության, որ պիտի հաստատվեր պարի լեզվով:

 

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում արդեն 7-րդ անգամ կայացավ «Ծովի ներդաշնակություն» միջազգային փառատոնը: Ռուսաստան, Էստոնիա,, Մոլդովա, Բելոռուս, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան եւ խորհրդային միության այլ երկրներ տարբեր տարիներին մասնկացել են  »»»


Սանիտարական ծառահատում Գյումրու Բագրատունյաց պուրակում

 

15 | 07 | 2011 | 20:00 | լուր

 

Այսօր` հուլիսի 15-ին Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները հավաքում էին Խաղաղության օղակի այգում գտնվող ծառերից մեկի կտրված  Ճյուղերը: Կոմունալ բաժնի աշխատակիցները տալիս են հետեւյալ բացատրությունը.

 

-Ծառի ճյուղերը այնքան էին կախ ընկել, որ հասել էին գետնին. խանգարում էին թե´ անցորդներին, թե´ ավտոմեքենաների երթեւեկությանը: »»»


Աղբահանություն «եվրոպական» չափանիշներով…

 

14 | 07 | 2011 | 21:00 | ակնարկ

 

Գյումրու Աբովյան փողոցի առաջին նրբանցքի, ավելի կոնկրետ` Գյումրի գետակի տարածքում ապրող բնակչությանը երկրաշարժից հետո մինչ այժմ երբեւէ փողոցային աղբարկղ չի տրամադրվել: Մարդիկ էլ ողջ աղբը նետել են գետակի մեջ, որովհետեւ մոտակա աղբամանին հասնելու համար հարկավոր է մի քանի հարյուր մետր քայլել եւ ձորակից ելնել փողոց: Իսկ գետակի վարարումների ժամանակ սեփական ջանքերով մաքրել են այն: Աղբավճարների գանձումներն էլ լինում են միայն ԲՇՏ-ից տեղեկանք ստանալու ժամանակ, այն էլ հարկադրված: »»»


Ղանդիլյան փողոցի երկրորդ կեսի հիմնանորոգումը կավարտվի հուլիսի վերջին

 

14 | 07 | 2011 | 20:00 | լուր 

 

Թեեւ Գյումրու Ղանդիլյան փողոցի մի հատվածն արդեն ասֆալտապատվել է, կատարվել են որոշ չափով փոսային նորոգումներ, խճապատվել, այնուամենայնիվ, աշխատանքներն ավարտված չեն, իսկ մայթերն էլ մնացել են անբարեկարգ:

 

Քաղաքապետարանի մամլո քարտուղար Լիլիթ Աղեկյանի տեղեկացմամբ` այդ աշխատանքները չեն դադարեցվել, դրանք շարունակվում են: Երկու կապալառու կազմակերպություններ  իրականացնելու են Ղանդիլյան փողոցի մոտ մեկ կիլոմետր երկարություն ունեցող հատվածի հիմնանորոգումը: Նրանցից մեկն արդեն կատարել է աշխատանքը, իսկ երկրորդը դեռ շարունակում է: »»»


Հայաստանն ուղղակի ուտում են

 

14 | 07 | 2011 | 20:00 | հայտարարություն 

 

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է կայուն զարգացման քաղաքականություն, որի խնդիրն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացում` բարձրացնելու հասարակության և նրա անդամների բարեկեցությունը` երաշխավորելով ինչպես ներկա, այնպես էլ` ապագա սերունդների կարիքների ապահովումը: »»»


Բրեյդեն Քինգ.«Ես ֆիլմը տուն եմ վերադարձրել»

 

14 | 07 | 2011 | 19:00 | լուր

 

-Արդեն 5-րդ տարին է, ինչ ԱՄՆ երեւանյան դեսպանատունը ֆինանսապես աջակցում է Հայաստանում «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի անցկացմանը,-ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության հարցերով պաշտոնյա Ջեյ Թրելորը հուլիսի 14-ին  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Այս տարի  «Ոսկե ծիրան»  Երեւանի միջազգային 8-րդ կինոփառատոնի օրերը Գյումրիում հուլիսի 12-14 էին: Առաջին օրը մոտ երկու տասնյակ ֆիլմերի ռեժիսոր, ռուսախոս Ռ.Բալայանը, ով  խոստովանեց, որ գիտե հայերեն խոսել, բայց ոչ նման լսարանի առջեւ, փորձեց որոշ ընդհանրություններ տեսնել իր ֆիլմի հերոսների ու երկրաշարժից տուժած լենինականցիների մոտ: »»» 


Սև ցուցակ. 10 տարվա ամփոփում, 2001-2011

 

14 | 07 | 2011 | 18:30 | ամփոփագիր

 

2001թ. ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է Սեւ ցուցակ, որում ընդգրկվում են այն պաշտոնյաներն ու պետական մարմինները, ովքեր խախտում են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը: ԻԱԿ-ի Սեւ ցուցակում հայտնվում են հիմնականում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած գերատեսչության ղեկավարը, որովհետեւ` »»»


Հրդեհ Գյումրու Սբ,.Ամենափրկիչ եկեղեցու տարածքում

 

14 | 07 | 2011 | 18:30 | լուր

 

Անցած գիշեր` հուլիսի 13-ին, ժամը 22:20-ի հատվածում հրդեհ է բռնկվել Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տարածքում:  Դեպքի վայր է մեկնել հրշեջ ծառայության մեկ մարտական հաշվարկ: 

 

Ըստ Շիրակի մարզային Փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանի, հրդեհը մեկուսացվել է 22:37-ին, ամբողջությամբ մարվել 23:05-ին:  »»»


«Նոր Սերնդի» «Կանաչ տնակն» արդեն պատրաստ է 

 

13 | 07 | 2011 | 23:30 | լուր

 

«Նոր սերունդ» մանկապատանեկան եւ երիտասարդական ՀԿ-ի «Կանաչ տնակը» արդեն պատրաստ է: «Տնակը» պատրաստվել է պլաստմասսե 2781 շշերից, «Գյումրու բնապահպանական ճամբար, սովորենք մեր մասին» ծրագրի շրջանակում: Հիմնական նպատակը բնակչությանը թափոնների վերամշակման մշակույթին ծանոթացնելն ու այս գաղափարի քարոզումն է: Ըստ վիճակագրական տվյալների  տարեկան  շուրջ 6.300.000 տոննա թափոն է արտանետվում համաշխարհային օվկիանոս: Այդ թափոնների մեծ մասը պլասստմասե իրեր են: »»»


Մ՞ի թե սկսնակ ուսուցիչներն իրավունք չունեն աշխատելու հանրակրթական դպրոցներում

 

13 | 07 | 2011 | 22:00 | Ակնարկ

 

ՀՀ ԿԳ նախարարի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի նոր` 2010 թվականի հոկտեմբերի 25-ին ուժի մեջ մտած կարգով, նախատեսում է մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգում երկու փուլերով` գրավոր եւ հարցազրույցի միջոցով:  »»»


Խտրականության եւ բնակարանային ապահովման մասին նամակ ՌԴ նախագահին

 

13 | 07 | 2011 | 21:20 | ասուլիս

 

Այսօր` հուլիսի 13-ին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը հրավիրել էին ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի նախկին 151 պայմանագրային զինծառայողների ներկայացուցիչները:

 

Վերջիններս 102-րդ ռազմական բազայում զինծառայության են անցել 1993 թվից եւ դուրս են եկել զինծառայությունից 2008-ին: Բոլորն էլ ՌԴ քաղաքացիներ են, հետեւաբար 10 եւ ավելի տարի ծառայելու դեպքում նրանց տրամադրվելու է ԲՊՍ »»»


«Նավ ենք պահանջում»

 

13 | 07 | 2011 | 21:10 | ակնարկ

 

Գյումրու Ավտոկայան տնակային թաղամասի բնակիչների խոսքերով, փտած ու արդեն 23 տարեկան  տնակների կողքին այսօր շարունակում են փթթել ծառերն ու խոտաբույսերը.-Դրանից ավելի շատ կջղայնանանք, կորել ենք էս բույսերի մեջ:  

 

Այս ամենն անցանկալի ու տհաճ է թաղամաս ոտք դնող յուրաքանչյուր քաղաքացու համար: Շատ հաճախ էլ հարց է ծագում, թե այստեղ` այս պայմաններում` խոնավ, ձմռան ցրտին, հնարավո՞ր է  արդյոք պահել երեխաներ ու առողջ մեծացնել: Տարեցտարի ծերացած տնակները, եթե խոսել գիտենային, հաստատ մի օր կբողոքեին, որ այլեւս չեն կարող պատսպարել անօթեւան գյումրեցիներին, »»»


«Չգիտեմ», «չեմ պարզել», «չգիտեմ», եւ այսպես երկու ժամ շարունակ

 

13 | 07 | 2011 | 21:00 | Ռեպորտաժ

 

Հուլիսի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Լ.Բարսեղյանի  բողոքի քննումն ընդդեմ քննիչ Քաղցրիկյանի որոշման` քրեական գործ չհարուցելու եւ գործը նախաքննություն ուղարկելու մասին պահանջով:

 

Նախորդ նիստում Բարսեղյանի ներկայացրած միջնորդությունը դատախազությանը տրված հաղորդումներին վերաբերող քննիչի պատրաստած նյութերի պատճեններն իրեն տրամադրելու մասին բավարարվել էր եւ դրանք տրամադրվել էին նրան: »»»


Հեծանիվն ինձնից բացատրություն չի ուզում. ասում է ազատամարտիկ լրագրավաճառը

 

11 | 07 | 2011 | 20:00| Դիմանկար

 

Ծանոթ շատ գյումրեցիների շտապ բարեւելով արագընթաց սլանում է մի հեծանվորդ շրջիկ լրագրավաճառ: Նա լինում է քաղաքի տարբեր թաղամասերում, տարբեր մարդկանց մոտ: 10-11 տարի շարունակ առավոտյան ժամը 7:30-ից մինչեւ մութն ընկելը նա զբաղված  է այս գործով: Մատնանշելով հեծանվին կապած արկղը, որտեղ դասավորված էին թերթեր, ամսագրեր, լոտոներ, ասաց.

 

-Վերցնում եմ տպարանից ու սկսում ցրել, վաճառել, արդեն ունեմ իմ հիմնական հաճախորդները,  այսօր ընտանիք պահելու միակ միջոցը սա եմ տեսնում: »»»


Վերադարձրեք որմնանկարները, հետո սկսեք հարցեր գրել

 

11 | 07 | 2011 | 11:00| Հաղորդագրոթյուն

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2011 թվի հունիսի 17-ին տեղեկության հարցմամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարին, կամենալով իմանալ Գյումրիում պետական սեփականություն հանդիսացող որմնանկարների մասին տեղեկություններ.

http://asparez.am/news/news2011june/17.06.2011-info-request.htm

 

Հարցումը մուտքագրվել էր նախարարություն հունիսի 22-ին: Հուլիսի 6-ին Լ.Բարսեղյանը ստացել է հուլիսի 1-ով թվագրված պաշտոնական պատասխան, որը ստորագրել է նախարարը: Նախարարը հարցմանը պատասխանել է ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում սահմանված ժամանակային պահանջի խախտմամբ: Պատասխաններն առանձին ներկայացված են այս հաղորդագրությանը կից: »»»


Սեր` թմրանյութերի հանդեպ

 

09 | 07 | 2011 | 21:00 | Լուր

 

Շիրակի մարզում աճում է թմրանյութերից կախում ունեցողների թիվը: Աճից բացի նկատվում է նաեւ հիվանդության երիտասարդացում. այն սկսել է ընդգրկել սոցիալական տարբեր խմբեր: Պատճառը, ըստ Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»-ի նարկոլոգիական ծառայության պատասխանատու բժիշկ Արտաշես Սահակյանի, զբաղվածության պակասն է ու սոցիալական պայմանները: »»»


Կրկին չանցան

 

09 | 07 | 2011 | 21:00 | Լուր

 

Հուլիսի 6-ին Գյումրու թիվ 9 դպրոցում անցկացվեց ռազմագիտության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ: Մրցույթը, ըստ էության, տեղի ունեցավ երկու փուլով: Առաջինը թեստային կամ գրավոր փուլն էր, ապա հաջորդեց բանավոր փուլը:

 

Այս թափուր տեղի համար մրցույթն անցկացվեց երկրորդ անգամ: Առաջին մրցույթը անցկացվել էր մայիսի 25-ին. հայտագրված 12 մասնակիցներից մրցույթին մասնակցել էին 9 հոգի: Սակայն գրավոր ճիշտ պատասխանների 90 տոկոսի շեմը ոչ ոք չէր հատել, իսկ այդ նվազագույն շեմը սահմանված է օրենքով: »»»


Վերջապես կառուցվելու է Գյումրու 6-րդ երաժշտական դպրոցի նոր շենքը

 

09 | 07 | 2011 | 21:00 | Ակնարկ

 

-Տնակային պայմաններում գտնվող դպրոցի շենքը քանդվելու է, որի փոխարեն կառուցվելու է նորը: Կառավարությունը մոտ 10 մլն դրամ է հատկացրել նոր կառույցի շինարարության համար: Այդ նպատակով ֆինանսական օգնություն են ցուցաբերում նաեւ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ): 2009 թվականին Գյումրի ացելած «Դիփ փարփլ» (Deep Purple) խմբի մեներգիչ Յան Գիլանը, տեսնելով դպրոցի տնակային պայմանները, որոշել է ֆինանսապես օժանդակել նոր դպրոցի կառուցման գործին, որի շինարարությունը հավանաբար կսկսվի 2011 թվականի օգոստոսին: »»»


Վրաստան. համացանցի օգտատերերին սեւեռուն վերահսկողություն է սպառնում

 

 

09 | 07 | 2011 | 18:30 | վերլուծություն

 

Նոր օրենսդրության համաձայն` անվտանգության ծառայությունները կարող են ստուգել Համացանցի օգտատերերի անձնական հաղորդագրություններն առանց դատարանի համապատասխան որոշման:

Մանանա Վարդիաշվիլի, Կովկաս 
Կովկասյան լրատու # 597
24-ը հունիսի, 2011թ.

Օրենքի համաձայն` ոստիկանությունը իրավունք ունի ստուգել Համացանցի օգտատերերի էլեկտրոնային նամակագրությունը, ինչը, վերջիններս խոսքերով, թույլ կտա իշխանություններին առցանց հետեւել քաղաքական զարգացումներին: »»»


Ղարաբաղյան բանակցային գործընթացը կրկին չարդարացրեց ակնկալիքները

   

09 | 07 | 2011 | 17:35 | վերլուծություն

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները չեն կարողանում համաձայնության գալ երկարատեւ հակամարտությանը վերջ տալու վերաբերյալ:

Շահին Ռզաեւ, Արմեն Պողոսյան, Կովկաս 
Կովկասյան լրատու # 598
1-ը հուլիսի, 2011թ.  

Անցյալ շաբաթ ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկարատեւ բանակցային գործընթացի վերաբերյալ ակնկալիքները վերջին տարիների ընթացքում հասան իրենց գագաթնակետին, սակայն [կազանյան հանդիպման] հաջորդ օրը`առավոտյան հեռուստացույցով լրատվական ծրագիր դիտելիս, ադրբեջանցիներն արդեն կարող էին գուշակել, որ բանակցությունների արդյունքները հիասթափեցնող էին լինելու նույնիսկ նախքան այդ նորության մասին լսելը:  »»»


Հայաստանյան բուհերն այս տարի ֆինանսական խնդիրների կբախվեն   

 

 

09 | 07 | 2011 | 16:45 | վերլուծություն

 

Հայաստանյան բուհերն այս տարի ֆինանսական խնդիրների կբախվեն  

 

Անցնելով 12-ամյա կրթական համակարգին` Հայաստանի դպրոցները այս տարի շրջանավարտ չունեցան, ինչի հետեւանքով 15 անգամ կրճատվեց բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների թիվը:

Արփի Հարությունյան, Կովկաս

Դիմորդների կրճատման հետեւանքով` այս տարի հայաստանյան բուհերը կբախվեն ֆինանսական լուրջ խնդիրների: 2011-12 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատւթյունում սովորելու համար առաջին փուլով դիմել է 1209 հոգի` նախորդ տարվա մոտ 18 000-ի փոխարեն:
»»»


Արդյո՞ք Գյումրու քաղաքապետարանը տեղյակ է

 

09 | 07 | 2011 | 14:00 | լուր

 

Գյումրու «Չերքեզի ձոր» կոչվող, երբեմնի ծառապատ ու գեղատեսիլ տարածքի, գյումրեցիների միակ հանգստյան գոտուն սպասվող ճակատագրի, ինչպես նաև ձորում տասնյակ անօթևան ընտանիքների կողմից տեղադրված տնակների և ձորի հարակից տարածքում կառուցված քարաշեն ու կիսաքարաշեն բնակելիների օրինականացման խնդրի վերաբերյալ «Շիրակ կենտրոնը» անցած ամիս հանդես էր եկել հայտարարությամբ, ինչպես նաև տեղեկատվության հարցում էր հղել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ի զարմանս մեզ և ի տարբերություն նախորդ մեր հարցումների, քաղաքապետարանը այս անգամ բավականին արագ արձագանքեց, թեև ոչ բոլոր հարցերին է տվել սպառիչ պատասխան: »»»


Որքա~ն հրաշալի ու գեղեցիկ է հայոց բնաշխարհը

 

08 | 07 | 2011 | 22:30 | լուր

 

Գեղագիտական կենտրոնի Գյումրու մասնաճյուղում այսօր Մարտին Շահբազյանի ՙՀայաստանի մարզերը՚ գրքի նկարների ցուցահանդեսն էր, որին ներկա էին մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր արտասահմանից: Մեզ հետ զրույցում նա ասաց.

 

-Ցուցահանդեսի բացումը նվիրված է ՀՀ անկախության 20 ամյակին: Յուրաքանչյուր մարզից 20 լուսանկար է ցուցադրվելու: Դրանցում ներկայացված է մարզերի ու շրջանների պատմաճարտարապետական կոթողներն ու տեսարժան վայրերը: Լուսանկարները 2010-ին են արված, իսկ գրքի շնորհանդեսը` 2011-ին: Սիրում եմ Հայաստանը սիրուն պատկերել, ուզում եմ լավը ցույց տալ, ոչ թե վատը: »»»


Հերթական հրկիզումը Գյումրիում

 

07 | 07 | 2011 | 23:55 | լուր

 

Հուլիսի 6-ին առավոտյան ժամը 5-ի սահմաններում այրվել է Գյումրու Մ.Մկրտչյան փողոցում գտնվող Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն հասարակական կազմակերպության Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի գրասենյակի լուսամուտներից մեկը, որը նայում էր դեպի Տեքստիլագործների «Արագած» մարզամշակութային կենտրոնի դիմացի այգուն (Իսահական փողոց): Ինչի հետեւանքով պատուհանն ամբողջությամբ այրվել է: »»» 


Պետերի բանավոր համաձայնությունը օրենքի պահանջից վեր է

«Դեռ երկար են հիշելու վրացական պետհամարանիշերը» շարքից

 

07 | 07 | 2011 | 23:50 | լուր

 

2011 թվականի փետրվարի 8-17-ին վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների բողոքի երթերը, մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը խախտելու եւ Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերի` մասնավորապես Պուշկինի ու Սայաթ-Նովա փողոցները փակելու  վերաբերյալ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 3 հաղորդում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին: »»»


Էդ էլ ու պրծ.

Ազգային Ժողովի նախագահը ասմունքի փառատոնի ժյուրիի պատվավոր նախագահ

 

07 | 07 | 2011 | 22:30 | լուր

 

Այս տարի ասմունքի մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որը անցկացվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, նվիրված էր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին:

 

Փառատոնի փակման կապակցությամբ  հունիսի 7-ին Գյումրիում էին ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը, փոխխոսնակ Ս.Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ: Նրանք այցելեցին մարզպետարան, ծանոթացան Գյումրիում ընթացող շինարարական աշխատանքներին: »»»


Ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունը

Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի գրասենյակը հրկիզման փորձի մասին

 

07 | 07 | 2011 | 22:00 | հայտարարություն                         English

 

2011 թվի հուլիսի 6-ի առավոտյան  ժամը 5-ի մոտ, անհայտ անձինք մետաղյա ճաղերի արանքից կոտրել են Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի Գյումրու գրասենյակի պատուհանի ապակին եւ հեղուկ վառելանյութով հրկիզել պատուհանն ու պատուհանագոգը: Գրասենյակի հարեւանությամբ ապրող մարդիկ, տեսնելով կրակը, զանգել են հրշեջ ծառայություն եւ ինքնուրույն միջոցներ ձեռք առել հրդեհը հանգցնելու համար, ինչից հետո հրդեհը հանգցրել են:  »»»


Խեղդվելուց  հազիվ փրկվեցի

 

06 | 07 | 2011 | 21:00 | լուր

 

Զգուշացե´ք, ջրամբարները լողալու համար չեն նախատեսված:

 

-Հունիսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը լրագրողներին ասաց, որ, եղանակների կտրուկ տաքացման հետ կապված մարզի ազգաբնակչությունն ու հովեկներն իրենց հանգիստն անցկացնում են մարզի տարբեր ջրային տարածքների շրջակայքերում՝ ջրավազաններում, գետերում, լճակներում: Մարզի ջրային տարածքները չեն վերահսկվում համապատասխան ծառայությունների կողմից: »»»


«Փող որ լինի Անթալիա էլ կգնանք»

 

06 | 07 | 2011 | 21:00 | ակնարկ

 

Պարզվում է` Շիրակի մարզի բնակիչների համար լավագույն հանգստի վայրը իրենց տունն է. «Համ փող չես ծախսում, համ էլ տնից լավ տեղ չկա»,-պնդում են գյումրեցիները: Մեր համաքաղաքացիների կարծիքով հանգստի չմեկնելու հիմնական պատճառը փողն է: «Փող որ լինի, ինչի՞ չենք գնա: Քոբուլեթ էլ կգնանք, Աղվերան էլ, որ շատ փող լինի Անթալիա էլ կգնանք»,-ասում է տան հանգիստը նախընտրող գյումրեցին:

 

Տարեցները տուրիզմից խոսելիս անմիջապես հիշում էին Խորհրդային Միության տարիները. »»»


Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների դեմ ճամփա փակելու հետեւանքները

 

06 | 07 | 2011 | 16:00 | ծանուցում 

 

2011 թվի հուլիսի 7-ին ժամը 15-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գյումրի, Անկախության  հրապարակ` 7) կսկսվի քաղաքացի Լեւոն Բարսեղյանն հացի լսումն ընդդեմ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժանմունքի քննիչ` Հովհաննես Քաղցրիկյանի` ապրիլի 15-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին: »»»


Մեր Սահմանադրությունը մինչեւ այսօր երեխա էր

 

05 | 07 | 2011 | 17:00 | հարցում 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր` հուլիսի 5-ին նշվում է ՀՀ Սահմանադրության օրը: 1995 թվականին հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը: Հայաստանը դարձավ նախագահական հանրապետություն, որտեղ գրեթե ամբողջ իշխանությունը կենտրոնացվեց մեկ մարդու` երկրի ղեկավարի ձեռքում: »»» 


Չունենամ քեզ պես մշակույթի նախարարությունը

 

«Եթե մի բան վատ է, ուրեմն ավելի վատանալու միտում ունի:»

Մերֆալոգիական ճշմարտություններից

 

04 | 07 | 2011 | 17:00 | հրապարակախոսություն

  

Նախաբան. Գյումրի ± Մինաս

 

Ենթադրում եմ, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության վեբ կայքում առկա վերը բերված տեքստի «±» նշանների բազմակի զետեղումները որեւէ դիտավորություն չունեն տարրական եւ բարձրագույն մաթեմատիկայի, հանրահաշվի, դաշտերի տեսության եւ օդերեւութաբանության դեմ:  »»»


Տխուր ժպտացող աչքեր

 

04 | 07 | 2011 | 17:00 | լուր

  

1948 թվին Լենինականի պետթատրոնում Ֆրունզիկ Մկրտչյանի խաղացած առաջին դերը եղել է գերմանացի զինվորը` «Երիտասարդ Գվարդիա», այնուհետեւ Գարրի ՊերեբեյնոդաՊրովինցիայի նահանգապետը» պիեսներում, 1954թ-ից արդեն Երեւանի Սունդուկյանի անվան պետթատրոնում` Զաբիի դերը` «Թեհրան» պիեսում, 1966-ից կինոյում` Վարդանի` «Պատվի համար», 1958թ. Խաչիկի դերը «Ինչո՞ւ է աղմկում գետը» պիեսներում եւ այսպես շարունակ:

 

Պերճ Զեյթունցյանն ասել է.-Մհերն ինչ-որ խաղացել է, ցույց է տվել տաղանդի մի մասը, բայց ով որ տեսել է  «Հացագործին կինը», ապա նա ամենաերջանիկ մարդն է: Դա մի հագեցած խառնվածք է: »»»


Ռաֆայել Աթոյանի ցուցահանդեսը Գյումրիում.

մշակույթի նախարարությունից մարդ չկար

 

02 | 07 | 2011 | 21:40 | լուր

 

Հուլիսի 1-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի առթիվ: Ասուլիսը հրավիրել էին արվեստաբան, Գյումրու պատվավոր քաղաքացի Շահեն Խաչատրյանը եւ Գյումրու Ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը: »»»


Կոռուպցիայի դեմ պայքարի նոր ուղիներ

 

02 | 07 | 2011 | 21:30 | լուր

 

Արեւելյան գործընկերության  (ԱլԳ)  գագաթաժողովը 2009 թվի մայիսի 7-ին Պրահայում հաստատել է եվրոպական հանձնաժողովի 2008 թվի դեկտեմբերին ներկայացրած Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը (Eastern Partnership, ԱլԳ), որի աշխատանքներին հասարակության մասնակցության ապահովման համար Եվրոպայում անցկացվում են քաղաքացիական հասարակության տարեկան համաժողովներ (ՔՀՀ): Ծրագրի շահառու երկրներն են նախկին սովետական 6 պետությունները` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, »»»


Այստեղ ոսկի ու թանկարժեք քարեր շատ կան, միայն պետք է տեսնել

 

02 | 07 | 2011 | 21:30 | լուր

 

Հուլիսի 2-ին Գյումրու «Բեռլին» հյուրանոցում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Գեորգի Գյուրջիեւին: Հայտնի անձնավորություն, միստիկ փիլիսոփա, ում մասին մենք այնքան էլ շատ բան չգիտենք, բայց ով հայտնի է ամբողջ աշխարհում:

 

Միջոցառումը կազմակերպել էր պատմաբան Արթուր Նիկողոսյանը: Բացման խոսքում նա համառոտ անդրադարձավ Գյուրջիեւի կյանքին ու գործունեությանը: Ապա ելույթ ունեցավ գուրդջիեւագետ  Արկադի Ռովները. »»»


Դժգոհություններ «Հայ ասպետ»-ից

 

02 | 07 | 2011 | 21:20 | ակնարկ

 

Դեռ 2011 թվականի փետրվարին Գյումրու ակադեմիական վարժարանի տնօրեն Լեւոն Սեղբոսյանը հայտ էր լրացրել «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամում` վարժարանի սաների «Հայ ասպետ» հեռուստախաղին  մասնակցելու նպատակով: Ակադեմիական վարժարանի 9-րդ եւ 10-րդ դասարանիցներից կազմվել է 7 հոգուց բաղկացած թիմ: Տրամադրվել է գրականության ցանկ, »»»


Գյումրու «Մուշ-2» թաղամասում անօթեւանների համար շինարարությունը կավարտվի 2012-ին

 

02 | 07 | 2011 | 21:20 | ակնարկ

 

Գյումրու անօթեւաններին բնակարանով ապահովելու համար նախատեսված պետական պատվերով շինարարությունը Գյումրու հյուսիս-արեւմուտքում գտնվող «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերում սկսվել է 2009 թվականից:

 

Մայիսի վերջին Գյումրի այցելած քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը ծանոթացել են «Մուշ-2» թաղամասի շինարարական աշխատանքներին: Վ.Վարդանյանը նշել է, որ շենքերը շահագործման կհանձնվեն 2011 թվի հոկտեմբերին:  »»»


Մեր բուհերի եվրոպական չափանիշները

 

02 | 07 | 2011 | 11:45 | ակնարկ

 

Որդեգրելով բոլոնյան սկզբունքներն ու առաջնորդվելով զարգացման միջազգային չափորոշիչներով, կրթության ավանդական ձեւերից անցում կատարելով եվրոպականին` Հայաստանյան կրթական համակարգը փորձ է անում լիարժեք ուսում ապահովել: »»»


«Չկա այնպիսի բան, որ չհաղթահարվի աշխատանքով»

 

02 | 07 | 2011 |11:30 | ակնարկ

 

Ամասիայի մանկական արվեստի դպրոցն այս կարգախոսով աշխատում է արդեն 46 տարի…

 

Շուրջ կեսդարյա գործունեության ընթացքում հաղթահարվել են բազմաթիվ` անհաղթահարելի թվացող դժվարություններ, բայց արարելու, երեխաներին արվեստի գաղտնարաններին ծանոթացնելու եւ դրանով իսկ մանկավարժի կոչմանը հավատարիմ մնալու անսասան կամքն այսօր դպրոցի համար դարձել է հաջողության գրավական, շարունակվող ճանապարհ եւ նոր բարձունքների սկիզբ:  »»»


Հայաստանը շանս ունի մեծ դրամաշնորհ ստանալ մշակութային ժառանգության պահպանման համար

 

02 | 07 | 2011 | 10:45 | քննարկում

 

Հունիսի 27-29-ը Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանում Կիեւյան նախաձեռնության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում» թեմայով եռօրյա քննարկում՝»»»


Ավելի շատ հարցեր քան պատասխաններ գյուղի մասին

 

02 | 07 | 2011 | 10:30 | լուր

 

Գնաճից մինչեւ հակակարկտային կայանների տեղադրում, կոոպերատիվ տնտեսությունների ստեղծում, անմշակ  հողերի մշակում, ոռոգման ցանցի կատարելագործում եւ հողերի պարարտացում: »»»


Վառ եվ գորշ գույների համադրություն…

 

01 | 07 | 2011 |12:25| լուր

 

ՀՀ եւ ՌԴ միջեւ մշակութային կապերն աշխուժանում են...

 

Գյումրու Գեղարվեստի ազգային ակադեմիայում ռուս նկարիչների հետ փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում հունիսի 29-ին տեղի ունեցավ հանդիպում գեղանկարչության ոլորտում «վարպետության դասերին» մասնակցելու նպատակով Ուլյանովսկի մարզ եւ Կարսունի շրջան մեկնած Գեղարվեստի ազգային ակադեմիայի առաջին կուրսի ուսանողների հետ: ՌԴ-ում վարպետության դասերը տեւեցին  հունիսի 15-24-ը:

 

Ծրագրի պատասխանատու Գոռ Մարգարյանի խոսքերով, նպատակը փորձի փոխանակումն է գեղանկարչության ոլորտում եւ մասնագիտական նոր հմտությունների ձեռք բերումը:  »»»


Ինչու՞ են հայ տղամարդիկ ծեծում իրենց կանանց…

 

01 | 07 | 2011 | 12:00 | լուր

 

Ընտանեկան բռնությունը մեր երկրում առկա է: Դա փաստում է «Amnesti international» կազմակերպության իրականացրած հետազոտությունները:

 

Հունիսի 24-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Բռնություն կանանց դեմ» խորագրով սեմինար-քննարկում: Այն վարեցին Շողիկ Միքայելյանը եւ Ալինա Սարգսյանը` նշելով.-Բռնությունն ազդում է ընտանիքի բոլոր անդամների վրա: Երեխաները, որոնց մայրերը բռնության են ենթարկվել, ագրեսիվ են: Նրանց վրա տարածվում է իրենց ծնողների վարքն ու բարքը: Նման երեխաների հետ, ովքեր իրենց ընտանիքներում բռնության ականատես են լինում պետք է հոգեբանական աշխատանքներ տանել, այլապես նրանք քրոնիկ կոմպլեկսներ ձեռք կբերեն:  »»»


400 անհետ կորած միայն Շիրակի մարզից

 

01 | 07 | 2011 | 11:50 | լուր

 

Ի՞նչ վիճակում են գտնվում եւ ի՞նչ  պայմաններում են ապրում Արցախյան պատերազմում անհայտ կորած զինվորների ընտանիքների անդամները...

 

«Արեւամանուկ» հիմնադրամում հունիսի 29-ին մարզպետարանի աշխատակիցների, Արցախյան պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողների եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին անհայտ կորած անձանց ընտանիքներին հուզող սոցիալական խնդիրները:  »»»


Ինչպես չգնալ Երեւան

 

30 | 06 | 2011 | 20:30 | լուր

 

Գյումրու ավտոկայանում այսօր` հունիսի 30-ին բացակայում են Երեւան գնացող միկրոավտոբուսները: Երեւան տանող տաքսիներն էլ այսօր, ի տարբերություն մյուս օրերի, համեմատաբար քիչ էին: Ինչպես www.1in.am-ին տված հարցազրույցում նշում է նախկին քաղբանտարկյալ եւ ՀԱԿ-ի ակտիվիստ Աշոտ Զաքարյանը` բոլոր հանրահավաքների օրերին, այսօր նույնպես, առավոտից երթուղայինները չեն աշխատում, բացի այդ, մասնավոր տաքսիները մեկ անձի համար 5000 դրամ են պահանջում, ինչը սովորական օրերի համեմատ 2,5 անգամ ավելի է: »»»


Արման Ավետիսյանի պատասխանը www.asparez.am կայքի հրապարակումներին

 

30 | 06 | 2011 | 20:00 | պատասխան »»»

 

2011 թվի հունիսի 27-ին «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանից նամակ ստացա, որում վերջինս գրում է այն մասին, թե www.asparez.am կայքում իրեն վիրավորել եւ զրպարտել են, ու մեջբերումներ է անում իմ հայտարարություններից: Նամակի վերջում նա պահանջում է «…հերքել իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները»: »»»


Տրամագծորեն հակառակ վճիռ` տեղեկատվության ազատության օգտին

 

30 | 06 | 2011 | 18:00 | լուր

 

Մեկուկես տարվա դատական վազք այն տեղեկությունները իմանալու համար, ինչն օրենքով 5 օրում պիտի տրամադրվեր քաղաքացուն

 

2011 թվի հունիսի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի: Հայցվորը մեկուկես տարի առաջ տեղեկություններ էր հարցրել ՀՀ ՊԵԿ նախագահից 2009 թվի դեկտեմբերին աշխատակազմի տարեմուտի հանդիսության եւ պարգեւատրումների մասին ու պատասխանի չէր արժանացել: Խոսքը 29.5 մլն դրամով հանդիսության եւ 21,2 մլն դրամով 20 ժամացույցների գնման գործարքների մանրամասների մասին է: Միայն դատական հայց ներկայացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանել էր հարցմանը եւ մերժել տեղեկությունների տրամադրումը: »»»



2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս          
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
   

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 02-ին, ժամը 11:50:00-ին (GMT = 07:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter