Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2008 թվի մայիս ամսվա

լրատվական հոսքը


Բռնությունը դատապարտող 13 կազմակերպությունների հայտարարությունը

 

29 | 05 | 2008 | 21:30 | Հայտարարություն

 

Երևան

29 մայիսի 2008թ.

 

Ս.թ. մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Սկսել ա և Հիմա երտասարդական շարժումների ակտիվ մասնակից Արսեն Խառատյանը: Երիտասարդ հասարակական գործչի նկատմամբ իրականացված բռնությունը և դրան նախորդած` մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման բազմաթիվ դեպքերը չեն վկայում իշխանության ու հասարակության միջև առաջացած ճեղքվածքի հաղթահարմանն ուղղված` իշխանությունների հռչակած քաղաքականության մասին: Ընդհակառակը, դրանք ապացուցում են, որ իրականում բացակայում է նման ցանկությունը, ինչն ավելի է խորացնում վերջինիս նկատմամբ հասարակության անվստահությունը:  


ԵԿՄ Գյումրու երիտասարդական թեւը միանում է քաղաքական բանտարկյալների ազատման պայքարին

 

26 | 05 | 2008 | 15:30 | Հայտարարություն-3

 

ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի երիտասարդական կառույցի խորհրդի

 

Հայտարարությունը

 

Նկատի ունենալով ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքը եւ հետընտրական զարգացումները, մասնավորաբար մարտի 1-ի դեպքերի պատճառով ՀՀ ԵԿՄ ազատամարտիկների ձերբակալումներն ու քաղաքական հետապնդումները, որի արդյունքում, մեզ համար արդարության, ազատության եւ ազգային ազատարական զարթոնքի ու պայքարի օրինակ ծառայող  ազատամարտիկները, հանիրավի ու շինծու մեղադրանքներով հայտնվել են բանտերում, ինչը խաթարում է մեր հավատը վաղվա օրվա նկատմամբ, քանզի բանտված են


Նոր զանգվածային հացադուլ Գյումրիում-2

 

26 | 05 | 2008 | 15:00 | Հայտարարություն-2

 

ՀՀ Երեւանի քրեական դատարանի դատավոր տկն. Կ.Ղազարյանին 

 

ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի ազատամարտիկներից եւ մի շարք քաղաքացիներից

 

Դիմում

 

Մենք` Շիրակի մարզի Գյումրիի  քաղաքացիներս եւ ազատամարտիկներս,


Նոր զանգվածային հացադուլ Գյումրիում

 

26 | 05 | 2008 | 15:00 | Հայտարարություն -1

 

ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի դատավոր պրն. Խալաթյանին 

ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի ազատամարտիկներից եւ մի շարք քաղաքացիներից

 

Դիմում

 

Մոտ մեկ ամիս ՀՀ քաղաքացիները եւ ազատամարտիկներս ականատես ենք ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով Ա.Զաքարյանի, Շ.Սաղաթելյանի եւ Պ.Մակեյանի նկատմամբ


Կանաչ տարածքների ոչնչացման հաշվին Գյումրու խանութապատման գործընթացը շարունակվում է

23 | 05 | 2008 | 21:00 | Լուր

 

Մայիսի 22-ին Գյումրու Ավ.Իսահակյանի փողոցի սկզբնամասում, Բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնից ոչ հեռու, կատարվել է նոր ծառահատում: Պատճառը հերթական խանութի կառուցումն է: Սա եզակի դեպք չէ, նույն նպատակով ծառահատումներ են կատարվել նաև Գյումրու Մ.Խորենացի և Արագած փողոցներում: Հաղթանակի պողոտայում գազոնների վրա արդեն տեղադրվել է մեկ մեծ տաղավար և նախապատրաստվում է երկրորդի տեղադրումը, որի դեպքում ծառերի և թփերի հատումը անխուսափելի է:


Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու դեմ

 

23 | 05 | 2008 | 21:00 | Բաց նամակ

 

Բաց նամակ

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին

ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեվիսին

ՀՀ-ում Լիբանանի դեսպանին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Human Rights Watch

  

2006թ. դեկտեմբերի 9-ից Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սէֆիլյանը, ով շուրջ 17 տարի ապրում է Հայաստանի Հանրապետությունում, գտնվում է կալանքի տակ` իշխանությունների քաղաքական հետապնդման արդյունքում: 2008 թ. հունիսի 9-ին լրանում է նրա ազատազրկման ժամկետը: Ժիրայր Սէֆիլյանը երեք անգամ  դիմել է Հայաստանի իշխանություններին` իրեն ՀՀ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով:  Սակայն այդ խնդրանքը անհիմն մերժվել է: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող են ստանալ օրենքի հիման վրա` պարզեցված կարգով: Մինչդեռ հայտնի ազատամարտիկի նկատմամբ սույն օրենքը ապօրինաբար չի կիրառվել:


Արամ Կարապետյանի տիկինը մայիսի 21-ին դիմել է լրագրողներին

 

22 | 05 | 2008 | 11:00 | Նամակ

 

Ես դիմում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին

 

Արդեն 6-րդ օրն է, ինչ իմ ամուսինը` Արամ Կարապետյանը, գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում: Արդեն 6-րդ օրն է, ինչ մեր ցավը փորձում են խառնել քաղաքականությանը: Ես խնդրում եմ ձեզ` այդպես չվարվել: Իմ ամուսինը չվախեցավ ի լուր աշխարհի


Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Խալաթյանն ու դատախազության երեք ներկայացուցիչները հայտնվել են աննախադեպ փակուղու մեջ

 

21 | 05 | 2008 | 20:00 | ռեպորտաժ + Video

 

Հայաստանի հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում մայիսի 20-ին եւ 21-ին շարունակվեց քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործով դատաքննությունը:


ԵԿՄ Գյումրու գրասենյակի ղեկավար, քաղբանտարկյալ ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի Հայտարարությունը  

 

20 | 05 | 2008 | 21:00 | հայտարարություն

 

Ռիժիմի կողմից իրականացվող ապազգային եւ հակաժողովրդական քաղաքականության արդյունքում, վարչախմբին սպասարկող ՀՀ Գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել են շինծու քրեական գործեր, որոնց հիմքում դրված մեղադրանքների հիմքերը` մեղմ ասած հասարկության ծիծաղի առարկան են դարձել:

 

Գաղտնի չէ , որ վերը նշված մարմինները արդեն տեւական ժամանակ է, ինչ իրենց օրենքով  վերապահված գործառույթների փոխարեն, մասնագիտացել եւ զբաղվում են գործ թխելու անպատիվ աշխատանքով: Դրա վառ ապացույցը այս քրեական գործն է, ինչը պետք է ասեմ, որ թխվել է բավականին փնթի եղանակով:


Ախուրյանում կիրակի օրը անպատիժ հատվել է մի քանի բարդի

 

19 | 05 | 2008 | 21:00 | լուր

 

Վատ օրինակը վարակիչ է

 

Մայիսի 18-ին ժ.15.00-16.00-ի սահմաններում, Ախուրյանի խճուղու Կուլակավան թաղամասին հարող հատվածում, գյուղապետարանից ոչ հեռու կատարվել է ծառահատում: Փողոցին հարող ծառուղում ամբողջությամբ հատվել է 80սմ տրամագիծ ունեցող մեկ բարդի, ևս մեկը հատվել է մասնակի: Հատումը կատարել է նոր կառուցված շինության սեփականատերը, գյուղապետարանի աշխատակիցների ներկայությամբ: Տարածքի զննության ժամանակ հատված ծառի բունը ծածկված էր մանր ճյուղերով, իսկ խոշոր ճյուղերը փռված էին ողջ տարածքով մեկ:

 

Սեփականատերը նշեց, որ ունի թույլտվություն գյուղապետարանից, բայց այդպես էլ մեզ չկարողացավ ցույց տալ դա հիմնավորող որևէ փաստաթուղթ:  


Երեւանի մամուլի ակումբի հայտարարությունը Խոսքի եւ մամուլի ազատության վիճակի վերաբերյալ

 

19 | 05 | 2008 | 21:00 | Հայտարարություն

 

Անցած նախագահական ընտրությունների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ողջ սրությամբ ընդգծում է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում կոնկրետ, վճռական քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Եւ այդ բարեփոխումների արդյունավետության կարեւորագույն պայման է երկրում տեղեկատվական միջավայրի փոփոխությունը, խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների բազմակարծության ապահովումը: Վերջին մեկ տարին փորձությունների շրջան էր Հայաստանի ԶԼՄ-ների համար:  


Մեկ լավ լուր եւ մեկ վատ լուր ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբից

 

16 | 05 | 2008 | 21:00 | Հաղորդագրություն-42

 

ԳԱԼԱ ՀԸ վնասատուներից մեկը հեռացվեց Գյումրի քաղաքից` ուղիղ գծով 50 կմ

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը այս հաղորդագրությամբ ուրախությամբ տեղեկացնում է, որ պաշտոնից վերջապես հեռացվել է Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանը, ով ԳԱԼԱ ՀԸ դեմ 2007 թվի հոկտեմբերից նախաձեռնված լայնամասշտաբ հարձակման ճակատներից մեկի հրամանատարն էր:


Շիրակի մարզում մայիսի 15-ի ժամը 15-ի դրությամբ հացադուլի մեջ են 13 հոգի, որոնցից 8-ը` ազատամարտիկներ են

 

15 | 05 | 2008 | 14:00 | ռեպորտաժ + Video

 

Շիրակի մարզում իրենց անժամկետ հացադուլն են շարունակում 13 հոգի, որոնցից 3-ը` Մարալիկում, 2-ը` Ձորակապում, իսկ 8-ը` Գյումրիում: Մայիսի 13-ի առավոտյան եռօրյա հացադուլից հետո վատթարացել էր Ձորակապում հացադուլի նստած


ԵԿՄ Գյումրու գրասենյակի ղեկավար, քաղբանտարկյալ ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի բաց նամակ-կոչը ուղղված իր հացադուլավոր ընկերներին  

 

15 | 05 | 2008 | 14:00 | կոչ

 

Մայիսի 14-ին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից իր մարտական ընկերներին բաց նամակ-կոչ է հղել ազատամարտիկ Աշոտ Զաքարյանը:

 

Նամակի տեքստն ամբողջությամբ ներկայացվում է ստորեւ:

 

Սիրելի մարտական ընկերներ,

1988-ից սկսած` մենք միասին բազում փորձություններ ենք տեսել, պատերազմ ենք անցել, հաղթանակներ կերտել, ճանապարհին մեզ միավորել է մեր հայրենիքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացումը, մեր զավակներին, սերունդներին ավանդելու ազատ, անկախ ուժեր եւ ժողովրդավարական


Շիրակի մարզի 12 եւ կոտայքցի 1 ազատամարտիկ անժամկետ հացադուլ հայտարարեցին Գյումրիում

 

13 | 05 | 2008 | 10:00 | ռեպորտաժ

 

Մայիսի 12-ին, այն բանից հետո, երբ ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Վահե Խալաթյանը պահանջեց դուրս տանել Գյումրու ԳԱԼԱ, Ցայգ եւ Շանթ հեռուստաընկերությունների տեսախցիկները դատարանի դահլիճից, մեղադրյալներից Աշոտ Զաքարյանը, Պետրոս Մակեյանը եւ Շոթա Սաղաթելյանը հրաժարվեցին ներկա գտնվել դատական նիստին: Պետրոս Մակեյանը, ոտքի ելնելով, բացականչեց թե` դատը միանգամից բերդում արեք, որ լրատվաիջոցներին ու մարդկանց  չեք թողնում ներկա գտնվեն դատին...: Երբ դատավորը, առանց դնել-վերցնելու, անծպտուն թողեց դատարանի դահլիճը ու դատական նիստը տապալվեց, 


Դատավոր Վահե Խալաթյանը սահմնափակելով լրագրողների իրավունքները վերազանցեց իր իրավասությունները 

 

12 | 05 | 2008 | 16:00 | Լուր

 

Մայիսի 12-ին, ժամը 11-ին ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու էր քվեարկության ընթացքը խոչընդոտելու մեղադրանքով Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի դատաքննությունը: Իշխանությունները ինչ-ինչ մտահոգություններից ելնելով, Գյումրու արդարադատության պալատի շքամուտքն այնպես էին պարուրել ոստիկանական եւ կարգադրիչների ուժերով, որ անգամ այլ գործերով փաստաբաններն ու հայցեր դատարան բերած քաղաքացիները չէին կարողանում մուտք գործել դատարան:


Մարալիկից երկու հոգի մայիսի 11-ին նստեցին անժամկետ հացադուլի

 

11 | 05 | 2008 | 17:00 | Լուր

 

Մայիսի 11-ին, ժամը 14-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի շենքի դեմ դիմաց վրան խփելով, մարալիկցիներ Բաբկեն ՈՒռուտյանը եւ Կարապետ Լոռեցյանը անժամկետ հացադուլ հայտարարեցին, պահանջելով մարալիկցի Հարություն Ուռուտյանի գործով Վերքաննիչ քրեական դատարանում արդար դատաքննություն եւ ազատություն քաղաքական բանտարկյալներին: Ժամը 14-15-ին արդեն այստեղ էին Ոստիկանության Շիրակի մարզի Մարալիկի քաղաքային բաժնի պետի տեղակալներն ու մոտ մեկ տասնյակ ոստիկաններ, որոնք,


Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Ռոման Փիլոյանը միացավ անժամկետ հացադուլին, իսկ Մարալիկում եւ Գյումրիում մոտ 20 հոգի պատրաստվում են անժամկետ հացադուլի

 

10 | 05 | 2008 | 17:00 | Լուր

 

Մայիսի 10-ին, ժամը 15-ին Շիրակի մարզի Ձորակապ գյուղում անժամկետ հացադուլ հայտարարեց նաեւ Ռոման Փիլոյանը: Նա, ինչպեսեւ ենթադրվում էր, միացավ Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանի` նախորդ օրը սկսած քաղաքական


Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Մուշեղի Սաղաթելյանը

Մայիսի 9-ին Ժամը 15-ին անժամկետ հացադուլ է հայտարարել

 

09 | 05 | 2008 | 17:00 | Լուր

 

Մայիսի 9-ին Հաղթանակաի օրը Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանը գյուղի մատուռի հարեւանությամբ ամրացված վրանում անժամկետ հացադուլ է հայտարարել: Հացադուլավորի պահանջը մեկն է` Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, ինչպես նաեւ մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

 

 

 

 


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը

 

09 | 05 | 2008 | 17:00 | Դիմում

 

ԵԽԽՎ-ի նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին 

Պատճենները` Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին, Եվրոպական միության նախագահությանը

 

Հարգելի պարոնայք, 

2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական և հետընտրական փուլում ծավալված քաղաքական շարժումը, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների գլխավորությամբ վերափոխվեց քաղաքացիական շարժման և իր բնույթով և առաջադրված խնդիրներով հանդիսանում է միայն ժողովրդավարական:  


Շիրակի մարզի ազատամարտիկները նախազգուշական հացադուլ սկսեցին  

 

07 | 05 | 2008 | 21:00 | Ռեպորտաժ

 

Մայիսի 7-ին Շուշիի ազատագրման տոնի նախօրեին  Շիրակի մարզի թվով 21 ազատամարտիկներ ԵԿՄ Գյումրու գրասենյակում նախազգուշական հացադուլ հայտարարեցին: Հացադուլը սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավորը չբարեհաճեց լուծում տալ Աշոտ Զաքարյանի պաշտպանի միջնորդությունը` նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին:


Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը 

 

04 | 05 | 2008 | 10:00 | Հայտարարությունը

 

Մայիսի 3-ի Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով

2008 թվականի մայիսի 3-ն է` Մամուլի ազատության միջազգային օրը: Մամուլի ազգային ակումբը շնորհավորում է մեր ողջ հասարակությանը և լրագրողներին այս կարևոր մասնագիտական տոնի առիթով:


Մրցանակը` Լեւոն Բարսեղյանին

 

03 | 05 | 2008 | 21:00 | Լուր                ըստ www.lragir.am կայքի

 

Մայիսի 3-ին, Երեւանում, մամուլի ոլորտի խնդիրներով, խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող չորս կազմակերպություններ` Երեւանի մամուլի ակումբը,


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս              
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter