Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2011 թվի օգոստոս ամսվա լատվական հոսքը


Հերթական վրաերթը Գյումրիում

 

31 | 08 | 2011 | 16:30 | լուր

 

Օգոստոսի 30-ի երեկոյան ժամը 22:15-ի սահմաններում Գյումրու Սերգեյ Համբարձումյանի (նախկին Պուշկինի) փողոցի Վարդանանց հրապարակ գնացող հատվածում անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի մեքենան վրաերթի է ենթարկել 1983 թվականին ծնված Գյումրու Մարմաշենի խճուղու 209/081 տնակի բնակչուհի Սիլվա Համլետի Հակոբյանին եւ դիմել փախուստի: Տուժողին դեպքի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: »»»


Ամռան փուշը ձմռան նուշն է. հայ տանտիկինները զբաղված են փակոցով

 

31 | 08 | 2011 | 15:40 | ակնարկ

 

Անուշահամ բույրերով, պայծառ ու գունագեղ ամառը իր տեղ զիջում է ոչ պակաս անուշահամ աշնանը: Ամառային եւ աշնանային բարիքների հրաշալի տեսականին շուտով կանհետանա շուկայի վաճառասեղաններից, իսկ սրանց որոշ «ներկայացուցիչների» էլ դեռ կարելի կլինի հանդիպել` միայն թե թանկ գներով, հետեւաբար ոչ բոլորին մատչելի: Բայց մինչ այդ, մեր մայրիկները եւ տատիկներն արդեն իսկ պատրասվում են «այդ փորձությանը». նրանք պահածոյացնում են մրգերը եւ բանջարեղենը, ձգտում են դրանցում ամբարել ամռան ողջ ջերմությունը: »»»


Բլոգն ու բլոգոսֆերան` բլոգերների աչքերով

 

30 | 08 | 2011 | 11:20 | ակնարկ

 

Անձնական, հեղինակային, կոլեկտիվ կամ սոցիալական, բաց, թաքնված, կորպորատիվ, ակումբային կամ հասարակական, թեմատիկ եւ ընդհանուր. սրանք բլոգի տեսակներն են, որոնք լինում են  քաղաքական, կենցաղային, ճանապարհորդական, կրթական, մասնագիտական եւ այլ թեմատիկ ուղղվածություններով, իսկ ըստ նյութերի տեսակների տարանջատում ենք`  ֆոտոբլոգ, վիդեոբլոգ, տեքստային եւ երաժշտական բլոգներ: »»»


Դպրոցի նախկին տնօրենը չի կարողանում հանդիպել մարզպետին եւ իր ասելիքը փոխանցում է ԶԼՄ-ների միջոցով

 

30 | 08 | 2011 | 22:30 | լուր

 

-Ես բողոքող չեմ, ճիշտ հասկացեք, այստեղ հարցը վերաբերում է իմ արժանապատվությանը, խնդիրը մի ամիս շուտ կամ մի ամիս ուշ ազատվելու մեջ չէ, այլ` իմ իրավունքները պաշտպանելու,-Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում իր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Գյումրու թիվ 28 դպրոցի նախկին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Ավետիսյանը: »»» 


Ընդունելության շրջանը փակվում է

 

30 | 08 | 2011 | 17:15 | ակնարկ

 

Գյումրու բուհերում ընդունելության բակալավրի աստիճանի քննություններն արդեն ավարտվել են: Մարզում դիմորդների թիվը` 12-ամյա կրթական համակարգին անցնելու եւ Հայաստանի դպրոցներում շրջանավարտներ չունենալու հետեւանքով, ինչպես եւ ենթադրում էին, քիչ էր: Իսկ այժմ բուհերում մեկնարկել են մագիստրատուրայի քննությունները:

 

-Դիմումները դեռ ընդունվում են եւ այդ պատճառով էլ դիմորդների կոնկրետ թիվը չեմ կարող նշել,-մեզ հետ զրույցում ասաց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանը,-մագիստրատուրայի համար նախատեսված է 104 վճարովի ուսուցման եւ 38 պետպատվերի տեղ, որից 4-ը` տարկետման իրավունքով: »»»


Ու՞ր է գնում մարզի արդյունաբերությունը

 

30 | 08 | 2011 | 16:45 | վերլուծություն

 

Այսօր Շիրակի մարզը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզը, որտեղ աղքատության ցուցանիշը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում է  11,8 տոկոս (ՇՄ սոցիալ-տնտեսական զարգացման  ծրագիր 2010-2013): Սա ուղղակիորեն կապված է այն հանգամանքի հետ, որ մարզում, ըստ էության, չկա արդյունաբերություն, մինչդեռ ժամանակին այն, հատկապես Գյումրին, եղել է արդյունաբերական կենտրոն: »»»


Ճշտի ու ճշտաբանության մասին

 

30 | 08 | 2011 | 14:45 | մեկնաբանություն

 

Ծաղկաձորում երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայ մեծ բանասեր Սերժ Սարգսյանը մի շարք «ուշագրավ» ու գիտության տեսակետից «դարակազմիկ» մտքեր է հայտնել: Չծանրանալով այդ մտքերի գիտականության եւ գիտա-հասարակական առաջընթացի տեսակետից ճշմարտացիության վրա, ուշադրություն դարձնենք դրանցից մեկին, որը առնչվում է ոչ այնքան գիտությանը, որքան մեր հասարակության հոգեւոր-բարոյական ընկալումներին ու »»»


Ռոք հեղաշրջում` Գյումրու փողոցներում

 

30 | 08 | 2011 | 14:30 | ակնարկ

 

«Հայաստանի խորքերից, հինավուրց քաղաքում, հետամնաց հասարակության մեջ, հավաքվեց մի ռոք խումբ, որ եկել է հեղափոխություն անելու համար… ». այսպես է սկսվում «Revolution» նորաստեղծ ռոք խմբի առաջին հեղինակային երգը:

 

Արմեն Եդիգարյան` կիթառ,  Մհեր Մարտիկյան` բասկիթառ,  Ալբերտ Հովհաննիսյան` կիթառ, Ռաֆայել Մարտիրոսյան` հարվածային գործիքներ. նրանք կարող են հայտնվել պատահական օր, պատահական ժամի, պատահական տեղում եւ, չնայած անցորդների զարմացած հայացքներին,  նվագել` երաժշտության մեջ ու գյումրեցիների կյանքում հեղաշրջում անելու նպատակով: »»»


Ինչու՞ երիտասարդները աշխատանք չեն գտնում.

աշխատատեղ չկա՞, թե ցանկություն

 

30 | 08 | 2011 | 14:30 | ակնարկ 

 

19-24 տարիքային խմբում 723, իսկ 25-30-ում` 940 հաշվառված գործազուրկ: Գյումրու զբաղվածության կենտրոնի տրամադրած ցուցանիշներն առավել քան խոսուն են: Երկրում օրեցօր ավելացող երիտասարդ գործազուրկների ցուցանիշով Գյումրին առաջիններից մեկն է: Պատկերն ավելի հստակ կինի, եթե հաշվի առնենք ամեն տարի բուհերն ավարտած ու գործազուրկների շարքը համալրող երիտասարդներին: »»»


Աղբարկղը փորփրելիս էլ ծնվեց նրանց սերը

 

30 | 08 | 2011 | 14:30 | ֆոտոռեպորտաժ

 

 Գյումրեցիներ 43-ամյա Կառլեն Պատրիկյանն ու 46-ամյա Արուսյակ Հարությունյանի համատեղ կյանքն ունի արդեն մեկ տարվա պատմություն: Նրանք այսօր ապրում են Գյումրու Անի թաղամասի Պարույր Սեւակ փողոցի թիվ 13 շենքի մուտքում: Նրանց «բնակատեղին» կից կա խանութի պահեստ, որը կողպած է, իսկ բնակիչներն այս կողմով մուտք ու ելք չեն անում: «Տունը», դռան փոխարեն, փակում են պարանից կախ տված երկար կտորները, ներսում նեղ մահճակալի դեր տանող ինչ-որ իր է, իսկ աղբարկղից բերած ջարդոտված հնամաշ դարակն էլ ծառայում է որպես սեղան. վրան ճանճերով պատված հացն է ու պանիրը: Միջավայրի գարշահոտության ու աղտեղության պատճառով  հարեւանները նրանց հանդեպ անտարբեր են, ոմանք էլ` արհամարհական, իսկ իմ ներկայությունն այստեղ շատերին զարմացրել էր: »»»


Միգուցե մայթերին էլ անդրադարձ լինեն …

 

20 | 08 | 2011 | 14:10 | լուր

 

Այսուհետ Մսի կոմբինատ թաղամասի գոնե մի փողոցում մեքենաները կարող են անարգել երթեւեկել, ինչը չի կարելի ասել անցորդների մասին: Օրեր առաջ սկսված Լիսինյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են: Այս տարվա պետական ծրագրով ֆինանսավորված եւ հիմնանորագված փողոցներից Լիսինյանը երկրորդն է: Բայց այս փողոցի մայթերը, ինչպես եւ Ղանդիլյանինը, մնալու են անբարեկարգ, ինչից փոքր-ինչ դժգոհում են այդ տարածքների բնակիչները, որովհետեւ ստիպված են լինելու քայլել փողոցով` վտանգելով իրենց կյանքը: »»»


«Ես կարող եմ լինել առաջին շարքերում» 

 

27 | 08 | 2011 | 21:45 | ռեպորտաժ

 

Մարդիկ տարբեր են իրենց կարողություններով, բայց բոլորն էլ հավասար են իրենց իրավունքներով», «Ես ուժեղ եմ», «Ես իրավունք ունեմ լինել առաջին շարքեում»` ինքս այս կարգախոսներով եմ առաջնորդվում եւ նույն այս կարգախոսներով էլ առաջնորդում եմ ե՛ւ իմ աշխատակիցներին ե՛ւ շահառուներին,-ասում է «Ագաթ» ՀԿ-ի նախագահ Կարինե Գեւորգյանը, ով հանդիսանում է ԱՄՆ-ի Միջազգային շարժունակության (MIUSA), Կանադական Կանանց իրավունքների զարգացման ասոցացիայի (AWID),  UNESCO-ի Մարդու իրավունքների միջսերնդային ֆորումի խմբի եւ Սահմանափակ կարողություններով կանանց միջազգային համացանցի անդամ: »»»


1050 տարի առաջ Բագրատունյաց թագավորությունում ցնծություն էր.

 

27 | 08 | 2011 | 18:20 | ռեպորտաժ

 

Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունները զուգակցվել էր Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսավորության հետ:  

 

Այսօր` օգոստոսի 27-ին, նույն ցնծությունն ու բարձր տրամադրությունն էին փորձում ստեղծել նաեւ Գյումրիում: Բագրատունյաց հրապարակում, ուր 2007 թվականից կանգնած է Աշոտ Ողորմած թագավորի արձանը, արդեն 5-րդ տարին օգոստոսի վերջին շաբաթ օրը նշվում է «Բագրատունյաց փառքի օր» ավանդական դարձած միջոցառումը: Այս տարի զուգահեռ նշվում է նաեւ Բագրատունյաց թագավորության հռչակման 1126-ամյակը: Միջոցառումը սկսվեց հոգեհանգստի արարողակարգով, ապա ոգեշունչ երաժշտություն, պարային համարներ ու փողային նվագախմբի կատարումներ` զուգակցված քաղաքապետի ու պատմաբանների շնորհավորանքներով: »»»


Դպրոցի ճամփան թանկ է, ծախսատար... բոլորի համար

 

27 | 08 | 2011 | 17:25 | ակնարկ

 

Պայուսակ, կոշիկ, վերնաշապիկ, կիսաշրջազգեստ կամ տաբատ, գրքեր, տետրեր, գրիչներ, գունավոր մատիտներ, նկարչության ալբոմ եւ օրագիր. գոնե այսքանը անհրաժեշտ է յուրաքանչյուր դպրոցահասակ երեխայի` նոր ուսումնական տարին դիմավորելու համար:

 

Սեպտեմբերյան շուկայի եռուզեռն ու գնումների գլխապտույտ ընթացքը մի պահ մոլորության մեջ կարող են գցել. մի՞թե  ամեն ինչ այնքան լավ է, գումարն էլ շատ, որ կայծակնային արագությամբ դատարկվում են գրենական պիտույքների խանութներ: Հարեւան Թուրքիայից դպրոցական արտահագուստ բերող վաճառականներն էլ շաբաթական նախկին մեկի փոխարեն` երկու անգամ են հատում պետական սահմանը: »»» 


Աշոտ Զաքարյան. «Ժամանակն է հայտարարել ջրբաժանի մասին»

 

27 | 08 | 2011 | 17:20 | կարծիք

 

Օգոստոսի 26-ին պետք է տեղի ունենար ՀԱԿ-իշխանություն երկխոսության 7-րդ ռաունդը, սակայն Կոնգրեսի պատվիրակությունը չներկայացավ կոալիցիայի հետ հերթական հանդիպմանը: Նույն օրը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտնեց, որ ՀԱԿ-ը առկախում է իր մասնակցությունը երկխոսության շրջանակում ընթացող բանակցություններում, քանի որ Կոնգրեսի եւ կոալիցիայի նախորդ հանդիպման ընթացքում եղել էր հավաստիացում, թե փոխվելու է Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը, սակայն վերջինս դեռ գտնվում է »»»


Կառավարությունը քայլեր է ձեռնարկում հանրապետությունում բերքատվության բարձրացման ուղղությամբ

 

27 | 08 | 2011 | 17:15 | ռեպորտաժ 

  

Հանրապետությունում բերքատվության բարձրացման համար կառավարության կողմից իրականացվող ծրագրերի եւ մարզի գյուղատնտեսական հիմնախնդիրների շուրջ զրուցեցինք Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի հետ:

 

Զրուցակցիս խոսքերով, հանրապետությունում բերքատվության բարձրացման համար կառավարության կողմից ներկայումս իրականացվում է ցորենի սերմնաբուծության ծրագիր, որը շարունակվելու է մինչեւ 2015 թվականը: »»»


Մաշված ու խճճված էլեկտրական հաղորդալարերը լուրջ խնդիր Գյումրիում

 

26 | 08 | 2011 | 20:30 | ակնարկ

 

Գյումրիում տարբեր թաղամասերում շատ վատ վիճակում են գտնվում տրանսֆորմատորային ենթակայաններից սնուցվող էլեկտրական հաղորդալարերն ու հենասյուները:

 

Ռուսթավելի փողոցում գտնվող ցածրավոլտ ենթակայանից սնուցվող բազմաթիվ էլեկտրական հաղորդալարերը ամրացված են հենասյան վրա, խճճված ձեւով եւ շատ դեպքերում դրանք վտանգավոր են մարդու առողջության համար: Այդպիսի պատկեր կարելի է հանդիպել նաեւ Ղուկասյան, Հ.Սարգսյան առաջին եւ երկրորդ անցումներում, Շիրակացի, Սեւյան փողոցներում, Չերքեզի ձորում եւ այլ փողոցներում:

 

Հայաստանի սպառողների միության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքերով, հուլիսի 1-2-ը աշխատանքային այցով գտնվելով Գյումրիում` ինքը  շրջել է քաղաքի  փողոցներով եւ շատ խախտումներ նկատել. ենթակայաններից դուրս եկող բազմաթիվ խճճված էլեկտրական հաղորդալարերը միացված են  հենասյուներին »»» 


Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցը կարողացավ փոխել տալ կառավարության որոշումը` դպրոցը լուծարելու մասին

 

26 | 08 | 2011 | 18:15 | ակնարկ

 

Շիրակի մարզի դպրոցների վերակազմակերպման արդյունքում Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում գործող թիվ 23 միջնակարգ ՊՈԱԿ-ը դարձել է հիմնական դպրոց: Ինչպես մյուս հիմնական, այնպես էլ այս դպրոցում կսովորեն 1-9-րդ դասարանցիներ:

 

Օգոստոսի 26-ի դրությամբ  թիվ 23 հիմնական դպրոցում կատարվել է  15 առաջին դասարանցու ընդունելություն: Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Արաքչյանի գնահատմամբ` սա միջին ցուցանիշ է:  Իսկ 9-րդ դասարանն ավարտած, վկայական ձեռք բերած   շուրջ 46 աշակերտ (նրանցից 29-ը ռուսական դասարան է ավարտել) ուսումը շարունակելու է քաղաքի ավագ դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում:  »»»


Գործազրկության եւ արտագնա աշխատանքի  ուրվագիծը կամ «Էս ի՞նչ քեռի է մեր տուն եկել»:

 

26 | 08 | 2011 | 17:25 | վերլուծություն

 

Գյումրու բնակիչ 48-ամյա տիկին Կարինեն արդեն տարիներ շարունակ հիմնական աշխատանք է փնտրում, սակայն այդպես էլ չի գտնում: 2 երեխաների մորը երբեմն հաջողվում է ժամանակավոր աշխատանքի տեղավորվել, բայց այն հիմնական չի դառնում:

 

-Վերջերս հայտարարությամբ գնացի խանութում վաճառողուհի աշխատելու: Պետք է 15 օր փորձաշրջան անցնեի, ինչ արած` համաձայնեցի: Հացի եւ խմորեղենի բաժնում սկսեցի աշխատել, միաժամանակ տնօրենը ցանկանում էր, որ ազատ ժամանակ փոշին վերցնեի, հատակը մաքրեի: »»»


Ավտոպատահար Գյումրիում

 

26 | 08 | 2011 | 17:15 | լուր

  
Այսօր` օգոստոսի 26-ին, ավտոպատահար է գրանցվել Գյումրու Սախարովի հրապարակի հարակից տարածքում: »»»


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

 

26 | 08 | 2011 | 17:10 | հայտարարություն

 

Օգոստոսի 16-ին տեղին ունեցավ Հայ Ազգային Կոնգրես-իշխանություններ երկխոսության 5-րդ ռաունդը, որը, Կոնգրեսի պատվիրակության պնդմամբ, ամբողջությամբ նվիրվեց օգոստոսի 9-ին Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ձերբակալված երեք երիտասարդների ազատ արձակման խնդրի քննարկմանը: Այդ օրը, երկխոսության ընթացքում առաջին անգամ որոշվեց, հարգելով իշխանության պատվիրակության խնդրանքը, առայժմ չհրապարակել քննարկման մանրամասները: Պատվիրակությունը նման խնդրանք ներկայացրեց, պատճառաբանելով, որ դա կհեշտացնի խնդրի լուծումը: »»»


Լավ ու վատ նորություններ կրթական համակարգում 

 

25 | 08 | 2011 | 20:10 | ռեպերտաժ

 

Շիրակի մարզի հանրակրթական համակարգի հերթական օգոստոսյան խորհրդաժողովը օգոստոսի 25-ին Գյումրու «Տիրամայր Հայաստանի Ռեյմոն եւ Անի Գույումճեան» կենտրոնում սկսվեց հանդիսավոր մթնոլորտում. ՀՀ օրհներգ եւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղերձ, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի ողջույնի խոսք: Վերջինս հույս հայտնեց, որ համակարգի հիմանախնդիրների համար կառաջարկվեն լուծման ուղիներ: Այնուհետեւ պարոն Պետրոսյանը հակիրճ անդրադարձավ դպրոցական համակարգի կարեւորությանը, նշելով, որ որակյալ կրթություն ապահովելու համար այսօր բոլոր նախադրյալները կան եւ մնում է միայն նպատակային ու ճիշտ օգտագործել ունեցած ներուժը: »»»


Բոլոր փոփոխությունները չէ, որ բարեփոխումներ են

 

25 | 08 | 2011 | 19:00 | ռեպորտաժ

  

«Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի համապատասխան որակավորում կամ վերջին տասը տարվա ընթացքում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա մասնագիտական ստարժ»: ՀՀ հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածն այսուհետ կունենա նոր ձեւակերպում` «ուսուցիչ համարվում է վերջին 5 տարում մանկավարժական ստաժ կամ ուսուցչի որակավորում ունեցող անձը»: »»»


Ու՞մ դաշտում  է «դիվանագիտական գնդակը»

 

25 | 08 | 2011 | 13:15 | մեկնաբանություն

 

2008 թվականին Հայաստանի նախագահը հայկական եւ թուրքական հավաքականների ֆուտբոլային խաղին հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին` նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտություն»: Ապա երկու երկրների արտգործնախարարները 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրեցին ստորագրեցին համապատասխան արձանագրություններ:

 

Իսկ ահա օրերս Թուրքական մեջլիսի օրակարգից հանվեցին այս արձանագրությունները: »»»


Կարտոֆիլի շուկա. աճող գներ ու կրճատվող ծավալնե՞ր, թե նոր հեռանկարներ …

 

25 | 08 | 2011 | 12:10 | վերլուծություն

 

Կարտոֆիլի մշակությամբ հայտնի Շիրակի մարզում գյուղատնտեսական կարեւոր նշանակության այս մշակաբույսի արտադրության, իրացման ծավալների եւ շուկայական գների մասին խոսակցություններն հատկապես թեժանում են տարվա այս եղանակին, երբ շուկայում, այսպես ասած, «նոր կարտոֆիլն» արդեն հայտնվել է, բայց ավելի մեծ ծավալներով վաճառք կազմակերպելու համար գյուղատնտեսներին դեռ ժամանակ է պետք` մինչ կավարտվի բույսի վեգետացիոն շրջանն ու սերմնացուն դուրս կգա իրացման շուկա: »»»


Ուղղում. Գյումրիում գործելու է ոչ թե երեք, այլ երկու վարժարան

 

25 | 08 | 2011 | 11:45 | ուղղում

 

Հարգելի ընթերցողներ, www.asparez.am կայքի «Ավագ դպրոցներ, հուսահատ դասվարներ, շփոթված աշակերտներ» հրապարակման մեջ (24.08.2011 http://asparez.am/news/news2011aug/24.08.2011.avag.htm) գրվել էր, թե Գյումրում գործելու է երեք վարժարան, այնինչ պետք է լիներ երկու:

 

«Շիրակի մարզի դպրոցների վերակազմակերպման գործընթացն արդեն ավարտված է: Գյումրիում կգործի 3 վարժարան, 1 հատուկ, 3 միջնակարգ, 24 հիմնական ու 10 ավագ դպրոց:» նախադասությունը հարկ է ընթերցել այսպես. «Շիրակի մարզի դպրոցների վերակազմակերպման գործընթացն արդեն ավարտված է: Գյումրիում կգործի 2 վարժարան, 1 հատուկ, 3 միջնակարգ, 24 հիմնական ու 10 ավագ դպրոց:»

 

Խմբագրությունը հայցում է ընթերցողների ներողամտությունը


«Գյուղացիական կոոպերացիաները կոլխոզ չեն»,-ասում է գյուղնախարարը

 

24 | 08 | 2011 | 21:25 | ռեպորտաժ

 

Շիրակի մարզի Այգաբաց գյուղում մինչեւ տարեվերջ ստեղծվելու է «Կոոպերատիվ Այգաբաց 2011» գյուղացիական միավորումը: Այդ ծրագրի քննարկման եւ համայնքի ու բնակիչների կարծիքն իմանալու նպատակով աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Մարզում գյուղնախարարը 4-րդ անգամ էր, իսկ Այգաբացում` առաջին: Ըստ գյուղնախարարի ներկայացման, ծրագիրը նպատակուղղված է գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության բարձրացմանը:  »»»


«Նոր սերունդ»-ի ուշադրության կենտրոնում նոր սերունդն է

 

24 | 08 | 2011 | 21:25 | ակնարկ

 

Գյումրիում գործող «Նոր սերունդ» մանկապատանեկան եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունը մի շարք բարեգործական, առողջապահական ու բնապահպանական ծրագրեր է  իրականացում: Կենտրոնը տրամադրում է նաեւ իրավաբանական, սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն: Կենտրոնի պատասխանատու, ֆինանսիստ Արման Սահակյանի խոսքերով, կազմակերպության առաքելությունն է երեխաների, երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումը, այդ թվում` սոցիալական ծրագրերի: »»»


Մադրիդում 50 հայ երիտասարդ մասնակցում է համաշխարհային երիտասարդաց օրվան

 

24 | 08 | 2011 | 17:25 | ակնարկ

 

«Եթե ուզում ենք հայրենիքը զարգացնել` պիտի շրջվենք դեպի երիտասարդությունը, եթե ուզում ենք եկեղեցին ամուր լինի, դարձյալ պետք է շրջվենք դեպի երիտասարդությունը: Հայ Կաթողիկե համայնքն իր գործունեության ընթացքում որդեգրել եւ առաջնորդվում է այս սկզբունքով»,-այս խոսքերով Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում հավաքված շուրջ 120 երիտասարդներին ողջունեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Ծայրագույն Վարդապետ Հայր Վահան Օհանյանը: Հոգեւոր հայրերի առաջնորդությամբ երիտասարդները հավաքվել էին Մադրիդ մեկնող իրենց ընկերներին ճանապարհելու համար: »»»


«Անտառավանում» աշակերտների թվի պակաս չկա

 

24 | 08 | 2011 | 17:25 | ակնարկ

 

Դպրոցների վերակազմակերպման գործընթացով պայմանավորված` հնարավոր են կադրային փոփոխություններ եւ աշակերտների հոսք դպրոցից դպրոց: Գյումրու որոշ դպրոցներում այս հարցը լուրջ խնդիր է, մյուսներում` այն առկա չէ:

 

-Մենք արդեն ունենք 70 առաջին դասարանցիներ եւ ունենալու ենք երկու դասարան` աշակերտների առավելագույն թվով,-ասում է Գյումրու թիվ 29 դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը,- արդեն երեխաների չենք վերցնում, եթե լինում են դիմողներ, ապա ուղղորդում ենք այլ դպրոցներ: »»»


Ավագ դպրոցներ, հուսահատ դասվարներ, շփոթված աշակերտներ

 

24 | 08 | 2011 | 17:15 | վերլուծություն

 

Շիրակի մարզի դպրոցների վերակազմակերպման գործընթացն արդեն ավարտված է: Գյումրիում կգործի 3 վարժարան, 1 հատուկ, 3 միջնակարգ, 24 հիմնական ու 10 ավագ դպրոց: Դեռ 2008-2009 ուստարում ավագ դպրոցի կարգավիճակ էին ձեռք բերել թիվ 3,  32, 45 դպրոցները, 2009-2010-ում` 33, 42 դպրոցները եւ Բալատոն վարժարանը, իսկ այս ուստարում` թիվ 1, 2, 26 եւ 37 դպրոցները: »»»


1756 բնակարան նոյեմբերին կունենան իրենց սեփականատերերը

 

23 | 08 | 2011 | 18:30 | ռեպորտաժ

 

Տնակները լքելու, անօթեւանի կարգավիճակից ազատվելու ու նորակառույց բնակարանում ապրելու ակնկալիքով փաստաթղթային ու այլ խնդիրներ ունեցող բազմաթիվ անօթեւաններ այսօր ներկա էին բնակարանների բաշխման կառավարական հանձնաժողովի հերթական արտագնա նիստին:

 

Օգոստոսի 23-ին Գյումրիում կայացած հանձնաժողովի նիստում, որը վարում էր  քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանը, քննարկվել է անօթեւան ընտանիքների 270 գործ եւ վերջիններս ճանաչվել են շահառուներ: »»»


Չնայած վիճակագիրների լավատեսությանը`գյուղմթերքի էական էժանացում դեռ չի եղել. մինչ այս հոդվածը գրվում էր շաքարի գինը դարձավ 450 դրամ/կգ

 

23 | 08 | 2011 | 17:00 | ակնարկ 

 

Առաջիկայում հանրապետությունում որոշ ապրանքատեսակների գծով սպասվում է գնանկում: Այդ մասին փաստում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի լավատեսական կանխատեսումները:

 

Ըստ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Հայաստանում առաջիկայում կէժանանան տավարի մսի ու հացի գները: Վերջինիս խոսքերով, միջազգային շուկայում ցորենն էժանացել է 15-20 տոկոսով, սակայն նախկինում թանկ գներով մեծ քանակությամբ ցորեն է ներկրվել Հայաստան եւ հացարտադրողների մոտ դեռեւս նախկին պաշարները չեն սպառվել: Դա է պատճառը, որ հացի գնում դեռեւս փոփոխություն չկա: »»»


Գյումրեցի երիտասարդները ակտիվանում են

 

23 | 08 | 2011 | 15:15 | լուր

 

Օգոստոսի 23-ին Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սբ. Հակոբ եկեղեցու «Երիտասարդաց միությունը» կազմակերպել էր ֆոտոցուցահանդես Սբ.Հակոբ եկեղեցու տարածքում: Ներկայացված էին 10 հեղինակների 100-ից ավելի լուսանկար:

 

-Հիմնականում սիրողական լուսանկարներ են: Ֆոտոցուցահանդեսի նպատակն է` Գյումրիում զարգացնել լուսանկարչությունը: »»»


«Pausa» Ֆլեշմոբ Գյումրիում

 

23 | 08 | 2011 | 15:10 | լուր

 

 

Օգոստոսի 21-ին Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սբ. Հակոբ եկեղեցու «Երիտասարդաց միությունը» կազմակերպել էր ֆլեշմոբ Ռիժկովի (նախկին Կիրով) փողոցում:

 

«Pausa» Ֆլեշմոբը սկսվեց ժամը 14:30-ին: Հավաքվել էին 50-ից ավելի երիտասարդներ: Երիտասարդները 3 րոպե անշարժ կանգնում էին` նմանվելով արձանների: Այնուհետեւ երիտասարդների խումբը շարժվեց դեպի Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասում գտնվող զբոսայգի:  Ակցիայի մասնակիցները Սայաթ- Նովա փողոցում` հոծ գծի վրա ձեռք-ձեռքի տված շարք կազմեցին: Շարքի երկարությունը 100մ-ից ավելի էր: »»»


Թանգարանները ժողովրդի պատմության, կենցաղի ու սովորույթների լուռ վկան են

 

23 | 08 | 2011 | 11:30 | ակնարկ

  

Գյումրիում այսօր գործող թանգարաններից առավել հայտնի են վեցը` Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանները, Ավ.Իսահակյանի ու Ս.Մերկուրովի տուն-տանգարանները, Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանների պատկերասրահն ու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը:

 

2003 թվականից Վարպետաց փողոցում գործող Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում բանաստեղծի անձնական իրերն են, ձեռագրերն ու տպագիր գործերը: Կարեւոր մասունքներ են թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների` Մ.Սարյանի, Ս.Փարաջանովի, Ա.Շիրազի, Ս.Շիրազի եւ այլոց աշխատանքները: »»»


Երեխան պետք է կերակրվի մայրական կաթով

 

23 | 08 | 2011 | 11:20 | ակնարկ

 

Նորածին երեխաների ճիշտ սնուցումը շատ կարեւոր է նրա հետագա ֆիզիկական եւ հոգեկան զարգացման համար: Հատկապես կարեւոր է մինչեւ 6 ամսական երեխաների մայրական կաթով սնուցումը: Ազգային Ժողովի կողմից այս տարվա հուլիսի 28-ին ընդունվել է «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը, որը նպատակ ունի նպաստել աճող սերնդի զարգացմանը:

 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում տարեկան մինչեւ 2 միլիոն երեխայի կարելի է չկորցնել` կրծքով կերակրելու դեպքում: Մայրական կաթի առավելությունների մասին նշում են եւ բժիշկները, եւ մայրերը: »»»


‹‹Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր…››

 

23 | 08 | 2011 | 11:20 | դիմանկար

 

-Դու իմ լավ քույր, դու մեր տան ծաղիկ եւ մեր տան աստղիկ, կա հուզիչ մի հարց` բարդ է այս դարը չափազանց…,-հանգիստ երգում է Խորենը, թաքուն նայում ինձ, սպասում հերթական հարցիս ու շշուկով ասում.-Իրոք, բարդ է այս դարը …

 

19-ամյա Խորեն Սիմոնյանը Գյումրու Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության սան է: Ավարտելով թիվ 4 դպրոցը` նա 2009-ին ընդունվում է Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջ: »»»


Մինչեւ տարեվերջ Մուշ-2 թաղամասում շահագործման կհանձնվի 1756 բնակարան

 

23 | 08 | 2011 | 11:10 | ակնարկ 

 

Այս տարի 1756 անօթեւան բնակարան կստանա Գյումրու Մուշ-2 թաղամասում: Անցած տարի պետբյուջեից 22 մլրդ դրամ գումար էր հատկացվել Շիրակի եւ Լոռու մարզերում բնակարանաշինության համար: Նույն նպատակի համար այս տարի հատկացվել է 26 մլրդ դրամ`4 մլրդ դրամով ավելի: «Նորակառույցները կառուցվել ու կառուցվում են լրիվ նոր հիմքերի վրա`քանդելով հին հիմքերը»,-մեզ հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: »»»


«Տաթեւի թեւերը» տանում են Տաթեւ, հաջորդ կանգառը` Սվարանցի պոչամբար …. 

 

22 | 08 | 2011 | 11:00 | Հայտարարություն

 

Մշակել զբոսաշրջության նոր փաթեթներ, խթանել հայկական տուրիզմի զարգացումն ու առավել թվով զբոսաշրջիկների ուշադրությունն հրավիրել հայոց հոգեւոր-մշակութային ժառանգության եւ հայ գյուղի ինքնատիպ կոլորիտի վրա. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը ՀՀ կառավարության եւ տարբեր երկրների առաջատար գործարարների համագործակցության շնորհիվ այս նպատակով է հիմնադրվել, սկսել ու շարունակում իր աշխատանքները Հայաստանի հարավում:  »»»


Երեւի մի օր էլ մենք լավ կապրենք …

 

20 | 08 | 2011 | 17:50 | ակնարկ

 

Գարշահոտ, կեղտոտ միջավայր, ավերակներ, տխուր մարդիկ. ցանկացած մարդու  վախ ու ցավ կպատճառի, եթե կիպ քայլի Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող 2 հանրակացարանների կողքով, էլ չեմ ասում այդտեղ 23 տարի ապրելու մասին:

 

1988-ի երկրաշարժի հետեւանքով երկու շենքն էլ դարձել են 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային կառույցներ: Հանրակացարաններից մեկը (Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանի հարեւանությամբ գտնվող) արտաքինից քիչ թե շատ բարվոք է, իսկ մյուսի (քաղաքային ոստիկանության  »»»


«Մեր հասարակությունը վախենում է կամ հույսները կորցրել են»

 

20 | 08 | 2011 | 17:35 | լուր 

 

ՀՅԴ Գերագույն մարմինը կատարեց իր խոստումը. Այսօր` հուլիսի 20-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնի մոտակայքում տեղի ունեցավ «Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման» ակցիան: Տարածքում տեղադրվել էր վրան, որտեղ մարդկանց բաժանում էին բուկլետներ եւ թռուցիկներ: Ինչպես նաեւ անցկացվում էր ստորագրահավաք: Վրանի վրա գրված էին հետեւյալ արտահայտությունները. «Կառավարությանը` անվստահություն, նախագահին` վերջին հնարավորություն», »»»


Հաշմանդամները մեր երկրում հեշտությամբ աշխատանք չեն գտնում

 

20 | 08 | 2011 | 13:00 | ակնարկ

 

Գաղտնիք չէ, որ հանրապետությունում հաշմանդամների աշխատանքի տեղավորման գործընթացը բավականին բարդ է: Շատ դեպքերում նման մարդկանց մոտ թերարժեքության բարդույթ կա, քանի որ գործատուները նրանց աշխատանքի չեն ընդունում իրենց ֆիզիկական ու մտավոր ունակությունների ոչ բավարար լինելու պատճառով: Այսօր սակայն կան կազմակերպություններ, որոնք ձգտում են ինչ-որ չափով աջակցել հաշմանդամներին աշխատանքի տեղավորման հարցով` փոխշահավետ գործարք առաջարկելով նաեւ գործատուներին: »»»


Մշակութային ապակենտրոնացում` ՏԻՄ-ի 15 ամյակի առիթով

 

19 | 08 | 2011 | 20:45 | լուր

 

2011 թվականի սեպտեմբերի 8-10-ը Հայաստանում կանցկացվի «Միջմարզային առաջին ցուցահանդես եւ մրցույթ» փառատոնը` նվիրված Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին:

 

Ծրագիրը նախաձեռնել է կառավարությունը` հիմք ունենալով «ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշումը, ըստ որի մարզերում 2007 թվականից, որպես մշակույթի համաչափ զարգացման քաղաքականություն, իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ` մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով: »»»


Գիրքը տվեք ընթերցողին, հակառակ դեպքում դրանք կուռքերի կվերածվեն

 

19 | 08 | 2011 | 20:40 | ակնարկ

 

Նախկինում գիրքը ընթերցողի ամենաթանկ ու սպասված նվերն էր, իսկ գրողի համար մեծագույն հպարտություն էր մակագրությամբ հեղինակային գրքեր նվիրելը:  Այսօր հասարակական կյանքի զարգացման միտումներն ու այլընտրանքային գրականություն ունենալու հնարավորությունը կարծես նվազեցնում է գրքի ու գրականության դերը:

 

-Կարծես ինչ-որ անապատում երբեմն-երբեմն օազիսներ են հայտնվում եւ այդ օազիսները մեծ խնամքի կարիք ունեն, այլապես ավազը իր տակով կառնի ամեն ինչ եւ անապատի կվերածի: »»»


Փոքր ու միջին բիզնեսի զարգացման հեռանկարները Շիրակի մարզի գյուղերում

 

19 | 08 | 2011 | 20:35 | վերլուծություն

 

Շիրակի մարզում փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների թիվը, ըստ Շիրակի զարգացման 2010-2013 թվականների պետական ծրագրի, 4861 է: Սրանից անհատ ձեռնարկատերերի քանակը կազմում է 3200:  Իրավաբանական անձի կարգավիճակ ունեն 1161-ը:

 

Ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներն են անհավասար տնտեսական մրցակցությունն ու ստվերային տնտեսությունը, ինչպես նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների բացակայությունը, մեքենասարքավորումների մաշվածությունը, բիզնեսով զբաղվելու արդյունավետության ցածր մակարդակը: »»»


«Մենք փարսիկ չենք,  որտեղ եք տեսել այսքան լավ հայերեն խոսող փարսիկ…»

 

19 | 08 | 2011 | 20:35 | հարցազրույց

 

Մենք նրան հանդիպեցինք շատ հետաքրքիր հանգամանքներում: Տաքսիով տիկնոջ հետ Երեւանից եկել էր Գյումրին տեսնելու եւ քաղաքին անծանոթ լինելով մտել էր գրախանութներից մեկը` Գյումրիու քարտեզը ձեռք բերելու համար: Այստեղ նրան ասել էին, որ նման քարտեզ միայն ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կա: Մենք նրան տրամադրեցինք քարտեզը`պայմանավորվելով քաղաքին ծանոթանալուց հետո նորից հանդիպել ու զրուցել: »»»


«Տնակին կարոտ եմ մնացել»

 

19 | 08 | 2011 | 20:30 | լուր

 

72-ամյա գյումրեցի Էլիտա Գասպարյանն այսօր ապրում է բարեկամ-ազգականների տան: -Օրը մեկի տանը,-բացատրում է նա ու հարցնում,-ինչքա՞ն ես այսպես ման գամ: -Այստեղ-այնտեղ նա սկսել է բնակվել դեռ 1988-ի երկրաշարժից հետո: Իսկ մինչ երկրաշարժը նա որդու` Նորայր Գասպարյանի հետ ապրել է վարձով բնակարանում` Գյումրու Սլաբոդկա թաղամասում: Այնուհետեւ մեկ սենյականոց բնակարան է ստացել Գերցեն փողոցի 14 շենքի թիվ 10 հասցեում: »»» 


Աղբից արվեստ են ստեղծում

 

19 | 08 | 2011 | 20:25 | լուր

 

Տնտեսական ու շինարանական աղբից արվեստի գործեր, ամենօրյա օգտագործվող իրեր ու նույնիսկ հագուստ ստեղծելու նպատակով Գյումրիում են Գերմանիայի հարավից  ժամանած ուսանողներ Մաքս Կոսորիքն ու իր ընկերները: Փորձի փոխանակման շրջանակներում 5 օրերի ընթացքում նրանք Գեղարվեստի ակադեմիայի իրենց գաղափարակիցներին կփորձեն սովորեցնել աղբից արվեստ ստեղծելու գաղտնիքները: »»»


Իշխանության ջրաղացին ջուր լցնողները

 

18 | 08 | 2011 | 19:00 | մեկնաբանություն

 

Մոտենում է սեպտեմբերը եւ քաղաքական դաշտում օրախնդիր է դառնում թեժ աշուն լինել-չլինելու հարցը: Հայաստանում միշտ էլ այդպես է եղել. գարնանը խոստանում են թեժ աշուն, աշնանը` թեժ գարուն: Խոստացողներն էլ հիմնականում արմատական դիրքերից հանդես եկող ընդդիմադիրներն են: Հետո գալիս է գարունը կամ աշունը եւ պարզվում է, որ քաղաքական տեսակետից դրանք ոչ մի անբարեխառնություն էլ չունեն: Հին պատմություն է:

 

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի թեժ աշնան թեման մի փոքր այլ նրբերանգներ ունի: »»»


Երեխաներին լսել է պետք

 

18 | 08 | 2011 | 19:00 | լուր

 

-Դիտողություն անելով չեն դաստիարակում, այդ տարբերակով շատ բան չեն կարող սովորեցնել, թող ուսուցիչները երեխաներին ուղղորդեն գիրք կարդալ, ես ինքս գիրք կարդալով եմ շատ բան սովորում,- ասում է Գյումրու թիվ 29 միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը:

 

Օգոստոսի 18-ին Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում «Երեխաների հասարակություն» աջակցության կենտրոնը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Ծնողական ու աշակերտական համայնքների տեղն ու դերը դաստիարակչական աշխատանքներում» թեմայով: »»»


Գյումրու թիվ 28 դպրոցի պաշտոնանկ արված տնօրենը դիմելու է դատարան

 

18 | 08 | 2011 | 19:00 | լուր

 

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի որոշմամբ` դադարեցվել է Գյումրու թիվ 28 դպրոցի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Ավետիսյանի լիազորությունները: Հ.Ավետիսյանը մեզ հետ զրույցում կատարվածը համարեց անօրինական: Նրա տեղեկացմամբ` լիազորությունների դադարեցման մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 5-ին: Ըստ այդ որոշման, լիազորությունները դադարեցվում են օգոստոսի 11-ից, սակայն այդ մասին իրեն տեղյակ է պահվել միայն օգոստոսի 16-ին: Նա նաեւ նշեց, որ ինքը օգոստոսի 11-16-ը հաճախել է դպրոց` որպես տնօրեն: »»»


Սայլը տեղից շարժվում է … Գյումրու ստորգետնյա ացումներից մեկը բարեկարգվում է …

 

17 | 08 | 2011 | 14:15 | ակնարկ

 

Նրանք 7 են` բացառությամբ երկաթգծի տակինը, բոլորն աղբով, գարշահոտով ու կեղտով ծածկված: Մարդիկ խուսափում են անգամ դրանց մոտ տարածքով անցնել, ուր մնաց օգտվել: Անհատներն ու կազմակերպություններն էլ ցանկություն չունեն դրանք բարեկարգել. եկամտաբեր չէ:

 

Մինչ 88-ի երկրաշարժը ստորգետնյա անցումները բարեկարգ էին, մաքուր, փողոցը մեքենաների առաջը կտրելով հատելու փոխարեն մարդիկ օգտվում էին ստորգետնյա անցումներից: Դրանք ծառայում էին իրենց նպատակին`ապահովելով հետիոտնի անվտանգ երթեւեկությունը հատկապես փողոցի »»»


Լեհական ազգային խոհանոց ու պարեր Գյումրիում

 

17 | 08 | 2011 | 17:15 | լուր 

 

Լեհաստանը, ինչպես մյուս եվրոպական երկրները, ունի հարուստ մշակույթ: Այս երկրի պատմությանը, մշակույթին եւ ավանդական պարերին ծանոթացնելու նպատակն ուներ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի եւ Հայաստանում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ օգոստոսի 16-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում կազմակերպված միջոցառումը:  Այն անցկացվում էր «Միջազգային ակումբ» ծրագրի շրջանակներում: »»»


Ժողովրդական վարպետի ցուցահանդեսը Գյումրիում

 

17 | 08 | 2011 | 17:10 | լուր 

 

-Ամենասիրված գրողի դիմանկարը` նրա 13 ստեղծագործությունների համադրությամբ,- Թումանյանի նկարը ցույց տալով` ասում է առակագիր Հայկ Քյորօղլյանը,- հրաշալի գործ, որի հեղինակը բազմաշնորհ Հրանտ Սարգսյանն է:

 

Այսօր` օգոստոսի 17-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպվել էր Ռուսաստանից ժամանած գյումրեցի Հրանտ Սարգսյանի նկարների ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ցուցահանդեսի կազմակերպիչ, նկարչական ստուդիայի ղեկավար Վարդեւար Շամամյանը, ով ներկայացրեց Հ.Սարգսյանի ստեղծագործական գործունեությունը: Իսկ սոցիալ-կրթական կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն »»»


«Տեմպ» հենակետային վարժարանն` այսուհետ ավագ դպրոց

 

17 | 08 | 2011 | 17:00 | լուր 

 

ՀՀ կառավարության պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմավորելու մասին որոշման համաձայն` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Գյումրու մասնաճյուղի «Տեմպ» հենակետային վարժարանը վերակազմավորվել ու միացել է ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղին: Ուսումնական այս տարվանից վարժարանը կփոխի իրավաբանական կարգավիճակը` դառնալով ավագ  դպրոց: Ըստ որոշման` վարժարանում կատարվելու է գույքի հանձնում-ընդունում, գույքի կազմի հաստատում, պայմանագրի միացում, ակտի փոխանցում: Միանալով համալսարանին` այստեղ կլինեն նաեւ հաստիքների կրճատումներ (հիմնականում` վարչական աշխատողների): »»»


2.200.000 դրամի հայց ընդդեմ Լ.Բարսեղյանի. օլիգարխների բացած կածանով

 

17 | 08 | 2011 | 14:15 | հաղորդագրություն  (Ա.Ավետիսյան-1)

 

Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը «Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի վնասի հատուցման պահանջների մասին» հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի: »»»


Սպասարկման օբյեկտները Գյումրիում վաճառվում կամ վարձով են տրվում 

 

17 | 08 | 2011 | 13:55 | վերլուծություն 

 

Գյումրիում այսօր գործում են մոտ 5 հարյուր մանրածախ առեւտրի օբյեկտ, եւ հարյուրից ավել ծառայություններ մատուցող կազմակերպություն: Գործող սպասարկման օբյեկտներից շատերը վաճառվում կամ վարձով են տրվում: Այսպիսի ճակատագրի են արժանացել մասնավորապես Շիրակացու արձանի թիկունքում, նախկին տասհարկանու տեղում գտնվող եռահարկ հսկան եւ քաղաքապետարանի հին` չափուկշեռքի շենքից դեպի կենտրոնական զբոսայգի տանող ճանապարհի աջ կողմում գտնվող կարմիր շենքը: Երեւանյան խճուղու երկարությամբ  կառուցված շինությունների մեծ մասը եւս վաճառվում կամ վարձով են տրվում: Շիրակացի եւ Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից դեպի Անկախության »»»


Դաշնակցությունը պայքարում է քվեն ուժ դարձնելու համար

 

16 | 08 | 2011 | 19:49 | լուր 

 

Առաջիկա օրերին Գյումրու կենտրոնական հրապարակում կհայտնվեն վրաններ: Նախաձեռնությունը պատկանում է «Ընտրական իրավունքի պաշտպանություն» հասարակական շարժմանը: Նպատակը` ընտրական իրավունքի իրացման միջոցով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը: Շարժումը ձեւավորվել է այս տարի ՀՅԴ Գերագույն մարմնի որոշմամբ եւ նախաձեռնությամբ: »»» 


Անկախ եւ անվտանգ լինելու համար մեզ  անհրաժեշտ են այլընտրանքային էներգոհամակարգեր

 

16 | 08 | 2011 | 16:30 | հարցազրույց

 

Ի՞նչ են իրենցից ներկայացնում այլընտրանքային էներգետիկ աղբյուրները, ինչպիսի՞ զարգացման հեռանկարներ ունի  այն մեր երկրում: Աշխարհի շատ երկրներում դրանց օգտագործումը նպաստում է մեծ չափով էներգիայի խնայողությանը: Այլընտրանքային էներգիայի աղբյուրների տեսակների, Հայաստանում դրանց զարգացման հեռանկարների մասին զրուցել ենք ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու Սերգո Սիմոնյան հետ: »»»


Ճապոնական մեքենաները` միայն Երեւանին

 

16 | 08 | 2011 | 16:20 | ակնարկ

 

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում հրշեջ ավտոմեքենաների շարժակազմը համարյա չէր թարմացվել: Բացի 2005 թվականին Ֆրանսիայից ստացված հնամաշ 9 հրշեջ ավտոմեքենաներից, 2008-2009 թվականներին  կառավարության հատկացրած միջոցներով ձեռք էր բերվել «Կամազ» մակնիշի 5 հրշեջ ավտոմեքենա: Այժմ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը մարտական հաշվարկում ունի 147 հրշեջ ավտոմեքենա, 36-ը` »»»


Շիրակի մարզի Նոր Կյանքի դպրոցը հոսող ջուր, կոյուղի եւ հրաձգարան է ունենալու

 

16 | 08 | 2011 | 16:00 | ակնարկ

  

Ավարտական փուլին է հասել Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի հսկա դպրոցի շինարարարությունը: Այն մեկնարկել էր 2010 թվականի հուլիսի 12-ին` Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում: Նոր դպրոցը երկհարկ է եւ համապատասխանում է եվրոպական դպրոցների չափանիշներին:

 

Շինարարությունն  արժեցել է 700 մլն դրամ: Դպրոցն ունի կաթսայատուն, լոկալ ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման եւ կենտրոնացված զանգի համակարգեր: Երկհարկանի կառույցում բոլոր աշխատանքները մինչ նոր ուսումնական տարին ավարտված կլինեն, »»»


Խաղամանիա կամ կիբերկախվածություն

 

16 | 08 | 2011 | 16:00 | ակնարկ

 

«Լինում է, չի լինում… եւ նրանք ապրեցին երկար ու երջանիկ»` ահա այսպես էին սկսվում եւ ավարտվում այն հեքիաթները, որոնք  լսում էին երեխաները: Իսկ հիմա այդ հեքիաթների, հին մուլտֆիլմերի կողքին հայտնվել է իներնետային վիրտուալ աշխարհը: Երեխաներն ավելի շատ նախընտրում են խաղալ ու հաղորդակցվել ինտերնետում, քան  շփվել հասակակիցների ու հեքիաթային աշխարհի հետ:

 

-Համակարգչից կախվածությունն ահավոր է, տղաս անընդհատ համակարգչի դիմացն է նստած, հասակակիցների հետ էլ շփվում է հիմնականում սոցիալական կայքերով,-ասում է 11-ամյա Վարդանի մայրը,-ուշադիր եմ, թե որ կայքն է մտնում, ինչ խաղեր է նախընտրում, բայց մշտական վերահսկողությունը դժվար է: »»»


ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց իրական թիվը շատ անգամ մեծ է պաշտոնական ցուցանիշից

 

16 | 08 | 2011 | 15:50 | հարցազրույց

 

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելումը շատ կարեւոր նշանակություն ունի: Դրան նպաստում է առաջին հերթին իրազեկվածությունը այդ հիվանդության մասին: «Սեռական առողջության տեղեկատվական կենտրոն»-ի սոցիալական աշխատող Կամո Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օգոստոսի 20-ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու աննախադեպ ֆլեշ-մոբ, որով «Նոր Սերունդ» ՀԿ-ն կոչ է անելու մարդկանց վերջ տալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց հանդեպ ցուցաբերվող խտրականությանը: Կ.Դավթյանի խոսքերով, շատերը իրազեկված չեն եւ սխալ պատկերացում ունեն այս հիվանդության փոխանցման ուղիների մասին: »»»


Միայն թե այդ հուշանվերները խնամքով պահվեն…

 

16 | 08 | 2011 | 15:40 | ակնարկ

 

Նկարիչների անհատական գործեր, մուշուրբաներ, ‹‹սատանի եղունգ›› կոչվող քարից պատրաստված խաչքարեր, նռան պատկերներով մեծ ու փոքր կոմպոզիցիաներ. 500-30.000 դրամ գնային տատանումներով այս իրերը գյումրեցիները ընտրում ու նվիրում են օտարերկրացի ազգականներին:

 

-Սակայն պատահում է նաեւ ճիշտ հակառակը,-ասում է նշված հուշանվերների  առք ու վաճառքով զբաղվող Կարապետն ու հիշում, որ մոտ մի տարի առաջ ազգությամբ թուրք մի երիտասարդ մոտեցել է կրպակին, ուշադիր զննել հայկական խաչքարերը, փայտե եկեղեցին, ապա գնել հայկական ու օտարերկրյա տարադրամներ, շքանշաններ:- Կարծում էի` իր համար է գնում, բայց… »»»


Արվեստի բոլոր ժանրերը մեկ միջոցառման մեջ` երիտասարդների համար …

 

16 | 08 | 2011 | 15:30 | լուր

 

Օգոստոսի 13-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղության եւ Շիրակի թեմի երիտասարդական կազմակերպության կողմից, Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, Գյումրու Ամենփրկիչ եկեղեցու տարածքում կազմակերպվել էր բացօթյա ցուցահանդես-փառատոն` նվիրված երիտասարդության եւ արվեստի միջազգային օրերին: »»»


2013 թվականին կարող է պետություն էլ չունենանք, ինչո՞վ պետք է փակենք մեր արտաքին պարտքը

 

16 | 08 | 2011 | 15:20 | ռեպորտաժ

 

Oգոստոսի 14-ին Հայ ազգային կոնգրեսի Գյումրու գրասենյակում հյուրընկալված նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, արտաքին պարտքին, սպառողական ապրանքների գներին, կառավարության կողմից գյուղատնտեսական հողերի միավորման քաղաքականությանը եւ այլ հարցերի: »»»


Սերյոժա Խուրշուդյան. «Շինարարը խղճի խայթ բդի ունենա»

 

16 | 08 | 2011 | 15:15 | դիմանկար

 

«Այ, էս նկարը կտեսնի՞ս, շենքի առաջին քարը կդնենք… Էս էլ  Սայաթ-Նովա փողոցն է,- բացատրում է Սերյոժա պապը,- առաջին օրից մասնակցել եմ մինչեւ շինարարության ավարտը, մինչ հանձնելը, էնքան լավ էինք սարքե, օր երկրաշարժին դիմացավ»:

 

Խոսքը Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի մասին է, զրուցակիցս` Սերժոյա Խուրշուդյանը, որի շինարարական գործունեությունը նախեւառաջ կապվում է 1965 թվականին Լենինականի դրամատիկական թատրոնի կառուցման հետ: »»»


Երանի այն մարդուն, ով իր կյանքում մի քար կդնի քարի վրա….

 

16 | 08 | 2011 | 15:05 | դիմանկար

 

Հայ ժողովրդին բնութագրելիս  ամենաառաջին հատկանիշներից մեկը, որ նշվում է որպես ազգային առանձնահատկություն` արարելու, ստեղծելու եւ կառուցելու շնորհն է: Պատահական չէ  հայերիս տրված «քարից հաց քամող» բնորոշումը: Խորհրդային տարիներից մինչ օրս Հայաստանում օգոստոս ամսվա երկրորդ կիրակին նշվում է շինարարի մասնագիտական օրը: Տոնական օրվա տրամադրությամբ` օգոստոսի 14-ին մեզ հետ զրուցեցին օրվա հերոսները:  »»»


Ձախլիկությունը թերություն չէ

 

16 | 08 | 2011 | 14:20 | վերլուծություն

 

Ալեքսանդր Մակեդոնացի, Հուլիոս Կեսար, Նապոլեոն Բոնապարտ, Արիստոտել, Նյուտոն, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Պաբլո Պիկասո, Մոցարտ, Բեթհովեն, Պագանինի, Չառլի Չապլին, Բիլ Գեյթս, Բիլ Քլինթոն, Ջորջ Բուշ (կրտսեր), Բարաք Օբամա, Դիեգո Մարադոնա. Այս շարքը երկար կարելի է շարունակել: Ի՞նչն է միավորում այս հանճարեղ, աշխարհահռչակ մարդկանց.  ոչ ավել,  ոչ պակաս ... ձախլիկությունը: »»»


Հին նմուշի վարորդական վկայականները կգործեն մինչեւ դեկտեմբերի 31-ը

 

16 | 08 | 2011 | 14:20 | ռեպորտաժ

 

Վարորդական իրավունքի վկայական ստանալու հետ կապված փոփոխությունները սահմանվում են  կառավարության թիվ 424 որոշմամբ: Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր եւ պարզեցված ընթացակարգն ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 14-ից:

 

Վարորդական վկայական ստանալու համար այլեւս հարկավոր չէ նարկոլոգիական եւ հոգեբուժական դիսպանսերների տեղեկանքը: Սակայն օրենքում փոփոխություն մտցնելու մասին որոշումը չի շրջանցում «փսիխո» հասկացությունը: Ինչպես հայտնում է Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Նադյա Վարդանյանը, յուրաքանչյուր ամսվա 1-ին »»»


Միայն ժամանակն է, որ այս երկու` Ս.Աստվածածնի տոնը եւ խաղողի օրհնությունը համատեղել է

 

16 | 08 | 2011 | 14:15 | լուր

 

Օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը հայ առաքելական եկեղեցին նշում է իր հինգ տաղավար տոներից մեկը` Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը: Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մոտ 15 տարի Մարիամը երկրային կյանք է ունենում եւ միայն 15 տարի անց է մահանում:

 

Սույս տոնը հայ հավատացյալների ամենասիրելի տոներից մեկն է: Աստվածամայրն ավետարանական մի քանի պատմություններում է միայն երեւում, իսկ նրա կյանքի նկարագրությունը մեզ է հասել եկեղեցու ավանդությամբ: »»» 


«Խորհուրդ չեմ տա ծխել: Թույն է էլի»

 

16 | 08 | 2011 | 14:12 | ակնարկ

 

-Ցավալի է, բայց փաստ. վերջին տարիներին Գյումրիում ծխողների թիվը գնալով ավելանում է, հատկապես դեռահասների շրջանում: Դա գալիս է հատկապես ծնողների անուշադրությունից, երբեմն սոցիալական ծանր պայմաններից: Կան նաեւ ուրիշ պատճառներ. դեռահասները կարծում են, որ դա ընկերների մոտ պարծենալու մեթոդ է: Շատերն էլ սկսում են ծխել` օրինակ վերցնելով ընկերներից: Սա մի շղթայական ռեակցիա է: Իսկ թե ինչպես ենք իմանում ծխողների թվի ավելացման մասին, դա արդեն գալիս է տարբեր թոքային հիվանդություններով դիմողների թվից: Բացի դրանից մենք ինքներս ենք տեսնում դրսում, պատի տակ նստած ծխախոտ ծխող դեռահասների, որոնց թիվն օր օրի ավելանում է,-ասում են բժիշկներն ու հոգեբանները: »»»


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» ակտիվորեն համագործակցում է արտերկրի երիտասարդական կառույցների հետ

 

16 | 08 | 2011 | 14:10 | ակնարկ

 

Գյումրիում գործող «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» բազմաթիվ տեղական ու միջազգային ծրագրեր է իրականացնում երիտասարդներին քաղաքացիական հասարակություն ներգրավվելու համար: Կենտրոնի ծրագրերի պատասխանատու Նելլի Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դիլիջանում հուլիսի 14-20-ը կենտրոնը «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում ֆրանսիական «Կլուբ Ունեսկո դե Մեց» ՀԿ-ի հետ կազմակերպել էր «Բավարար պիցցա բոլորի համար» յոթօրյա դասընթաց` կոնֆլիկտի կառավարում և բանակցային հմտություններ թեմաներով, որը ֆինանասավորվել է Եվրահանձնաժողովի կողմից: »»»


Փոսային նորոգումներով հարց չի լուծվի

 

16 | 08 | 2011 | 13:50 | ակնարկ

 

Գյումրու մի շարք փողոցներում շարունակվում են փոսալցման եւ հիմնանորոգման աշխատանքները: Օգոստոսի սկզբին ավարտվել է Ղանդիլյան փողոցի հիմնանորոգումը, փողոցի մոտ 1 կմ երկարություն ունեցող այդ հատվածը ներկայումս այլ տեսք ունի, չնայած նրան, որ մայթերը չեն ասֆալտապատվել, միայն խճապատվել են: Ծրագրով այդպես է նախատեսված եղել:

 

Կառավարությունը այս տարի 1 միլիարդ 300 միլիոն դրամ էր հատկացրել Գյումրու փողոցների բարեկարգման, բնակելիների տանիքների վերանորոգման եւ սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների համար: Հասկանալի է, որ այս գումարով հնարավոր չէ մեծածավալ աշխատանքներ կատարել եւ շատ փողոցներ ընդգրկել ծրագրում: »»»


Ե՞րբ էր անկեղծ Ալիկ Սարգսյանը

 

16 | 08 | 2011 | 13:46 | մեկնաբանություն

 

Ինչպես երեւում է, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մտածողության  ու պատկերացումների մեջ «համակարգային բարեփոխումներ» են տեղի ունեցել: Դա պարզ դարձավ այն հայտարարություններից, որ ոտիկանապետն արեց ՀԱԿ-ի երիտասարդների եւ ոստիկանության աշխատակիցների բախման կապակցությամբ:

 

Խոսքը չի վերաբերում դեպքի առթիվ Ալիկ Սարգսյանի առաջ քաշած սյուժետային զարգացումներին` դիպվածի նախադրությանը, կոնֆլիկտին, գագաթնակետին ու հանգուցալուծմանը, ոչ էլ ոստիկանապետի տված  իրավական գնահատականներին: »»»


Կինոյի համար ե՞րբ լավ կլինի

 

16 | 08 | 2011 | 13:45 | ակնարկ

 

21-րդ դարում մեր կյանք է ներխուժել համացանցը` իր լայն հնարավորություններով: Գրեթե յուրաքանչյուրի տանը կան ֆիլմերի ու մուլտֆիլմերի տեսասկավառակներ, ոմանք այցելում են կինոբարեր, իսկ այս ամենի կողքին կինոթատրոնները դառնում են մոռացված եւ անտեսված: Կամ էլ ծառայում են այլ նպատակների:

 

-Նախկինում` երկրաշարժից առաջ, երբ Գյումրի էի գալիս, միշտ այցելում էի «Հոկտեմբեր» կինոթատրոն, ֆիլմեր էի դիտում. մեծ էկրանով, դահլիճում դիտելը առանձնահատուկ հաճույք էր,- պատմում է 55-ամյա տիկին Ասյան, ով Հոկտեմբերյանից Գյումրի էր եկել իր թոռնիկի հետ եւ զբոսնում էր կենտրոնական հրապարակում,-ցավոք, հիմա առաջվա տրամադրությունը չունեմ, հոգսերը, խնդիրները շատ են: Վաղուց կինոթատրոնում ֆիլմ չեմ դիտել: »»»


Տոնական օր առանց տոնի

 

16 | 08 | 2011 | 13:40 | լուր 

 

Երիտասարդությունը կյանքի շարժիչ ուժն է եւ ապագայի հույսը, ու քանի որ բոլոր ժամանակներում երիտասարդությունը իրենից մեծ ուժ է ներկայացրել, ստիպել հաշտվել իր կարծիքի հետ կամ իր ճշմարտությանը հասնելու համար ընտրել հեղափոխության եղանակը, տոներով գերհագեցած օրացույցում մի օր էլ երիտասարդներին են տվել: »»» 


Ակնաբուժական ծրագիր Շիրակի մարզում. Գյումրին ծրագրում ընդգրկված չէ

 

16 | 08 | 2011 | 13:35 | լուր

 

Օգոստոսի 16-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Շիրակի մարզի Անիի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի Ամասիայի շրջաններում իրականացվելու են անվճար ակնային ստուգումներ: Ծրագիրը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող եւ սոցիալական անապահով խմբերում ընդգրկված բնակչության համար` առանց տարիքային սահմանափակման:

 

Նախատեսված է 3000 մեծահասակների եւ 1200 երեխաների բուժզննումներ, լազերային բուժում եւ 250 վիրահատություն` ըստ անհրաժեշտության: Վիրահատությունն ու զննումները իրականացնելու են Երեւանից ժամանած մասնագետները: »»»


Մեզանից կախված ամեն ինչ անելու ենք հանցագործ իշխանություններից ձերբազատվելու եւ Հայաստանում օրինակարգ իշխանություն ձևավորելու համար

 

10 | 08 | 2011 | 19:20 | հայտարարություն

Այսօր մեր դեմ կիրառված բռնությունը` մոտ հիսուն հատուկ ջոկատայինների մասնակցությամբ եւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ միանշանակորեն նախօրոք հրահանգված եւ պլանավորած բնույթ էր կրում:

Մենք` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ մեր հաղթական ընթացքի կասեցման ցանկացած փորձ դատապարտված է տապալման, որ ՀՀ քաղաքացին որևէ կերպ համատեղելի չէ երկրում ձևավորված ավազակապետության հետ: »»»


Շնորհավոր Նոր տարի կամ ... Նավասարդ

 

10 | 08 | 2011 | 19:00 | ակնարկ                   

 

Հին Հայաստանում Նավասարդի 1-ը, այսինքն` օգոստոսի 11-ը, եղել է համազգային տոն: Այդ օրը հայ ժողովուրդը մեծ շուքով, խրախճանքներով, ձիարշավներով ու բազմապիսի խաղերով տոնել է Նոր տարին: Նավասարդին նվիրված տոնակատարությունները տեւում էին օրեր: Մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում հատկապես Բագավանում եւ Աշտիշատում: Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում, տոնակատարությանը ներկա էին լինում թագավորը, իշխանական դասը եւ ժողովուրդը: Ուխտավորները զոհաբերության համար այստեղ էին բերում խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ: Նավասարդի տոնախմբությանը հավաքված բնակչությունն իր հետ բերում էր տարվա պտուղների առաջին բերքը: Կար նաեւ երդիկներից գույնզգույն տոպրակ կամ գուլպա կախելու սովորույթը: Ակնկալվում էր, որ դրանցում լինելու էին Նոր տարվա նվերներ: »»»


12 հոգանոց ընտանիքին պետությունն առաջարկում է մեկ բնակարան

 

10 | 08 | 2011 | 19:00 | ակնարկ

 

-12 հոգով երկու սենյականոց բնակարանում տեղավորվել հնարավո՞ր է, այն էլ երեք առանձին ընտանիքներով, որ մեր ղեկավարներն ասում են` 12 մահաճակալ դրեք եւ ապրեք, դա ասելու բա՞ն է,-զարմանում ու զայրանում է նախկինում Ռեպինի փողոցի` ներկայումս Շչեդրին 217/049 հասցեով տնակի բնակչուհի Գոհար Սահակյանը:

 

Մինչ երկրաշարժը Սահակյան ամուսինները երկու որդիների հետ բնակվել են Մանուշյան 2-րդ թաղամասի 5-րդ շենքի 2 սենյականոց բնակարաններից մեկում: Նույն այդ բնակարանում բնակվել են նաեւ ամուսնու ծնողները եւ եղբայրները: Եղբայրներից մեկը ամուսնացած է եղել մինչ երկրաշարժը, իսկ մյուսը` ամուսնացել է երկրաշարժից հետո, արդեն տնակում: Երեք եղբայրներն իրենց ընտանիքներով գրանցված են »»»


Կառավարությունը չի կողմնորոշվում նախկին «Շիրակ» հյուրանոցի շենքի ճակատագրի հարցում

 

10 | 08 | 2011 | 19:00 | ակնարկ

 

Քաղաքային աղբանոց հիշեցնող այս կառույցը երբեմնի «Շիրակ» հյուրանոցն է` 88-ի աղետի վկան ու ականատեսը: 23 տարի անց  գյումրեցիներին այն դեռ հիշեցնում է ահավոր աղետի մասին, ստիպում վերապրել դեկտեմբերյան սարսափները:

 

-Հրաշալի շենք էր, գեղեցիկ, բարեկարգ: 12 հարկ ուներ, բազմաթիվ սենյակներ, անընդհատ ավելացող այցելուներ,- հիշում են գյումրեցիներն ու ցավով ավելացնում,- երկրաշարժից էլ գրեթե չէր վնասվել: Ամենաթողության մթնոլորտում թալանեցին շենքը: Տարիների ընթացքում քանդող-թալանողներն էլ շատացան: Շատացան նաեւ այդ թալանի հետեւանքով զոհ դարձածները: Երկուսը մահացան ամրաններ հանելիս, նրանցից մեկը դպրոցական էր: »»»


Ինչու՞ չեն հրապարակվում ցեղասպանության զոհերի փոխհատուցում ստացած  ժառանգների անունները

 

10 | 08 | 2011 | 15:00 | հետազոտություն

 

2007 թվականին Հ1-ով հայտարարվեց, որ ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերության կողմից սկսվելու է Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ գնացած եւ իրենց գույքն ապահովագրած անձանց ժառանգների դիմումների հավաքագրման գործընթացը: »»»


Միքայել Դանիելյան. «Ոստիկանները դիմել են պրովոկացիայի»

 

10 | 08 | 2011 | 15:00 | լուր               

 

Օգոստոսի 9-ին երեկոյան Երեւանում, Կարապի լճի մոտ ոստիկանների կողմից բերման  ենթարկված ՀԱԿ-ի 7 ակտիվիստներն այսօր ժամը 14:00-ի դրությամբ դեռ ազատ չէին արձակվել:

 

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին` Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ դրանք ուղեկցվել են օրենքի կոպիտ խախտումներով: Բերման ենթարկված երիտասարդները 21:30-ից մինչեւ 04:30 պահվել են Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունքում, որտեղ նրանց խոշտանգել են, ծեծել, չեն թույլատրել, որ բժիշկները բուժզննություն անցկացնեն: »»»


Էլ ինչպես է լինում ոստիկանական պետությունը:

 

10 | 08 | 2011 | 12:00 | մեկնաբանություն                   

 

Երեկ երեկոյան մայրաքաղաքում հերթական բախումն է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների ու ոստիկանության աշխատակիցների միջեւ: 6 երիտասարդներ ենթարկվել են ծեծի ու տեղափոխվել ոստիկանության բաժին: Ըստ տեղեկատվության, ոստիկանություն ժամանած շտապօգնության բժիշկները բերման ենթարկվածներ մոտ արձանագրել են ուղեղի ցնցում: »»»


Հայաստանի հանրային Հ1 հեռուստաալիքի հաղորդումներում 2011 թվի մարտ եւ ապրիլ ամիսներին բազմիցս խախտվել են ՀՀ գովազդային օրենսդրության պահանջները

 

10 | 08 | 2011 | 11:30 | հաշվետվություն                   

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2011 թվականի հունվարի 1-ից իրականացնում է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Հ1» հեռուստաալիքով հեռարձակված հաղորդումների գովազդային ծավալների եւ տեղաբաշխման գործող օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրու-թյուն` մոնիտորինգ: »»»


Հայաստանում Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում 

 

09 | 08 | 2011 | 20:30 | հիմնավորում                  

 

ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից 

9 օգոստոսի, 2011թ. Երևան 

 

ՆԱԽԱԲԱՆ 

 

Հայաստանում խախտված է սահմանադրական կարգը, գործում է ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը ներքաղաքական ճգնաժամի ու դրա ածանցյալ տնտեսական, սոցիալական եւ այլ ճգնաժամերի հիմքն է։ Իշխանության ոչ լեգիտիմությունը կարող է առաջանալ իրավական հիմքով՝ երբ այն ձեռք է բերվում սահմանված օրենքների խախտմամբ, ընտրակեղծիքներով ու բռնություններով։ »»»


Նրանք կանչում են ճիչով ու սպասում անհամբեր

 

09 | 08 | 2011 | 18:00 | ակնարկ                  

 

Գյումրու «Երեխաների տուն» հաստատության նվերներ ակնկալող երեխաները, ովքեր մանկավարժների ու դայակների օգնությամբ խաղում էին բակում, ինձ ու տնօրեն Ռուզաննա Ավագյանին (նա նոր էր վերադարձել արձակուրդից ու ինձ հետ իր աշխատասենյակ էր բարձրանում) ընդունեցին ուրախ ու ջերմ: Վերջինիս հետ զրուցել եւ մոտ երկու ժամ հաստատության հին ու նոր մասնաշենքերում շրջելու հնարավորություն ունեցա Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հեռախոսազանգով տեղյակ պահելուց ու փոխհամաձայնություն ձեռք բերելուց հետո միայն: Բացատրում էին, թե մանկատուն գնալուց առաջ նախօրոք պիտի տեղեկացնեմ փոխնախարարին: »»»


Գյումրիում վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել է Երեւան

 

09 | 08 | 2011 | 16:30 | լուր                  

 

Արդեն տեղեկացրել էինք, որ օգոստոսի 8-ին գանգուղեղային ծանր վնասվածքներով Գյումրու Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց էր տեղափոխվել Ախուրյան գյուղի բնակչուհի, 36-ամյա Արմինե Հակոբյանը: Վերջինս վրաերթի էր ենթարկվել Սայաթ-Նովա փողոցում`հետիոտնի համար չնախատեսված հատվածում այն հատելիս: »»» 


«Ալվան ծաղիկը» Հայկավանում, Ոսկեհասկում եւ Ամասիայում

 

09 | 08 | 2011 | 16:30 | լուր                  

 

Օգոստոսի 8-ից «Ալվան ծաղիկ» համայնքների զարգացման հոլանդական հիմնադրամը Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում իրականացնում է 4-օրյա սեմինար: Այն «Ալվան ծաղիկ» նախակրթական ծրագրի մի մասն է եւ նախատեսված է մարզի Հայկավան, Ոսկեհասկ եւ Ամասիա համայնքների ուսուցիչների եւ դաստիարակների համար:

 

-Ծրագրի նպատակը 4-ից 6 տարեկան երեխաների կրթական խնդիրների լուծումն է,- ասում է «Ալվան ծաղիկ» ՀԶՀ խորհրդի անդամ Լիլիթ Գասպարյանը,- անհատական, հոգեբանական այնպիսի մթնոլորտի ստեղծումը, որը կնպաստի երեխայի` ինքնուրույն որոշում ընդունելու ունակության զարգացմանը: Կարեւոր է, որ երեխան կարողանա ծրագրավորել իր օրը: Դա կնպաստի, որ նա որոշակի գիտելիքներով ու հմտություններով ոտք դնի դպրոց: »»»


Հանքարդյունաբերություն. տնտեսության շարժիչ ո՞ւժ, թե՞ կործանման ճանապարհ

 

09 | 08 | 2011 | 14:00 | վերլուծություն                         սկզբնաղբյուրը` www.hetq.am  

 

Հայաստանում 2010 թ. արդյունահանվել է 40946.1 տոննա պղինձ և 5408.0 տոննա մոլիբդեն, իսկ ըստ Բլումբերգ գործակալության՝ 2011 թ. պղնձի դեֆիցիտը կկազմի 635 000 տոննա, որը կլինի ամենաբարձրը՝ սկսած 2004 թ.-ից, և գինը կգերազանցի 10 000 ԱՄՆ դոլարը, համաշխարհային պահանջարկը կավելանա 4.2 %-ով: Մորգան Ստենլի բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ պղնձի գինը կկազմի 11 000 ԱՄՆ դոլար, իսկ տարվա վերջում, ըստ Բարքլի կապիտալի, այն կհասնի մինչև 13 000 ԱՄՆ դոլար: »»»


Հաճախ դեղատանը դեղորայքի կողքին նկատում ես կոսմետիկ պարագաներ, կանացի սովորական արդուզարդ, գուլպաներ ու ներքնաշոր …

 

09 | 08 | 2011 | 12:30 | ակնարկ 

 

Հակասնկային, հակաալերգիկ, աղեստամոքսային հիվանդությունների, սրտացավի դեմ ու ցավազրկող այլ հաբեր ու հեղուկներ. սրանք այն հիմնական դեղերն են, որոնք վերջին շրջանում պատվիրում ու գնում են դեղատներից: Դեղերի պատվիրումն ու առաքումն իրականացնում են դեղագործական մի քանի ֆիրմաներ:

 

Դեղատան աշխատակիցներըի հավաստմամբ` ամեն ամսվա 1-ին դուրս են գրվում տվյալ ամսվա այն դեղերը, որոնք ժամկետանց են: »»»


Զավեն Կոշտոյանը Գյումրիում գտնվող իր աշխատանքների նկատմամբ անփույթ վերաբերմունքից դժգոհ է, բայց նեղացած չէ

 

09 | 08 | 2011 | 12:30 | դիմանկար 

 

Միշտ եւ ամենուր` տանը, արվեստանոցում ու քաղաքում, նա շրջապատված է իր կերտած զանազան կերպարներով` գրական դեմքեր, հասարակական գործիչներ, գյումրիական կերպարներ, խորհրդանշական քանդակներ:

 

-Հիմի գյուտեր են անում, այնպիսի գյուտեր, որ մարդ զարմանում է: Արվեստն ուրիշ է…Էսօր արվեստի դար չէ: Ճիշտ է, կա արվեստ, կան մեծ նկարիչներ, բայց, իմ կարծիքով, դարը փոխվել է,- հանկարծակի սկսում է խոսել զրուցակիցս ու հանդարտ, շատ հանգիստ շարունակում զրույցը` անդադար ծխելով եւ նույն հանդարտությամբ անընդմեջ հղկելով քարե կերտվածքը: »»»


Գեղարվեստական գրքերը`չնչին գնով` 300, 400 մինչեւ 1000 դրամ

 

09 | 08 | 2011 | 12:30 | ակնարկ 

 

Մի քանի տասնամյակ առաջ մարդիկ մեծ դժվարությամբ եւ բավական մեծ արժեքով էին գնում գրքեր` հայ, ռուս, արտասահմանյան գրողների, ինչպես նաեւ մասնագիտական գրականություն: Գրքեր ձեռք բերելն այսօր դարձել է ավելի հեշտ ու մատչելի: Գեղարվեստական եւ մասնագիտական գրականություն վաճառվում է գրեթե ամենուր: Շատ հաճախ անհատ անձինք, ելնելով սոցիալական պայմաններից, վաճառում են իրենց անձնական գրքերը: »»»


Գյումրիում 2011 թվի առաջին կեսին` 379 ամուսնություն եւ 82 ամուսնալուծություն

 

09 | 08 | 2011 | 12:30 | ակնարկ 

 

Այս տարվա առաջին կիսամյակում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրու տարածքային բաժնում գրանցվել է 379 ամուսնություն եւ 82 ամուսնալուծություն: Առաջին հայացքից թվում է, թե հասարակական հարաբերությունների եւ ընտանիքների ամրության տեսակետից սրանք նորմալ ցուցանիշներ են, որովհետեւ ամուսնությունների թիվը մի քանի անգամ գերազանցում է ամուսնալուծությունների թվին: Իրականում, ըստ վիճակագրության, 4-5 ամուսնությունից 1-ն ավարտվում է ամուսնալուծությամբ: Դժվար է կոնկրետ նշել, թե երբ եւ ինչպես է առաջանում ընտանեկան կյանքում այն ճաքը, որ հետագայում վերածվում է անաանցանելի անդունդի եւ ավարտվում է ապահարզանով: Իսկ, թե ամուսնական զույգերից ով է մեղավոր` մնում է համլետյան հարցի նման անպատասխան: »»»


Վրաց-օսական շփումներն իրականացվում են հասարակական սեկտորի մակարդակով

 

09 | 08 | 2011 | 12:30 | վերլուծություն 

 

Խաղաղ բանակցությունները փակուղում են հայտնվել, սակայն ակտիվիստները փորձում են վերականգնել կապերը` հուսալով, որ դրանց շնորհիվ ի վերջո կհաջողվի կարգավորել հակամարտությունը:

 

Մինչ պաշտոնական մակարդակով Թբիլիսիի եւ Հարավային Օսիայի միջեւ բանակցությունները փակուղում են հայտնվել, երկու կողմերի հասարակական կազմակերպությունները փորձում են կապ հաստատել միմյանց հետ: »»»


Դժբախտ  պատահար Գյումրիում

 

09 | 08 | 2011 | 11:30 | լուր 

 

Այսօր` օգոստոսի 8-ին, ժամը 15: 00-ի սահմաններում Գյումրու Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել 1975 թվի ծնված, Ախուրյանի բնակչուհի Արմինե Հակոբյանը: Տուժածին տեղափոխել են Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Ինչպես տեղեկացանք հիվանդանոցից, կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է, նա ստացել է գանգուղեղի վնասվածքներ եւ գտնվում է  վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: »»»

Կաշառքը փոխվեց համավճարով

 

06 | 08 | 2011 | 21:00 | վերլուծություն 

 

Հինգ-վեց ամիս է, ինչ բուժհաստատություններում կիրառվում է համավճարի կարգը: 2011 թվականի փետրվարի 24-ի կառավարության որոշմամբ սահմանվել է, որ համավճարը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ հիվանդի սպասարկման ու բուժման համար պատվիրատուի կողմից սահմանված գների եւ բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսերի տարբերությունն է, որը վճարվում է հիվանդի կողմից: Նպատակն է` բժշկական օգնության եւ ծառայությունների դիմաց ապահովել համարժեք փոխհատուցում, բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը եւ բժշկական ծառայությունների որակը: »»»


Մարինե Պետրոսյան. «Լեզուն իմն ա, ես խաղում եմ իրա հետ….»

 

06 | 08 | 2011 | 20:30 | ակնարկ 

 

«... անտառ

արեւ

ծաղկաձոր

լռություն

թեթեւ քամի

արմանը sms ա ուղարկել

ասում ա սերժը հրաժարական տվեց … »

 

Մարինե Պետրոսյան

 

Օգոստոսի 6-ին Գյումրու քաղաքացիական հետազոտությունների կենրոնում, «Art Club Գյումրի» ակումբի անդամների նախաձեռնությամբ, անցկացվեց հանդիպում բանաստեղծուհի եւ բլոգեր Մարինե Պետրոսյանի հետ: «Մենք սիրում են ոչ ընդունվածն ու ոչ տրադիցիոնը, Մարինեն առանձնանում է այս առումով, ուզում ենք ուղղակի իր բանաստեղծություններն ինքը կարդա»,-հանդիպման նպատակն այսպես բացատրեց քաղաքային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աշոտ Միրզոյանը: »»»


Գյումրեցի 12 լողորդներ կմասնակցեն Համահայկական խաղերի բացմանը

 

06 | 08 | 2011 | 19:00 | ակնարկ 

 

«Քաղաքապետարանի լողի համալիր մարզադպրոցը» գործում է 2007 թվականից: Պրոֆեսիոնալ մարզաձեւով այսօր զբաղվում է 140-150 մարզիկ: Իր գործունեության 4 տարիների ընթացքում մարզադպրոցն ունեցել է   Հայաստանի 11 չեմպիոն, մրցանակային տեղեր զբաղեցրած բազմաթիվ մարզիկներ: 

 

Այս տարի հունիսին Վանաձորում անցկացվել է լողի Հայաստանի պատանեկան առաջնություն, որին մասնակցել են 14-15 եւ ավելի փոքր տարիքի մարզիկները` ութ թիմ Երեւանից, մեկ թիմ Վանաձորից եւ Գյումրիի թիմը: Այդ առաջնությունից Գյումրու թիմը վերադարձել է 15 ոսկե, 11 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներով: »»» 


Վարդուշը, Բարեկամը, Կասանդրան ու Լուսիան

06 | 08 | 2011 | 19:00 | ակնարկ 

 

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի երեխաների անվանակոչման իր ավանդույթը: Օրինակ` հնդկացիական ցեղերն իրենց զավակներին անվանում էին Մեծ Օձ, Արագավազ Եղջերու, Բազեի Աչք` նկատի ունենալով նրանց իմաստությունը, ֆիզիկական ունակությունները, սրատեսությունը, բայց հնդկացիներն անվանակոչություններն անում էին ոչ թե նորածնի աշխարհ գալուց անմիջապես հետո, այլ որոշ ժամանակ անց, մի քանի ամիս կամ տարի անց, երբ երեխայի մոտ նկատում էին այս կամ այն արտահատված ունակությունը: Իսկ Հայաստանում գործում է այլ ավանդույթ: »»»


Ստեփանակերտի դատարանում չեն կարողանում ապահովել հայաստանյան փաստաբանների անվտանգությունը

 

06 | 08 | 2011 | 19:00 | հայտարարություն  

 

Հաշվի առնելով 2011 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Դավթյանի նախագահությամբ Ստեփանակերտ քաղաքում քննվող Մանվել Հազրոյանի նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճռի հրապարակման եւ դրանից հետո տեղի ունեցած միջադեպերը, որոնց վերաբերյալ մեր կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, »»»


Դ.Շահնազարյան. «Հասարակությունը  ավելի բարձր  գիտակցություն ունի, քան իշխանությունը»

 

05 | 08 | 2011 | 22:00 | լուր 

 

-Եթե իշխանությունները չհամաձայնեն գնալ արտահերթ ընտրությունների, ապա մենք ժողովրդի ճնշման ներքո կստիպենք նրանց հրաժարական տալ,- այս մասին Գյումրու Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում հայտարարեց Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ով օգոստոսի 5-ին այցելել էր Գյումրի` հանդիպելու ՀԱԿ ակտիվիստների եւ լրագրողների հետ:

 

Հանդիպման սկզբում, անդրադառնալով իշխանության եւ Կոնգրեսի միջեւ ընթացող երկխոսությանը, Դ.Շահնազարյանը նշեց, որ  »»»


Սպիտակ գլխարկը ոմանց աչքին կարմի՞ր է երեւում

 

04 | 08 | 2011 | 20:30 | ռեպլիկ 

 

Միխայիլ Բոյարսկի, Թաթա, Արթուր Գրիգորյան, Ֆորշ. ինչն է այս մարդկանց համար ընդհանուրը: Իհարկե, գլխարկը: Նրանք եւ շատ-շատերը, տարբեր պատճառներով, նախընտրում են միշտ գլխարկով լինել, եւ հանրությունը նրանց այդպես էլ ճանաչում ու ընդունում է:

 

Օրինակ, մի անգամ, երբ Պուտինը ինչ-որ առիթով իր նստավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ Բոյարսկուն հարցնում է, թե ու՞ր է նրա շլյապան, Բոյարսկին ասում է` «Դե... ախր... Ձեր հյուրընկալության ժամանակ, այս սրահում...», Պուտինն ընդհատում է` «Ձեզ կարելի է ամենուր»: »»»


Օգոստոսի 5-ից սպասվում են տեղումներ Գյումրիում

 

04 | 08 | 2011 | 18:50 | լուր 

 

Հուլիսի 30-ից Շիրակի մարզում ջերմաստիճանը 35 աստիճանից բարձր է եղել: Այս շոգ ու չորային եղանակը նպաստում է խրոնիկական հիվանդությունների սրմանը: Անցյալ տարի հուլիսին Գյումրու շտապ բուժօգնության կայանում կանչերի թիվը եղել է 1873, իսկ այս տարի նույն ամսում՝ 1956: Ըստ «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի, կանչերի թվի ավելացման մի մասն է պայմանավորված ջերմաստիճանային փոփոխությամբ: Առողջական խնդիրներից խուսափելու համար Ռ.Թորոսյանը բնակչությանը խորհուրդ է տալիս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից: Չկանգնել արեւի տակ առանց գլխարկի կամ հովանոցի:  »»»


Տղաների թիվն աճում է Գյումրիում

 

04 | 08 | 2011 | 18:50 | լուր 

 

«Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ում  2011 թվի յոթ ամիսների ընթացքում գրանցվել է 808 ծնունդ: Նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը կրճատվել է 20-ով: Իսկ տարբեր ամիսների առումով պատկերն այլ է: Եթե այս տարվա հունիսին եղել է 141 ծնունդ, ապա անցած տարի նույն ժամանակահատվածում` 125: »»»


Շիրակի մարզ. 146 արտակարգ դեպք միայն 2011 թվի առաջին կեսում

 

04 | 08 | 2011 | 18:45 | լուր 

 

Մեր օրերում մարդկանց անվտանգության ապահովման տեսանկյունից կարեւորվում է փրկարարի մասնագիտությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության հրամանով Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Արիության համաստեղություն»  խորագրով փառատոն:

 

Գյումրու թիվ 2 դպրոցում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ հանրապետական փառատոնի մարզային մրցանակաբաշխությունը: «Լավագույն փրկարար»,  «Հրշեջ-փրկարար»,  «Պահակախմբի պետ» եւ  «Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ» անվանակարգերում հաղթողներն արժանացան Շիրակի մարզպետի շնորհակալագրերին: »»»


Մարդահամարի ժամանակ բնակիչներից փաստաթղթերի պահանջը կլինի անօրինական

 

04 | 08 | 2011 | 18:40 | ռեպորտաժ 

 

2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը օգոստոսի 2-ին   «Տիրամայր Հայաստանի Ռեյմոն եւ Անի Գույումճեան» կենտրոնում Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպմանը ներկայացրեց անցկացվելիք մարդահամարի մանրամասները: »»»

 


Շատերն են սնվում Գյումրու բարեգործական ճաշարաններում…

 

04 | 08 | 2011 | 18:30 | ակնարկ 

 

Գյումրու մի շարք անապահով ընտանիքների երեխաներ, միջին տարիքի անձինք եւ ծերեր այսօր սնվում են տարբեր կազմակերպությունների կողմից բացված բարեգործական ճաշարաններում: Այդպիսի կառույցներ ունեն Շիրակի Ավետարանչական եկեղեցին եւ Հայկական «Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը: Այս կառույցները համագործակցում են քաղաքում գործող մի շարք ՀԿ-ների հետ` «Արաքս», «Անի» եւ այլն:

 

Ինչպես նշեց «Արաքս» ՀԿ փոխնախագահ Նինա Խաչատրյանը, իրենց կազմակերպությունը  մարզում ունի 315 շահառու: Նրանք միայն ծերեր չեն, կան նաեւ միջին տարիքի անձինք եւ երեխաներ: Կազմակերպում են շահառուների ազատ ժամանցը եւ տարբեր միջոցառումներ: Ցանկացած սոցիալական խնդրի դեպքում  օգնում են շահառուներին: Շուտով Մարալիկում բացվելու է սոցիալական տուն, որտեղ բնակվելու են 23 շահառուներ: »»»


Համացանցն ու գիրքը դեռ քայլում են կողք կողքի

 

04 | 08 | 2011 | 18:15 | ակնարկ 

 

Վերջին շրջանում տեխնիկայի ու համացանցի զարգացման ու տարածման ընթացքում ինֆորմացիա  փնտրելն ու գտնելն ավելի արագ է կատարվում: Հաշված վայրկյաններում ինֆորմացիայի տեղատարափում հաճախ եւ դժվարությամբ ես կողմնորոշվում ընտրել ուզածդ: Օրըստօրե աճող կայքերը թարմացվում են, աստիճանաբար ծնվում ու լայն տարածում գտնում էլեկտրոնային գրականության վճարովի ու անվճար կայքէջերը: Դպրոցականների, ուսանողների խոսքերով` այստեղից-այնտեղից պատճենած, կամ համակարգչային լեզվով ասած` քոփի արած, թեմաներից կարելի է մի լավ ռեֆերատ կամ կուրսային աշխատանք սարքել ու առաջ տալ, հասկացան` հասկացան, չհասկացան` ավելի լավ: Իսկ գրադարան հաճախելու կամ ընթերցասրահում երկար ժամանակ ծախսելու մասին ոչ մի խոսք նրանցից չես լսում: Այս դեպքում ո՞վ է գրքի ընթերցողը, գրադարանի այցելուն ու արխիվում պահված պարբերական մամուլի տարբեր համաներով  հետաքրքրվողը: »»»


Հայկական բանակը համալրեց եւս 308 սպա

 

04 | 08 | 2011 | 10:30 | լուր 

 

Յուրաքանչյուր ազգի պատմությունը կերտում են նրա զինված ուժերը: Պատմության քառուղիներում դիմակայել ու հարատեւել են այն ժողովուրդները, ովքեր ունեցել են հզոր եւ ուժեղ բանակ: Այսպիսի բանակի գոյությունն է ապահովում մեր պաշտպանությունն ու խաղաղ կյանքը: Այս դժվարին ու պարտավորեցնող առաքելությունը կատարում են զինվորներն ու սպայական կազմը:

 

Հունիսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտներին` նորընծա լեյտենանտներին, հանձնվեցին սպայական վկայականներ: »»»


2014 թվականից Հայաստանում կգործի պարտադիր կուտակային համակարգը

 

02 | 08 | 2011 | 11:50 | լուր

 

2010 թվականի դեկտեմբերին ԱԺ ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանն ուղղված օրենքների փաթեթ: Այս օրենսդրական փոփոխություններին համաձայն` նախատեսվում է կենսաթոշակային միաստիճան համակարգը փոխարինել բազմաստիճանով: Այսինքն` գործող բաշխողական բաղադրիչից բացի լինելու են եւս երկու կենսաթոշակային բաղադրիչ` կամավոր կուտակային եւ պարտադիր կուտակային: Սերունդների համերաշխության սկզբունքով գործող կենսաթոշակային համակարգը կփոխարինվի ինքնաֆինանսավորվող համակարգով: »»»


Տնտեսություն չունենք, հո զոռով չէ …

 

02 | 08 | 2011 | 11:50 | ռեպլիկ

 

Ըստ` http://blogs.forbes.com/danielfisher/2011/07/05/the-worlds-worst-economies/ կայքի տվյալների:

 

Հեղինակավոր Forbes ամսագրի կազմած ցուցակով Հայաստանը 10 ամենավատ տնտեսական ցուցանիշ ունեցող երկրների մեջ է հայտնվել` զիջելով  Գանային եւ Զիմբաբվեին` գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով: Աֆրիկյան երկրներից Գանան եւ Զիմբաբվեն լքել են ցուցակը` բարելավելով իրենց երկրների տնտեսական օրենսդրությունը` ի տարբերություն Ճամայկայի եւ Հայաստանի: Մադագասկարը գլխավորում է ամենավատ տնտեսական ցուցանիշ ունեցող երկրների ցուցակը ռազմական հեղաշրջումների եւ վատ տնտեսական քաղաքականության պատճառով: »»»


Շիրակի մարզպետ. «Էդ էլ անեմ, կասեն պաշտոնանկ արեց համայնքի ղեկավարին ու գնաց…»

 

02 | 08 | 2011 | 11:50 | ռեպորտաժ

 

Շիրակի մարզի համայնքներում 2011 թվականի առաջին կիսամյակի բյուջեի եկամուտների կատարում, հարկերի, հողահարկի հավաքագրման ցուցանիշների, շինարարական աշխատանքների իրականացում, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում, աշխատավարձերի եւ  սոցապահովության վճարների գծով կուտակված պարտքերի, համայնքի եկամուտների ապահովման նոր մեթոդների որոնում, հողահարկի մուծման  ցուցանիշներ, հացահատիկի բերքահավաքի եւ ոռոգման աշխատանքների ընթացք եւ այլն: »»»


Նվազագույն աշխատավարձի չափով` 32.500 դրամ վարձատրությունը շատ չէ, բայց այդ էլ չկար

 

02 | 08 | 2011 | 11:50 | ակնարկ

 

Մի քանի օրում ասֆալտապատված ճանապարհներով, տոնական տրամադրությամբ ու կարմիր ժապավաններով հունիսի 21-ին դիմավորեց Ամասիան ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, որն այստեղ էր  «ՎԿՍ Արմենիա» հայ-գերմանական ձեռնարկության Ամասիայի մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:

 

Գործարանի բացումից մեկ շաբաթ անց մեզ Ամասիա տարան խոսակցություններն այն մասին, թե գործարանը չի աշխատում, նախօրոք հրապարակված աշխատատեղերի քանակն իրականությանը չի համապատասխանում, ոչ մի գործարան էլ Ամասիայում չի աշխատելու, իսկ հունիսի 21-ին ընդամենը նախագահին ցույց տալու համար աշխատուժը բերվել էր Գյումրիից:  »»» 


Never Again. Այլեւս երբեք…

 

02 | 08 | 2011 | 11:45 | լուր

 

Մշակույթի եւ արվեստի միջոցով նպաստել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ու համախմբել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են իրենց ու իրենց սերունդների ճակատագրով. այս նպատակով ու առաքելությամբ է 3 տարի առաջ հանրահայտ երգչուհին նախաձեռնել ու սկսել «Այլեւս երբեք» խորագիրը կրող ակցիան, որին իր մասնակցությունն էր բերել նաեւ աշխարհահռչակ դերասանուհի Շերոն Սթոունի եղբայր` ամերիկացի դերասան եւ ստեղծագործող Մայքլ Սթոունը: Համերգաշարը սկսվել է 2009-ին, կավարտվի 2015-ին, երբ կլրանա Հայոց  ցեղասպանության 100-ամյա տարելիցը: »»»


Քրիստոսի պայծառակերպություն, Այլակերպություն կամ Վարդավառ …

 

01 | 08 | 2011 | 23:50 | լուր

 

Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է եւ խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։

 

Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը նշում է հուլիսի 31-ին: Վարդավառը տոնում են Սուրբ Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը` Զատիկից 98 օր հետո, կարող է ընկնել հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյաց եկեղեցում տոնը կոչվում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: «Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է «Վարդ» եւ «Վառ» բառերից եւ նշանակում է ջրով օծված։ »»»


2011
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս          
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
   

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 1-ին, ժամը 20:00:00-ին (GMT = 16:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter