Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



www.asparez.am կայքի 2008 թվի հուլիս ամսվա

լրատվական հոսքը


Գյումրու թիմը պատրաստվում է Կարսի հանդիպմանը 

 

31 | 07 | 2008 | 22:00 | լուր

 

Օգոստոսի 9-ին Կարսում կայանալիք Կարսի ԶԼՄ-ների ներկայացուցիչներից եւ հասարակական  գործիչներից ու արվեստագետներից կազմված թիմի հետ ընկերական հանդիպմանն ընդառաջ Գյումրու ԶԼՄ եւ ՀԿ ներկայացուցիչներից կազմված ֆուտբոլային թիմն ինտենսիվ մարզումներ է անցկացնում Գյումրու Արագած մարզամշակութային պալատի մարզադաշտում:


Շիրակի մարզպետի պատասխանը Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահի բաց նամակին

 

29 | 07 | 2008 | 21:00 | Պատասխան նամակ

 

Ինչպես հայտնի է, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը հուլիսի 24-ին բաց նամակով դիմել էր Շիրակի մարզպետին, խնդրելով եւ հորդորելով մարզպետարանի իրադարձությունների մասին Շիրակի մարզում գործող լրագրողներին իրազեկելիս խտրականություն չկիրառել նրանց նկատմամբ, եւ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ աշխատանքում խտրականություն թույլ չտալ:


Գյումրեցիները սաստիկ դժգոհ են Գյումրու ավագանու առկա կազմից

 

26 | 07 | 2008 | 15:00 | Հանրային կարծիքի հարցում

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հարցումները ոչ մի լավ բան չեն խոստանում Գյումրու ավագանու առկա կազմի համար

  

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հանրային կարծիքի հարցման բաժինը արդեն 8 տարի է  զբաղվում է հանրային կարծիքի հարցումներով: Այդ հարցումներում իրենց մշտական տեղերն ունեն Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական իշխանությունների, ԶԼՄ աշխատանքի որակի նկատմամբ հանրային վերաբերմունքի պարզումը, հեռուստաընկերությունների եւ զանազան ընտրությունների քաղաքական թեկնածուների վարկանիշերի հարցումները եւ այլն:  


Գյումրու ավագանին ավելի վատ աշխատել չէր կարող

 

25 | 07 | 2008 | 21:00 | Հայտարարությունը

 

Գյումրու հանրային խորհրդի Հայտարարությունը

Գյումրու ավագանու գործունեության մասին

 

Գյումրու հանրային խորհուրդը, հետեւելով եւ վերլուծելով Գյումրու ավագանու գործունեությանը, այն գնահատում է անբավարար եւ Գյումրու շահերին հիմնականում անհամապատասխան:

 

Մասնավորաբար.

 

Գյումրու ավագանու անդամներից 7-9 հոգի պարբերաբար բացակայում են ավագանու նիստերից, ինչից տուժում է ավագանու կայացրած որոշումների որակը: Մասնավորաբար. եղել է դեպք, երբ ավագանին նիստ է գումարել առանց քվորումի (2007 թ. օգոստոսի 22) եւ այդ նիստում կայացրել է որոշումներ, որոնք ըստ էության անօրինական են: Ավագանին, որ ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, պարտավոր էր ուսումնասիրել տարվա ընթացքում ավագանու նիստերի կեսից ավելիից բացակայած անդամների լիազորությունների դադարեցման հարցը, նման քննարկումներ չի ունեցել, չնայած քննարկման արժանի փաստերի առկայությանը:


Ընդդեմ պաշտոնական խտրականության

 

24 | 07 | 2008 | 17:00 | Բաց նամակ

 

ՀՀ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանից

 

Բաց նամակ

Շիրակի մարզպետարանի աշխատանքների լուսաբանման գործում

լրագրողների նկատմամբ խտրականության կանխարգելման մասին

 

Հարգելի տիկին Նանյան,

Անցած մի քանի ամիսներին տեղի ունեցած մի քանի տարօրինակ դիպվածներ ստիպեցին բաց նամակով դիմել Ձեզ, խնդրել կարգավորել խնդիրը: 

 

Շիրակի մարզում աշխատող մի խումբ լրագրողների հետ ունեցած զրույցներից պարզեցի, որ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների ու միջոցառումների մասին Գյումրու ոչ բոլոր լրատվամիջոցներն ու երեւանյան լրատվամիջոցների ոչ բոլոր տեղական թղթակիցներն են իրազեկվում եւ, բնականաբար, այդ ԶԼՄ-ներն ու լրագրողները հիշյալ իրադարձությունները չեն էլ լուսաբանում: Ինձ համար դժվար է կռահել բացատրություններն այն բանի, թե ինչու, օրինակ ներքոշարադրյալ միջոցառումների մասին նախապես իրազեկվել են քաղաքի 1-2 հեռուստաընկերությունները, իսկ մյուսները, տպագիր մամուլի ներկայացուցիչներն ու տեղական թղթակիցները` ոչ.


Քոչարյան Ռոբերտի նամակը հավակնում է ազգային գանձի կարգավիճակի

 

24 | 07 | 2008 | 17:00 | Բողոք

 

ՀՀ Նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին

ՀՄՀ-Հայաստան Ծրագրի շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանից

 

Տեղեկատվության տրամադրման մերժման մասին բողոք

 

Հարգելի պարոն Հովսեփյան,

 

Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհուրդը ստեղծվել է եւ կոչված է հանրային հսկողություն ունենալ ծրագրի նկատմամբ, պաշտպանել ծրագրի շուրջ 750.000 շահառուների շահերը: Շահառուների Խորհուրդը բաղկացած է տասնհինգ հոգուց, ես նրանցից մեկն եմ արդեն մոտ երկու տարի:  


Առաջին անգամ երկու երկրների պատմության մեջ

 

24 | 07 | 2008 | 10:00 | լուր

 

Ֆուտբոլ Կարսում` Օգոստոսի 9-ին, Գյումրիում` օգոստոսի 14-ին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մամլո ասուլիսի ժամանակ պատմեց այն համաձայնության մասին, որ ձեռք էր բերվել անցած կիրակի Կարսում աշխատող ԶԼՄ ներկայացուցիչների եւ լրագրողների հետ. Հայաստանի եւ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունենալու Գյումրի եւ Կարս հարեւան քաղաքների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ֆուտբոլային ընկերական հանդիպումներ:


Նոր նախագահ Հայաստանու՞մ

 

24 | 07 | 2008 | 10:00 | Վերլուծական

 

Գրիգորի Խարկիև, Մոսկվա

Վերջերս ամեն անգամ գրելիս կարծել եմ՝ վերջին անգամն է: Կարծել եմ՝ կախարդանքն անհետանալու է, և մենք, չնայած Հայաստանում տիրող արտառոց երևույթներին, ականատես ենք լինելու ավելի քաղաքակիրթ քննարկման: Դե, բացի այդ, մարդ մի քիչ էլ պետք է վայելի Մոսկվայի ամառային օրերը, քանի որ դրանք այնքան էլ շատ չեն:


Հարկավոր է օգնել քաղաքական բանտարկյալների ընտանիքներին

 

22 | 07 | 2008 | 21:00 | Կոչ

 

Սիրելի՛ հայրենակից,

 

ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն նախաձեռնել է հանգանակություն` ի աջակցություն քաղբանտարկյալների ընտանիքների: Նվիրատվությունները կարելի է փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին`

 

ՀՀ դրամով` Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյանի  հաշվեհամար` 2476 4003 7245 0010;

 

ԱՄՆ դոլարով` Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյանի  հաշվեհամար` 2476 4003 7245 0020:

 

Անանուն կամ կանխիկով նվիրատվություն անելու համար զանգահարեք կոմիտեի գրասենյակ (094) 00 76 55, (010) 52 09 74 հեռախոսահամարներով: Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:      

 

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում հետեւյալ նվիրատուներին:

 

ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե


Սեւանը նորից վտանգված է

 

22 | 07 | 2008 | 20:00 | Հայտարարություն

 

Ո՞վ կպատասխանի, եթե ցիանային գերեզմանոցի վրա ահաբեկչական ակտ կատարվի

 

Սևանում ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված  տեղեկատվական կամպանիայի շրջանակներում ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 18-ին ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հրավիրել է բնապահպան հասարակայնության ներկայացուցիչներին, քննարկելու Արարատի ոսկու արտահանման ձեռնարկության (ԱՈԱՁ) նոր տերերի` Մադնեուլի  բաժնետիրական ընկերության կողմից ոսկու նոր արտահանման ձեռնարկության կառուցման հարցը, եւ իր անհանգստությունը հայտնեց այդ կապակցությամբ: 


Քաղաքական բանտարկյալ Հարություն Ուռուտյանի կոչը

 

22 | 07 | 2008 | 14:00 | Կոչ

 

Հաղթանակն անխուսափելի է 

 

Ազատ, անկախ, օրենքի երկիր կերտելու պայքարի յուրաքանչյուր մասնակցին

Սիրելի նաստացույցի մասնակից քույրեր ու եղբայրներ, ծնողներ ու զավակներ, ինչու չէ` նաեւ թոռնիկներ, թույլ տվեք Ձեզ դիմել այսպես, քանի որ ինչպես արդեն ապացուցել եք` այս պայքարը ժամանակագրություն չի հարցնում եւ ծերն է ոտքի կանգնել, եւ երիտասարդը, եւ դպրոցականը, եւ անգամ` մանակապարտեզի սանը: Սա մեզ` անազատության մեջ գտնվողներիս, հավատացեք, ազատության շունչ է տալիս:


Հայկական տեռոր կամ հիտլերյուգենդը գրոհում է

 

19 | 07 | 2008 | 15:00 | Հայտարարություն  

 

Հայաստանում քաղաքական համոզմունքների պատճառով կատարվող բռնությունները եւ հրահրման փորձերը՝ հասցեական թե խմբային (հարձակումները Հյուսիսային պողոտայի ցուցարարների վրա, Միասին-ի կազմակերպած գարեջրային ռոքը), ցավոք, դարձել են արդեն առօրեական: Մենք գտնում ենք, որ արձանագրված իրադարձություններն ավելին են, քան շարքային խուլիգանությունները եւ համարում ենք, որ այն հայ պրոիշխանական երիտասարդությանը համակած վիճակի հստակ ախտանշաններ են: Իսկ հիվանդությունն ախտորոշելու համար անհրաժեշտ է հետազոտել նրա ակունքները:


Հայաստանի լրագրողական հանրությունը նշեց Երեւանի Մամուլի ակումբի հիմնադրման 13-րդ տարեդարձը

 

18 | 07 | 2008 | 21:00 | Լուր` ըստ Ա1+ www.a1plus.am կայքի

 

ԳԱԼԱ հեռուստընկերությունը, Ռադիո հայ ռադիոկայանը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբն այսօր դարձան Երեւանի մամուլի ակումբի մրցանակակիրներ: ԵՄԱ-ն, չխախտելով ավանդույթը, իր հիմնադրման օրը` հուլիսի 18-ին, շնորհեց ամենամյա մրցանակները: ԵՄԱ վարչությունը հաղթողին որոշել է` հաշվի առնելով նրա նախորդ տարվա հունիսի 15-ից մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածի գործունեությունը:


Հայաստանում քաղաքական հայացքների եւ քաղաքացիական դիրքորոշման համար քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիների (քաղբանտարկյալների) վերաբերյալ հարուցված գործերում առկա հիմնական խախտումների եւ մարդու իրավունքի ոտնահարման վերաբերյալ

 

18 | 07 | 2008 | 21:00 | Համառոտ տեղեկանք

English version

  

Հունիսի 17, 2008

 

Ստորեւ բերվում է Հայաստանում ընտրական գործընթացների հետ կապված քաղաքական հայացքների եւ քաղաքացիական դիրքորոշման համար քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիների (քաղբանտարկյալների) վերաբերյալ հարուցված գործերում առկա հիմնական խախտումների եւ մարդու իրավունքների ոտնահարումների համառոտ նկարագիրը: Յուրաքանչյուր տիպի  խախտման վերաբերյալ բերվում է միայն մեկ քրեական գործի օրինակ, չնայած նմանատիպ դեպքերը բազմաթիվ են: Վերլուծությունը պատրաստված է դատապաշտպանների եւ Հելսինկյան ընկերակցության կողմից տրված տվյալների հիման վրա:


Պաշարում, Լեւոն Բարսեղյան

 

11 | 07 | 2008 | 13:00 | Պատմվածք

 

Պաշարում.

հնացած միջոցներ էրեխեքի ճանապարհին

 

Իմ ընկեր Մեսրոպը բռնում է ձեռքս, տանում-հասցնում է Թումանյան-Մաշտոցի խաչմերուկ, դիպնում Ազատության հրապարակի արեւմտյան դարպասը հսկող ոստիկանաց, ու ասում.-Էրեխին բերել եմ Փոքրիկ երեւանցի միջոցառմանը:

 

Ապա, սրանց ոստիկանական իմաստնությամբ խայտացող երկարականջ զարմանքի առաջ ինձ քաշում է դեպի մարտի 1-ի առավոտվա դեպքի վայր: Ոստիկանները, որ հնացած միջոցներից անջրաթափանց վահանները հանել շարել էին ճեմուղու մուտքի բետոնե ծաղկամանների արանքներում ու իրենց խելքով բարոյահոգեբանական պատնեշ սարքել իմ նման էրեխեքի առաջ,   


Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին

 

03 | 07 | 2008 | 11:00 | Հաղորդագրություն

 

ՀՀ Ոստիկանության Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ

Ա. Մեհրաբյանին

 

Սույն թվականի հուլիս 2-ին ժամը 19:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ակնհայտ ագրեսիվ տրամադրություններով:


Հյուսիսային պողոտայում ինչ-որ կենդանիներ հարձակվել են ժողովրդի վրա

 

03 | 07 | 2008 | 11:00 | Հաղորդագրություն

 

Համաժողովրդական Շարժման կենտրոնի մամլո հաղորդագրությունը

 

Հուլիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել թվով շուրջ 20 տղամարդ, վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցում էին ամենօրյա քաղաքական զբոսանքներին:


Համաժողովրդական Շարժման Կենտրոնի Գնահատականը ԵԽԽՎ 1620 բանաձեւին

 

01 | 07 | 2008 | 12:00 | Հայտարարություն

 

ԵԽԽՎ 1620 բանաձեւը եւ նրա ընդունման հետ կապված զարգացումների մեր գնահատականը միանշանակ չէ: Առկա են զարգացումների եւ դրական, եւ բացասական միտումներ:

Դրական զարգացումները հետեւյալն են.


Բաց նամակ Ռ.Քոչարյանին

 

01 | 07 | 2008 | 11:00 | Նամակ

 

Մեծարգո պր. Քոչարյան, 
 

Երբ հունիսի 20-ին Հայաստանի քաղաքացիները մեկ անգամ ևս փողոց ելան, դժվար էր չմտածել, թե տեսնես քո մտքով ինչ էր անցնում: Դու "նրանց" տեսա՞ր, պր. Քոչարյան: Մատենադարանի մոտ, Մաշտոցի առջև: Հայաստանի... ավելի ճիշտ՝ աշխարհիս ազատ կապույտ երկնքի ներքո ծնված լինելու արժանիքի շնորհիվ իրեն հասանելիքի համար ոտքի ելնելու նման վճռականություն 1980-ականների վերջերից ի վեր չենք տեսել մեր ժողովրդի մեջ: Լսու՞մ էիք "Պայքար, պայքար մինչև վերջ" նրանց վանկարկումները: Եվ պայքարելու են մինչև վերջ, պր. Քոչարյան: 


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս      
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter