Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2008 թվի հունիս ամսվա

լրատվական հոսքը


Հանրահավաքը կայանալու էր ցանկացած եղանակին եւ կայացավ

 

28 | 06 | 2008 | 21:00 | Ռեպորտաժ + Video

 

Համաժողովրդական շարժման հունիսի 28-ին հանրահավաքը Գյումրիում մեկնարկելու էր հունիսի 28-ին ժամը 17-ին, բայց ինչպես նշեց հանրահավաքը վարող Սուրեն Սուրենյանցը, կառավարության որոշմամբ, շաբաթը հայտարարվել է աշխատանքային օր, ու սա որոշակի խոչընդոտներ է հարուցում հանրահավաքի մասնակիցների համար, իսկ Լ.Տեր-Պետրոսյանի փոքր-ինչ ուշանում է, որովհետեւ ճանապարհին` բնակավայրերում, մարդիկ կանգնեցնում են նրա մեքենան եւ  ողջունում առաջին նախագահին:


Քաղաքական բանտարկյալ Աշոտ Զաքարյանի կոչը հանրությանը

 

26 | 06 | 2008 | 19:00 | Կոչ

 

Սիրելի Հայրենակիցներ,

 

Հինգ ամիս է անցել այն ֆարսից, ինչն անվանում են ՀՀ նախագահական ընտրություններ, որի արդյունքում նախագահ չընտրված անձը հռչակվեց երկրի նախագահ, ուզուրպացնելով իշխանությունը` սեփական ժողովրդի կյանքի և արյան գնով, իսկ ժողովրդի մի մասին մինչ օրս պահում են բռնապետական զնդաններում: Այս ամենը խոսում է ներկայիս վարչախմբի թուլության ու տկարամտության մասին, քանզի նրանք չեն վայելում Հայ Ժողովրդի մեծ մասի հարգանքն ու վստահությունը:


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին

 

24 | 06 | 2008 | 10:00 | Լուր

 

Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանը հունիսի 2-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, նրանից խնդրելով իրեն տրամադրել Ռոբերտ Քոչարյանի այն նամակի պատճենը, որով վերջինս պատասխանել էր ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչի` հայաստանյան ծրագրի հնարավոր կասեցման նախազգուշացման նամակին: Ջ.Դանիլովիչը այդ նամակը հղել էր Ռ.Քոչարյանին 2008 թվի մարտի 11-ին: Հանրությանը հայտնի են այդ նամակին ի պատասխան մարտի 20-ին Ռ.Քոչարյանի հայտնած այն բանավոր մտքերը, թե ծրագրի ֆինանսավորման կասեցման դեպքում Հայաստանը կիրականացնի ծրագրի բաղադրիչները այլ ֆինասական աղբյուրների օգնությամբ:


Երեւանի մամուլի ակումբի հայտարարությունը ՄԻ Եվրադատարանի` Ա1+ հեռուստաընկերության օգտին կայացրած վճռի կապակցությամբ

 

18 | 06 | 2008 | 16:00 | Հայտարարություն

 

2008 թվականի հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության` Ա1+ հեռուստաընկերության հիմնադիր Մելտեքս ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հայցի վերաբերյալ իր որոշումը: Եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել է հեռուստաընկերության` տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու ազատության իրավունքը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:


Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը ԵԽԽՎ 2008թ. ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի պահանջների իրականացման վերաբերյալ

 

18 | 06 | 2008 | 15:00 | Հայտարարություն

 

Երևան, 17 հունիսի, 2008թ.

 

Մենք` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձևի ամփոփիչ քննարկման ներքոստորագրյալ մասնակիցներս, քննարկելով ներքաղաքական իրավիճակը և ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևով սահմանված պահանջների իրականացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը`  գտնում ենք, որ.


Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության հայտարարությունը ընդդիմադիր ուժերի կոնգրեսում

 

Ընդունվել է 2008 թվի մայիսի 26-ին Լոս-Անջելեսում

 

18 | 06 | 2008 | 15:00 | Հայտարարություն

 

Հայրենակիցներ,

Մեր անվանումից կարծում եմ արդեն կռահեցիք, որ Հայաստանում քաղաքական հալածանքի ենթարկված մի խումբ գրողներ և մտավորականներ ենք:


ԱԶԱՏ ՀԱՅԵՐԻ հայտարարությունը 

 

18 | 06 | 2008 | 14:30 | Հայտարարություն

 

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ (Հաղթել ենք)

 

Եվ այսպես, Հայաստանի իշխանությունները հերթական անգամ մերժեցին Հայաստանի քաղաքացիների հանրահավաքի հայտը, պատճառաբանելով բանտարկված Ազատության Հրապարակում մանկական մշակութային միջոցառում անցկացնելու անհրաժեշտությամբ:


Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հայտարարությունը

Ա1+ հեռուստաընկերության դատական հաղթանակի առթիվ

 

17 | 06 | 2008 | 23:50 | Հայտարարություն

 

2008 թվականի հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց Ա1+-ի հիմնադիր Մելտեքս ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության: ՄԻ Եվրոպական դատարանը գտել է, որ Ա1+-ի եթերազրկմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (Խոսքի, կարծիքի, տեղեկատվության  ազատության իրավունքը): Դատարանի որոշման համաձայն` Հայաստանի կառավարությունը պարտավոր է Մելտեքս ՍՊԸ-ին եռամսյա ժամկետում վճարել 30.000 եվրո, որից 10.000 եվրոն պետք է փոխանցվի անգլիացի փաստաբաններին:


Համաժողովրդական շարժման կենտրոնի հայտարարոությունը

 

03 | 06 | 2008 | 22:00 | Հայտարարություն

 

Համաժողովրդական շարժման կենտրոնի հայտարարությունը հունիսի 20-իւ հանրահավաքի վերաբերյալ

 

ԵԽԽՎ 2008թ. ապրիլի 17-ի 1609 բանաձևում ՀՀ իշխանություններին են ներկայացվել որոշակի պահանջներ, որոնց առաջնահերթ իրականացումը պետք է ուղղված լիներ ընդդիմության կողմից իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը, և, որոնց իրագործումը պետք է ապացույց հանդիսանար այն բանի, որ իշխանությունները հավատարիմ են բարեփոխումներ իրականացնելու իրենց հավաստիացումներին:


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը` բնօրինակով, անգլերեն

 

03 | 06 | 2008 | 10:30 | Զեկույցը

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է 2008 թվի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած ՀՀ Նախագահական ընտրությունների մասին իր դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Այն ամբողջությամբ, բնօրինակ եւ անգլերենով այստեղ է PDF ֆորմատով:   


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս              
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter