Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2008 թվի ապրիլ ամսվա

լրատվական հոսքը


ԳԱԼԱ ՀԸ-ն առայժմ անպտուղ բանակցում է Գյումրու մեծ հեռուստաաշտարակի տնօրինության հետ

 

30 | 04 | 2008 | 11:00 | Հաղորդագրություն-41

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ նախագահ Վահան Խաչատրյանը 2007 թվի դեկտեմբերի 11-ին (Գյումրու հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ անտենայից ազատելու հայցապահանջով Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ դատաքննության երկրորդ օրը) դիմել էր ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ (ՀՀՌՑ ՓԲԸ) տնօրեն Ա.Սիմոնյանին, խնդրելով իրեն հաղորդել այդ ՓԲԸ տնօրինման տակ գտնվող Գյումրու մեծ հեռուստաաշտարակից եւ այդ կայանից ԳԱԼԱ ՀԸ 33-րդ դեցիմետրային հաճախականության շահագործման եւ հեռարձակման պայմանները` սակագները, միանվագ վճարները եւ այլն:


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի Հայտարարությունը

Թեղուտի մետաղական հանքավայրի շահագործման ծրագրի մասին

 

29 | 04 | 2008 | 21:30 | Հայտարարություն-2                English version

 

Այս հայտարարությամբ մենք մեր մտահոգություն ենք հայտնում մեր երկրի բնական ռեսուրսների շահագործման ներկայիս գործընթացների` մասնավորապես Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման առիթով:

 

Մեզ համար ակնհայտ է, որ Թեղուտի մետաղական հանքավայրի շահագործումը ըստ էության ավելի շատ բխում է շահագործող ընկերության եւ մասնավոր անձանց շահերից, քան թեª Հայաստանի Հանրապետության: ՀՀ իշխանությունները եւ մենք բոլորս պարտավոր ենք ծայրահեղ խնայողությամբ վերաբերվել մեր երկրի բնական ռեսուրսներին, որոնք, առանց այդ էլ խիստ սահմանափակ են:


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի Հայտարարությունը

ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին

 

 

29 | 04 | 2008 | 21:00 | Հայտարարություն-1                 English version

 

Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ամերիկյան կորպորացիայից 235,65 մլն դոլարով 5 տարում էական զարգացում պիտի բերի Հայաստանի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդին. վերականգվելու է 943 կմ գյուղական ճանապարհ, 200 կմ մայր ջրանցք, 30.000 հա ոռոգման ցանց, 18 ինքնահոս համակարգ, 7 ջրամբար, ցուցադրական տնտեսություններ, մոտ 60.000 գյուղացիների համար անցկացվելու են հատուկ դասընթացներ, գյուղացիական տնտեսություններին տրվելու է 8,5 մլն դոլար վարկ եւ այլն: Այս ծրագիրն իր մասշտաբներով եւ արդյունավետությամբ աննախադեպ է Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցելու ծրագրերի ցանկում:


Նարդու Աշխարհի 2008 թվի առաջնությանը մասնակցելու համար 

 

28 | 04 | 2008 | 20:00 | Դիմում

 

Քաջիկ Գասպարյանի դիմումը հնարավոր հովանավորներին

 

 

Հարգելի ընթերցողներ, Քաջիկ Գասպարյանը միակն է Շիրակի մարզից եւ Հայաստանից, ով իրավունք է նվաճել մասնակցելու Նարդու աշխարհի 2008 թվի առաջնությանը: Բայց այդ առաջնությանը մասնակցելու համար նա կարիք ունի այնպիսի հովանավորի, ով գնահատում է սպորտը եւ նարդին, ու կկամենա ֆինանսավորել իր ուղեւորությունը:  


ԲՈԼՈՐԻՆ , ԲՈԼՈՐԻՆ , ԲՈԼՈՐԻՆ

 

28 | 04 | 2008 | 16:00 | Հայտարարություն 

 

Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներն են ու դրանք հաղթահարելու ուղիների որոնումները:

 

Մինչդեռ մի կողմից ճնշելով ժողովրդավարական գործընթացները, մյուս կողմից Հայաստանի իշխանություններն իրականացնում են ազգային ու հանրային սեփականություն հանդիսացող ռեսուրսների բաժանման ու տիրման ծրագիր` փոքրաթիվ մարդկանց համար կարճաժամկետ օգուտներ ապահովելու համար:


Շիրակի մարզի ազատամարտիկները դիմում են Սփյուռքին

 

28 | 04 | 2008 | 13:00 | Դիմում

 

Ապրիլի 28-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում ասուլիս տվեցին Շիրակի մարզից քաղաքական բանտարկյալներ Հարություն Ուռուտյանի, Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի, Գեւորգ Ղազարյանի պաշտպանները, որոնք հրապարակեցին հետույալ կոչը` ուղղված Սփյուռքահայությանը: Կոչը ներկայացվում է ստորեւ.

 

Սիրելի Հայրենակիցներ,

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից անմասն չի մնացել նաեւ Շիրակի մարզը: Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը, ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանը եւ Գեւորգ Ղազարյանը: Շիրակի մարզի ազգաբնակչությունը միշտ էլ հպարտացել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո իրենց մեջ ուժ եւ տոկունություն գտած իր հերոս զավակներով, ովքեր հայրենիքի համար ամենավտանգավոր պահերին չխնայեցին իրենց կյանքն ու առողջությունը, փայլուն հաղթանակներ գրանցելով հայ ազգային ազատագրական պայքարի նորագույն պատմության մեջ, արժանապատվորեն պաշտպանեցին Հողն Հայրենի:


Քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործերով Գյումրու ապրիլի 25-ի դատաքննությունն անցավ հաղթական տրամադրությամբ

 

25 | 04 | 2008 | 22:00 | Ռեպորտաժ + Video

 

Քվեարկության ընթացքին խոչընդոտելու մեղադրանքով Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ քրեական գործերով դատաքննությունը Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում սկսվելու էր ապրիլի 25-ին, ժամը 11-ին: Գյումրիում Արդարադատության պալատի մոտ այդ ժամին հավաքվել էին մոտ 300 հոգի` ամբաստանյալների հարազատները, ընկերները, զինակիցները, լրագրողներ եւ այլն: Ժամը 11-ին այստեղ ժամանեցին Հայ կանանց շարժման մոտ հարյուր ներկայացուցիչները եւ Ազատություն քաղբանտարկյալներին պաստառներով, Ազատություն, Ազատ անկախ Հայաստան, Պայքար, պայքար մինչեւ վերջ, Գյումրի, միացիր բացականչություններով եւ վանկարկումներով միացան հավաքվածներին: Ժամը 11-ին դատարանի նախասրահում եւ դրսում հավաքվածների թիվն անցնում էր 500-ը:


Պոստիմպրեսիոնիստների թանգարաններում սրանց նմանների համար տեղ չկա

 

24 | 04 | 2008 | 22:00 | Հետաքննություն

 

Բացահայտվում են լրացուցիչ ապացույցներ այն բանի, որ Հարկային պետական ծառայության համակարգում նկարիչներ են աշխատում, վատ, ապաշնորհ նկարիչներ ....

 

Պարզվում է ներկայումս Գյումրու հարկային տեսչության պետ Մ.Զիլֆիմյանը գործարարներին առանձնակի մեթոդներով վնասելու իր ունակությունները կիրառել է ոչ միայն ԳԱԼԱ ՀԸ դեմ, այլ նաեւ, երբ պաշտոնավարել է Սպիտակ քաղաքում: Իր գործունեությամբ այս պարոնն ամեն կերպ ջանացել է, որ ֆինանսական անելանելի ծանր կացության մեջ հայտնվեն նաեւ սպիտակցի ձեռնարկատերերը: Ընդ որում, այնպիսի գործունեությամբ, որը, դատելով մասնագետների գնահատականներից, քրեորեն պատժելի արարք է համարվում:


Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգող Լ.Բարսեղյանը դիմել է Գյումրու ավագանու անդամներին

 

23 | 04 | 2008 | 22:00 | Հաղորդագրություն-40

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգող եւ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ապրիլի 23-ին նամակով դիմել է Գյումրու Ավագանու 15 անդամներից յուրաքանչյուրին հորդորելով նրանց Ավագանու արտահերթ նիստ հրավիրել, քննարկել Գյումրու հին հեռուստաաշտարակի վրա անտենաներ տեղադրելու սակագները եւ այդպիսով լուծել Գյումրու քաղաքապետարան-ԳԱԼԱ ՀԸ կեստարյա կոնֆլիկտը:


Ժողովրդական հայրենիք Կուսակցության լրատվական կենտրոնի հաղորդագրությունը

 

22 | 04 | 2008 | 19:00 | Հաղորդագրություն-ԺՀԿ-1 + Video

 

Իրազեկում քաղաքական բանդարկյալների գործերից

 

Այն մասին, թե ինչպե՞ս եւ ինչ՞ հիմքերով են կալանավորել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններ կոչված միջոցառումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ վստահված անձինք: Փետրվարի 19-ին ահազանգ է ստացվել Գյումրու Անի թաղամասի 41-րդ դպրոցում տեղակայված 34/06 ընտրատեղամասից, ըստ որի, շուրջ 350 քվեաթերթիկ է լցոնվել Սերժ Սարգսյանի օգտին:


ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 20 ժամ եթերազրկված մնալուց հետո շարունակում է բարեհաջող կերպով հեռարձակել իր հաղորդումները

 

21 | 04 | 2008 | 16:00 | Հաղորդագրություն-39

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ապրիլի 16-ին Գյումրու ԳԱԼԱ ՀԸ տարածք այցելեցին ժամը 12-ին` չորս ժամ այն բանից առաջ, երբ ԳԱԼԱ ՀԸ-ն պիտի սկսեր իր երեկոյան հեռուստատեսային աշխատանքը (Հեռուստաընկերությունը աշխատանքային օրերը հաղորդումները եթեր է հեռարձակում 


ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մնաց ԳԱԼԱ ՀԸ եթերազրկման լեյթմոտիվի շրջանակներում,

 

14 | 04 | 2008 | 19:30 | Հաղորդագրություն-38

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

  

Գյումրու հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ անտենայից ազատելու վերաբերյալ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մնաց ուժի մեջ

 

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ապրիլի 14-ին ժամը 14-ին հրապարակեց Գյումրու հին հեռուստաաշտարակի վերաբերյալ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի փետրվարի 29-ի վճռի վերաբերյալ


Գյումրու հին հեռուստաաշտարակին վերաբերվող  ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը կլինի ապրիլի 14-ին

 

11 | 04 | 2008 | 21:30 | Հաղորդագրություն-37

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

  

Գյումրու հին հեռուստաաշտարակին վերաբերվող Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ գործը լսվելու է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը կընթերցվի ապրիլի 14-ին ժամը 14-ին  


ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում, հայտնի դատավոր Էդ.Նահապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ոստիկանությունն ընդդեմ Լ.Բարսեղյանի եւ Լ.Բարսեղյանը ընդդեմ Ոստիկանության հայցերով նախնական լսումը 

 

11 | 04 | 2008 | 20:00 | Հաղորդագրություն-2  

 

Նախնական լսում դատական ինստիտուտը կիրառության մեջ է մտել Հայաստանում սկսած 2008 թվի հունվարի 1-ից: Ապրիլի 11-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում տեղի ունեցավ Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացի Լեւոն Բարսեղյանի 


Շիրակի մարզի ազատամարտիկները վճռական են տրամադրված  

 

11 | 04 | 2008 | 13:00 | Լուր

 

Ապրիլի 11-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում մամլո ասուլիս տվեցին Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկների ներկայացուցիչները: Ասուլիսի սկզբում ազատամարտիկները հրապարակեցին իրենց տարածած հայտարարությունը, որում  

 


Շիրակի մարզի 62 ազատամարտիկների հայտարարությունը  

 

10 | 04 | 2008 | 21:00 | Հայտարարություն

 

 

Մենք` ներքոստորագրյալ ազատամարտիկներս ՀՀ իշխանություններին հայտնում ենք մեր մտահոգությունն ու անհանգստությունը մեր մարտական ընկերներին իրենց քաղաքական հայացքների համար մինչ օրս անազատության մեջ պահելու վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ Շիրակի մարզից այժմ անազատության մեջ են գտնվում ազատամարտի հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ   


Գյումրու հին հեռուստաաշտարակին վերաբերվող Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ գործը լսվելու է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ապրիլի 11-ին ժամը 11:30-ին

 

08 | 04 | 2008 | 21:00 | Հաղորդագրություն-36

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

  

Ինչպես հայտնի է 2007 թվի նոյեմբերի 23-ին Գյումրու քաղաքապետարանը դիմել էր ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայր` հայցով, որով պահանջում էր պարտադրել ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ին հանել իր հեռարձակող անտենան


ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համար հանգանակված գումարը կազմում է 29.756.630 դրամ, ինչը 2.856.644 դրամով գերազանցեց անմիջական կարիքը 

 

07 | 04 | 2008 | 19:00 | Հաղորդագրություն-35

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

  

Գյումրիում ստեղծված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը մարտի 19-ից 25-ը ԳԱԼԱ ՀԸ հետ անցկացրեց ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստատեսային հանգանակություն-մարաթոն, որի նպատակն էր հանգանակել Հայաստանի ավտորիտար ռեժիմի հարձակման արդյունքում


Գյումրու հին հեռուստաաշտարակը որոշել էր ինքնահրկիզվել, բայց` դժկամությամբ, անհաջող, հոգնած ...  կամ Գործողություն Օստանկինո-2  

 

07 | 04 | 2008 | 15:00 | Հաղորդագրություն-34

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբի հաղորդագրությունը

 

Ապրիլի 7-ի վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, հրդեհ տեսնելով Գյումրու Վ.Սարգսյան 6/1 հասցեում տեղակայված Գյումրու հին հեռուստաաշտարակի միջնամասում` (մոտ 25 մետր բարձրության վրա), հանդիպակաց շենքի


6 ՏԱՐԻ ԱՆՑ. Ա1+-Ը ԴԵՌ ԵԹԵՐՈՒՄ ՉԷ
 

02 | 04 | 2008 | 21:00 | Լուր

Ա1+-ը դեռ եթերում է ... Բայց ուղիղ կեսգիշերին սիրտը դադարեց բաբախել ու տեղը լցվեց սեւ խշշոցով: Ուղիղ 6 տարի առաջ, 2002թ ապրիլի 2-ին
Ա1+ անկախ հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Նրա փոխարեն եթերում լցված խշշոցը այս 6 տարիների ընթացքում չդարձավ Ա1+-ի ձայն: 2002թ ապրիլի 2-ին Հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ձեռամբ հարված հասցվեց Հայաստանում խոսքի ազատությանը:


Ոստիկանությունն ընդդեմ Լ.Բարսեղյանի եւ Լ.Բարսեղյանը ընդդեմ Ոստիկանության հայցերը լսվելու են միացյալ ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում, հայտնի դատավոր Էդ.Նահապետյանի նախագահությամբ 

 

01 | 04 | 2008 | 22:30 | Հաղորդագրություն-1  

 

Մամլո հաղորդագրություն-1

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ Ոստիկանության փոխադարձ դատական հայցերի ընթացիկ զարգացումների մասին

 

1 ապրիլի 2008

 

2008 թվի մարտի 2-ին ցերեկը ժամը 12:25-ին Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժին բերման էր ենթարկվել քաղաքացի Լեւոն Բարսեղյանը, այն բանի համար, որ նա համարձակվել էր հայտնվել Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի` Թատերական հրապարակին հարող մայթին:


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter