Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2008 թվի մարտ ամսվա

լրատվական հոսքը


Շտապ Հաղորդագրություն 

 

27 | 03 | 2008 | 14:00 | Հայտարարություն

 

Հայաստան 2008. վերադարձ ստալինիզմին

 

Ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում հանգեցրել են պետական տեռորի հաստատմանը:

 

Արտակարգ դրությունը հանելուց հետո Հայաստանի իշխանությունները ծավալել են բռնությունների եւ ահաբեկումների նոր ալիք: ՀՀ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը որդեգրել են սովետական ԿԳԲ-ի մեթոդները եւ կազմակերպված ռեպրեսիաների են ենթարկում անպաշտպան մարդկանց:

 

Քաղաքացիները օրը ցերեկով, առանց պատճառի եւ բացատրության, բռնի ուժով բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, եւ նման բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր պատահական անցորդ: Ոստիկանությունում նոր միայն պարզում են նրանց ինքնությունը, փորձում ճշտել նրանց կողմից մարտի 1-ի հանրահավաքի մասնակցությունը, հոգեբանական ճնշման ենթարկում եւ ահաբեկում:

 

Նման բռնությունների ծավալը մեծանում է օր-օրի: Հայաստանի իշխանությունները կամայականորեն ոտնահարում են մարդու սահմանադրական իրավունքները եւ հիմնարար ազատությունները:

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵՌՈՐԻՆ:

 

«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Կրթության ասպարեզ» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Հույս» ՀԿ

«Մենք պլյուս» ՀԿ

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ

«Սկսել ա» երիտասարդական շարժում

ԱԶԱՏ ՀԱՅԵՐ

 

Հայտարարությունը բաց է ստորագրման համար


Ամերիկայի միացյալ նահանգներից հանգանակությունները սկսեցին հասնել Հայաստան

 

26 | 03 | 2008 | 23:00 | Հաղորդագրություն-33

 

 

Այսօր ժամը 13-ին Յունիբանկի Գյումրու մասնաճյուղից լուր ստացվեց, որ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համար կազմակերպված Համահայկական մարաթոն-հանգանակության շրջանականերում Ամերիկայի Միացյալ Նահանգներից Վահան Խաչատրյանի դոլարային հաշվին ստացվել է առաջին նվիրատվությունը Ալեքսեյ Հարդինգի անունից` 10.000 դոլար: Մինչեւ երեկո հաստատվեցին նաեւ 2 դոլարային փոխանցումներ ԱՄՆ-ից: Ահավասիկ.

 

1.        Ալեքսեյ Հարդինգ-10.000 ԱՄՆ դոլար, ԱՄՆ, Լաս-Վեգաս

2.        Արմեն Մարտիրոսյան-500 ԱՄՆ դոլար, ԱՄՆ, Գլենդեյլ, Կալիֆորնիա

3.        Մանվել Գրիգորյան-100 ԱՄՆ դոլար, ԱՄՆ

 

 

Ավելի վաղ արտերկրից գրասենյակային փոխանցումների եղանակով ստացվել էին հետեւյալ գումարները. 

 

Ստեփան Նազարյան (Հոլիվուդ, Լոս-Անջելես, ԱՄՆ)- 100 ԱՄՆ դոլար,

Հակոբ Փահլևանյան (Գլենդեյլ, Լոս-Անջելես, ԱՄՆ)- 100 ԱՄՆ դոլար (գյումրեցի

       Սեթո պապի բարեկամներ)

Նվարդ Միքայելյան (ԱՄՆ)- 100 ԱՄՆ դոլար,

Սաշա Կչանյան (ԱՄՆ)- 50 ԱՄՆ դոլար,

Մովսես Անդիկյան, ԱՄՆ-ից, 250 ԱՄՆ դոլար,

Դիաննա Զաքարյան, Իսպանիայից, 50.000 դրամ,

Լաուրա Բալասանյան, ԱՄՆ-ից, 100 դոլար,

Զավեն Հովհաննիսյան, ԱՄՆ, Լոս-Անջելեսից, 500 ԱՄՆ դոլար,

Էդիկ Գրիգորյան, Գերմանիայից, 185 հազար դրամ, եւ ապա էլի 60 հազար դրամ:

Աշոտ  (ԱՄՆ, Արիզոնա նահանգ)-500 ԱՄՆ դոլար

 

Առաջիկա օրերին սպասվում են նոր տեղեկություններ տեղ հասած գումարների մասին: Բոլոր հանգանակությունները այժմ վերլուծության  փուլում են: Դրանք կներկայացվեն հանրության ուշադրությանը ավելի ուշ: Ենթադրվում է, որ եթե 10.000 ամերիկյան դոլարի բանկային փոխանցումը տեղ հասավ, հազիվ թե խոչընդոտ լինի մյուս հանգանակությունների ճանապարհին:    

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբն ու ԳԱԼԱ ՀԸ աշխատակազմը երախտագիտություն է հայտնում բոլոր նվիրատուներին:


10.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ

Միացյալ նահանգներից նստեց Վահան Խաչատրյանի հաշվին

 

26 | 03 | 2008 | 13:02 | Հաղորդագրություն-32

 

Գյումրու ժամանակով մարտի 26-ին, ժամը 12:58-ին (ԱՄՆ, Կալիֆորնիո ժամանակով ժամը 0:58-ին) Յունիբանկի Գյումրու մասնաճյուղից Վահան Խաչատրյանին հաղորդեցին, որ այդ պահին ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համար իր անունով բացված բանկի դոլարային հաշվին նստեց Միացյալ նահանգներից փոխանցված 10.000 ամերիկյան դոլարի մեկ փոխանցում:

 

Բարերարի անունն է Ալեկսեյ Հարդինգ: Նա Սուրբ Զատկի տոնին իր նվիրատվությանն մասին զանգել եւ հայտնել է Խոսքի ազատության ու ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգող Լ.Բարսեղյանին, ապա երկուշաբթի եւ երեքշաբթի մի քանի անգամ տեղեկացրել էր Վահան Խաչատրյանին, որ դրամը ինքը փոխանցել է: Մեր ունեցած տեղեկություններով, Ալեկսեյ Հարդինգը երբեք չի դիտել ԳԱԼԱ ՀԸ հաղորդումները, նրան մինչեւ հեռուստամարաթոնը ծանոթ չէր ոչ Լ.Բարսեղյանը, ոչ էլ Վ.Խաչատրյանը եւ ոչ էլ ԳԱԼԱ ՀԸ աշխատակազմից որեւէ մեկը: Մարդը իր նվիրատվությամբ աջակցեց Խոսքի ազատության պաշտպանությանը:

 

ԱՄՆ, Լոս-Անջելեսի Գլենդեյլից Արմեն Մարտիրոսյանը, դեռ Ավագ Շաբաթ առավոտյան 500 դոլար է փոխանցել Վահան Խաչատրյանի հաշվին, ինչի համար կատարել է 41 դոլարի փոխանցման ծախս: Մինչ այս պահը այդ եւ ԱՄՆ-ից այլ բանկային փոխանցումներ դեռ տեղ չեն հասել:

 

 

Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ԳԱԼԱ հեռուստաընկերության ծանր ժամին իրենց կարեցածի չափով օգուտ տվեցին Խոսքի ազատության պաշտպանությանը:


ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒ~ՐԴ

 

26 | 03 | 2008 | 10:30 | Հաղորդագրություն-31  (լրացված)

 

Մարտի 25-ին Ժամը 17:15-ին ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը Ազատությունը հարգող եւ գնահատող հանրության, մոտ 1 տասնյակ հազար հայորդիների եւ այլազգի բարեկամների շնորհիվ ետ մղեց Հարկային տեսչության 161 օր տեւած գրոհը մինչեւ ելման դիրքեր:

 

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն Համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության նկարած եւ ՀՀ Վարչական դատարանի արտանկարած 26.899.986 դրամ (մոտ 90.000 Ամերիկյան դոլար) «պարտքը»:  »»»


ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության Համահայկական մարաթոնը ամենայն հավանականությամբ իր հաղթական ավարտին կհասնի մարտի 25-ին. արդեն հանգանակվել է 23 մլն 924 հազար դրամ, որից 23.421.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է

 

24 | 03 | 2008 | 23:50 | Հաղորդագրություն-30

 

Մարտի 24-ին ամբողջ օրը բուռն կերպով շարունակվում էր ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության դրամահավաք մարաթոնը, մարդիկ շարունակում էին մարաթոնի առաջին օրվա պես այցելել հեռուստաստուդիա եւ իրենց նվիրատվությունները կատարել ԳԱԼԱ ՀԸ հեռարձակման լիցենզիան փրկելու համար: »»»


ՕՐԸ ՎՃՌԱԿԱՆ Է.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

 

ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դարձել է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արդեն հանգանակվել է 22 մլն 218 հազար, որից 15.021.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է արդեն ուրբաթ երեկոյան

 

24 | 03 | 2008 | 14:30 | Հաղորդագրություն-29

 

Մարտի 23-ին Սուրբ Զատկի տոնին Մարդիկ շարունակում էին այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերություն եւ իրենց հոգու պարտքը »»»


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ

ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դառնում է  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արդեն հանգանակվել է 18 մլն 221 հազար 500 դրամ, որից 15.021.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է արդեն ուրբաթ երեկոյան

 

22 | 03 | 2008 | 23:00 | Հաղորդագրություն-28

 

Չնայած մարտի քսաներկուսը Ավագ շաբաթն էր ու նախատոնական օր, ամբողջ օրը չէր դադարում մարդկանց հոսքը Գյումրու ԳԱԼԱ Հեռուստաընկերություն` հանգանակելու այն գումարը, որ հարկավոր է հարկայինի նկարած ակտի գումարը պետբյուջե վճարելու համար: »»»


ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դառնում է  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արդեն հանգանակվել է 15 մլն 550 հազար դրամ

 

22 | 03 | 2008 | 13:00 | Հաղորդագրություն-27

 

Շարունակվում է Գյումրիում գործող ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանությանն ուղղված դրամահավաք  »»»


Հայաստանյան մի խումբ ՀԿ-ների հայտարարությունը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ավտոմեքենայի հրկիզման մասին

 

22 | 03 | 2008 | 17:30 | Հայտարարություն 

 

21 մարտի, 2008

 

2008 թվականի մարտի լույս 21-ի գիշերը, ժամը 01:05-ին հրկիզվել է Գյումրիում գործող ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանի ավտոմեքենան, որն այդ պահին եղել է ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի տրամադրության տակ: »»»


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահի հրկիզված ավտոմեքենան 

 

21 | 03 | 2008 | 06:00 | Գյումրվա հին ավանդույթներից է պաժառ տալը ....

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այս դիտավորյալ կանխամտածված հրկիզումը բացահայտող ոստիկաններին երաշխավորում է երկու հատ ՕPEL-VECTRA 2.0, 1994 թ. մեքենա:  »»»

 


Առավել լայնամասշտաբ է դառնում ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը, արդյունքում արդեն հանգանակվել է «նկարված» գումարի 46,47 տոկոսը եւ հրկիզել են Լ.Բարսեղյանի վարած ավտոմեքենան

 

21 | 03 | 2008 | 04:00 | Հաղորդագրություն-26

 

ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստամարաթոնի թիրախը 25.120.100 դրամ հանգանակելն է

 

Գյումրիում մարտի 20-ին ամբողջ օրը շարունակվում էր ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու դրամահավաք-մարաթոնը: Մարաթոնին մասնակցում են Հայաստանի մոտավաորապես 60 համայնքների բնակիչներ, այդ թվում վանաձորցիներ, երեւանցիներ, եղեգնաձորցիներ: »»»


Բուռն կերպով շարունակվում է ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը

 

20 | 03 | 2008 | 02:00 | Հաղորդագրություն-25

 

Մարտի 19-ին Գյումրվա ժամանակով ժամը 16-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը հրապարակեց Գյումրու հարկային տեսչություն-«ՉԱՊ» ՍՊԸ միացյալ դատական գործերով վճռը, »»»


Բուռն կերպով շարունակվում է ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը

 

19 | 03 | 2008 | 20:00 | Հաղորդագրություն-24

 

Մարտի 19-ին Գյումրվա ժամանակով ժամը 16-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր »»»


Մեկնարկեց ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը

 

19 | 03 | 2008 | 10:00 | Հաղորդագրություն-23

 

Գյումրիում մեկնարկեց ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինասապես աջակցելու դրամահավաք-մարաթոնը: »»»»


Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը եւ ԿՈՉԸ

 

18 | 03 | 2008 | 19:00 | Հաղորդագրություն-22

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ »»»

 

   Խնդրում ենք տարածել բոլոր հնարավոր ուղղություններով եւ հասցեներով

 

 

ՈՒղղված բոլոր ազատ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հաստատություններին, միջազգային կազմակերություններին, ազատ խոսքին, ԶԼՄ-ներին ու քաղաքացիական հասարակությանն աջակցելու կոչված հաստատություններին, դիվանագիտական առաքելություններին եւ բոլոր նրանց, ովքեր հարգում են

Ազատությունը, ՀՀ Սահմանադրությունը, հարակից օրենսդրությունը եւ

ՀՀ բոլոր միջազգային պարտավորությունները

 

Հարգելի Ժողովուրդ, ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը Հայաստանի տարբեր մարզերից եւ արտասահմանից աջակցելու համար հեռուստաընկերության հիմնադրի անունով բացվել են բանկային հաշվեհամարներ, որոնք ներկայացվում են ստորեւ.

 

Դրամական հաշվի համար

Վահան Խաչատրյան

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ

հ/հ 2410 3101 2610

 

Դոլարային հաշվի համար

For transfers in USD

Intermediary Bank:

Deutsche Bank Trust Company Americas, New York

SWIFT: BKTR US 33

Beneficiary’s bank:

UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22 

Acc: 0443 7920

“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH

Beneficiary: Khachatryan Vahan

Account: 2410 3111 2618

 

Չնայած այն հանգամանքին, որ դրամահավաքի կոչը տարածվել է մարտի 17-ի առավոտնից, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը եւ Հեռուստաընկերություն տնօրինությունը արդեն մի քանի հարյուր հեռախոսազանգ են ստացել աջակցության պատրաստակամություն հայտարարություններով: »»» 


Օգտակար աղբյուրներ ՀՀ ընթացիկ զարգացումների մասին

 

Ազատություն ռադիոկայանի հաղորդումները Հայաստանի տարածքում կարող եք լսել հետեւյալ հաճախականություններով.

 

9830 ԿՀց (30,5 մետր), 11695 ԿՀց (25,65 մետր)  

 

Ազատություն ռադիոկայանը ուղիղ եթերում լսելու համար.

http://www.armenialiberty.org/default.asp?language=ar

 

Ազատություն ռադիոկայանի հաղորդումների ձայնագրությունները լսելու համար.

http://www.rferl.org/listen/ondemand/bd/ar/ar-default.asp

 

Այլ աղբյուրներ.

Ընդհատակյա թերթ. http://www.payqar.net/am/80/

 

Շարունակ թարմացվող այլ աղբյուրների ցանկն այստեղ է »»»


Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը եւ ԿՈՉԸ

 

17 | 03 | 2008 | 12:30 | Հաղորդագրություն-21

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի

 

ԱՄՓՈՓԱԳԻՐԸ ԵՎ ԿՈՉԸ

 

ՈՒղղված բոլոր ազատ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հաստատություններին, միջազգային կազմակերություններին, ազատ խոսքին, ԶԼՄ-ներին ու քաղաքացիական հասարակությանն աջակցելու կոչված հաստատություններին, դիվանագիտական առաքելություններին եւ բոլոր նրանց, ովքեր հարգում են

Ազատությունը, ՀՀ Սահմանադրությունը, հարակից օրենսդրությունը եւ

ՀՀ բոլոր միջազգային պարտավորությունները

 

2007 թվականի հոկտեմբերի 14-ից Գյումրու ԳԱԼԱ (Գյումրու անկախ լրատվական ալիք) Հեռուստաընկերության դեմ մեկնարկած ՀՀ իշխանական գերատեսչությունների նախաձեռնած վարչական պատերազմը մոտենում է իր հանգուցալուծմանը, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու ազատ խոսքի պաշտպանները անելիքներ ունեն: »»»


Հասարակական կազմակերպությունները բողոքում են Խոսքի եւ մամուլի սահմանափակման ու գրաքննության դեմ

 

15 | 03 | 2008 | 9:00 | Հաղորդագրություն

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                  Անգլերեն տարբերակն այստեղ է »»»

 

Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, հասկանալով իրավիճակի լարվածությունը, հարգելով օրենքի տառը` թույլ չտվեցինք  Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի Հրամանագրի որեւէ դրույթի խախտում եւ մինչեւ Հրամանագրի մեջ փոփոխություններ մտցնելը ձեռնպահ էինք մնում որեւէ հրապարակային գնահատականից: »»»


Բուլտերիերի հմայքը դնչկալում է

 

Իմ Տիգրան ընկերը շների մեծ սիրահար է ու ամեն անգամ մի պատմություն է պատմում շների մասին: Հանդգնում եմ հայտարարել, որ նա ամեն ինչ գիտե շների մասին, ամեն նրբություն շներից յուրաքանչյուրի ցեղատեսակի մասին: Շատերը գիտեն Տիգրանին, ու, ասել, թե նա շների սիրահար է, նշանակում է` ոչինչ չասել. նա շների մեծ մասնագետ է: »»»


Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան ծրագիրը կարող է դադարեցվել

 

13 | 03 | 2008 | 21:00 | Նախազգուշացնող նամակ Քոչարյանին

 

Մարտի 11-ին Հազարամյակի մարտահրավերներ Կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչը բավականաչափ կոշտ նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով հստակ նախազգուշացում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի ֆինանսավորման դադարեցման իրական հնարավորության մասին: Ուղարկված նամակը պաշտոնական նախազգոշացում է առ այն, որ հայաստանյան վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի հայտունակության վրա. նկատի է առնվում այն հանգամանքը, որ Կորպորացիան երկրների ֆինանսավորման ու ֆինանսավորման դադարեցումների մասին որոշումներն ընդունում է հենվելով 17 ցուցիչների վրա, որոնք արտացոլում են երկրի քաղաքական, հասարակական, տնտեսական եւ մարդկային զարգացման  պատկերը:     

 

Նամակն ամբողջությամբ` բնագրով` PDF ֆորմատով այստեղ է »»»


Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

12 | 03 | 2008 | 20:30 | Հաղորդագրություն-20

 

«ՉԱՊ» ՍՊԸ-Գյումրու հարկային տեսչություն միացյալ դատաքննության վերջին նիստում Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը չկամեցավ, որ ապացույցներ ներկայացվեն դատարան ու վկաներ հարցաքննվեն դատարանում »»»


Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

12 | 03 | 2008 | 10:30 | Հաղորդագրություն-19 

 

ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու է լսվել  ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչության հայցն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի »»»


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաղորդագրությունը  

 

02 | 03 | 2008 | 20:30 | Հաղորդագրություն

 

Հարձակումներ Գյումրիում աշխատող լրագրողների վրա

 

Մարտի 2-ին Ժամը 12:00-ի եւ 12:30 միջակայքում Գյումրու թատերական հրապարակի մատույցներում` Սայաթ-Նովա փողոցի միջնամասում ոստիկանները աննխադեպ ջանադրությամբ հարձակվել են այստեղ եկող մարդկանց եւ հատկապես լրագրողների վրա: »»»


Փորձել են ձերբակալել Լեւոն Տեր-Պետրոսյանին

 

01 | 03 | 2008 | 09:00 | Լուր. http://www.lragir.am/src/index.php#top

  

Մարտի 1-ի առավոտյան, շտապ հաղորդագրություն է տարածել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, կապված խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործողությունների հետ:

«Այսօր առավոտյան ժամը 7:30-ին մոտ հինգ հազար ոստիկան ներխուժել են Ազատության հրապարակ և ցրել խաղաղ ցուցարարներին: Ոստիկանական ուժերը` Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ, փորձել են ձերբակալել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: »»»


Իշխանության նյարդերը, պարզվեց, ավելի թույլ էին, քան ցուցարարներինը.

Քոչարյանը գնաց բռնությունների ճանապարհով

 

01 | 03 | 2008 | 08:30 | Լուր

  

Ըստ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ունեցած հավաստի տեղեկությունների, այսօր առավոտյան ժամը 7:00-7:30 սահմանում ոստիկանական մեծաքանակ ստորաբաժանումները հարձակվել են »»»


Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ ՀԿ

Գնահատականը ՀՀ 2008 թվի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին

 

29 | 02 | 2008 | 21:30 | Եզրակացություն

  

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, անցած օրերին ուսումնասիրելով ՀՀ Նախագահական ընտրությունների եւ 2008 թվի փետրվարի 19-ի քվեարկության մասին »»»


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը »»»


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը »»»


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը »»»


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը »»»


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter